― Բոլթեր, ― ասաց Ֆեգինը՝ աթոռը մոտեցնելով և նստելով Մորրիս Բոլթերի դիմաց։
― Ես այստեղ եմ, ― պատասխանեց Նոան։ ― Ի՞նչ է պատահել։ Ինձնից ոչինչ չպահանջես, մինչև ուտելը չպրծնեմ։ Ի միջի այլոց, սա աչք ծակող թերություն է այս վայրում։ Մարդ երբեք ժամանակ չի գտնում ժաշելու համար։ ― Մի՞թե չես կարող և՝ ուտել, և՛ խոսել միաժամանակ, ― ասաց Ֆեգինը, իր սիրելի փոքրիկ բարեկամի որկրամոլությունը ամբողջ սրտով անիծելով։ ― Այդ մեկը կարող եմ։ Խոսելով գործը ավելի լավ է ընթանում, ― ասաց Նոան, հացի մի ահագին շերտ կտրելով։ ― Շառլոթն ո՞ւր է։ ― Տանը չէ, ― ասաց Ֆեգինը։ ― Մյուս երիտասարդ կնոջ հետ նրան դուրս եմ ուղարկել այս առավոտ, որովհետև հարկավոր էր առանձին լինել քեզ հետ։ ― Օ՜հ, ― ասսաց Նոան։ ― Երանի թե նախքան ուղարկելդ կարգադրեիր, որ կարագով կարմրացրած հաց պատրաստեր ինձ համար։ Համենայն դեպս, խոսի՛ր։ Ինձ չես խանգարի։ Արդարև, այնպես էր երևում, թե որևէ բան չէր կարող խանգարել նրան, քանի որ նա ակնհայտորեն նստել էր մեծ գործ կատարելու որոշումով։ ― Քո երեկվա աշխատանքը լավ էր սիրելի՛ս, ― ասաց Ֆեգինը։ Հիանալի էր։ Հենց առաջին օրը վեց շիլլինգ և ինն ու կես պենս։ Ճտերի թալանումով մեծ հարստություն ես դիզելու։ ― Մի մոռանար դրան ավելացնել նաև երեք թասերը և մեկ կաթնամանը, ― ասաց միստր Բոլթերը։ ― Ո՛չ, ո՛չ, սիրելիս։ Ինչ վերաբերում է թասերին, դա հանճարեղ մտքի արդյունք էր, իսկ կաթնամանը՝ կատարյալ գլուխգործոց։ ― Կարծում եմ՝ բավականին գոհացուցիչ էր մի սկսնակի համար, ― նկատեց միստր Բոլթերը ինքնագոհությամբ։ ― Թասերը ես վերցրի մի ցանկապատի վրայից, իսկ կանթնամանը դրված էր գինետան մուտքի առաջ։ Մտածեցի, որ գուցե անձրևից կժանգոտվեր կամ մրսելով կհիվանդանար։ Հա՛, հա՛, հա՛։ Ֆեգինը այնպես ձևացրեց իբրև թե սրտանց ծիծաղում է, իսկ միստր Բոլթերը, կուշտ ծիծաղելուց հետո, մի քանի խոշոր պատառներ խժռեց ու կարագով հացի առաջին կտորը վերջացնելով՝ անցավ երկրորդին։ ― Բո՛լթեր, ― ասաց Ֆեգինը սեղանի վրա թեքվելով, ― ուզում եմ մի հանձնարարություն անել քեզ, որը պահանջում է մեծ զգուշություն և շրջահայացություն։ ― Լսի՛ր, ― վրա բերեց Բոլթերը, ― երևի նորից վտանգի ես մղում ինձ․ կամ ուզում ես նորից ուղարկել ձեր այդ անիծված ոստիկանատները։ Դա բոլորովին համապատսխան գործ չէ ինձ համար, բոլորովի՛ն։ Ես այդ պարզ ասում եմ։ ― Այս գործում ոչ մի վտանգ չկա, նվազագույն վտանգ անգամ, ― ասաց Հրեան, ― հարկավոր է միայն դարանել մի ինչ֊որ կնոջ։ ― Պառա՞վ կնոջ, ― հարցրեց միստր Բոլթերը։ ― Երիտասարդ կնոջ, ― պատասխանեց Հրեան։ ― Ես այդ գործը կարող եմ հրաշալի կատարել, ― ասաց Բոլթերը։ ― Ժամանակին, դպրոցում, ես մի ճարպիկ, խորամանկ մատնիչ էի։ Ի՞նչ բանի համար եմ դարանելու նրան։ Անշուշտ ո՞չ․․․ ― Ոչինչ չես անելու, դու միայն ինձ հայտնելու ես, թե այդ կինը ո՛ւր է գնում, ո՛ւմ հետ է տեսակցում և, եթե հնարավոր է իմանալ, ի՛նչ է ասում։ Դու հիշելու ես փողոցը, եթե դա փողոց է, կամ տունը, եթե դա տուն է, և ինձ բերելու ես որքան հնարավոր է, շատ տեղեկություն։ ― Իսկ ի՞նչ է լինելու իմ վարձատրությունը, ― հարցրեց Նոան՝ թեյի բաժակը դնելով սեղանին և հետաքրքրությամբ տիրոջ դեմքին նայելով։ ― Եթե աշխատանքը լավ կատարես, մեկ ֆունտ, ― ասաց Ֆեգինը, ցանկանալով որքան կարելի է մեծ հետաքրքրություն արթնացնել նրա մեջ գործի նկատմամբ։ ― Ւսկ այսպիսի գումար ես դեռ ոչ մի գործի կամ ձեռնարկի համար տված չկամ, եթե այդ գործը կամ ձեռնարկը խիստ շահաբեր չի եղել։ ― Ո՞վ է այդ կինը, ― հարցրեց Նոան։ ― Մեզնից մեկը։ ― Օ՜հ, աստվա՜ծ իմ, ― գոչեց Նոան քիթը կնճռոտելով։ ― Կասկածում ես նրա վրա, հա՞։ ― Նա գտել է ինչ֊որ նոր բարեկամներ, սիրելի՛ս, և ես պետք է իմանամ, թե ովքեր են, ― պատասխանեց Ֆեգինը։ ― Հասկանում եմ, ― ասաց Նոան։ ― Պարզապես ուզում ես իմանալ, թե արդո՞ք նրանք հարգարժան մարդիկ են, հա՛, հա՛, հա՛, ես իսկ և իսկ քո ուզած մարդն եմ։ ― Ես գիտեի, որ այդպես է, ― գոչեց Ֆեգինը, ձեռնարկած գործի հաջողությունից ուրախացած։ ― Անշուշտ, անշուշտ, ― պատասխանեց Նոան։ ― Այդ կինը որտե՞ղ է։ Որտե՞ղ եմ սպասելու նրան։ Ո՞ւր եմ գնալու։ ― Այդ բոլորը, սիրելիս, ես քեզ կասեմ։ Երբ ժամանակը գա ես քեզ ցույց կտամ նրան, ― ասաց Ֆեգինը։ Դու միշտ պատրաստ վիճակում սպասիր, մնացածը ինձ թող։ Այդ և հաջորդ գիշերը և դարձյալ երրորդ գիշերը լրտեսը, իր սայլապանի տարազը հագած և կազմ ու պատրաստ նստած, Ֆեգինի հրամանին էր սպասում։ Վեց գիշերներ անցան, վեց երկար, ձանձրալի գիշերներ և ամեն անգամ Ֆեգինը հիասթափված վերադառնում էր տուն ու մի քանի խոսքով հայտնում էր, որ դեռ ժամանակը չի եկել։ Սակայն յոթերորդ օրը նա վերադարձավ մյուս օրերից ավելի շուտ և այնպիսի բարձր տրամադրությամբ, որ թաքցնել չէր կարող։ Կիրակի էր։ ― Այս գիշեր նա գնում է, ― ասաց Ֆեգինը, և վստահաբար հենց այն գործով, որ ենթադրում եմ։ Նա ամբողջ օրը մենակ է եղել, և այն մարդը, որից վախենում է, հազիվ թե լուսաբացից առաջ վերադառնա։ Եկ ինձ հետ։ Շտապի՛ր։ Նոան առանց մի բառ ասելու վեր թռավ տեղից, քանի որ Հրեայի սաստիկ հուզումը նրան ևս վարակել էր, և նրանք գաղտագողի դուրս եկան տանից։ Շտապ անցնելով լաբիրինթոսանման փողոցներով, նրանք վերջապես հասան մի գինետուն, որը, ինչպես Նոան նկատեց, այն միևնույն գինետունն էր, որ գիշերել էր Լոնդոն եկած առաջին օրը։ Ժամը տասնմեկն անց էր, և դուռը՝ փակ։ Ֆեգինի ցածրաձայն սուլոցի վրա դուռը կամացուկ բացվեց։ Երբ նրանք անշշուկ ներս մտան, դուռը նորից փակվեց նրանց հետևից։ Վախենալով նույնիսկ շշուկներով խոսել, Ֆեգինը և նրանց ներս ընդունող երիտասարդ հրեան մատնացույց արեցին գաղտնի լուսանցույցը և զանազան շարժումներով հասկացրին Նոային նայել հարևան սենյակում գտնվող անձնավորությանը։ ― Ա՞յդ է այն կինը, ― հարցրեց Նոան հազիվ լսելի շշուկով։ Ֆեգինը գլխով դրական պատասխան տվեց։― Դեմքը չեմ կարող լավ տեսնել, ― շշնջաց Նոան։ ― Գլուխը հակած է սեղանին, իսկ մոմը հետևում է գտնվում։ ― Սպասի՛ր այնտեղ, ― շշնջաց Ֆեգինը և Բարնին գլխով արավ։ Վերջինս անհետացավ։ Մի րոպե անց տղան մտավ հարևան սենյակը և, մոմի պատրույգը մաքրելու պատրվակով մի քիչ առաջ քաշեց, խոսեց աղջկա հետ ու այնպես արեց, որ աղջիկը վեր նայեց։ ― Այժմ տեսնում եմ նրան, ― շշնջաց լրտեսը։ ― Որոշակի։ ― Հազարավորների մեջ կարող եմ ճանաչել նրան։ Երբ աղջիկը ուղղվեց դեպի դուռը, նա արագորեն իջավ ցած։ Ֆեգինը նրան խցկեց վարագույրով անջատված ինչ֊որ միջանցք, որտեղ իրենց շունչը պահած սպասեցին մինչև նա դուրս եկավ այն դռնից, որտեղից նրանք մուտք էին գործել։ ― Հե՜յ, ― գոչեց տղան, որ դուռն էր պահում։ ― Ժաբադա՛կդ է։ Նոան Ֆեգինի հետ մի ակնարկ փոխանակեց և դուրս թռավ թաքստոցից։ ― Դեպի ձախ, ― շշնջաց տղան, ― ձախ թեքվիր և ընթացիր փողոցի հադդիպակաց կողբով։ Նա այդպես էլ արեց և լապտերների լույսի տակ տեսավ աղջկա հեռացող կերպարանքը։ Նա մոտեցավ աղջկան այնքան, որքան թույլ կտար խոհեմությունը և բռնեց փողոցի հանդիպակաց կողմը՝ նրա շարժումները ավելի լավ դիտելու համար։ Աղջիկը մի քանի անգամ անհանգստությամբ շուրջը նայեց, մեկ անգամ նույնիսկ կանգ առավ, որ իր հետևից եկող անցորդները իրենից առաջ անցնեն, բայց հետզհետե վստահություն ձեռք բերեց, քայլվածքը դարձավ համեմատաբար ավելի հաստատ ու վճռական։ Լրտեսը պահպանեց նույն հարաբերական տարածությունը իրենց միջև և հետևեց աղջկան, աչքը բոլորովին չհեռացնելով նրանից։եր