Վերջապես ես հանգա մի եզրակացության, որի համար, թերևս, իրավամբ շատերը կշտամբեն ինձ․ խոստովանում եմ, իմ աչքերի, հետևապես և իմ ազատության պահպանությունը պարտական եմ իմ սեփական անխոհեմությանն ու անփորձությանը․ որովհետև, եթե ես ծանոթ լինեի միապետների ու մինիստրների բարքերին, որ ես երբեմն դիտել եմ ուրիշ շատ պալատներում, ու նրանց վարվելու ձևերին ոճրագործների հետ, որոնք պակաս մեղք ունեն, քան ես, ավելի մեծ աշխույժով ու պատրաստականությամբ կընդունեի մի այդպիսի թեթև պատիժ։ Սակայն իմ հախուռն երիտասարդության աճապարանքն ու նորին կայսերական մեծության թույլտվությունը՝ այցելելու Բլեֆուսկուի կայսրին, պատեհություն տվեց ինձ, նախքան երեք օրն անցնի, մի նամակ ուղարկել իմ բարեկամ քարտուղարին և իմաց տալու նրան իմ որոշման մասին՝ հենց նույն օրն առավոտյան մեկնել դեպի Բլեֆուսկու,<ref>Հենց նույն օրն առավոտյան մեկնել Բլեֆուսկու․ ― Բացահայտ ակնարկ է Բոլինգբրոկի և նրա 1715 թվին դեպի Ֆրանսիա փախուստի մասին։ Գուլիվերի նման նա ևս վախենում էր, որ Անգլիայում մնալը նրա համար հավասար էր մահվան դատավճռին սպասելուն։</ref> համաձայն այն արտոնության, որ ես ունեի։ Ու պատասխանի չսպասելով, գնացի կղզու այն կողմը, ուր մեր նավատորմիղն էր գտնվում։ Վերցնելով զինվորական մի մեծ նավ, ցռուկից մի թոկ կապեցի, խարսխից հանեցի ու ապա հանելով վերարկուս (վերմակիս հետ միասին, որ կռանս տակ բերել էի) դրի նավի մեջ ու կես֊քայլելով, կես֊լողալով հասա Բլեֆուսկուի թագավորական նավահանգիստը, ուր ժողովուրդը վաղուցհետե սպասում էր ինձ։ Նրանք ինձ տվին երկու առաջնորդ ուղեկցելու համար մինչև մայրաքաղաքը, որ նույն անունն էր կրում, ինչ որ կղզին։ Ես դրանց իմ ձեռքիս վրա տարա մինչև երկու հարյուր յարդ քաղաքի դարպասից այս կողմ ու ցանկություն հայտնեցի, որ նրանք գալուս մասին իմաց տան քարտուղարներից որևէ մեկին և ասեն, որ ես այստեղ սպասում եմ նորին կայսերական մեծության հրամանին։ Մոտ մի ժամից հետո պատասխան ստացա, թե նորին մեծությունը, ունենալով իր հետ օգոստափառ ընտանիքն ու պալատական մեծամեծ պաշտոնյաներին, գալիս է դիմավորելու ինձ։ Ես մոտեցա մի հարյուր յարդ ևս։ Կայսրն ու իր շքախումբը ցած իջան ձիերից, կայսրուհին ու լեդիները՝ իրենց կառքերից, ու ես չնկատեցի, որ նրանք վախենան կամ անհանգստանան։ Նորին մեծություն կայսեր ու կայսրուհու ձեռը համբուրելու համար պառկեցի գետնին։ Նորին մեծությանը պատմեցի, որ եկել եմ համաձայն իմ խոստումի և իմ տեր կայսրից ստացած թույլտվության՝ պատիվ ունենալու ամենահզոր միապետին տեսնելու և, ուժերս ներածին չափ առաջարկելու իմ ծառայությունը, եթե այդ չի հակասում իմ սեփական կայսեր հանդեպ ունեցած պարտականություններին, չհիշելով ոչ մի խոսք իմ շնորհազրկության մասին, քանի որ դեռևս պաշտոնական տեղեկություն չունեի այդ մասին ու կարող էի ամենևին չիմանալ, թե կա մի այդպիսի մտադրություն։ Միևնույն ժամանակ, ամենայն իրավամբ, կարող էի ենթադրել, որ կայսրը չպիտի բաց աներ իր գաղտնիքը, քանի որ ես նրա իշխանության սահմաններից դուրս էի։ Սակայն շուտով ես ըմբռնեցի, որ չարաչար սխալվել եմ։
Ես չպիտի անհանգստացնեմ ընթերցողին մանրամասն նկարագրությամբ այդ պալատում ինձ ցույց տված ընդունելուցյան ընդունելության մասին, որ հատուկ էր մի այդպիսի հզոր թագավորի վեհանձնությանը և ոչ էլ անհարմարությունների մասին, որ ես ունեցա տան և անկողնու բացակայության պատճառով․ ասեմ միայն, որ ստիպված էի պառկել գետնին, վրաս առնել վերմակս։
==Գլուխ ութերորդ==
Գալուց երեք օր հետո, երբ զբոսնում էի կղզու հյուսիս արևելյան ափերին, մոտ կես լիգ հեռավորությամբ ծովի վրա նկատեցի մի բան, որ շատ նման էր շուռ տված նավի։ Կոշիկներս ու գուլպաներս հանելով ես երկու, թե երեք հարյուր յարդ ծովը մտա և նկատեցի, որ այդ առարկան մակընթացությունից մղվելով մոտենում է ափին․ կասկած չկար, որ դա մի իսկական մակույկ էր, գուցե որևէ փոթորկի հետևանքով նավից պոկված։ Անմիջապես վերադարձա քաղաք ու խնդրեցի նորին կայսերական մեծությունից տալ ինձ իր նավատորմիղի կորուստից հետո մնացած խոշոր նավերից քսան հատ ու երեք հազար նավաստի՝ փոխ֊ծովակալի հրամանատարությամբ։ Նավատորմիղը շրջան գործեց ծովով, իսկ ես կարճ ճանապարհով գնացի ծովափի այն տեղը, ուր նկատել էի մակյույկը․ մակույկը․ մինչ այդ մակընթացությունը մակույկն ավելի էր մոտեցրել ափին։ Նավաստիներն ամենքն էլ վերցրել էին թոկեր, որ ես ամրության համար երկու տակ միմյանց էի ոլորել։ Երբ նավերը տեղ հասան, ես հանվեցի և մտա ծովը և առաջ գնացի հարյուր յարդ մինչև մակույկը, իսկ հետո՝ լողացի։ Նավաստիներն ինձ մեկնեցին թոկի ծայրը, որ ես կապեցի մակույկի առաջի մասում գտնվող մի ճեղքից, իսկ մյուա մյուս ծայրը ռազմանավից․ սակայն գտա, որ իմ ջանքն ապարդյուն է անցնում, որովհետև ոտքս չէր հասնում հատակին, որպեսզի աշխատեի ինչպես հարկն է։ Հարկադրված ես ետ նահանջեցի ու սկսեցի մի ձեռքով, որքան ուժ ունեի, հրել մակույկը հետևից․ և որովհետև մակընթացությունը նպաստում էր ինձ, ես հասա այնքան հեռու, որ կարողացա ոտքս հատակին դնել, մինչև ծնոտս ջրի մեջ մնալով։ Երկու թե երեք րոպե հանգստանալով, նորից սկսեցի հրել մակույկը, մինչև որ ծովի ջուրը հասավ իմ կռնատակերը․ այժմ կատարած լինելով իմ աշխատանքի ամենադժվար մասը, ես վերցրի նավերից մեկի մեջ դարսած թոկերն ու կապեցի նախ մակույկից, ապա ինձ ուղեկցող ինը նավերից․ նավաստիները հեշտությամբ էին քաշում մակույկը, որովհետև քամին հաջող էր․ իսկ ես հրում էի հետևից, մինչև որ քառասուն յարդ մոտեցանք ափին․ և երբ մակընթացությունը վերջացավ, նավակը մնաց ցամաքի վրա և ես երկու հազար մարդու օգնությամբ, թոկերով ու մեքենաներով, շուռ տվի մակույկն իր հատակի վրա ու գտա, որ շատ քիչ է վնասված։
Ես չպիտի ձանձրացնեմ ընթերցողին, թե ինչ դժվարությամբ, թիավարելով, տասը օր տևող աշխատանքից հետո (որ ես թափեցի թիակներ պատրաստելու վրա), մակույկը բերի Բլեֆուսկուի նավահանգիստը, որ գալուս առիթով ահագին ժողովուրդ էր հավաքվել, մի այդպիսի վիթխարի նավի տեսքից զարմացած։ Ես կայսրին պատմեցի, թե բախտն այդ մակույկը բերել է ինձ, որպեսզի նրանով ես գնամ մի այնպիսի տեղ, որտեղից կարող կլինեի վերադառնալ իմ հայրենի երկիրը․ ապա խնդրեցի կայսրին, որ նա հրամայի տալ ինձ անհրաժեշտ պարագաներ՝ կարգի բերելու մակույկը և միևնույն ժամանակ թույլ տա ինձ մեկնելու։ Սկզբում նա փորձեց համոզել ինձ մնալու, բայց վերջը բարեհաճեց տալ իր համաձայնությունը։
Ես շատ զարմացա, որ այդ ժամանակամիջոցում, որքան ինձ հայտնի էր, Բլեֆուսկուի արքունիքն մեր կայսրից ոչ մի հարցում չեկավ։ Բայց հետագայում կողմնակի կերպով ես իմացա, որ նորին կայսերական մեծությունը ամենևին չկասկածելով, որ ինձ հայտնի է իր մտադրությունը, հավատացել է, թե գնացել եմ Բլեֆուսկո կատարելու համար իմ խոստումը՝ համաձայն այն թույլտվության, որ նա տվել էր ինձ և որ հայտնի էր մեր արքունիքին, ու համոզված էր, որ պիտի վերադառնամ մի քանի օրից հետո, երբ ծիսակատարությունները վերջանան։ Բայց վերջն իմ երկար բացակայությունը սկսեց նրան անհանգստացնել․ գանձապահի և մյուս մինիստրների հետ խորհրդակցելուց հետո նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևելի անձ<ref>Նա Բլեֆուսկուի արքունիքն ուղարկեց մի երևէլի երևելի անձ․ ― Մի ակնարկ է անգլիական հաճախակի առաջադրությունների մասին՝ ուղղված ֆրանսիական արքունիքին՝ վերջինիս կողմից հակոբական էմիգրանտներին և դավադիրներին հովանավորություն ցույց տալու մասին։</ref> մեղադրական ակտի հետ միասին։ Այդ պատվիրակին հանձնարարված էր նկարագրել Բլեֆուսկուի կայսրին այն մեծ գթասրտությունը, համաձայն որի իր տերը բավականացավ պատժել ինձ միայն իմ աչքերը հանելով ու հայտնել, որ ես փախել եմ արդարադատության ձեռքից, և եթե երկու ժամվա ընթաց քում ընթացքում ես չվերադառնամ՝ պիտի զրկվեմ նարդակ տիտղոսից ու հայտարարվեմ իբրև դավաճան։ Բացի այդ, պատվիրակն ավելացրեց, թե երկու կայսրությունների միջև գոյություն ունեցող խաղաղությունն ու բարեկամությունը հաստատ պահելու համար, իր տերը հավատացած է, որ Բլեֆուսկուի իր եղբայրը կհրամայի ետ ուղարկել ինձ Լիլիպուտիա, ոտ ու ձեռս կապած՝ իբրև դավաճան պատիժ կրելու համար։
Բլեֆուսկուի կայսրը երեք օր խորհրդակցելուց հետո մի պատասխան ուղարկեց՝ լիքը բազմաթիվ հայհոյախոսություններով։ Նա ասաց, թե իր եղբայրը գիտե, որ անհնար է ինձ կապոտած ուղարկել․ որ՝ թեև ես զրկել եմ նրան նավատորմիղից, սակայն նա իմ հանդեպ մեծ պարտականություն է զգում այն բազմաթիվ ծառայությունների համար, որ ես ցույց տվի հաշտություն կնքելու ժամանակ, որ, համենայն դեպս, զույգ կայսրությունները շուտով ազատ շունչ կքաշեն, որովհետև ես ծովի ափին գտել եմ մի վիթխարի նավ, որ կարող է ինձ ծովը տանել․ որ նա հրամայել է կարգի բերել այդ նավն իմ ցուցմունքների համաձայն և իր աջակցությամբ․ և հավատացած է, որ քանի շաբաթից հետո զույգ կայսրությունները կազատվեն մի այսպիսի անտանելի բեռից։
Այս հանգամանքն առիթ տվեց ինձ, որ ես արագացնեմ իմ մեկնումն ավելի վաղ, քան մտադիր էի, իսկ արքունիքը, իմ գնալուն անհամբեր, մեծ հոժարությամբ ինձ սատարում էր։ Հինգ հարյուր բանվոր, իմ ցուցմունքի համաձայն, մակույկիս համար երկու հատ առագաստ շինեցին՝ իրենց երկրի ամենակոշտ տեսակի քաթանը տասներեք ծալ միմյանց վրա կարելով։ Թոկն ու պարաններն ինքս հանձն առա շինել, իրար ոլորելով տասը, քսան կամ երեսուն տեղական ամենահաստ ու ամուր թոկեր։ Մի մեծ քար, որ երկար որոնումներից հետո պատահմամբ գտա, ինձ պիտի ծառայեր խարիսխի տեղ։ Ինձ համար բերին երեք հարյուր կովի ճարպ՝ մակույկս և մյուս պարագաները յուղելու համար։ Անհավատալի ջանքով ես կտրեցի մի քանի ատաղձի ծառ՝ թիերի ու կայմերի համար․ իսկ նորին մեծության նավային ատաղձագործները բավականին աջակցեցին ինձ, ողորկելով այն ամենը, ինչ ես շինում էի անտաշ կերպով։
Մի ամիս անց, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ես գնացի նորին մեծությունից հրաման ստանալու և միևնույն ժամանակ նրան հրաժեշտ տալու։ Կայսրը, օգոստափառ ընտանիքի հետ միասին, դուրս եկավ պալատից․ ես պառկեցի գետնին՝ համբուրելու համար նրա ձեռքը, որ սիրալիր կերպով մեկնել էր ինձ․ նույն նույնն արին և կայսրուհին ու երիտասարդ արքայազունները։ Նորին մեծությունը հիսուն քսակ նվիրեց, ամեն մի քսակի մեջ երկու հարյուր սպրըգ, նվիրեց նաև իր ամբողջ հասակով նկարված լուսապատկերը, որն ես անմիջապես դրի ձեռնոցիս մեջ՝ ավելի ապահով պահելու համար։ Իմ մեկնման ծիսակատարությունն այնքան երկար տևեց, որ չպիտի հոգնեցնեմ ընթերցողին նրա նկարագրությամբ։
Մայույկի մեջ ես բարձեցի հարյուր մորթած եզ, երեք հարյուր մորթած ոչխար, դրա համապատասխան էլ՝ հաց, խմիչք և այնքան եփած միս, որքան կարող էին պատրաստել չորս հարյուր խոհարար։ Հետո վերցրի վեց կով ու երկու ցուլ, նույնքան էլ արու և էգ ոչխար, որ հետս հայրենիք տանեմ և այնտեղ բազմացնեմ։
Ես չպիտի հոգնեցնեմ ընթերցողին այդ ճանապարհորդության մանրամասն նկարագրությամբ, որ ըստ մեծի մասին հաջող անցավ։ Մենք 1702 թվի ապրիլի 13֊ին հասանք Դաունս։ Ճանապարհին միայն մի դժբախտ դեպք պատահեց․ նավի առնետները տարան իմ ոչխարներից մեկին․ մի ճեղքի մեջ ես նրա կրծոտած ոակորները միայն գտա։ Իսկ մյուս անասունները ես անփորձ կերպով ափը հասցրի և արածացնելու համար Գրինվիչում դրի մի կանաչ, թմբի վրա, որի դալար նրբությունն ավելի ախորժելի էր դարձնում նրանց կերը, թեև ես միշտ երկյուղ ունեի, թե ընհակառակը կլինի։ Թերևս երբեք չպիտի ողջ֊ողջ բերեի նրանց մի այդպիսի երկար ճանապարհորդությունից հետո, եթե կապիտանն ինձ չտար մի աննման պաքսիմատից, որ ևս փոշի էի դարձնում ու, ջրի մեջ շաղախելով, տալիս էի նրանց։ Անգլիայուն եղած ժամանակ, կարճ միջոցում, իմ անասունները շատ բարձրաստիճան և այլ մարդկանց ցույց տալով, ես պատկառելի դրամ վաատակեցի։ Ու նախքան իմ երկրորդ ճանապարհորդությունն սկսելը, այդ անասունները ծախեցի 500 ֆունտ ստեռլինգով։ Իմ վերջին վերադարձին այդ ցեղը սաստիկ բազմացել էր, մանավանդ ոչխարները, որոնց բրդի նրբության շնորհիվ մեր մանվածքային արդյունաբերությունը, ես հավատացած եմ, շատ պիտի շահի։
Կնոջս և ընտանիքիս հետ ես մնացի երկու ամիս, որովհետև անհագուրդ ցանկությունս՝ տեսնելու օտար երկրներ, ինձ հանգիստ չէր տալիս ավելի երկար մնալու։ Կնոջո Կնոջս թողի հազար հինգ հարյուր ֆունտ ստեռլինգ ու Ռիդրիֆֆում մի բնակարան՝ մի լավ տամ տան մեջ։ Մնացած կարողությունս մասամբ դրամ, մասամբ կայք, վերցրի հետս՝ բախտս նորից փորձելու համար։ Իմ ավագ հորեղբայրը՝ Ջոնը, Էպպինգի մոտերքը կտակել էր ինձ մի կալվածք, որ տարեկան մոտ երեսուն ֆունտ ստեռլինգ եկամուտ էր բերում․ իսկ Ֆիտտըր֊Լեյում , երկար պայմանաժամով, ես վարձել էի Սև Ցուլ պանդոկը, որ կրկին նույնքան եկամուտ էր բերում, այնպես որ ոչ մի վտանգ չունեի, որ իմ ընտանիքը ծխականների բեռը դառնա։ Իմ որդին Ջոննը, որ կրում էր իր հորեղբոր անունը, հաճախում էր նախակրթարան ու մի առաջադեմ աշակերտ էր։ Բետտի աղջիկս (որ ամուսնացել է և երեխաներ ունի), ասեղնագործություն էր սովորում։ Հրաժեշտ տալով կնոջս, տղայիս ու աղջկաս և երկուստեք արտասուք թափելով նստեցի երեք հարյուր տաննանոց մի առևտրական նավ՝ «Էդվենչըր» անունով, որ մեկնում էր դեպի Սյուրատ։ Նրա կապիտանն էր Նիկոլասը՝ Լիվերպուլ քաղաքից։ Սակայն իմ այս ճանապարհորդության հաշվետվությունը պիտի կազմի իմ երկասիրության երկրորդ մասը։
==Երկրորդ մաս — Ճանապարհորդություն դեպի Բրոբդինգնեգ==