Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 7 բայտ, 20:29, 27 Նոյեմբերի 2013
Իմ տանտիրուհին ինը տարեկան մի աղջիկ ուներ, որ իր տարիքի համեմատ առաջադեմ երեխա էր, ասեղ բանեցնելու մեջ հմուտ և տիկիններ հագցնելու գործում ճարտար։ Նա մոր հետ միասին ինձ համար գիշերային անկողին պատրաստեց տիկնիկի օրորոցում, որ դրել էին գզրոցի մի փոքրիկ արկղում և, առնետներից վախենալով, կախել առաստաղից։ Դա էր իմ անկողինն այդ մարդկանց մոտ եղած ամբողջ ժամանակ, թեև հետզհետե իմ հարմարություններն ավելանում էին, երբ ես սկսեցի սովորել նրանց լեզուն և արտահայտել իմ ցանկությունները։ Այդ աղջիկն այն աստիճան սիրալիր էր, որ երբ մի քանի անգամ նրա մոտ հանեցի շորերս ու հագա, նույնը սկսեց ինքն անել, թեև ես երբեք նեղություն չէի տալիս նրան և գերադասում էի, որ այդ աշխատանքը թողնի ինձ։ Նա ինձ համար յոթ շապիկ կարեց և այլ սպիտակեղեն՝ եղած ամենանուրբ կտավից, որն այնուամենայնիվ ավելի կոշտ էր, քան պարկի կտավը․ և այդ ամենը միշտ ինքն էր լվանում իր սեփական ձեռքերով։ Նա միևնույն ժամանակ լեզվի դասվանդության դասավանդության իմ վարժուհին էր․ երբ ես մի որևէ բան էի ցույց տալիս, նա անմիջապես իրենց լեզվով տալիս էր այդ առարկայի անունը, այնպես որ կարճ ժամանակում ես կարողացա խնդրել, այն ամենը, ինչ ես ուզում էի։ Նա հիանալի բնավորություն ուներ և, նայած իր տարիքին, կարճահասակ էր՝ քառասուն ոտնաչափից ոչ վելի։ ավելի։ Նա ինձ անվանում էր Գրիլդրիգ․ և այդ անունն այդպես էլ մնաց այդ ընտանիքի և ապա ամբողջ թագավորության մեջ։ Այդ բառը նույն իմաստն ունի, ինչ որ լատիներենի homunkulus֊ը, իտալերենի homunceletino֊ն և անգլերենի mannikin֊ը։ Այդ երկրում իմ կյնաքը կյանքը ես գլխավորապես այդ աղջկան եմ պարտական։ Մենք երբեք, իմ այնտեղ եղած ժամանակ, չբաժանվեցինք միմյանցից։ Ես նրան անվանում էի Գլյումդալկլիչ, այսինքն՝ փոքրիկ դայակ։ Ես մեղավոր կլինեի, իբրև ապերախտ, նրա առաջ, եթե չհիշատակեի այստեղ նրա իմ հանդեպ ունեցած խնամքի ու խանդաղատանքի մասին, որ սրտանց կուզեյի կուզեի ըստ արժանվույն հատուցանել, փոխանակ դառնալու նրա կրած անպատվության անմեղ, բայց ապերախտ գործիքը, որի համար ես առիթ ունեմ վախենալու։
Հարևանների մեջ շուտով սկսեցին տարածվել լուրեր, որ իմ տերը դաշտում մի օտարոտի կենդանի է գտել՝ մոտավորապես մի սպլեկնըկ֊ի մեծության, իսկ ըստ ամենայնի մի կատարյալ մարդկային արարած, թե այդ արարածն իր բոլոր գործողություններով ընդօրինակում է մարդուն, որ նա նույնիսկ խոսում է իր լեզվով ու կարծես թե արդեն սովորել է մի քանի խոսք նրանց լեզվով, թե քայլում է երկու ոտքով և ընտանի է, հլու, մոտենում է, երբ կանչում ես, անում է այն, ինչ ուզում ես, թե կազմավածքով կազմվածքով շատ քնքուշ է․ իսկ երեսի գույնով ավելի ճերմակ, քան ազնվական երեք տարեկան աղջիկը։ Մի այլ ֆերմեր, որ դրկից էր և իմ տիրոջ մտերիմ բարեկամը, նրա մոտ այցելության եկավ՝ իմանալու համար այդ պատմությունների իսկական եղելությունը։ Ինձ անմիջապես բերին ու դրին սեղանի վրա, ուր ես տիրոջս հրամանով ետ ու առաջ քայլեցի, պատյանից հանեցի իմ թուրն ու կրկին դրի իր տեղը, իմ տիրոջ հյուրին ողջույն տվի, նրանց լեզվով հարցրի նրա առողջությունն ու բարի գալուստ մաղթեցի, ճիշտ այնպես, ինչպես սովորեցրել էր ինձ իմ փոքրիկ դայակը։ Այդ ֆերմերը, որ մի ծեր ու կարճատես մարդ էր, դրեց իր ակնոցները՝ ինձ ավելի լավ տեսնելու համար, որի համար ես չկարողացա զսպել իմ ծիծաղը, որովհետև նրա աչքերը թվում էին երկու պատուհաններից սենյակը լուսավորող լիալուսին։ Մերոնք հասկանալով իմ ցանկության պատճառը, ինձ հետ միասին ծիծաղեցին, որի վրա ծերուկը այնքան հիմար գտնվեց, որ բարկացավ ու իմ դեմ իր սրտում ոխ պահեց։ Նա բնավորությամբ շատ կծծի մարդ էր և իմ բախտը այդ համբավին արժանի, որովհետև մի անիծյալ խորհուրդ տվեց իմ տիրոջը՝ իբրև մի չտեսնաված չտեսնված իր, շուկայի օրը տանի և ցույց տա ինձ մոտակա քաղաքում, որ գտնվում էր կես ժամվա , և մեր տնից մոտ քսաներկու մղոն հեռավորության վրա։ Ես կռահեցի, որ ինչ֊որ մի վատ բան է ծրագրվում, մանավանդ երբ նկատեցի իմ տիրոջն իր բարեկամի հետ շշուկով խոսելիս, որոնք երբեմն մատով ցույց էին տալիս ինձ․ վախիցս մինչև անգամ թվաց ինձ, թե որ ականջիս հասան ու հասկացա մի քանի խոսք։ Իսկ մյուս օրն առավոտյան Գլյումդալկլիչը, իմ փոքրիկ դայակը, պատմեց ինձ ամեն բան, որ նա խորամանկությամբ տեղեկացել էր իր մորից։ Խեղճ աղջիկն առավ ինձ իր գիրկը և ամթից ամոթից ու վշտից լաց եղավ։ Նա վախենում էր, թե միգուցե ես որևէ վնաս կրեմ այդ անտաշ ու ռամիկ մարդկանցից, որոնք կարող էին ճզմել ինձ մեռցնելու չափ կամ ձեռքով բռնելիս կոտրել իմ մարմնի անդամներից մեկը։ Միևնույն ժամանակ նա նկատել էր, թե բնությամբ որքան համեստ մարդ եմ և պատվի խնդրում որքա՜ն նրբազգաց, և գիտեր, որ ես անարգանք պիտի համարեի, երբ ինձ դրամի համար ցույց տային ամբոխին, իբրև մի ժողովրդական զվաճալիք։ Նա ասում էր, թե հայրիկն ու մայրիկը խոստացել են, որ Գրիլդրիգը պիտի պատկանի իրեն, իսկ այժմ նա գտնում է, որ նրանք ուզում են անել այնպես, ինչպես անցյալ տարի, երբ նրան նվիրեցին մի գառ ու վերջը տեսան, որ արդեն չաղացել է՝ ծախեցին մսավաճառին։ Ճշմարիտն ասած, ինքս դրան ավելի քիչ կարևորություն էի տալիս, քան իմ դայակը։ Ես հաստատ հույս ունեի, և հույսս երբեք չէի կտրում, որ մի օր ես կստանամ իմ ազատությունը․ իսկ ինչ վերաբերում է այն անարգանքին, որ ինձ պիտի ցույց տան իբրև մի ճիվաղ, գտնում էի, որ ես մի կատարյալ օտարական եմ այս երկրում և մի այդպիսի դժբխտության դժբախտության համար ոչ ոք ինձ չպիտի հանդիմաներ, եթե անգամ ես վերադառնայի Անգլիա․ նույնիսկ ինքը, Մեծ Բրիտանիայի թագավորը, եթե իմ վիճակի մեջ գտնվեր, պիտի ենթարկվեր նույն նվաստացումներին։
Իմ տերը, հետևելով իր բարեկամի խորհդինխորհրդին, առաջիկա շուկայի օրը մի արկղի մեջ ինձ տարավ մոտակա քաղաքը, հետը վերցնելով նաև իր փոքրիկ աղջկան՝ իմ դայակին, նրան նստեցնելով թամբի հետևը։ Արկղն ամեն կողմից փակ էր, ուներ միայն մի փոքրիկ դուռ, որպեսզի ես կարողանամ մտնել ու դուրս գալ և մի քանի ծակոտիներ՝ օդի համար։ Աղջիկն այնքան ուշադիր էր դեպի ինձ, որ արկղի մեջ դրել էր իր տիկնիկի մկդակած անկողինը, որպեսզի ես վրան պառկեմ։ Սակայն այդ ճանապարհորդությունն ինձ սոսկալի ցնցեց ու նեղացրեց, թեև տևեց ընդամենը կես ժամ։ Ձին ամեն քայլափոխին մոտ քառասուն ոտնաչափ էր անում և վազում էր այնպես արագ, որ կարծես փոթորկի ժամանակ շարժվելիս լինեի մի նավի մեջ, որն ալիքների վրա վեր ու վար է անում, միայն այն տարբերուցյամբ, որ այդ շարժումներն ավելի հախուռն էին։ Մեր կտրած ճանապարհը մոտավորապես այն հեռավորությունն ուներ, ինչ որ Լոնդոնից մինչև Սենտ֊Ալբըն ճանապարհը։ Իմ տերն իջավ մի պանդոկ, ուր նա սովորաբար կանգ էր առնում, պանդոկապետի հետ խորհրդակցելուց և մի շարք պատրաստություններ տեսնելուց հետո նա վարձեց մի գրուլտրըդ, այսինքն մի մունետիկ՝ քաղաքում հայտնելու, որ Կանաչ Արծվի դրոշի տակ ցույց պիտի տրվի մի օտարոտի արարած, որ մեծությամբ սպլեկնըկի չափ է (մի նուրբ կենդանի այդ երկրում՝ մոտ վեց ոտնաչափ երկարության) և ըստ ամենայնի մարդ արարածի է նման, կարողանում է արտասանել մի քանի խոսսք խոսք և բազմաթիվ զվարճալի աճապարարություններ է անում։
Ինձ դրին սեղանի վրա, մոտ երեք հարյուր ոտնաչափ տարածություն բռնող պանդոկի ընդարձակ սենյակում։ Իմ փոքրիկ դայակը կանգնել էր սեղանի մոտ, մի կարճլիկ աթոռի վրա, որպեսզի կարողանա հսկել ինձ և ցույց տալ, թե ինչ պիտի անեմ։ Իրարանցումից զգուշանալով իմ տերը թույլ տվեց, որ ինձ տեսնելու համար միայն երեսուն մարդ մտնի։ Աղջկա հրամանով ես ետ ու առաջ էի քայլում սեղանի վրա․ նա ինձ հարցեր էր տալիս այնչափ, որչափ ծանոթ էր իմ գիտությունը նրանց լեզվին, և ես պատասխանում էի կարողացածի չափ, բարձր ձայնով։ Մի քանի անգամ ես դարձա դեպի ներկա եղողները, հայտնեցի իմ խորին հարգանքները, բարի գալուստ մաղթեցի և արտասանեցի մի քանի նախադասություններ, որ ես սովորել էի։ Ես վերցրի խմիչքով լիքը մի մատնոց, որ Գլյումդալկլիչը տվեց ինձ բաժակի փոխարեն, ու խմեցի նրանց առողջությանը։ Ես հանեցի իմ թուրն ու ճոճեցի օդի մեջ, ինչպես Անգլիայում սուսերամարտիկներն են անում։ Իմ դայակը տվեց ինձ մի հարդ, իբրև տեգ, որով ես մարզանքներ կատարեցի, երիտասարդությունից սովորած լինելով այդ արվեստին։ Այդ օրը, հերթով տասներկու անգամ ցույց տվին ինձ և ամեն անգամ ստիպված էի կրկնելու նույն հիմարությունները, այնպես որ հոգնությունից ու նեղությունից կիսամեռ վիճակում էի։ Նրանք, ովքեր տեսել էին ինձ, այնպիսի զարմանալի բաներ էին պատմում, որ ժողովուրդը քիչ էր մնում դռները կոտրատեր՝ ներս մտնելու համար։ Իմ տերը սեփական շահից դրդված, բացի աղջկանից, ոչ ոքի թույլ չէր տալիս ձեռք տալու ինձ․ ինձ և, վտանգի առաջն առնելու համար, նստարանները տեղավորել էր այնպիսի հեռավորության վրա, որ ոչ ոքի ձեռն ինձ չհասնի։ Սակայն մի չարաբաստիկ դպրոցական նշանի բռնեց իմ գլուխն ընկույզով, որն սակայն չկպավ․ այնինչ ընկույզը, որ դդումի չափ էր, նետել էր մի այնպիսի ուժով, որ եթե կպչեր՝ անշուշտ ջարդուփշուր պիտի աներ իմ գանգը։ Բայց ես բավականությամբ տեսա, թե ինչպես այդ անզգամ լակոտին մի լավ ծեծեցին ու սենյակից դուրս վռնդեցին։
Իմ տերը հայտարարեց ամբողջ քաղաքին, որ հետևյալ շուկայի օրն ինձ կրկին պիտի ցույց տա ժողովրդին, և միևնույն ժամանակ ինձ համար նա պատրաստեց ավելի հարմար սայլ, որ անհրաժեշտ էր ինձ, որովհետև իմ առաջին ճանապարհորդության ժամանակ և ութ ժամ անընդհատ ցուցադրելուց հետո այնքան հոգնել էի, որ ես հազիվ էի կարողանում ոտիս վրա մնալ ու խոսել։ Առնվազն երեք օր ժամանակ էր պետք, մինչև որ ես հավաքեի իմ ուժերը․ միևնույն ժամանակ ես տանը հանգիստ չունեի, որովհետև հարևան բոլոր ազնվականները, հարյուր մղոն հեռավորության վրա լսելով իմ համբավը, գալիս էին իմ տիրոջ տունը՝ ինձ տեսնելու համար։ Օրական առնվազն երեսուն մարդ էր գալիս՝ իրենց կանանց ու երեխաների հետ միասին (որովհետև այդ երկիրը խիտ ազգաբնակչություն ուներ). և իմ տերը, երբ ցույց էր տալիս ինձ իր տանը՝ պահանջում էր ամբողջ սենյակի վճարը, թեկուզ այդ սենյակում միայն մի ընտանիք լիներ․ այնպես որ մի առժամանակ շաբաթվա մեջ ոչ մի օր հանգստուցյուն չունեի (բացի չորեքշաբթի օրերից, որ նրանց տոն օրն էր), չնայած նրան, որ ինձ քաղաք չէին տանում։
Իմ տերը մտադրություն ուներ ճանապարհի բոլոր քաղաքներում ցույց տալ ինձ, բացի այդ, նա հաճախ թեքվում էր ճանապարհից հիսուն կամ հարյուր մղոն այս ու այն կողմ, դեպի մի որևէ գյուղ կամ մի որևէ նշանավոր մարդու տուն, ուր նա կարող էր շահ ունենալ։ Մենք օրական հարյուր քառասուն կամ հարյուր վաթսուն մղոնից ավելի ճանապարհ չէինք գնում, որովհետև Գլյումդալկլիչը, խնայելով ինձ, տրտնջում էր, թե ձիով գնալուց հոգնել է։ Հաճախ նա իմ ցանկության համեմատ, հանում էր ինձ արկղից մաքուր օդի և շրջակայքը ցույց տալու համար, բայց միևնույն ժամանակ ամուր կերպով բռնում էր ինձնից։ Մենք անցանք հինգ թե վեց գետ, մի քանի անգամ ավելի լայն ու խոր, քան Նեղոսն ու Գանգեսը․ և համարյա թե չպատահեց մի որևէ վտակ, որ իր փոքրությամբ նման լինի Թեմզային, երբ նա հոսում է Լոնդոնի կամրջի տակով։ Մեր ճանապարհորդությունը տևեց տասը շաբաթ, և այդ ժամանակի ընթացքում ինձ ցուցադրեցին տասնութ քաղաքում, հաշվի չառած բազմաթիվ գյուղերն ու մասնավոր ընտանիքները։
Հոկտեմերի 26֊ին մենք հասանք մայրաքաղաքը, որ իրենց լեզվով կոչվում է Լորբրուլդրուդ, այսինքն՝ Տիեզերքի պարծանք։ Իմ տերն իջևանեց քաղաքի գլխավոր փողոցի վրա, թագավորական պալատից ոչ հեռու, և ընդունված ծանուցգրով ծանուցագրով մանրամսն կերպով տվեց իմ անձնավորության ու իմ կատարած դերի նկարագրությունը։ Նա երեքից չորս հարյուր ոտնաչափ տարածությամբ մի սրահ վարձեց։ Մեջը դրեց վաթսուն ոտնաչափ շրջագծով մի սեղան, որի վրա ես պիտի կատարեի իմ դերը, ու սեղանի չորս կողմը, եզրերից երեք ոտնաչափ բարձր մի ցանկապատ քաշեց, որպեսզի ես վայր չընկնեմ։ Ինձ ցույց էին տալիս օրեկան տասն անգամ՝ ամենքին պատճառելով բավականություն և զարմանք։ Ես արդեն բավականին տանելի կերպով խոսում էի նրանց լեզվով և հիանալի կերպով հասկանում էի ամեն մի խոսք, որ ուղղում էին ինձ։ Բացի այդ, ես սովորեցի նրանց այբուբենն ու մի քիչ գրաճանաչ դարձա շնորհիվ Գլյումդալկլիչի, որ ինձ հետ պարապում էր տանը և մեր ճանապարհորդության հանգստի ժամերին։ Նա գրպանում ուներ մի փոքրիկ գրքույկ, որը Սանսոնի ատլասից մի փոքր մեծ էր,<ref>Սանսոնի ատլասից մի քիչ մեծ․ ― Նիկողայոս Սանսոնը (1600-1667) ֆրանսիական աշխարհագրության հայրն է։ Սակայն հազիվ թե Սվիֆտը տեսած լիներ իր՝ Սանսոնի ատլասը (լույս է տեսել 1654֊ի և 1667֊ի միջև): ն․ ։ Ն․ Սանսոնի մահից հետո նրա երկու կրտսեր որդիները՝ Գիյոմը և Ադրիանը Ալեքսի Հյուբեր Ժայոյի աշխատակցությամբ 1689 թվին հրատարակեցին մի նոր ատալաս (Atlas Nouveau), որը մի քանի անգամ վերահրատարակվեց 18֊րդ դարի ընթացքում։ Երևի Սվիֆտն այդ ատլասն ի նկատի ունի։ Դա մի քառակուսի գիրք էր մոտ քսան մատնաչափ երկարությամբ և լայնությամբ, ուրեմն «բրոբգինգնեգցիների» երկու մատնաչափից պակաս։</ref> և պարունակում էր հավատո հանգանակը, աղջիկների համար համառոտած։ Այդ գրքով նա սովորեցրեց ինձ այբուբենն ու վարժեցրեց կարդալ։
==Գլուխ երրորդ==
Հեղինակին կանչում են արքունիք։ Թագուհին գնում է նրան ֆերմերից ու նվիրում թագավորին։ Նա վեճի է բռնվում նորին մեծության խոշոր գիտնականների հետ։ Պալատի մեջ հեղինակի համար օթևան են պատրաստում։ Թագուհին մեծ բայրացկամություն բարյացկամություն է ցույց տալիս դեպի հեղինակը։ Նա պաշտպանում է իր սեփական հայրենիքի պատիվը։ Նա կռվում է թագուհու թզուկի հետ։
Անընդհատ աշխատանքը, որ տևեց մի քանի շաբաթ և ամեն օր, վերին աստիճանի քայքայեց իմ առողջությունը, և որքան շատ էր վաստակում իմ տերը, այնքան ավելի անհագուրդ էր դառնում։ Ախորժակս իսպառ կորել էր և ես կմախք էի դառել։ Նկատելով այդ՝ ֆերմերն այն եզրակացության եկավ, որ ես շուտով կմեռնեմ, ուստի որոշեց յուղս քամի։ Երբ նա այդ համոզմանը հանգավ, արքունիքից նրա մոտ եկավ մի սլարդրալ, այսինքն՝ մի նվիրակ ու հրամայեց իմ տիրոջը, որ նա անմիջապես ինձ տանի արքունիք՝ թագուհուն և պալատական տիկիններին զվարճացնելու համար։ Վերջիններից մի քանիսն արդեն տեսել էին ինձ ու զարմանալի բաներ պատմել իմ գեղեցկության, վարմունքի ու խելքի մասին։ Օգոստափառ թագուհին<ref>Օգոստափառ թագուհին․ ― Կարող է պատահել, որ թագուհու պատկերով Սվիֆտը կամեցել է տալ Ուելսի իշխանուհու նկարագիրը, որը մի տաղանդավոր և ուժեղ բնավորությամբ կին էր։</ref> և իր շքախումբը հիացան իմ վերաբերմունքից։ Ես չոքեցի ու խնդրեցի, որ պատիվ անեն ինձ ու թույլ տան համբուրելու օգոստափառ թագուհու ոտքը․ իսկ բարեշնորհ թագուհին մեկնեց իր ճկույթը (երբ ինձ արդեն սեղանի վրա էին դրել), որը ես երկու ափի մեջ առա ու համբուրեցի մատի ծայրն ամենայն հարգանքով իմ շրթունքներին մոտեցնելով։ Նա ինձ մի քանի սովորական հարցեր ուղղեց իմ երկրի ու ճանապարհորդության վերաբերյալ, որոնց ես կարճ ու որոշակի պատասխան տվի։ Ապա նա հարցրեց, թե արդյոք ես գո՞հ կլինեի, եթե ապրեի արքունիքում։ Մինչև սեղանի երեսը խոր գլուխ տվի ու խոնարհաբար պատասխանեցի, թե ես իմ տիրոջ ստրուկն եմ, սակայն եթե իմ բախտի տնօրենը լինեի, հպարտություն կհամարեի նվիրելու իմ կյանքն օգոստափառ թագուհու ծառայության։ Այն ժամանակ նա հարցրեց իմ տիրոջը, թե արդյոք կցանկանա՞ր ինձ վաճառել լավ գնով։ Իմ տերը, ենթադրելով, որ մի ամսից ավել չպիտի ապրեմ, բավական ուրախացավ, որ ինձանից պիտի ազատվի, ու խնդրեվ խնդրեց հազար ոսկի, որ անմիջապես տվին նրան․ ոսկիներից ամեն մեկի մեծությունը հավասար էր ութ հարյուրերորդ մոյդորի,<ref>Մոյդոր․ ― Պորտուգալական ոսկե դրամ՝ մոտ 27 շիլլինգի արժողոիթյամբ։արժողությամբ։</ref> սակայն եթե ի նկատի առնենք այդ երկրի և Եվրոպայի մեջ եղած բոլոր իրերի հարաբերություններն ու ոսկու բարձր արժեքը նրանց մոտ, հազիվ թե դա ավելի լիներ, քան հազար գուինը Անգլիայում։ Այնուհետև թագուհուն ասի, քանի որ ես այսուհետ նորին մեծության ամենանվաստ ծառան եմ և ճորտը, խոնարհաբար պիտի խնդրեմ, որ Գլյումդալկլիչը, որ միշտ խնամել է ինձ այնպիսի՜ հոգատարությամբ և ազնվությամբ, ընդունվի իբրև ծառա և շարունակի մնալ իմ դայակն ու վարժուհին։ Օգոստափառ թագուհին հավանություն տվեց իմ խնդրին ու հեշտությամբ ստացավ ֆերմերի համաձայնությունը, որովհետև վերջինս վերին աստիճանի գոհ էր, որ իր աղջիկը ապրի արքունիքում։ Իսկ ինչ վերաբերում է Գլյումդալկլիչին, խեղճ աղջիկը չկարողացավ զսպել իր ուրախությունը։ Իմ նախկին տերը հեռացավ, մնաս բարով ասելով և հիշեցնելով, որ ինձ թողնում է լավ ծառայության մեջ․ ես նրան ոչ մի խոսք չասի, այլ միայն թեթև գլուխ տվի։ Թագուհին նկատեց իմ սառնությունը, և երբ ֆերմերը դուրս եկավ սենյակից, հարցրեց պատճառը։ Ես խիզախություն ունեցա պատասխանելու օգոստափառ թագուհուն, թե իմ նախկին տիրոջը պարտական եմ միայն նրանով, որ նա իր դաշտում պատահմամբ գտած մի խեղճ, անվնաս արարածի գանգը ջարդուփշուր չի արել, թե այդ պարտականությունը ես հատուցել եմ այն վաստակով, որ նա ստացել է թագավորության գրեթե կես մասի մեջ ինձ ցույց տալով ու այն վճարով, որ նա ստացավ այժմ ինձ վաճառելով․ թե իմ մինչայժմյան կյանքը եղել է այնքան տաժանելի, որին չէր դիմանա ինձնից տասն անգամ ուժեղ արարածը, թե իմ առողջությունն ավելի վատթարացավ օրվա մեջ ամեն ժամ ամբոխին զվարճացնելու մշտական աշխատանքով և, վերջապես, եթե իմ տերը վտանգված չհամարեր իմ կյանքը, թերևս օգոստափառ թագուհին առանց սակարկության այսքան աժան գնով ինձ չառներ։ Բայց քանի որ ես այլևս վատ վերաբերմունքի վախ չունեմ մի այնպիսի մեծ և ազնիվ թագուհու հովանավորության ներքո, որ բնության զարդն է, տիեզերքի սիրելին, իր հպատակների բերկրանքը, ստեղծագործության փյունիկը, ուստի ես հուսով եմ, որ իմ նախկին տիրոջ վախն անհիմն կլինի, որովհետև ես զգում եմ, որ նորին ամենաօգոստափառ թագուհու ներկայությամբ հոգեպես արդեն վերակենդանանում եմ։
Այդ էր իմ ճառի ընդհանուր իմաստը, որ ես արտահայտեցի մեծ դժվարությամբ ու վարանումով․ ճառիս վերջին մասի մեջ ամբողջապես պահեցի այդ ժողովրդի ինքնահատուկ ոճը, որից մի քանի դարձվածքներ սովորել էի Գլյումդալկլիչից, երբ ինձ բերում էր արքունիք։
Այդ վճռական որոշումից հետո ես խնդրեցի, որ մի քանի խոսք էլ ես ասեմ։ Դառնալով դեպի թագավորը ես հավատացրի նորին մեծությանը, որ գալիս եմ մի երկրից, ուր ապրում է մի քանի միլիոն իմ հասակի, երկսեռ ժողովուրդ․ ուր կենդանիները, ծառերն ու տները նույն համեմատական չափն ունեն և ուր, հետևապես, ես կարող եմ նույնչափ պաշտպանել ինձ ու հայթաթել իմ պրուստը, որչափ նորին մեծության հպատակներից յուրաքանչյուրը՝ այստեղ։ Ահա իմ պատասխանը պարոն փիլիսոփաների բերած բոլոր պնդումներին։ Դրա վրա նրանք միայն արհամարանքով ժպտացին՝ ասելով, թե ֆերմերն իր տված դասը լավ է սերտել տվել։ Թագավորը, որ ավելի հասկացող էր, արձակելով իր գիտնականներին, մարդ ուղարկեց ֆերմերի հետևից, որ բարեբախտաբար, դեռ չէր հեռացել քաղաքից։ Սկզբում նորին մեծությունը հարցաքննության ենթարկեց նրան առանձին, ապա երես առ երես՝ ինձ ու փոքրիկ աղջկա հետ, որից հետո սկսեց մտածել, որ մեր պատմածը ճշմարտության մոտ բան է։ Նա ցանկություն հայտնեց, որ թագուհին կարգադրի, որ առանձին ուշադրություն դարձնեն ինձ վրա, և այն կարծիքին էր, թե Գլյումդալկլիչը պիտի մնա ինձ հետ՝ ինձ խնամելու, որովհետև նա նկատել էր մեր միմյանց հանդեպ ունեցած խանդաղատանքը։ Պալատի մեջ աղջկա համար մի հարմար սենյակ հատկացրին․ նրան դաստիարակելու համար մի վարժուհի նշանակեցին, մի սպասուհի, որ նրան հագցնի և երկու այլ նաժիշտներ՝ մանր ծառայությունների համար․ սակայն ինձ խնամելու ամբողջ հոգսը վերապահված էր Գլյումդալկլիչին։ Թագուհին հրամայեց իր պալատական հյուսնին, որ ինձ հարմար ննջարան պատրաստի, որի մոդելին Գլյունդալկլիչն ու ես նախորոք հավանություն պիտի տայինք։ Այդ մարդը մի զարմանալի վարպետ էր․ ըստ իմ ցուցմունքների նա երկու շաբաթվա ընթացքում փայտից մի սենյակ պտրաստեց, որ ուներ տասնվեց ոտնաչափ երկարություն, տասներկու ոտնաչափ բարձրություն, բացվող պատուհաններ, դուռ և երկու պատուհան, ճիշտ այնպես, ինչպես Լոնդոնի ննջարաններն են։ Այն տախտակը, որ ծառայում էր առաստաղի տեղ, երկու օղակների միջոցով բարձրանում ու իջնում էր, որպեսզի կարելի լինի ներս դնել նորին մեծության կահագործի ձեռքով շինած մահճակալը, որ Գլյումդալկլիչն ամեն օր դուրս էր բերում մաքուր օդ, իր ձեռքով անկողին պատրաստում և գիշերները կրկին տեղը դնում, իմ գլխավերև իջեցնելով առաստաղը։ Մի ընտիր արհեստավոր, որ հայտնի մանրագործ էր, փղոսկրի պես մի նյութից ինձ համար շինեց երկու աթոռ՝ իրենց թիկունքներով ու բազկակալներով հանդերձ, երկու սեղան ու մի պահարան՝ իրերս դնելու։ Սենյակն ամեն կողմից պատած էր փափուկ կտորներով, ինչպես և հատակն ու առաստաղը, որպեսզի ինձ որևէ տեղ տանելու ժամանակ անզգուշության հետևանքով եղած դժբախտ դեպքի առաջն առնեն կամ կառքով գնալու ժամանակ, ցնցումների ուժը մեղմացնեն։ Ես խնդրեցի, որ իմ դռանը փական դնեն՝ մկների կամ առնետների առաջն առնելու համար․ փականագոծը մի քանի փորձից հետո, շինեց մի այնպիսի փոքրիկ կողպեք, որի նմանը տեսնված չէր այդտեղ, սակայն որից ավելի մեծը ես տեսել էի Անգլիայում՝ մի ազնվականի տան դարբասի վրա։ Բանալին միշտ ես պահում էի իմ գրպանում՝ վախենալով թե մի գուցե Գլյումդալկլիչը կորցնի։ Միևնույն ժամանակ թագուհին հրամայեց, որ այդ երկրում եղած ամենաբարակ մետաքսից ինձ համար հագուստ կարեն, սակայն այդ մետակսն ավելի բարակ չէր, քան անգլիական բրդի վերմակը, որը մինչև իմ վարժվելը, սաստիկ նեղում էր ինձ։ Այդ հագուստը կարած էր թագավարության մեջ ընդունված տարազով, որ մասամբ հիշեցնում էր պարսկական, մասամբ՝ չինական տարազը և շատ համեստ ու վայելչաձև էր։
Թագուհին այնքան սիրում էր իմ ընկերակցությունը, որ առանց ինձ ճաշի չէր նստում։ Այն սեղանի վրա, ուր ճաշում էր օգոստափառ թագուհին, ուղիղ նրա ձախ արմունկի մոտ, դնում էին իմ սեղանն ու աթոռը՝ նստելու համար։ Գլյումդալկլիչը կանգնում էր հատակին դրած մի նստարանի վրա, իմ սեղանի մոտ՝ ինձ օգնելու և սպասավորելու համար։ Առաջս դրած էր պնակների, ափսեների և այլ ամանների արծաթե սերվիզ, որ թագուհու ամանների հետ համեմատած ավելի խոշոր չէր, քան Լոնդոնի խաղալիքների խանութներում ծախվող տիկնիկների ամանեղենը։ Իմ փոքրիկ դայակն այդ ամանները պահում էր իր գրպանում մի արծաթե արկղի մեջ ու ճաշին, ուզածիս պես, տալիս էր ինձ և ճաշից հետո ինքն էլ միշտ լվանում։ Թագուհու հետ ոչ ոք ճաշի չէր նստում բացի թագավորի երկու ազջիկներիցաղջիկներից, որոնցից ավագը տասնվեց տարեկան էր, իսկ կրտսերը տասներեք և մեկ ամսեկան։ Օգոստափառ թագուհին սովորաբար իմ ափսեներից մեկի մեջ դնում էր մի կտոր միս, որ ինքս անձամբ կտրատում էի, և նրան մեծ զվարճություն էր պատճառում, երբ տեսնում էր, թե ինչպես եմ մանր֊մանր ուտում։ Ինքը՝ թագուհին, չնայած իր մեղմ ախորժակին, այնպիսի խոշոր պատառներ էր վերցնում, որոնցից ամեն մեկը կարող էր կերակրել տասներկու անգլիացի ֆերմերի․ այդ տեսարանը մի քանի ժամանակից հետո ինձ սաստիկ զզվանք պատճառեց։ Թագուհին ատամներով կրծոտում և ոսկորների հետ միասին կուլ էր տալիս արտույտի թևը, չնայած, որ դա ինն անգամ ավելի խոշոր էր, քան հնդկահավի թևը, իր բերանն էր դնում հացի մի այնպիսի կտոր, որ երկու հատ տասներկու պեննիանոց՝ հացի չափ էր։ Խմելու համար նա ուներ ոսկե գավաթ, որ մի տակառի չափ էր։ Նրա դանակները՝ կոթից բերանը՝ ուղիղ երկու գերանդու չափ էին։ Նույն համեմատության էին նաև գդալները, պատարաքաղներն պատառաքաղներն ու մյուս պարագաները։ Հիշում եմ, երբ Գլյումդալկլիչը հետաքրքրության համար տարավ ինձ պալատում ցույց տալու մի սեղանատուն, ուր միմյանց վրա տասը թե տասներկու այդպիսի վիթխարի դանակներ ու պատարաքաղներ պատառաքաղներ էին դարսած՝ ինձ թվաց, թե երբեք մի այդպիսի ահռելի տեսարան չէի տեսել։
Սովորոյթյուն Սովորություն էր, ամեն չորեքշաբթի (որը, ինչպես մի փոքր առաջ հիշեցի, նրանց հանգստյան օրն էր) թագավորը, թագուհին, և նրանց երեխաները միասին ճաշում էին նորին մեծության օթևանում, որի սիրելին էի այժմ․ ճաշին իմ փոքրիկ սեղանն ու աթոռը դնում էին նրա ձախ ձեռքի մոտ, աղամաններից մեկի կողքին։ Թագավորը մեծ հաճույքով զրույց էր անում ինձ հետ և հարցեր տալիս՝ Եվրոպայի սովորությունների, կրոնի, օրենքների, պետականության ու գիտության մասին, և ես, կարողացածի չափ, տալիս էի մանրամասն տեղեկություններ։ Նրա իմացականությունն այնքան հստակ էր, դատողությունը՝ այնքան պարզ, որ իմ ասածների առիթով վերին աստիճանի խելացի խորհրդածություններ ու դիտողությունն էր անում։ Խոստովանում եմ, երբ չափից մի փոքր ավելի կանգ առա իմ սիրեցյալ հայրենիքի վրա ու պատմեցի մեր առևտրի ծովային և ցամաքային պատերազմների, կրոնական պառակտումների ու քաղաքական պարտիաների մասին, նրա դաստիարակության նախապաշարմունքներն այնքան հաղթահարեցին նրան, որ ինձ վերցրեց իր ձեռքի վրա և ձախ ձեռքով փաղաքշելով ինձ ու սրտանց ծիծաղելով հարցրեց, թե ես վիդ վիգ եմ, թե տորի։ Ապա դառնալով իր առաջին մինիստրին, ― որը կանգնել էր այդտեղ՝ ձեռքին մի սպիտակ գավազան, որ «Օգօստափառ «Օգոստափառ Միապետ» անգլիական նավի մեծ կայմի չափ երկար էր, ― ասաց՝ ի՜նչ արհամարելի արհամարհելի բան է մարդկային մեծությունը, եթե նրան ընդօրինակել են ուզում այնպիսի չնչին միջատներ, ինչպիսին ես եմ։ Բացի այդ, ասաց նա, ես գրազ եմ գալիս, որ այս արարածներն ունեն տիտղոսներ և պատվի նշաններ, որ նրանք հնարում են փոքրիկ բներ ու որջեր, որոնց անվանում են տներ ու քաղաքներ․ նրանք շլացնում են մարդկանց իրենց հագուստներով ու կառքերով․ նրանք սիրահարվում են, զայրանում, վիճում, խարդախում, դավաճանում։ Եվ այսպես շարունակեց նա․ իմ արյունը գլխիս է խփում, երբ տեսնում եմ մի այդպիսի արհամարական վերաբերում դեպի իմ ազնիվ հայրենիքը, որ արվեստի ու զենքի պահապանն եր, Ֆրանսիյի Ֆրանսիայի պատիժը, Եվրոպայի արավարարը, առաքինության, բարեպաշտության, պատվի ու ճշմարտության անոթը, տիեզերքի պարծանքն ու նախանձը։
Բայց քանի որ ես այն վիճակի մեջ չէի, որպեսզի զայրանամ նախատինքի համար, ուստի ողջամտությամբ սկսեցի կասկածել, արդյոք իրավունք ունե՞մ ինձ վիրավորված համարելու թե ոչ։ Եվ իրավ, մի քանի ամսվա ընթացքում այդ ժողովրդի տեսքին ու խոսակցություններին վարժվելուց հետո նկատեցի, որ աչքիս ընկած ամեն մի իր հարաբերական մեծություն ունի․ ուստի կորցրի նրանց մարմինների և տեսքի թողած սկզբնական վախը և ինձ թվաց, թե գտնվում եմ անգլիական լորդերի ու լեդիների շրջանում, որոնք հագել են իրենց զարդարանքի և տոնական հագուստները և մեծ շնորհքով կատարում են իրենց դերերը՝ սիգաճեմ քայլվածքով, գլխիկոր ողջյուններով ու շաղակրատանքով, ճիշտն ասած՝ իմ մեջ էլ առաջացավ խիստ ցանկություն ծիծաղելու նրանց վրա այնպես, ինչպես թագավորն ու իր ավագանին ինձ վրա։ Եվ ոչ էլ կարողացա զսպել իմ ժպիտը, երբ թագուհին դրեց ինձ իր ձեռքի վրա ու մոտեցավ հայելուն, ուր ես տեսա մեր երկուսին, մեր ամբողջ հասակով․ ավելի ծիծաղելի բան, քան այն համեմատությունը, չէր կարող լինել, ու ես սկսեցի իրոք երևակայել, որ իմ իսկական հասակից ավելի թզուկ եմ։
Դրանից առաջ նա իմ գլխին մի ստոր կատակ խաղաց, որի վրա թագուհին շատ ծիծաղեց, բայց միևնույն ժամանակ սաստիկ բարկացավ և անմիջապես դուրս պիտի վռնդեր նրան, եթե ես վեհանձնորեն չմիջամտեի։ Թագուհին մի անգամ դրել էր իր սենյակում մի ծուծոսկր, որից ուղեղը հանելով, ոսկորը կրկին դրել էր պնակի մեջ, ծայրը դեպի վեր․ թզուկը, օգտվելով պատեհությունից, այն ժամանակ, երբ Գլյումդալկլիչը բուֆետ էր գնացել, բարձրացավ այն նստարանը, որի վրա կանգնած աղջիկը ճաշին ինձ սպասարկում էր, բռնեց իմ երկու ձեռքից, ոտներս միմյանց սեղմեց և ինձ մինչև գոտիս ներս կոխեց դատարկ ոսկրը, ուր ես միառժամանակ մնացի շատ ծիծաղելի կացության մեջ։ Թերևս մի րոպե ժամանակ անցավ, նախքան կնկատեին, թե ինչ պատահեց, քանի որ ես չէի ուզում գոռալով ինձ նվաստացնել։ Որովհետև հազիվ է պատահում, որ թագավորները տաք կերակուր ուտեն, ուստի ես իմ ոտները չքաշեցի, այլ միայն իմ գուլպաներն ու անդրավարտիկը թշվառ վիճալի մեջ ընկան։ Թզուկը, շնորհիվ իմ միջամտության, ծեծից բացի, ուրիշ պատիժ չկրեց։
Թագուհին հաճախ ծաղրում էր իմ վախկոտությունը և սովորաբար հարցնում, թե արդյոք իմ բոլոր հայրենակիցներն էլ այդպես երկչո՞տ են, ինչպես ես։ Առիթը, ահա, այս էր։ Այդ թագավորության մեջ ամառը շատ ճանճ է լինում, այդ զզվելի միջատները, որոնցից ամեն մեկը Դընստեբլի արտույտի մեծություն ունի, իրենց անընդհատ բզզոցներով ու թռիչքներով ականջիս տակ, ճաշի ժամանակ, ինձ ամենևին հանգիստ չէին տալիս։ Հաճախ նրանք գալիս ու նստում էին իմ կերակրի վրա, թողնելով այնտեղ իրենց գարշելի կղանքներն ու ձվերը․ այդ ամենը ես որոշակի կերպով տեսնում էի, ինչ որ մնում էր անտեսանելի տեղացիների համար, որոնց աչքերն այնքան սուր չէին մանր առարկների նկատմամբ։ Երբեմն էլ այդ ճանաճերը ճանճերը նստում էին իմ քթի ու ճակատի վրա՝ սաստիկ կծում և զզվելի հոտ տարածում․ և ես ամենայն հեշտությամբ նրանց թաթերի վրա տեսնում էի հետքերն այն մածուցիկ նյութի, որի օգնությամբ, ինչպես մեր բնագետներն են ասում, այդ արարածները կարողանում են գլխիվայր քայլել առաստաղի վրա։ Մեծ ուժ էր հարկավոր, որպեսզի ինձ պաշտպանեմ այդ գարշելի անասուններից՝ մանավանդ, որ առանց նողկանքի չէի կարողանում տեսնել, թե ինչպես են նրանք մոտենում ինձ։ Թզուկը սովորություն ուներ իր ափի մեջ առնել այն միջատներից մի քանիսը, ինչպես մեզ մոտ դպրոցական տղաներն են անում, և հանկարծակի բաց թողնել իմ քթի տակ՝ ինձ վախեցնելու և թագուհուն զվարճություն պատճառելու համար։ Ճարս կտրած դանակովս մաս֊մաս էի անում նրանց, երբ նրանք թռչում էին օդում, և իմ ճարպկությամբ մեծ հիացմունք պատճառում ամենքին։
Հիշում եմ, մի առավոտ Գլյումդալկլինչն արկղի մեջ ինձ դուրս էր բերել պատուհանի առաջ, մաքուր օդ ծծելու ինչպես նա սովորաբար անում էր լավ եղանակներին (որովհետև ես երբեք չէի համաձայնվում, որ իմ արկղը կախեն, պատուհանի հետևին, մեխից, ինչպես մենք Անգլիայում կախում ենք թռչունների վանդակները)։ Ես բաց էի արել իմ պատուհանը, նստել սեղանի առաջ նախաճաշի փոխարեն ուտելու մի կտոր քաղցր կարկանդակ, երբ քսանի չափ բոռեր, բուրմունքից հրապուրված, ներս թռան սենյակը մի այնպիսի բզզոցով, որ ավելի բարձր էր, քան քսան փքափողի ձայնը։ Նրանցից մի քանիսը գրավեցիմ գրավեցին իմ կարկնդակն կարկանդակն ու կտոր֊կտոր արին, մյուսները թռան իմ գլխի և երեսի շուրջը՝ խլացնելով ինձ իրենց աղմուկով ու սարսափ ազդելով իրենց ահռելի խայթոցներով։ Սակայն ես խիզախություն ունեցա վեր կենալու, հանելու իմ թուրն ու հարձակվելու նրանց վրա։ Չորսին ես սատկեցրի, իսկ մյուսները փախան․ ապա անմիջապես ես փակեցի պատուհանս։ Այդ միջատները կաքավի չափ մեծ էին։ Ես հանեցի նրանց խայթոցները և տեսա, որ մեկ ու կես մատնաչափ երկարություն ունեն և ասեղի պես սուր են։ Ամենայն խնամքով ես այդ ամենը պահեցի և հետագայում մյուս հազվագյուտ իրերի հետ միասին, Եվրոպայի զանազան մասերում ցույց տվի, իսկ Անգլիա վերադառնալուց հետո, երեքը տվի Գրիշեմ Կոլեջին, իսկ չորրորդը պահեցի ինձ համար։
==Գլուխ չորրորդ==
Երկրի նկարագրությունը։ Ներկա աշխարհագրական քարտեզի սրբագրության մի առաջարկ։ Թագավորի պալատն ու մի քանի տեղեկություն մայրաքաղաքի մասին։ Հեղինակի ճանապարհորդության միջոցները։ Գլխավոր տաճարի նկարգրությունը։նկարագրությունը։
Վստահելի
1396
edits