— Մենք՝ տան վարչությունը,— ատելությամբ սկսեց Շվոնդերը,— ձեզ մոտ ենք եկել մեր տան բնակիչների ընդհանուր ժողովից հետո, ուր դրված էր տանը բնակարանների խտացման հարցը։
—Ի՞նչն էր ինչի վրա դրված,— բղավեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,—աշխատեք ավելի հստակ արտահայտել ձեր մաքերը։մտքերը։
— Հարցը դրված էր խտացման մասին․․․
— Բավական է: Հասկացա: Ձեզ հայտնի՞ է այս տարվա օգոստոսի տասներկուսի որոշումըր, ըստ որի՝ իմ բնակարանն ազատված է ամեն տեսակ խտացումներից և բնակեցումներից։
— Հայտնի է,- — պաաասխանեց Շվոնդերը,— բայց ընդհանուր ժողովը քննելով ձեր հարցը, հանդեց եզրակացության, որ ընղհանրապես և ամբողջապես դուք զբաղեցնում եք չափազանց մեծ տարածություն։ Միանգամայն չափազանց: Մենակ դուք ապրում եք յոթը սենյակում:
— Ես մենակ ապրում և աշխատում եմ յոթը սենյակներում,— պատասխանեց Ֆիլիպ Ֆիլիպովիչը,— և կուզենայի ութերորդն էլ ունենալ։ Դա անհրաժեշտ է ինձ՝ գրադարանի համար։