Մի ամիս անց, երբ արդեն ամեն ինչ պատրաստ էր, ես գնացի նորին մեծությունից հրաման ստանալու և միևնույն ժամանակ նրան հրաժեշտ տալու։ Կայսրը, օգոստափառ ընտանիքի հետ միասին, դուրս եկավ պալատից․ ես պառկեցի գետնին՝ համբուրելու համար նրա ձեռքը, որ սիրալիր կերպով մեկնել էր ինձ․ նույնն արին և կայսրուհին ու երիտասարդ արքայազունները։ Նորին մեծությունը հիսուն քսակ նվիրեց, ամեն մի քսակի մեջ երկու հարյուր սպրըգ, նվիրեց նաև իր ամբողջ հասակով նկարված լուսապատկերը, որն ես անմիջապես դրի ձեռնոցիս մեջ՝ ավելի ապահով պահելու համար։ Իմ մեկնման ծիսակատարությունն այնքան երկար տևեց, որ չպիտի հոգնեցնեմ ընթերցողին նրա նկարագրությամբ։
Մայույկի Մակույկի մեջ ես բարձեցի հարյուր մորթած եզ, երեք հարյուր մորթած ոչխար, դրա համապատասխան էլ՝ հաց, խմիչք և այնքան եփած միս, որքան կարող էին պատրաստել չորս հարյուր խոհարար։ Հետո վերցրի վեց կով ու երկու ցուլ, նույնքան էլ արու և էգ ոչխար, որ հետս հայրենիք տանեմ և այնտեղ բազմացնեմ։
Նավի վրա նրանց կերակրելու համար հետս վերցրի մի լավ խուրձ չոր խոտ ու մի պարկ հացահատիկ։ Հաճույքով կվերցնեի նաև տեղացիներից մի քանի հոգու, սակայն կայսրը ոչ մի կերպ թույլ չտվեց․ ավելի ևս մանրազնին խուզարկության ենթարկելով իմ գրպանները, նորին մեծությունը պատվո երաշխիք առավ, որ նրա հպատակներից ոչ ոքի հետս չեմ վերցնի, անգամ եթե ունենամ նրաց սեփական ցանկությունն ու համաձայնությունը։
Բնությունից ու ճակատագրից դատապարտված լինելով գործոն ու անհանգիստ կյանք վարելու, իմ վերադարձից երկու ամիս հետո, ես կրկին թողի իմ հայրենի երկիրն ու 1702 թվի հունիսի 20֊ին նստեցի «Էդվենչըր» նավը, որի կապիտանն էր կոռնիշեցի Ջոն Նիկոլասը և որը մեկնում էր դեպի Սյուրատ։ Քամին, մինչև Բարեհուստ հրվանդանը, հաջողակ էր․ այստեղ մենք խմելու ջրի համար ափ իջանք․ սակայն մեր նավը ջուր էր դուրս գցում ու մենք ստիպված էինք ափը հանելու մեր իրերն ու ձմեռելու այդտեղ, որովհետև կապիտանը տենդով հիվանդացավ ու մինչև մարտի վերջը չկարողացանք հեռանալ հրվանդանից։ Ապա մենք պարզեցինք առագաստները և անփորձ շարունակեցինք մեր ճանապարհորդությունը մինչև Մադագասկարի նեղուցն անցնելը։ Սակայն երբ դուրս եկանք այդ կղզուց դեպի հյուսիս, մոտավորապես հարավային լայնության 5 աստիճանը, ուր քամիներն այդ ծովում, ինչպես նկատված էր, դեկտեմբերի սկզբից մինչև մայիսի սկիզբը եղել էին միշտ հանդարտ, ապրիլի 19֊ին սկսեցին ավելի սաստկանալ<ref>Քամիներն․․․ սկսեցին ավելի սաստկանալ․ ― Փոթորկի այս նկարագրությամբ Սվիֆտը ծաղրում է՝ ծովային ժարգոնի ի չարը գործ դնելը, որ մի սովորական երևույթ էր ճանապարհորդությունների հեղինակների կողմից։ Համենայն դեպս այդ նկարագրությունը ծովային տերմինների անկանոն հավաքածու չէ, ինչպես կարծում էին Վալտեր Սկոտն ու Թեյլորը, այլ, համարյա թե բառացի փոխառություն Սամուել Ստերմիի Mariner's Magazine֊ից, որի առաջին հրատարակությունը լուս լույս տեսավ 1699֊ին։</ref> ու սովորականից ավելի՝ փչեց արևմտյան քամին, որ անընդհատ շարունակվեց քսան օր․ այդ ժամանակ քամին մեզ տարավ Մոլուկկա կղզուց դեպի արևելք, հասարակած գծից երեք աստիճան դեպի հյուսիս, ինչպես որոշեց մեր կապիտանը մայիսի 2֊ին<ref>Ապրիլի 19֊ին․․․ քսան օր․․․ մայիսի 2֊ին․ ― Տարօրինակ վրիպում է։</ref> արած դիտողությունների հիման վրա, երբ քամին դադարեց, ծովը խաղաղվեց, մի բան որ ինձ շատ ուրախացրեց։ Իսկ կապիտանը, որ այդ ծովերի վրա մարզված նավաստի էր, մեզ հրամայեց պատրաստություն տեսնել փոթորկի դեմ, որ իսկապես պայթեց հետևյալ օրը, որովհետև սկսվեց մի հարավային քամի, որն հայտնի է մուսոն անունով։
Նկատելով, որ փոթորիկը սաստկանում է, մենք իջեցրինք ցռուկի առագաստը ու պատրաստեցինք առաջի առագաստը․ իսկ երբ եղանակը վատթարացավ, մենք ստուգեցինք, թե արդյոք թնդանոթներն ամու՞ր են իրենց տեղերում թե ոչ, և իջեցրինք հետևի առագաստը։ Նավը գտնվում էր բաց ծովում, ուստի մենք որոշեցինք ավելի շուտ առաջ վարել, քան մնալ անշարժ։ Մենք ծալեցինք առաջի առագաստը, մի կողմ դրինք ու քաշեցինք փոկերը։ Ղեկը մնացել էր զորավոր քամուն․ նավն արիաբար դիմադրում էր ալիքներին․ սակայն հանկարծ առագաստը պատռվեց, այն ժամանակ մենք իջեցրինք առագաստաձոցըառագաստաձողը, հանեցինք վրայի առագաստը․ դրինք նավի մեջ, նմանապես և մյուս սարքն ու կարգը։ Փոթորիկը կատաղի էր․ ծովն ալեկոծվում էր ահավոր կերպով։ Մենք քաշեցինք ղեկի առասանները և օգնության հասանք ղեկավարին։ Վերնակայմը չէինք ուզում իջեցնել, այլ թողինք, որ կանգուն մնա, որովհետև նավը քամիներից տարվում էր, և մենք գիտեինք, որ կանգուն վերնակայմը նպաստում է նավի ընթացքին ջրերի վրա, մանավանդ որ առաջներիս բաց ծով էր։ Երբ փոթորիկը դադարեց, մենք հանեցինք առաջավոր ու մեծ առագաստները և հանձնվեցինք ալիքներին։ Մի փոքր հետո պարզեցինք հետին, գլխավոր ու առաջին առագաստը։ Մենք ընթանում էինք դեպի հյուսիս֊արևելք՝ հարավ֊արևմտյան քամու ուժով։ Մեծ պարաններն ամրացրինք նավի աջ կողմից․ թուլացրինք առագաստաձողի փոկերը, ամուր կերպով քաշեցինք քամու դեմ պարզած առագաստի թոկերն ու կապեցինք նավից, հետին առագաստը քամու կողմը դարձրինք, աշխատելով բռնել քամին ու պարզեցինք այնքան առագաստ, որքան կարող էին պահել կայմերը։
Այդ փոթորկի ժամանակ, որին զուգադիպեց արևմտա֊հարավ֊արևմտյան մի զորեղ քամի, մենք տարվեցինք, իմ հաշվով, մոտ 500 լիգ դեպի արևելք, այնպես որ ամենահասակավոր նավաստիներն անգամ չկարողացան ասել, թե աշխարհի ո՞ր մասումն ենք գտնվում։ Մենք ունեինք առատ պաշար, մեր նավը լավ վիճակի մեջ էր և նավաստիները ողջ ու առողջ էին, միայն խմելու ջրի պակասն էր մեզ տագնապ պատճառում։ Մեզ թվաց, թե ավելի լավ է նույն ուղղությունը բռնենք, քան թե թեքվենք դեպի հյուսիս, որովհետև այդպես մենք կարող էինք գնալ մինչև Մեծ Թաթարստանի հյուսիս֊արևմտյան մասերը կամ Սառուցյալ օվկիանոսը։
1703 թվի հունիսի 16֊ին մի տղա վերնակայմից տեսավ մի երկիր։ 17֊ին մենք մոտեցանք մի մեծ կղզու թե երկրամասի (այդ մեկը մենք չիմացանք), որի հյուսիսային կողմում կար դեպի ծովը դուրս ցցված մի նեղ պարանոց ու մի ծովախորշ, որ ծանծաղ լինելով՝ հազիվ թե կարողանար ընդունել հարյուր տոննանաոց տոննանոց նավը։ Այդ ծովախորշից մի լիգ հեռավորության վրա մենք խարիսխ նետեցինք ու մեր կապիտանը բարկասով տասներկու զինված մարդ ուղարկեց, տալով նրանց ջրի ամաններ, եթե բան է՝ խմելու ջուր գտնեն։ Ես նրանից թույլատրություն խնդրեցի, որ ես էլ գնամ տեսնելու երկիրը և գյուտեր անեմ, եթե միայն կարողանամ։ Եվ մենք ափ իջանք, սակայն ոչ գետ տեսանք, ոչ առվակ ու ոչ էլ ազգաբնակության մի որևէ հետք։ Մերոնք սկսեցին ափերը պտտել՝ խմելու ջուր գտնելու համար, իսկ ես մենակ, մոտ կես մղոն, թափառելու գնացի հակառակ կողմը, ուր նույն անբերի անբերրի և ապառաժառ ցամաքն էր։ Արդեն սկսել էի հոգնել, և հետաքրքիր բան չգտնելով, առանց շտապելու, սկսեցի վերադառնալ դեպի ծովախորշը․ ծովն ամբողջովին բացվում էր առաջս և ես տեսա հանկարծ, որ մերոնք, մակույկը նստած, ամբողջ ուժով թիավարում են։ Ես ուզեցի նրանց հետևից կանչել, սակայն իզուր, որովհետև հանկարծ նկատեցի, որ մի հսկա արարած ծովի մեջ, ամբոջ թափով, նրանց հետապնդում է։ Ջուրը հասնում էր մինչև նրա ծնկները, ու նա ծովի մեջ վիթխարի քայլեր էր անում։ Բայց որովհետև արդեն կես լիգ նրանից հեռացել էին և ծովն էլ այդ կողմերը լիքն էր սրածայր ապառաժներով, հրեշը չէր կարողանում հասնել մակույկին։ Այդ ամենի մասին ինձ հետո պատմեցին, որովհետև ես անկարող էի կանգնել ու դիտել այդ հետապնդման ելքը, այլ ամբողջ ուժով ծլկեցի։ Խիստ հևալով ես մագլցեցի մի ժայռի վրա, որտեղից կարող էի գաղափար կազմել շրջակայքի մասին։ Հողը կանոնավոր մշակված էր, սակայն մի բան, որ ինձ զարմացրեց ամենից առաջ, դա մարգագետինների խոտն էր, որի բարձրությունը մոտ քսան ոտնաչափ էր։
Այդտեղից ես դուրս եկա մի լայն ճանապարհ, գոնե ինձ այդպես թվաց, թեև տեղացիների համար դա գարու դաշտի միջև անցնող լոկ մի արահետ էր։ Այդտեղ ես մի պահ կանգ առա, որովհետև հնձի ժամանակ լինելով, հասկերը քառասուն ոտնաչափ բարձրություն ունեին և մյուս կողմը ոչինչ չէր երևում։ Մի քանի ժամ քայլելուց հետո, ես հասա դաշտի ծայրին, որ պատած եր առնվազն հարյուր քսան ոտնաչափ բարձրություն ունեցող ցանկապատով, իսկ ծառերն այնքան վիթխարի էին, որ ես չկարողացա որոշել նրանց բարձրությունը։ Մի դաշտից մյուսն ընկնելու համար պետք էր բարձրանալ չորս աստիճան ու անցնել մի մեծ քարի վրայից։ Իմ ուժերից վեր էր բարձրանալ այդ սանդուղքով, որովհետև ամեն մի աստիճանի բարձրությունը վեց ոտնաչափ էր, իսկ վերի քարինը՝ մոտ քսան ոտնաչափ։ Ցանկապատի արանքում ես ուզում էի մի ճեղք գտնել անցնելու, երբ հանկարծ հարևան դաշտում նկատեցի տեղացիներից մեկին, որ գալիս էր իմ առաջ ու նույն չափի էր, ինչպես այն մեկը, որին ես տեսա ծովի մեջ՝ մեր մակույկը հետապնդելիս։ Նրա հասակը զանգակատան չափ էր և ամեն մի քայլ անելիս, որքան կռահեցի մոտ տասը յարդ։ Անհուն վախից ու զարմանքից ես փախա ու թաքնվեցի վարսակի հասկերի մեջ, որտեղից տեսա, թե ինչպես նա բարձրացավ սանդուղքի ծայրը, նայեց աջ կողմի դաշտը ու սկսեց մեկին կանչել այնպիսի ձայնով, որ մի քանի անգամ ուժեղ էր, քան բարձրախոս փողի ձայնը, և այդ օդի մեջ հնչեց այնքան ուժգին, որ ես սկզբում կարծեցի, թե ամպի որոտ է։ Նրա ձայնի վրա մոտեցան չորս հրեշներ, մանգաղները ձեռներին, ամեն մի մանգաղը՝ մեր վեց գերանդու չափ։ Այդ մարդիք այնքան էլ լավ չէին հագնված, ինչպես առաջինը, և երևվում էր, որ նրանք վերջինի ծառաները կամ բանվորներն էին, որովհետև նրա ասած մի քանի խոսքերից հետո իսկույն գնացին հունձի այն դաշտը, ուր ես թաքնվել էի։ Ես աշխատում էի կարողացածի չափ հեռու մնալ նրանցից, սակայն տեղիցս շարժվում էի մեծ դժվարությամբ, որովհետև հասկերի հեռավորությունը միմյանցից հաճախ մի ոտնաչափ էլ չկար, այնպես որ իմ մարմինը դժվարությամբ էր անցնում նրանց արանքից։ Բայց և այնպես ես մի հնարքով առաջ շարժվեցի մինչև դաշտի այն մասը, ուր հասկերն անձրևից ու քամուց պառկել էին։ Այդտեղ անհանրին էր մի քայլ անգամ անել, որովհետև հասկերն այնքան խճճվախ խճճված էին, որ չէի կարողանում միջիցը անցնել, և ընկած հասկերի քիստերն ամուր ու սրածայր էին, որ թափանցելով հագուստս՝ խրվում էին մսիս մեջ։ Մինչդեռ ես լսում էի, որ հնձվորները գտնվում են ինձնից հարյուր յարդից ոչ հեռու։ Հոգնությունից ջարդված, տառապանքից ու վհատությունից ընկճված, ես պառկեցի երկու ակոսի մեջ և սրտանց ուզեցի մեռնել։ Ես հեծեծում էի իմ տնանկ կնոջ ու որբացած երեխաների համար։ Ես ողբում էի իմ անմտության ու կամակորության վրա, որի հետևանքով ես ձեռնարկեցի իմ երկրորդ ճանապարհորդությունը, հակառակ իմ բարեկամների և ազգականների խորհրդին։ Այս սոսկալի մտահոգության մեջ ես ակամա հիշեցի Լիլիպուտիան, որի բնակիչները նայում էին ինձ վրա, իբրև աշխարհում չեղած մի հրաշքի․ այնտեղ՝ ուր ես կարող էի կայսերական մի ամբողջ նավատորմիղ մի ձեռքով քաշել իմ հետևից ու կատարել այլ գործեր, որոնք արձանագրված են այդ կայսրության ժամանակագրության մեջ մինչև հավիտյան և որոնց հետագա սերունդը դժվարությամբ պիտի հավատա, թեև այդ ամենը վկայված է միլիոնավոր մարդկանց կողմից։ Ես երևակայեցի, թե որքան ստորացուցիչ պիտի լինի ինձ համար այդ ժողովրդի մեջ երևալ, որտեղ ես մի այնպիսի աննշան էակ էի, ինչպիսիսն ինչպիսին է լիլիպուտը մեր մեջ։ Բայց դա, անկասկած, իմ դժբախտությունների մեջ վերջինը չէր, որովհետև եթե մարդկանց վայրենությունն ու դաժանությունը, ինչպես նկատված է, ավելանում են իրենց զանգվածի համապատասխան, ապա ինչ էր մնում ինձ, եթե ոչ դառնալ բերանի մի պատառ այդ վիթխարի բարբարոսներից առաջինի համար, որ կարող էր բռնել ինձ։ Անկասկած փիլիսոփաներն իրավունք ունեն, երբ ասում են, թե առանց բաղդատության ոչ մի բան մեծ կամ փոքր չէ։ Բախտը կարող է այնպես անել, որ լիլիպուտներն էլ գտնեն այնպիսի երկիր, ուր մարդիկ նույնքան փոքր են իրենց համեմատությամբ ինչպես նրանք՝ իմ համեմատությամբ։ Եվ ով գիտե, գուցե աշխարհիս մի հեռավոր մասում, որ անհայտ է մեզ, կան մարդիկ, որոնք իրենց հասակով գերազանցում են մահկանացուների այս վիթխարի ցեղին ևս։
Չնայած ինձ պատած սարսափին և վարանմանը, ես անձնատուր էի եղել այդպիսի փիլիսոփայակն փիլիսոփայական խորհրդածություններին։ Մեկ էլ տեսնեմ հնձվորներից մեկը տասը յարդ հեռավորության վրա է գտնվում այն ակոսից, ուր ես էի պառկել․ ես սարսափեցի, թե միգուցե մի քայլ էլ անի և իր ոտների տակ ինձ ճզմի, կամ թե չէ իր մանգաղով կես անի ինձ։ Ու երբ մեկ էլ շարժվեց դեպի ինձ, ես սոսկալի գոռացի։ Հսկան կանգ առավ ու չորս կողմը նայելով, վերջապես նկատեց ինձ գետնի վրա պառկած։ Նա զգուշությամբ մի պահ դիտեց ինձ, նման մի մարդու, որն ուզում է բռնել մի փոքրիկ վտանգավոր կենդանու այնպես, որ նա չկարողանա ոչ չանգռել և ոչ կծել իրեն, ինչպես ես ինքս արել եմ Անգլիայում՝ աքիս բռնելու ժամանակ։ Վերջապես նա խիզախություն ունեցավ բռնել ինձ իմ իրանից իր բութով և ցուցամատով, ու մոտ երեք յարդ մոտեցնել իր աչքերին՝ ավելի լավ դիտելու։ Ես գուշակեցի նրա մտադրությունը և բախտս ինձ մի այնպիսի քաջություն տվեց, որ ես որոշեցի չդիմադրել նրան, երբ նա բռնել էր ինձ օդի մեջ, գետնից վաթսուն ոտնաչափ բարձրության վրա, թեև նա սոսկալի կերպով հուպ էր տալիս իմ կողերը, վախենալով, թե միգուցե ես դուրս պրծնեմ նրա մատների միջից։ Միակ բանը, որ ես համարձակվեցի անել, այն էր, որ բարձրացրի իմ աչքերը դեպի արևը, աղերսական ձևով ձեռքերս ծալեցի ու մելամաղձոտ ձայնով մի քանի խոսք ասացի, պատշաճ այն կացության, որի մեջ ես գտնվում էի։ Ամեն րոպե ես վախենում էի, որ նա կարող է ինձ շպրտել գետին, ինչպես մենք սովորաբար անում ենք, երբ մի զզվելի կենդանի ուզում ենք ոչնչացնել։ Բայց իմ բախտից իմ ձայնն ու շարժուձևը հաճելի թվացին նրան և նա սկասեց սկսեց նայել ինձ վրա իբրև մի արտասովոր բանի, զարմանալով իմ հստակ կերպով արտասանած խոսքերին, որոնցից նա ոչինչ չէր հասկանում։ Միևնույն ժամանակ ես ակարող էի զսպել իմ տնքողներն տնքոցներն ու արտասուքները, և գլուխս դեպի կողերս թեքելով, կարողացածիս չափ, հասկացրի նրան, որ իր սեղմած մատները ցավ են պատճառում ինձ։ Նա կարծես թե ինձ հասկացավ, որովհետև բռնեց իր վերարկուի փեշը, զգուշությամբ դրեց ինձ վրան և իսկույն վազեց դեպի տերը, որ մի ունևոր ֆերմեր էր և հենց այն մարդն էր, որին ես առաջին անգամ դաշտում տեսա։
Ֆերմերն ստանալով որոշ տեղեկություններ իմ մասին (ինչպես ես կռահեցի իրենց խոսակցությունից), որքան որ իր ծառան կարողացավ տալ, վերցրեց մի փոքրիկ հարդ, որ մոտավորապես մի ձեռնափայտի չափ էր, ու դրանով սկսեց բարձրացնել վերարկուիս փեշերը, որ նրան թվում էին իբրև բնությունից տված մի տեսակ ծածկոց։ Նա փչեց իմ մազերը մի կողմ՝ դեմքս ավելի լավ տեսնելու համար։ Ապա նա իր մոտ կանչեց ծառաներին ու հարցրեց (ինչպես ես հետո իմացա), թե արդյոք նրանք դաշտի մեջ չե՞ն տեսել ինձ նման որևէ այլ փոքրիկ արարածներ։ Ապա նա զգուշությամբ, չորեքթաթ կերպով, դրեց ինձ գետնի վրա, իսկ ես անմիջապես ոտքի կանգնեցի ու հանդարտ սկսեցի ետ ու առաջ քայլել, այդ մարդկանց ցույց տալու, որ փախչելու մտադրություն չունեմ։ Նրանք ամենքն էլ շուրջբոլորս նստեցին՝ ավելի լավ դիտելու համար իմ շարժումները։ Ես հանեցի իմ գլխարկը և ֆերմերին խորը գլուխ տվի։ Ձեռքերս և աչքերս բարձրացնելով, չոքեցի ու բարձր ձայնով մի քանի խոսք ասացի․ հանեցի ոսկով լի իմ քսակը և հլու առաջարկեցի նրան։ Նա քսակն առավ իր ափի վրա, կիպ մոտեցրեց իր աչքերին, տեսնելու համար, թե դա ինչ բան է, ապա իր թևքից հանեց մի գնդասեղ ու ծայրով մի քանի անգամ շուռումուռ արեց, սակայն բան չհասկացավ։ Այնուհետև ես նրան նշան արի, որ իր ձեռքը դնի գետնին։ Ես վերցրի քսակն ու, բանալով ամբողջ ոսկին, թափեցի նրա ափի մեջ։ Այդտեղ վեց իսպանական ոսկի կար, ամեն մի ոսկին չորս պիստոլ, ու քսան թե երեսուն հատ մանր դրամ։ Ես տեսա, թե ինչպես նա լեզվով թրջեց իր ճկույթի ծայրն ու վերցեց ամենախոշոր դրամը, ապա մյուսը, սակայն երևաց, որ նա չիմացավ, թե դա ինչ բան է։ Նա ինձ նշան արեց, որ ոսկիները կրկին հավաքեմ իմ քսակն ու դնեմ գրպանս, որ և արի՝ մի քանի անգամ նրան առաջարկելուց հետո։
Ֆերմերը կամաց֊կամաց գլխի ընկավ, որ ես մի բնական արարած եմ։ Նա հաճախ խոսում էր իմ հետ, սակայն նրա ձայնը խլացնում էր իմ ականջը, ինչպես ջրաղացի աղմուկը, թեև նրա խոսքերը հնչում էին բավականին հստակ։ Ես պատասխանում էի նրան որքան կարելի է բարձրաձայն, տարբեր լեզուներով, իսկ նա իր ականջը մինչև երկու յարդ մոտեցնում էր ինձ, սակայն իզուր, որովհետև մենք իրար չէինք կարողանում հասկանալ։ Ապա նա ծառաներին ուղարկեց իրենց բանին ու գրպանից հանելով թաշկինակը, երկու տակ ծալեց, փռեց իր ձախ ձեռքին, որ դրել էր գետնի վրա՝ ափը դեպի վեր, ու նշան արավ, որ բարձրանամ վրան, մի բան, որ ես հեշտությամբ արի, որովհետև նրա ձեռքի հաստությունը մեկ ոտնաչափից ավելի չէր։ Իմ կողմից ես լավագույնը համարեցի հնազանդվել նրան, և ընկնելուց վախենալով ամբողջ երկարությամբ պառկեցի թաշկինակի վրա, որով նա, ապահովության համար փաթաթեց ինձ մինչև իմ գլուխն ու այդպես տարավ ինձ իր տունը։ Այդտեղ նա կանչեց իր կնոջն ու ինձ ցույց տվեց նրան․ իսկ նա ճչալով ետ փախավ, ինչպես Անգլիայում կանայք, երբ գորտ կամ սարդ են տեսնում։ Սակայն երբ նա տեսավ իմ բարի վարքն ու նկատեց, թե ինչպես նրա ամուսնու նշաններին համաձայն ամեն ինչ կատարում եմ, շուտով հաշտվեց և սկսեց դեպի ինձ մեծ քնքշությամբ վերաբերվել։
Կեսօրվա ժամը տասներկուսն էր, ծառաներից մեկը բերեց ճաշը։ Դա միայն մսի սովորական կերակուր էր (պատրաստած հողագործի պարզ պայմաններին համաձայն), մի ամանի մեջ լցրած, որ մոտ քսանչորս ոտնաչափ տրամագիծ ուներ։ Սեղանին նստեցին՝ ֆերմերը, իր կինը, երեք զավակներն ու պառավ տատը։ Նստելուց հետո ֆերմերը դրեց ինձ իր մոտ, սեղանի վրա, որ հատակից երեսուն ոտնաչափ բարձր էր։ Ես սաստիկ վախենում էի, որ վայր կընկնեմ այդ բարձրությունից, դրա համար էլ բավականին հեռացա սեղանի եզրից։ Ամուսինը կտրեց մի կտոր միս ու հաց և դրեց իմ առաջ։ Ես նրան խորը գլուխ տվի, հանեցի դանակս ու պատառաքաղս և սկսեցի ուտել, որ նրանց մեծ հաճույք պատճառեց։ Տանտիրուհին ուղարկեց աղախնին մի փոքրիկ սրվակ բերելու, որ մոտ երեք գալլոն՝ կտեղավորեր ու լցրեց խմիչքով․ երկու ձեռքով, մեծ դժվարությամբ, ես վերցրի այդ ամանը և ամենայն մեծարանքով խմեցի հարգելի տիկնոջ կենացը, բարձրաձայն արտասանելով իմ խոսքերն անգլերեն, որի համար նրանք սրտանց ծիծաղեցին, խլացնելով իմ ականջն իրենց ձայնով։ Այդ խմիչքի համը նման էր թեթև սայդրի՝ և բավականին անուշ էր։ Ապա տանտերն ինձ նշան արավ, որ գնամ իր պնակի մոտ․ բայց երբ քայլում էի սեղանի վրա, հացի կտորը ոտքերիս տակ ընկավ ու երեսնիվայր փռվեցի սեղանին, սակայն անվանս։ անվնաս։ Ներողամիտ ընթերցողը հեշտությամբ կհասկանա ինձ ու կների, որովհետև ամբողջ ժամանակ ապշանքի մեջ էի։ Ես անմիջապես ոտքի կանգնեցի ու նկատելով, որ այդ բարի մարդկանց մտահոգություն պատճառեցի, առա իմ գլխարկը (որ ըստ վայելչության դրել էի իմ կռան տակ) ու գլխիս վրա թափահարելով երեք անգամ «կեցցե» կանչեցի, ցույց տալու համար, որ ընկնելուց չեմ վնասվել։ Իսկ երբ մոտեցա իմ տիրոջը (այդպես պետք է անվանեմ նրան այսուհետև), նրա կողքին նստած փոքրիկ որդին, որ մի տասը տարեկան չարաճճի տղա էր, բռնեց իմ ազդրերից և բարձրացրեց օդի մեջ այնքան բարձր, որ շունչս կտրվեց․ բայց հայրը խլեց ինձ նրա ձեռքից ու նրա ձախ ականջին մի այնպիսի ապտակ զարկեց, որից երևի եվրոպական մի ամբողջ զորագունդ ձիերից վայր կընկներ, ու հրամայեց նրան, որ սեղանից հեռանա։ Բայց վախենալով, թե միգուցե տղան վրեժը պահի և լավ հիշելով, թե երեխաները մեզ մոտ սովորաբար ինչքան խստասիրտ են լինում դեպի ճնճղուկները, ճագարները, կատվի ձագերն ու շնիկները, իսկույն չոքեցի և տղային ցույց տալով, իմ տիրոջը հասկացրի, որքան կարող էի, որ ես ցանկանում եմ, որ նա իր տղային ների։ Հայրը մեղմացավ և տղան նորից նստեց իր տեղը․ դրա վրա ես մոտեցա նրան ու համբուրեցի նրա ձեռքը․ իմ տերը բռնեց նրա ձեռն ու նրանով քնքուշ կերպով շոյեց ինձ։
Ճաշի միջոցին իմ տիրոջ սիրած կատուն ցատկեց նրա գոգը։ Հետևից լսեցի մի աղմուկ, ասես թե տասնյակ գուլպայագործներ են աշխատում ոստայնի վրա․ ետ նայելով տեսա, որ դա կատուն է մռռում, որին կերակրում ու շոյում էր տանտիրուհին․ Նայած գլխին ու թաթերին, թվում էր, որ նա երեք անգամ խոշոր էր , քան եզը։ Այդ արարածի կատաղի տեսքը միանգամայն հուզեց ինձ, չնայած որ ես կանգնել էի սեղանի հեռավոր ծայրին, մոտ հիսուն ոտնաչափ հեռու, ու տանտիրուհին էլ ամուր կերպով բռնել էր կատվին, որ մի գուցե ցատկեր ու բռներ ինձ իր ճանկերով։ Սակայն ոչ մի վտանգ չպատահեց, որովհետև երբ իմ տերն ինձ մինչև երեք յարդ մոտեցրեց նրան, նա ոչ մի ուշադրություն չդարձրեց ինձ վրա։ Եվ քանի որ հաճախ ինձ պատմել էին ու ես էլ իմ ճանապարհորդության փորձով գիտեի, որ գիշատիչ կենդանիների առաջ փախչելը կամ վախ ցույց տալը ամենալավ միջոցն է, որպեսզի նրանք հետապնդեն կամ հարձակվեն քեզ վրա, ուստի ես որոշեցի այս վտանգավոր կացության մեջ անհանգստության ոչ մի նշան ցույց չտալ․ հինգ թե վեց անգամ անվեհեր մոտեցա կատվի դնչին մինչև կես յարդ հեռավորությամբ, իսկ նա ետ֊ետ գնաց, կարծես ինձնից ավելի վախեցած, քան ես՝ նրանից։ Նույն ճաշի ժամանակ նկատեցի, որ սենյակ մտան երեք թե չորս շուն, ինչպես ընդունված է գյուղական տներում, բայց նրանք ինձ շատ քիչ վախեցրին, դրանցից մեկը բակի շուն էր, չորս փղի մեծության, իսկ մյուսը՝ մի գորշ շուն, ավելի բարձրահասակ, քան առաջինը, բայց ավելի բարակ։
Երբ ճաշը համարյա թե վերջացել էր, ներս մտավ դայակը՝ ձեռքին մի տարեկան երեխա, որ անմիջապես նկատեց ինձ և ըստ մանկական պերճախոսության, մի այնպիսի գոռում֊գոչում բարձրացրեց, որ Լոնդոնի կամրջից կլսվեր Չըլսիում․ նա ինձ իբրև խաղալիք էր ուզում։ Ներողամիտ մայրը վերցրեց ինձ ու դրեց երեխայի առաջ․ երեխան իսկույն բռնեց իմ իրանից և իմ գլուխը տարավ իր բերանը, ես մի այնպիսի գոռոց բարձրացրի, որ չարաճճին վախեցած ինձ դեն շպրտեց․ և անկասկած ես կկոտրեի վիզս, եթե մայրը գոգնոցը չփռեր իմ տակ։ Երեխային հանգստացնելու համար դայակը տվեց նրա խաղալիքը, որ ամուր պարանով կապած էր նրան գոտուց․ դա մի դատարկ աման էր, քարերով լի։ Բայց այդ չօգնեց, այնպես որ մնացել էր վերջին միջոցը՝ ծիծ տալ։ Պիտի խոստովանեմ, որ կյանքումս երբեք ոչ մի բան այդքան զզվանք չէր պատճառել ինձ, ինչպես այդ հրեշային կուրծքը․ չկա մի այնպիսի առարկա, որի հետ ես կարողանայի համեմատել, որպեսզի հետաքրքիր ընթերցողին մի փոքրիկ գաղափար տամ նրա մեծության, ձևի և գույնի մասին։ Կասեմ միայն, որ դա մի կլոր բան էր, վեց ոտնաչափ բարձրությամբ և տասնվեց ոտնաչափից ոչ պակաս շրջագծով։ Ծծի պտուկն իմ գլխի կիսու չափ էր․ նրա մակերևույթը, ինչպես և ամբողջ ծծի մակերևույթն այն աստիճան ծածկված էր բծերով ու բշտիկներով, որից ավելի նողկալի տեսարան անկարելի է երևակայել։ Ես դիտում էի մոտիկից, որովհետև դայակը, ծիծ տալիս, հարմարության համար, հենց կողքիս էր նստել։ Նկարագրածս տեսարանը խորհրդածության որոշ առարկա դառավ ինձ համար, երբ հիշեցի Անգլիայի մեր տիկինների մաշկի քնքշությունն ու ճերմակությունը․ թվում է, որ այդ տիկինները մեզ այնքան գեղեցիկ են երևում, որովհետև նրանք մեզ նման միևնույն հասակն ունեն ու նրանց թերությունները մենք կարող ենք տեսնել միայն մանրադիտակով, որը մեզ պարզ կերպով ցույց կտա, թե որքան կոպիտ, հաստ ու տգեղ գույնի է ամենաքնքուշ և ճերմակ մաշկը։
Երբ ես Լիլիպուտիա էի, ինձ թվաց, թե աշխարհումս նրանց պես դեմքի սքանչելի գույն ունեցող մարդիկ չկան, մի բան որով բնությունը պարգևատրել է այդ մանր արարածներին։ Երբ այդ նյութի մասին խոսում էի իմ մի փոքրիկ բարեկամ գիտնական լիլիպուտի հետ, նա ասաց, որ իմ երեսն ավելի հաճելի տպավորություն է թողնում հեռվից, երբ նա նայում է ինձ գետնի վրայից, քան թե մոտիկից, և անկեղծորեն խոստովանեց, որ երբ առաջին անգամ ձեռքովս վերցրել եմ նրան ու մոտեցրել երեսիս՝ իմ տեսքը նրան սարսափ է ազդել։ Նրա ասելով իմ կաշվի վրա կարելի է տեսնել մեծ֊մեծ խոռոչներ, կաշվիս գույնը տարբեր ներկերի մի ամհաճո անհաճո խառնուրդ է, իսկ մորուքիս մազերը վայրի խոզի մազերից տասն անգամ հաստ են երևում․ սակայն թույլ եմ տալիս ինձ ասելու, որ ես իմ շատ հայրենակիցներից ավելի տգեղ չեմ և, չնայած իմ երկար ճանապարհորդություններին, դեմքս շատ քիչ է այրվել։ Մյուս կողմից, խոսելով տեղական պալատական տիկինների մասին, այդ գիտնականն ասում էր ինձ, թե մեկի դեմքը բծեր ունի, մյուսի բերանը մեծ է, երրորդի քիթն է մեծ, իսկ ես ոչ մի բան չէի նկատում։ Իհարկե այս խորհրդածությունները բավականին անհամ են, բայց ես ինձ չկարողացա զսպել, որպեսզի ընթերցողը չկարծի թե հսկաները, որոնց աշխարհը ես ընկա իսկապես շատ տգեղ են։ Ընդհակառակը, արդարության համար պիտի ասեմ, որ նրանց ցեղը գեղեցիկ է․ մասնավորապես իմ տիրոջ դիմագծերը, չնայած նա հասարակ գյուղացի է, ինձ թվացին շատ կանոնավոր, երբ ես նրան տեսա վաթսուն ոտնաչափ բարձրությունից։
Ճաշից հետո, իմ տերը գնաց իր մշակների մոտ, և որքան կարելի էր նրա ձայնից ու շարժումներից եզրակացնել, կնոջը խստիվ պատվիրեց, որ ինձ խնամեն։ Ես շատ հոգնել էի ու քնել էի ուզում, տանտիրուհիս նկատելով, դրեց ինձ իր սեփական անկողնու վրա ու ծածկեց մի մաքուր սպիտակ թաշկինակով, որ ավելի մեծ ու հաստ էր, քան թե զինվորական նավի գլխավոր առագաստը։
Ես քնեցի մոտ երկու ժամ ու երազիս տեսա, իբր թե իմ կնոջ ու երեխաների հետ եմ․ դա ավելի խորացրեց իմ վիշտը, մանավանդ երբ արթնացա և տեսա, որ մի ընդարձակ սենկալում սենյակում եմ, որի լայնությունը երկու թե երեք հարյուր ոտնաչափ էր, բարձրությունը մոտ երկու հարյուր, ու պառկած եմ մի անկողնու մեջ, որի լայնությունը քսան յարդ է։ Տնտիրուհին գնացել էր իր տնային գործերն անելու ու թողել էր ինձ մենակ։ Մահիճն ութ յարդ հատակից բարձր էր, մինչդեռ որոշ բնական պիտույքներս ստիպում էին ինձ, որ իջնեմ մահճակալից։ Օգնություն կանչել չէի համարձակվում, միևնույն ժամանակ դա ապարդյուն էր, որովհետև իմ տկար ձայնը չէր լսվի այն հսկայական հեռավորությունից, որով սենյակը բաժանված էր խոհանոցից, ուր գտնվում էր ամբողջ ընտանիքը։ Այդ կացուցյան կացության մեջ էի, երբ երկու առնետ, վարագույրից բարձրանալով, սկսեցին ետ ու առաջ վազել անկողնու վրա։ Դրանցից մեկը բոլորովին մոտեցավ իմ դեմքին, ես սարսափած վեր թռա և հանեցի թուրս, որ ինձ պաշտպանեմ։ Այդ սոսկալի կենդանիները համարձակություն ունեցան հարձակվելու ինձ վրա երկու կողմից, իսկ նրանցից մեկն իր առաջին թաթերը դրեց իմ փողկապի վրա․ բայց իմ բախտից, նախքան ինձ վնաս տալը, ես պատռեցի նրա փորը։ Նա ընկավ իմ ոտքի տակ, իսկ մյուսը տեսնելով իր ընկերոջ վիճակը, փախուստի դիմեց՝ ունենալով մեջքին մի մեծ վերք, որ ես հասցրի նրան․ արյան կաթիլները հոսում էին նրա վերքից։ Այդ քաջագործությունից հետո ես սկսեցի ետ ու առաջ քայլել մահիճի վրա, որպեսզի մի փոքր շունչ առնեմ և հանգստանամ։ Այդ արարածները բակի շների չափ մեծ էին, բայց անհամեմատ ավելի ճկուն ու կատաղի, այնպես որ, եթե քնելուց առաջ թուրս հանած լինեի, անկասկած ինձ պիտի պատառ֊պատառ անեին ոի լափեին։ Սատկած առնետի պոչը ես չափեցի և տեսա, որ երկարությունը երկու յարդից մի մատնաչափ պակաս է։ Սակայն ես սիրտ չառա նրա դիակը ցած գլորելու մահճակալից, առնետից դեռ արյուն էր գնում․ ես նկատեցի, որ նա դեռ շունչ է քաշում, ուստի մի ուժեղ հարվածով կտրեցի նրա վիզն ու վերջնականապես այն աշխարհն ուղարկեցի։
Շուտով իմ տանտիրուհին ներս մտավ սենյակն ու տեսնելով որ ես արյունաթաթախ եմ, վազեց ու ինձ վերցրեց իր ձեռքի վրա։ Ես ցույց տվի սատկած առնետը, ծիծաղելով ու այլ նշաններով հասկացրի, որ ես վիրավորված չեմ, որի համար նա անչափ ուրախցավուրախացավ, և կանչելով աղախնին հրամայեց, որ նա ունելիքով սատկած առնետը պատուհանից դեն ձգի։ Ապա ինձ դրեց սեղանի վրա, ու ես նրան ցույց տվի իմ արյունաթաթախ թուրը, որ վերարկուիս փեշերով սրբելով դրի պատյանի մեջ։
Բայց ես հրամայական պահանջ էի զգում կատարել այն, ինչ ոչ ոք որ իմ փոխարեն չէր կարող անել, և հետևապես ամեն կերպ աշխատում էի հասկացնել տանտիրուհուս, որ ուզում են իջնել ցած։ Երբ իմ այդ ցանկությունն արդեն կատարված էր, ես ամաչեցի ավելի ակնհայտ կերպով բացատրել, և բավարարվեցի նրանով, որ դուռը մատով ցույց տվի և մի քանի անգամ խոնարհվեցի։ Մեծ դժվարությամբ բարեսիրտ կինը վերջապես հասկացավ իմ միտքը։ Վերցնելով իր ձեռքը նա ինձ տարավ այգի և ցած իջեցրեց։ Հեռանալով մոտ երկու հարյուր ոտնաչափ, ես նշան արի, որ նա ինձ չնայի․ թաքնվեցի թրթնջուկի երկու տերևների արանքում ու կատարեցի իմ բնական պահանջը։