Changes

Ամերիկյան հնդիկների լեգենդներն ու հեքիաթները

Ավելացվել է 2 բայտ, 16:50, 10 Նոյեմբերի 2013
/* Առաջին լույսը */
==Առաջին լույսը==
Նույնիսկ ամենահին լեգենդներից էլ առաջ, մի լեգենդ կար, որը ինձ պատմել են կենդանիները։ Մայր երկիրը գտնվում էր Մեծ Քնի շրջանում։ Աշխարհը կորած էր մթության մեջ, կարծեք թե մի մեծ սև ալիք իր տակովն էր արել։ ոչ Ոչ մի հնչյուն չէր ընդհատում խոր լռությունը։
Գուցե երկիրը բոլորովին չարթնանար, եթե սպիտակ ամպը պաճառ պատճառ չդառնար։ Հանկարծ սպիտակ ամպը բացեց աչքերը և ոչինչ չտեսնելով, բացի մթությունից, թողեց հյուսիսի իր տունը և զգույշ փնտրելով իր ուղին, դանդաղ ճամփա ընկավ արևելքի ուղղությամբ։
Շուտով վտանգ պատահեց։ Մի ահավոր սև ամպ սլացավ դեպի արևելք։ Դա Մեծ Քնի պահապանն էր, միակը, որ կարող էր թափանցել մթության մեջ և մնալ արթուն, որպեսզի հսկի օտար ոտնձգություններից։ Հենց նկատեց սպիտակ ամպին, որ խարխափելով ու մաքառելով անցնում էր երկնքով, կատաղեց ինչպես վայրի կատու և առաջ նետվեց հանցագործին պատժելու։