Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

2 bytes removed, 13:02, 23 Նոյեմբերի 2013
Բլեֆուսկուի կայսրությունը<ref>Բլեֆուսկուի կայսրությունը․ ― Ֆրանսիան է։</ref> մի կղզի է, որ գտնվում է Լիլիպուտիայից դեպի հյուսիս֊արևելք և բաժանվում է նրանից ութ հարյուր յարդ լայնության նեղուցով։ Ես չէի տեսել այդ կղզին, իսկ վերահաս հարձակման տեղեկուցյուններից հետո ես խուսափում էի երևալ ծովափի այդ մասերում, վախենալով, որ ինձ կնկատեն թշնամու նավերը․ որոնք գաղափար չունեին իմ մասին, քանի որ երկու կայսրությունների մեջ հաղորդակցությունը պատերազմի ժամանակ, մահվան սպառալիքի սպառնալիքի տակ, խստիվ արգելված էր, և մեր կայսրը բոլոր նավերի վրա ամբարգո էր դրել։ Ես հաղոորդեցի կայսրին իմ ծրագիրը՝ գրավել թշնամու ամբողջ նավատորմիղը, որը, ինչպես մեր հետախույզները հավատացնում էին մեզ, խարիսխ էր զգել ձգել նավահանգստում և առաջին հաջող քամուն պատրաստ էր հարձակման։ Ես խորհրդակցեցի ամենափսրձառու նավաստիների հետ նեղուցի խորության մասին, որ նրանք հաճախ են չափում, և նրանք ինձ հայտնեցին, թե մակընթացուցյան մակընթացության ժամանակ ամենաջրառատ տեղի խորությունն է յոթանասուն գլըմգլըֆֆ, որ եվրոպական չափով հավասար է յոթ ոտնաչափի, իսկ մյուս տեղերի խորությունն է առ առավել հիսուն գլըմգլըֆֆ։ Ես գնացի հյուսիս֊արևելյան ուղղությամբ, դեպի Բլեֆուսկուի դեմուդեմ գտնվող ափը և պառկեցի մի բլրակի հետև, հանելով իմ գրպանի հեռադիտակն ու դիտելով խարիսխ նետած թշնամու նավատորմը, որ բաղկացած էր հիսսուն ռազմական նավից և մեծ քանակությամբ փոխադրանավերից։ Ապա վերադարձա տուն ու հրամայեցի (դրա համար ես ունեի արտոնություն) բերելու բավականաչափ ամուր պարան ու երկաթե հաստ ձողեր։ Պարանը սովորական վուշի հաստություն ուներ, իսկ ձողերի մեծությունը գործվածքի ասեղի չափ էր։ Պարաններն ավելի ամուր դարձնելու համար ես երեքը միասին ոլորեցի և նույն նպատակով էլ երեք ձողը միասին գալարեցի, կռացնելով նրանց ծայրերը։ Դրանից հիսուն հատին կապելով նույն քանակության պարան, ես վերադարձա դեպի հյուսիս֊արևելյան ափը և հանելով վերարկուս, կոշիկներս ու գուլպաներս, կաշվե բաճկոնով մտա ծովը, մակընթացությունից մոտ կես ժամ առաջ։ Սկզբում ես արագ֊արագ քայլեցի ջրի մեջ, ապա լողացի մինչև նեղուցի կես մասը, մոտ երեսուն յարդ․ մինչև որ ոտս նորից կպավ հատակին, կես ժամ չանցած՝ ես հասա նրանց նավատորմիղին։ Թշնամիները երբ ինձ տեսան, ահաբեկ նավից ծովը թափվեցին, ինչպես գորտերն ու լողացին դեպի ափը, ուր ամենապակասը երեսուն հազար մարդ կար։ Այդ ժամանակ ես հանեցի իմ գործիքներն ու ձողերիս կեռերը գցելով նավերի ցռուկներին, իրար կապեցի բոլոր պարանների ծայրերը։ Երբ այդ գործով էի զբաղված՝ թշնամին հազարավոր նետեր արձակեց դեպի ինձ, որոնցից շատերը խրվեցին իմ ձեռներին ու երեսին և բացի սոսկալի ցավից, բավական խանգարեցին ինձ իմ աշխատանքի ժամանակ։ Ամենից շատ երկյուղ էի կրում իմ աչքից,<ref>Երկյուղ էի կրում իմ աչքից․ ― Համեմատիր՝ Ռաբլե, գիրք առաջին, գլ․ xxxvi:</ref> որ կարող էի անդարձ կորցնել, եթե անմիջապես չմտածեի պաշտպանության միջոցի մասին։ Մի քանի անհրաժեշտ բաների հետ միասին մոտս կար մի ակնոց, գաղտնի գրպանիս մեջ մնացած, որ ինչպես վերը հիշեցի, չէին նկատել կայսեր խուզարկուները։ Այդ ակնոցը դրի աչքերիս և ամուր կապեցի․ ու դրանով զրահավորված, ես համարձակությամբ շարունակեցի իմ աշխատանքը թշնամու նետերի տարափի տակ, որոնցից շատերն ապարդյուն կպչում էին ակնոցիս ապակիներին, առանց որևէ վնաս պատճառելու։ Ձողերիս կեռերով նավերը բռնած, պարանների հանգույցը ձեռքիս, սկսեցի քաշել նավատորմիղը․ սակայն ոչ մի նավ տեղիցը չշարժվեց, որովհետև ամենքն էլ խարիսխ էին նետել, այնպես որ իմ ձեռնարկիս ամենահանդուգն մասը դեռ մնում էր։ Ուստի ես բաց թողեցի պարանները և ձողերիս կեռերը նավերից կպցրած՝ համարձակ կերպով դանակով կտրատեցի խարիսխներից կապած պարանները, ստանալով մոտ երկու հարյուր հարված իմ երեսին ու ձեռներին․ ապա վերցրի պարանների կշկռած ծայրը, որից իմ ձողերն էին կապած, և հեշտությամբ հետևիցս քաշեցի թշնամու հիսուն ամենախոշոր ռազմանավերը։<ref>Թշնամու հիսուն խոշոր ռազմանավերը․ ― Պրոֆեսոր Մորգանի կարծիքով (notes and Queries 2-nd ser. p . 124) այդ ձեռնարկությունը թերևս Գուլիվերի ուժերից վեր էր։ Բլեֆուսկուցիների նավատորմիղի գերի վարելը պատկերացնում է Ֆրանսիայի դեմ Անգլիայի տարած հաղթանակը և վերջինիս ծովային հզորության աճումը՝ շնորհիվ 1713 Ուտրեխտի հաշտության։</ref>
Բլեֆուսկուցիները, որոնք գաղափար չունեին իմ մտադրության մասին, սկսզբում սկզբում զարմանքից շփոթության մատնվեցին։ Նրանք տեսնելով ինձ պարանները կտրատելիս, կարծել են, թե ուզում եմ միայն նավերը արձակել և թողնել ջրի հորձանքներին կամ նավերն իրար խփել։ Բայց երբ նկատեցին, որ ամբողջ նավատորմը կարգով շարժվում է ու ես էլ պարաններով քաշում եմ, նրանք վշտի և հուսահատության մի այնպիսի ճիչ արձակեցին, որ անհանար է նկարագրել։ Վտանգից դուրս գալով, ես մի պահ կանգ առա՝ դուրս հանելու համար նետերը, որ խոցել էին իմ ձեռքերն ու երեսը և քսելու այն օծանելիքը, որ տվել էին ինձ իմ նոր եկած ժամանակը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի։ Ապա հանելով իմ ակնոցները և կես ժամի չափ սպասելով, մինչև որ մակընթացությունը մի փոքր տեղի տա, ես անցա նեղուցի մեջտեղով և իմ ավարի հետ անփորձ հասա Լիլիպուտիայի կայսերական նավահանգիստը։
Կայսրն իր ամբողջ արքունիքն ափին կանգնած սպասում էին իմ մեծ ձեռնարկի ելքին։ Նրանք տեսնում էին լայն մահիկի պես դեպի առաջ շարժվող նավերը, սակայն ինձ չէին նկատում, որովհետև ես մինչև կուրծքս ջրի մեջ էի։ Երբ հասա նեղուցի մեջտեղը, նրանք ավելի հետ վարանեցին, որովհետև ես մինչև վիզս ջրի տակն էի։ Կայսրը ենթադրեց, որ խեղդվել եմ և որ թշնամու նավատորմիղն, ահա, նենգորեն մոտենում է։ Սակայն նրա երկյուղը շուտով չքացավ, որովհետև նեղուցն իմ ամեն մի քայլափոխին ծանծաղանում էր և մինչև անգամ ափից նրանք ինձ կարող էին լսել։ Ու բարձրացնելով պարանների ծայրը, որոնցով կապել էի նավերը, բարձր ձայնով գոչեցի․ «Կեցցե՜ Լիլիպուտիայի ամենահզոր կայսրը»։ Ափ հասնելուց մեծ արքան ինձ ընդունեց ամենայն գովասանքով և շնորհեց ինձ նարդակ տիտղոսը, որ պատվո ամենամեծ նշանն է նրանց մեջ։
Երբ մի առժամանակ զվաճացրի նորին վսեմություններին, պատճառելով նրանց մեծ բավականություն և զարմանք, ցանկություն հայտնեցի, որ նրանք հաճեն հայտնելու իմ ամենախոնարհ հարգանքն իրենց տիրոջը՝ կայսրին, որի հզորության հռչակը, իրավմամբ, ամբողջ աշխարհին հիացք է պատճառել և որի արքայական մեծությանը ես որոշել եմ ներկայալ նախքան իմ հայրենիք վերադառնալը։ Դրանից հետո ես պատիվ ունեցա տեսնելու մեր կայսրին և խնդրելու նրա բարձր թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի թագավորին, որ և հաճեց տալ մեծ սառնությամբ, սակայն ես դրա պատճառը չկարողացա հասկանալ, մինչև որ իմ ականջին հասան մի քանի շշուկներ, թե Ֆլիմենապն ու Բոլգոլեմն իմ պատվիրակության հետ ունեցած հարաբերությունը ներկայացրել են իբրև անհամկրության մի նշան, թեև խիղճս այդ տեսակետից միանգամայն մաքուր էր։<ref>Խիղճս միանգամայն մաքուր էր․ ― Մի ակնարկ է Ուոլոպոլի կողմից Բոլինգբրոգին (որն Անգլիայի անունից հաշտության բանակցություններ էր վարում Ֆրանսիայի հետ) ուղղած այն մեղադրանքին, թե նա ոճրագործ գրագրություն ուներ ֆրանսիական պատգամավորների հետ։</ref> Եվ այդ օրվանից առաջին անգամ ես սկսեցի թերի կարծիք ունենալ արքունիքի և մինիստրների մասին։
Պիտի նկատեմ, որ այդ պատվիրակությունը խոսում էր ինձ հետ թարգմանի միջոցով․ այդ զույգ կայսրությունների լեզուները տարբերվում էին միմյանցից նույնչափ, որչափ Եվրոպայի մեջ երկու տարբեր կայսրությունների լեզուները․ և յուրաքանչյուր ազգություն հպարտանում է իր լոզվի լեզվի հնությամբ, գեղեցկությամբ ու թափով, տածելով մի բացահայտ արհամարանք դեպի իր հարևանի լեզուն։ Իսկ մեր կայսրը, նրանց նավատորմիղը գրավելուց հետո, զգալով իր առավելությունը, պարտավորեցրեց պատվիրակությանը, որ անմիջապես ներկայացնեն իրենց հանձնարարական գրությունները և իրենց ուղերձները կարդան լիլիպուտների լեզվով։ Սակայն պետք է խոստովանել, որ այդ պետությունների մեջ գոյություն ունեցող առևտրական հարաբերությունների, աքսորյալների անընդհատ փոխադարձ ընդունելության, դաստիարակվելու, աշխարհ տեսնելու և մարդ ճանաչելու նպատակով ազնվական և միջին դասակարգի երիտասարդներին միմյանց մոտ ուղարկելու սովորության պատճառով այդ երկու կայսրությունների մեջ դուք կգտնեք շատ քիչ մարդ ծովափնյա մասերում ապրող ազնվականներից, առևտրականներից կամ նավաստիներից, որոնք չկարողանան խոսել այդ զույգ լեզուներով։ Այդ բանը ես նկատեցի մի քանի շաբաթից հետո, երբ գնացի իմ հարգանքը մատուցելու Բլեֆուսկուի կայսրին։ Իմ թշնամիների չարակամության պատճառով ինձ պատահած խոշոր դժբախտությունների մեջ դա մի երջանիկ դեպք էր, որի մասին ես կպատմեմ պատշաճ տեղում։
Ընթերցողը թերևս հիշի, որ երբ ես ստորագրեցի այն հոդվածները, որոնց հիման վրա ինձ շնորհվեց ազատություն, կային նվաստացուցիչ և ինձ անհաճո տեղեր, որ միմիայն ծայրահեղ հարկադրությունն ստիպեց ինձ ընդունել։ Սակայն այժմ լինելով կայսրության մեջ ամենաբարձր դիրքի նարդակ, նման հանձնառությունները կլինեին իմ արժանապտվությունից ստոր, և կայսրը (արդարություն տանք նրան) ոչ մի անգամ չհիշեցրեց ինձ դրանց մասին։
Մի օր, կես գիշերին, իմ ամրոցի դռան հետև հազարավոր մարդիկ աղմուկ բարձրացրին․ ես վախեցած արթնացա քնից ու լսեցի անընդհատ կերպով կրկրնվող կրկնվող մի խոսք՝ բորգլըմ։ Մի քանի պալատական, ամբոխը ճեղքելով, աղաչեցին ինձ, որ անմիջապես պալատը գնամ, որովհետև թագուհու օթևանը բոցերի ճարաք ճարակ է դառել պալատական տիկիններից մեկի անզգուշության պատճառով, որը վեպի ընթերցանության ժամանակ քնել է, առանց մոմերը հանգցնելու։ Ակնթարթի մեջ ես մի կերպ հագնվեցի, հրամայված էր, որ ինձ համար ճանապարհները մաքրեն․ բացի այդ, լուսնյակ գիշեր էր, այնպես որ հաջող կերպով հասա պալատը, ոչ ոքի կոխ չտալով։ Պալատի պատերին արդեն սանդուղքներ էին դրել և կուտակել մեծ քանկությամբ դույլեր, իսկ ջուրը շատ հեռու էր։ Դույլերից ամեն մեկը հավասար էր մի մեծ մատնոցի, և խեղճերը մեծ եռանդով ջուր էին բերում ինձ․ մինչդեռ կրակն այնքան ուժգին էր, որ այդ եռանդն իզուր էր անցնում։ Ես դյուրությամբ կարող էի հանգցնել հրդեհը՝ պալատի վրա փռելով իմ վերարկուն, սակայն աճապարանքից կարողացել էի հագնել միայն իմ կաշվե բաճկոնը։ Թվում էր, թե դրությունը շատ վշտալի ու անհույս էր, և այդ հոյակապ պալատն անկասկած, մինչև վերջը կայրվեր, եթե շնորհիվ իմ անսովոր զգաստության, անսպասելի կերպով չհղանայի մի միջոց։ Նախընթաց օրը, երեկոյան, ես խմել էի մի սքնչելի գինի, որ հայտնի է զլըմգրըմ անունով (բլեֆուսկուցիների լեզվով դա կոչվում է ֆլյունեկ, բայց մեր գինիներն ավելի լավ են), որ մեզն առատացնելու հատկություն ունի։ Բարեբախտաբար, ես դեռևս խմած գինուց չէի թեթևացել։ Մինչդեռ բոցերի ու հրդեհը հանգցնելու անդուլ աշխատանքի տաքությունն ազդեց ինձ վրա և խմածս գինին մեզի վերածեց։ Ու ես բաց թողի մեզը այնպիսի առատությամբ ու այնպես շեշտակի, որ երկու֊երեք րոպեի մեջ կրակը հանգավ ու մի քանի սերնդի աշխատանքի գնով շինած հոյակապ պալատի մնացած մասերը փրկվեցինավերումից։փրկվեցին ավերումից։<ref>Պալատի մնացած մասերը փրկեցին ավերումից․ ― Այս տեարանը ներշնչել է երևի Ռաբլեն:</ref>
Մինչ այդ, լույսն արդեն բացվեց, ու ես վերադաձա տուն, չսպասելով, որ կայսրը շնորհակալություն հայտնի, որովհետև, չնայած որ նրան շատ կարևոր ծառայություն մատուցեցի, սակայն չգիտեի, թե նորին մեծությունն ինչպես կվերաբերվի այն միջոցին, որով ես ցույց տվի այդ ծառայությունը, մանավանդ, եթե ի նկատի ունենամ պետության հիմնական օրենքները, որոնց համաձայն ոչ ոք, անգամ ամենաբարձր դիրքի մարդը, ծանր պատժի վտանգի տակ իրավունք չունի միզելու պալատի բակում։ Սակայն ինձ հանգստացրեց կայսեր նամակը, որով խոստանում էր հրամայել բարձրագույն դատարանին ձևական ներում շնորհել ինձ, որին ես այդպես էլ երբեք չհասա։ Մյուս կողմից ինձ, իբրև գազտնիք, հայտնեցին, որ թագուհին սաստիկ զայրացել է իմ արարքից և առանձնացել պալատի ամենահեռավոր մասերից մեկում, հաստատ վճռելով այլևս չվերադառնալ իր շենքը, միևնույն ժամանակ իր մտերիմների ներկայուցյամբ երդվել է ինձնից վրեժխնդիր լինել։<ref>Երդվել է ինձնից վրեժ հանել․ ― Հավանական է, որ Սվիֆտն ուզում էր ծաղրել Աննա թագուհու այն նախապաշարումները, որ վերաբերում էր նրա երգիծանքի անքաղաքավարի ու անբարոյական կողմերին, չնայած այն ծառայությանը, որ այդ երգիծանքը մատուցեց նրա մինիստրությանը (ականարկ է «Տակառի հեքիաթի» մասին։</ref>
Վստահելի
1396
edits