Քաղաքական ծրագրողների դպրոցն ինձ առանձնապես զարմանք չպատճառեց․ պրոֆեսորներն այդտեղ կարծես թե խելքը կորցրած մարդիկ լինեին, մի տեսարան, որ միշտ ինձ տաղտկություն է պատճառում։ Այդ թշվառականները նախագիծ էին կազմում՝ թագավորներին համոզելու, որպեսզի նրանք իրենց համար ֆավորիտներ ընտրեն իմաստուն, մինիստրներին սովորեցնելու, որպեսզի նրանք ի նկատի առնեն հասարակական բարիքը, վարձատրեն արժանիքը, տաղանդը և հասարակական վսեմ ծառայությունը․ թագավորներին հրահանգելու, որպեսզի նրանք ճանաչեն իրենց իսկական շահը, որ հիմնված է իրենց ժողովրդի շահի վրա․ պաշտոնների համար ընտրել արժանավոր մարդիկ և ապա գործի դնել․ և ուրիշ շատ անմիտ ցնորքներ, որոնք երբեք խելացի մարդու գլխով չեն անցնի։ Այդ ամենը հաստատեց մի հին դիտողություն, թե չկա մի այնպիսի անհեթեթ և արտառոց բան, որ փիլիսոփաներից ոմանք պաշտպանած չլինեն իբրև ճշմարտություն։
Սակայն արդարացի լինելու համար պիտի ասեմ, որ Ակադեմիայի այդ բաժանմունքում, ըստ իս, ամենքն էլ այդքան ցնդաբան չէին։ Այստեղ ես ծանոթացա մի շատ տաղանդավոր դոկտորի հետ, որ կարծես թե հիանալի կերպով ուսումնասիրել էր պետական իշխանության ամբողջ էությունն ու սիստեմը։ Այդ երևելի մարդը նվիրված էր մի վերին աստիճանի շահավետ ուսումնասիրության՝ գտնել զորավոր դարմանը բոլոր այն ախտերի և բարոյական ապականությունների, որոնց ենթակա են զանազան հասարակական հիմնարկներ՝ շնորհիվ վարիչների մոլության ու անկարության, ինչպես և հպատակների սանձարձակության։ Օրինակի համար՝ քանի որ գրողներն ու փիլիսոփաներն ապացուցում են, թե բնական և քաղաքական մարմինների մեջ գոյություն ունի խոշոր նմանություն, ուստի կա՞ արդյոք ավելի ակնհայտ բան, քան այն, որ այդ երկու մարմինների առողջությունը հարկավոր է խնայել և հիվանդուցյունները հիվանդությունները բուժել միևնույն միջոցներով։ Հայտնի է, որ սենատորներն ու նշանավոր խորհրդականներն ունեն շատախոսության, դյուրաբորբոքության և այլ ստոր հակումների պակասություն, գլխի և մանավանդ սրտի բազմաթիվ հիվանդուցյուններհիվանդություններ, սոսկալի ջղաձգումներ, զույգ ձեռքերի և մանավանդ աջ ձեչքի ձեռքի ջղերի ու մկանների տառապագին ցնցումներ, մաղձ, քամիներ փորի մեջ, գլխի պտույտ և զառանցանքզառացանք, խուլոտ ուռուցքներ՝ լիքը թարախով ու գարշահոտությամբ, թթու զկրտոցներ, գայլի ախորժակ և կոշտ մարսողություն, չհաշված բազմաթիվ այլ հիվանդություններ, որոնց մասին չարժե այստեղ հիշատակել։ Ուստի հռչակավոր դոկտորն առաջարկում է, որ գումարելով սենատը, առաջին երեք օրը նիստերին ներկա լինեն մի քանի բժիշկ և օրվա վիճաբանություններից հետո շոշափեն ամեն մի սենատորի զարկերակը․ ապա յուրաքանչյուր հիվանդուցյան հիվանդության բնույթն ու բուժման ձևը լրջորեն քննության ու խորհրդակցության ենթարկելուց հետո՝ չորրորդ օրը վերադառնան սենատը՝ իրենց դեղագործների հետ միասին, որոնք կունենան անհրաժեշտ դեղերի պաշար, և նախքան նիստի բացվելն ամեն մի սենատորի կտան հանդարտեցնող, լուծող, մաքրող, հալող, զսպող, ամոքող, թուլացնող գլխացավի, դալկության, խորխի, ականջացավի դեղեր, նայած հիվանդության տեսակին․ իսկ երբ այդ դեղերը կներգործեն՝ նորից կկրկնեն, կտան ուրիշ կամ կդադարեն տալուց։
Այդ ծրագիրը ժողովրդին թանկ չպիտի նստի և իմ համեստ կարծիքով մեծ օգուտ պիտի տա գործերի արագացման տեսակետից այն երկրներում, ուր սենատն օրենսդրական իշխանության մեջ բաժին ունի․ ստեղծել միաձայնություն, կրճատել վիճաբանությունները, բաց անել մի շարք բերաններ, որոնք ներկայումս փակ են և փակել է՛լ ավելի շատ բերաններ, որոնք այժմ բաց են․ սանձել երիտասարդության կիրքը և մեղմացնել ծերության չարությունը․ արթնացնել հիմարներին և սառը ջուր ածել հանդուգն մարդկանց գլխին։
Բացի այդ, նա առաջարկում է, որ ազգային խորհրդում ամեն մի սենատոր իր կարծիքը հայտնելուց և փաստարկելուց հետո պետք է իր քվեն ճիշտ հակառակ կողմին տա, որովհետև այդպիսով քվեարկության արդյունքն առանց այլևայլությունների կլինի ի նպաստ հասարակական բարիքի։
Պարտիաների պայքարը կատաղի լինելու դեպքում, նա հաշտության համար մի սքանչելի միջոց է առաջարկում։ Այդ միջոցը հետևյալն է․դուք է․ դուք վերցնում եք ամեն մի պարտիայից հարյուր պարագլուխ և զույգերի բաժանում այնպես, որ զույգ պարագլուխների գլուխները մոտավորապես մի մեծության լինեն․ թող երկու հմուտ վիրաբույժներ միաժամանակ սղոցեն յուրաքանչյուր զույգի ծոծրակն այնպես, որ ուղեղը երկու հավասար մասի բաժանվի։ Ապա, թո՛ղ այդ կտրված ծածրակները փոխանակեն և կպցնեն հակառակորդ պարտիայի կողմնակցի գլխին։ Այդ անդամահատուցյունը անդամահատությունը ըստ երևույթի, պահանջում է խոշոր ճշտություն, սակայն պրոֆեսորը հավատացնում է մեզ, որ եթե ճարպիկ ձեռքով կատարվի, ապաքինումն ապահովված է։ Նա դատում է այսպես․ ուղեղի կիսված մասերն ստիպված լինելով վիճել միմյանց հետ մի քանգի գանգի խոռոչում, իսկույն համաձայնության կգան և երևան կհանեն այն չափավորությունը և մտքի այն կանոնավորությունը, որ ցանկալի է այն մարդկանց համար, որոնք երևակայում են, թե իրենք աշխարհ են եկել մարդկությունը պահպանելու և կառավարելու նպատակով։ Իսկ ինչ վերաբերում է մաքառող պարտիաների ղեկավարների ուղեղների քաղաքական և որակական տարբերությանը, դոկտորը, հիմնված իր փորձերի վրա, հավատացնում է, թե դա միանգամայն դատարկ բան է։
Ես լսեցի երկու պրոֆեսորի տաք վիճաբանությունը՝ ժողովրդից, առանց չարչարանքի, տուրք հավաքելու հարմարագույն և արդյունավետ միջոցների և ձևերի մասին։ Առաջինը պնդում էր, թե ամենաարդարացի միջոցն այն է, որ որոշ տուրքի ենթարկվի մոլությունը և խենթությունը, և այդ տուրքի գումարն ամեն մի մարդու վրա օրինավոր կերպով սահմանվի հարևաններից կազմված ժյուրիի կողմից։ Երկրորդն ուղղակի հակառակ կարծիքի էր՝ տուրքի պիտի ենթարկել մարմնի և հոգու այն հատկությունները, որոնց համար մարդիկ ավելի են գնահատում իրենց․ տուրքը կարող է ավելի կամ պակաս լինել՝ նայած այդ հատկությունների առավելության, որի չափը որոշում է ամեն մարդ ըստ իր խղճի։ Ամենաբարրձր Ամենաբարձր տուրքը վճարում են նրանք, ովքեր ամենից շատ են սիրված մյուս սեռի կողմից, և այդ հարկադրությունը տեղի է ունենում տուրքատուների ստացած շնորհների քանակի և բնույթի համաձայն և ըստ իրենց սեփական վկայության։ Բարձրագույն տուրքի են ենթարկվում նաև՝ իմաստությունը, քաջությունն ու վայելուչ բարքը և այդ տուրքի սահմանումն էլ կատարվում է նույն ձևով, այսինքն ամեն մարդ ինքն է որոշում այդ հատկությունների չափը։ Սակայն պատիվը, արդարամտությունը, խելացիությունը և գիտությունը չպիտի տուրքի ենթարկվեն, որովհետև դրանց որակումն այնքան եզակի հանգամանք ունի, որ ոչ ոք չի ուզում ընդունել այդ արժանիքների գոյությունն ուրիշների մոտ և ոչ էլ կարողանում է իր մեջ եղածը գնահատել։
Կանանց պիտի առաջարկել, որ տուրք տան ըստ իրենց գեղեցկության և լավ հագնվելու կարողության և նրանք, տղամարդկանց հետ միասին, պիտի ունենան նույն արտոնությունը՝ տուրքի սահմանումը պիտի կատարվի համաձայն իրենց վճռի։ Սակայն կանանց հաստատամտությունը, ողջախոհությունը, խելացի միտքն ու բարի վարքը տուրքի չպիտի ենթարկվեն, որովհետև գանձումը չի ծածկի արած ծախսերը։
Սենատորներին ստիպելու համար, որպեսզի նրանք ծառայեն թագի շահերին, նա առաջարկում է բարձր պաշտոնները նրանց մեջ բաժանել վիճակահանությամբ․ նախ և առաջ ամենքը պիտի երդվեն և խոսք տան, որ պիտի քվեարկեն ի նպաստ արքունիքի, անկախ նրանից՝ վիճակ կընկնի թե ոչ․ հետագայում նրանք, ում վիճակ չի ընկել, իրավունք ունեն, որևէ պաշտոն թափուր մնացած դեպքում, մասնակցելու վիճակահանության։ Այդպիսով նրանց մեջ հույսն ու սպասելիքը միշտ վառ կմնա, ոչ ոք չի գանգատվի խոստումնազանցության դեմ, այլ անհաջողությունն ամբողջապես կվերագրեն բախտին, որի թիկունքն ավելի լայն ու ամուր է, քան մի որևէ մինիստրի թիկունքը։
Մի այլ պրոֆեսոր ցույց տվեց ինձ հրահանգների մի ընդարձակ ձեռագիր,<ref>Հրահանգների մի ընդարձրակ ընդարձակ ձեռագիր․․․ Այս գլխի վերջին մասը (որ արգելել և խեղաթյուրել է ցարական Ռուսաստանի ցենզուրան) ծաղրում է այն ձևերը, որ կիրառվել էին Ատտերբիի, Ռոչեստերի եպիսկոպոսի և Վեստմինստերի դեկանի դատավարության ժամանակ, որոնցից վերջինը դատի էր կանչված պետական դավաճանության համար։ Նա Աննա թագուհու կողմնակիցն էր և Գեորգ I֊ի գահ բարձրանալու ժամանակ հրաժարվել էր երդվելուց, հույս ունենալով, որ կվերադառնա «Հակոբ III֊րդ թագավորը», ինչպես նա կոչում էր Աննայի եղբորը, անգլիական գահի այդ թեկնածուին։ 1722-ին նա կալանքի ենթարկվեց Տաուերում, հակապետական դավադրությանը մասնակցելու համար։ Ոչ մի կասկած չկա, որ նա Ստյուարտների վերահաստատման կողմնակից էր, սակայն նրա հանցանքը հաստատող ուղղակի փաստեր չկային ու նրա աքսորումը տորիներին մեծ զայրույթ պատճառեց, մասնավորապես Սվիֆտին ու Պոպին։</ref> պետության դեմ սարքած դավադրություններն ու մեքենայությունները երևան հանելու համար։ Նա պետական մարդկանց խորհուրդ էր տալիս քննության ենթարկելու բոլոր կասկածելի անձնավորությունների կերակուրը, իմանալու՝ թե երբ են նրանք ճաշում, ո՞ր կողքի վրա են պառկում, ո՞ր ձեռքովն են սրբում իրենց հետույքը, մանրազնին կերպով քննելու<ref>Մանրազնին ձևով քննելու․ ― Մի ակնարկ է հերցոգ Որտոնի ճառի մասին, ուր նա հիշում է երկու նամակներ, որոնք գտնվել էին եպիսկոպոսի արտաքնոցում։</ref> նրանց կղկղանքի գույնի, հոտի, համի, թանձրության, թուլության ու պնդուցյան պնդության հիման վրա կարծիք կազմել նրանց մտքի ու նպատակների մասին, որովհետև երբեք մարդն այնքան լուրջ, խորամիտ և կենտրոնացած չի լինում, քան այն ժամանակ, երբ նա նստած է արտաքնոցում, մի բան, որ պրոֆեսորը գիտե իր սեփական փորձից։ Եվ իսկապես, երբ նա այդ վիճակում ցանկացավ, լոկ փորձի համար, մտածել, թե ո՞րն է թագավորին սպանելու լավագույն միջոցը, այն ժամանակ նրա կղկղանքը կանաչավուն ներկով գունավորվեց, և այդ կղկղանքի գույնը միանգամայն այլ էր, երբ նա մտածում էր միայն ապսամբություն բարձրացնելու և մայրաքաղաքը հրդեհելու մասին։
Այդ բոլոր դատողությունները գրված են խոր նրբամտությամբ ու պարունակում են պետական մարդկանց համար հետաքրքրական և շահավետ բազմաթիվ դիտողություններ, թեև այդ դիտողություններն ինձ այնքան էլ լրիվ չթվացին։ Ես վստահություն ունեցա հեղինակին ասելու այդ և առաջարկեցի, որ նա բարեհաճի կցել մի քանի հավելումներ։ Նա մեծ հաճույքով ընդունեց իմ առաջարկը, ավելի, քան սովորաբար անում են մեզ մոտ գրողները, մանավանդ նրանք, որոնք աշխատում են ծրագրեր կազմելու վրա, և հայտնեց, թե ուրախությամբ կլսի հետագա հրահանգները։
Այն ժամանակ ես նրան ասացի, թե Տրիբնիայի թագավորության մեջ, որ տեղացիների կողմից կոչվում է Լանգդին,<ref>Տրիբնիա․․․ Լագդին․ ― Բրիտանիա (Britain) և Անգլիա (England) բառերի տառափոխությունն է։</ref> ուր ես ապրել եմ մի առժամանակ, իմ կատարած ճանապարհորդությունների միջոցին՝ ժողովրդի մեծագույն մասը բաղկացած է հետախույզներից, վկաներից, լրտեսներից, ամբաստանողներից, դատապնդողներից, ականատեսներից, երդվյալներից և նրանց ստորադաս արբանյակներից, որոնք վարձված են մինիստրների և դեպուտատների կողմից։ Այդ թագավորության մեջ դավադրությունը վարպետություն են համարում նրանք, ովքեր ուզում են իրենց մասին եղած նուրբ պոլիտիկոսի համարումը, տոգորել քայքայված իշխանությունը նոր կորովով, խեղդել կամ շեղել ժաղովրդական անբավականությունը, լցնել իրենց գրպանը տուգանքներով և կենդանացնել կամ մեռցնել պետական վարկի հանդեպ եղած վստահությունը, նայած թե դրանցից որն է համապատասխան իրենց սեփական շահին։ Նախ և առաջ նրանք միմյանց հետ համաձայնության են գալիս ու որոշում, թե կասկածելի մարդկանցից որին է հարկավոր ամբաստանել դավադրույան դավադրության համար․ ապա ամեն ջանք գործ են դնում գրավելու նրանց նամակներն ու թղթերը և ոճրագործներին շղթայակապ անելու։ Այդ թղթերը ներկայացնում են վարպետ մարդկանց, որոնք ճարպկություն ունեն բառերի, վանկերի և տառերի մեջ խորհրդավոր նշանակություն գտնելու։ Զորօրինակ, նրանք երևան հանեցին, որ արտաքնոցի աթոռը նշանակում է գաղտնի խորհրդակցություն,
Սագերի երամը ― սենատ,
Այն ցամաքամասը, որի մասն է այս թագավորույթունըթագավորությունը, ինչպես ես հիմք ունեմ կարծելու, ընկած է Ամերիկայի անծանոթ երկների երկրների արևելյան կողմը, Կալիֆորնիայից դեպի արևմուտք ու Խաղաղ օվկիանոսից դեպի հյուսիս․ այդ օվկիանոսից մոտ հարյուր հիսուն մղոն հեռավորության վրա գտնվում է Լագադոն, ուր կա հիանալի նավագանգիստ, որն առևտրական գործերով կապված է հյուսիս֊արևմտյան մասում՝ հյուսիսյին հյուսիսային լայնության 29 աստիճանի և երկայնության 140 աստիճանի վրա գտնվող Լըգգնեգգ խոշոր կղզու հետ։ Այս Լըգգնեգգ կղզին ընկած է Ճապոնիայի հարավ֊արևելյան կողմը, մոտ հարյուր լիգ հեռավորության վրա։ Ճապոնիայի կայսեր և Լըգգնեգգի թագավորի միջև գոյություն ունի սերտ բարեկամություն, որի շնորհիվ այդ երկու կղզիները մշտական կապ ունեն։ Ուստի ես որոշեցի այդ ճանապարհը բռնել՝ Եվրոպա վերադառնալու նպատակով։ Ես վարձեցի երկու ջորի, ճանապարհը ցույց տվող մի առաջնորդ ու փոխադրեցի իմ ճանապարհորդական թեթև իրերը։ Ես հրաժեշտ տվեցի իմ ազնիվ հովանավորին, որը դեպի ինձ այնքա՜ն սիրալիր էր, և իմ մեկնելու ժամանակ թանկագին նվերներ էր պարգևել։
Իմ ճանապարհորդությունը տեղի ունեցավ առանց որևէ դիպվածի կամ արկածի, որոնց մասին կարիք լիներ պատմելու։ Երբ ես հասա Մալգոնադո նավահանգիստը (այդպես էր անունը)՝ ափին Լըգգնեգգ մեկնող ոչ մի նավ չկար և ոչ էլ շուտով պիտի լիներ։ Քաղաքը մոտավորապես Պորտսմուտի չափ էր։ Շուտով ես ձեռք բերի որոշ ծանոթուցյուններծանոթություններ, և ինձ մեծ հյուրասիրությամբ ընդունեցին։ Մի անվանի պարոն ինձ ասաց, թե քանի որ Լըգգնեգգ մեկնող նավը մի ամսից առաջ պատրաստ չի լինի, ուստի ինձ համար անհաճո բավականություն չէր լինի, եթե ես մի փոքրիկ պտույտ կատարեի դեպի Գլըբբդըբդրիբ կղզին, որ գտնվում է հարավ֊արևմտյան ուղղությամբ մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Նա ասաց, որ ինքն ու իր բարեկամը կընկերակցեն և ճանապարհորդության համար ինձ կտրամադրեն մի փոքրիկ հարմար առագաստանավ։
Գլըբբդըբդրիբ, որքան կարողացա ես մեկնել այդ խոսքը, նշանակում է վհուկների և կախարդների կղզի։ Նա մոտավորապես Ուայտ կղզու մի երրորդի չափ է և չափազանց բերրի։ Նրա կառավարիչը կախարդների ցեղապետն է։ Այդ կղզու բնակիչներն ամուսնանում են միմիայն իրար հետ և ժառանգների մեջ ամենից մեծը դառնում է թագավոր կամ կառավարիչ։ Թագավորն ունի մի հոյակապ պալատ, երեք հազար ակր մեծության մի պուրակ, որ շրջապատված է քսանչորս ոտնաչափ բարձրության տաշած քարից շինած պարսպով։ Այդ պուրակում կան մի քանի ցանկապատած տեղեր՝ անասունների, հացահատիկների և այգիների համար։
Այդ կառավարչի սպասավորները և նրանց ընտանիքները մի քիչ արտասովոր տեսք ունեն։ Հոգեհարցություն քաջ գիտենալու շնորհիվ կառավարիչն ըստ իր ցանկության զորավոր է կանչելու մեռածներին և ստիպելու նրանց՝ ծառայել իրեն քսանչորս ժամից ոչ ավելի․ սակայն նույն ննջեցյալին նա չի կարող երեք ամիսը մի անգամից ավելի հաճախ կանչել, բացառությամբ արտակարգ դեպքերի։ Երբ մենք առավոտյան ժամը մոտ 11֊ին հասանք կղզին, ինձ առաջնորդող պարոններից մեկը գնաց կառավարչի մոտ ու խնդրեց ընդունելու մի օտարականի, որ եկել է կղզին նորին մեծությանը ներկայանալու պատվին արժանանալու համար։ Կառավարիչն անմիջապես տվեց իր համաձայնությունը, և մենք երեքս ներս մտանք պալատը, անցնելով երկու շարք պահակների արանքով, որոնց սպառազինումն ու հագուստը շատ հին տեսակի էր, կերպարանքներն այնաքան այնքան սարսափելի, որ ես արտահայտել չեմ կարող։ Մենք անցանք մի քանի սենյակների միջով, նույն տեսակի սպասավորների կողքով, մինչև որ հասանք ընդունարանը, ուր երեք անգամ խորը գլուխ տալուց և մի քանի սովորական հարցուփորձից հետո՝ մենք թույլտվություն ստացանք նստելու նորին մեծության գահի ստորին աստիճանի մոտ՝ երեք աթոռակի վրա։ Նա հասկանում էր Բալնիբարբի կղզու լեզուն, թեև այդ լեզուն մի փոքր տարբեր էր։ Նա ցանկացավ, որ ես որոշ տեղեկություն տամ իմ ճանապարհորդության մասին․ և ցույց տալու համար, որ նա ինձ հետ պիտի վարվի առանց որևէ ձևականության՝ մատի շարժումով նա ազատ արձակեց բոլոր ներկա եղողներին, որից հետո, ի մեծ զարմանս իմ, նրանք մի ակնթարթում անհետացան, ինչպես երազը, երբ մենք հանկարծակի արթնանաում արթնանում ենք։ Ես մի առժամանակ չկարողացա ուշքի գալ, մինչև որ կառավարիչը հավատացրեց ինձ, որ ինձ ոչ մի վտանգ չի սպառնում․ տեսնելով, որ իմ երկու ընկերակիցները, որոնք վարժվել էին ընդունելության այդ ձևին, ոչ մի անհանգստություն չեն ցույց տալիս՝ մի փոքր զգաստացա ու նորին մեծությանը համառոտ պատմեցի իմ մի քանի արկածների մասին, տակավին չկարողանալով զսպել իմ հուզմունքը և հաճախ ետ նայելով դեպի այն տեղը, ուր ես տեսա ուրվական ծառաներին։ Ես բախտ ունեցա ճաշելու կառավարչի հետ միասին, երբ ուրվականների մի նոր շարք սպասարկում էր մեզ ու հոգ տանում սեղանին։ Այժմ արդեն ես ինձ ահաբեկված չէի զգում, ինչպես առավոտյան։ Ես մնացի այդտեղ մինչև արևի մուտքը և խոնարհաբար խնդրեցի նորին մեծությանը՝ ներել ինձ, որ չպիտի ընդունեմ նրա հրավերը՝ գիշերելու պալատում։ Իմ երկու բարեկամներն ու ես գիշերն անց կացրինք մի մասնավոր տան մեջ՝ քաղաքում, ուր այդ փոքրիկ կղզու մայրաքաղաքն էր․ և մյուս օրն առավոտյան մենք նորից եկանք կառավարչի մոտ՝ մատուցելու մեր հարգանաց հավաստիքը և մեզ դնելու նրա տրամադրության տակ։
Այսպես մենք անցկացրինք մեր ժամանակը ամբողջ տասն օր, օրվա մեծ մասը լինելով կառավարչի հետ, իսկ գիշերները՝ մեր օթևանում։ Շուտով ես այնքան վարժվեցի այս ոգիներին, որ երրորդ թե չորրորդ օրից հետո նրանք ինձ վրա այլևս չէին ազդում․ կամ թե չէ եթե անգամ իմ մեջ լինում էր որևէ ահ, հետաքրքրությունս հաղթում էր նրան։ Այդ նկատելով նորին մեծություն կառավարիչն առաջարկեց, որ ես տամ աշխարհի սկզբից մինչև այժմ մեռած մարդկանց ուզածս քանակի անուններ, ու հրամայեց նրանց պատասխանել այն բոլոր հարցերին, որ ես կտայի, միայն այն պայմանով, որ իմ հարցերը կապ չունենան նրանց կենդանության օրով տեղի ունեցած անցքերի հետ։ Համենայն դեպս ես կարող եմ վստահ լինել, որ նրանք ինձ անկասկած ճշմարտությունը պիտի ասեն, որովհետև հանդերձյալ կյանքում ստախոսությունը մի անպետք արվեստ է։
Ես տեսա Կեսարին ու Պոմպեոսին՝ իրենց զորքի գլուխին անցած, կռվի պատրաստ։ Ես տեսա նաև Կեսարին իր վերջին հաղթանակի ժամանակ։ Ես ցանկացա, որ Հռոմի սենատը երևան գա մի ընդարձակ սենյակում, իսկ համեմատության համար, մի ուրիշ սենյակում՝ վերջին ժամանակների պառլամենտը։ Առաջինը կարծես թե հերոսների և կիսաստվածների մի հավաքույթ էր, իսկ երկրորդը՝ չարչիների, գրպանահատների, ավազակների և ամբարտավանների մի խմբակ։
Իմ խնդրի համաձայն կառավարիչը նշան արավ, որ Կեսարն ու Բրուտոսը մոտենան մեզ։ Բրուտոսին տեսնելով ես լցվեցի անհուն պատկառանքով ու նրա դեմքի ամեն մի գծից հեշտությամբ կարողացա նկատել կատարյալ առաքինությունը, անսահման անվեհերությունն ու հոգեկան կորովը, իսկական հայրենասիրությունն ու բայրացակամությունը բարյացակամությունը մարդկության հանդեպ։ Մեծ հաճույքով ես նկատեցի, որ այդ երկու անձերի հարաբերությունը միմյանց հետ շատ լավ է, ու Կեսարն անկեղծորեն խոստովանեց ինձ, որ իր կյանքի ամենամեծ գործերը երբեք չեն կարող հավասարվել հաղթանակների հետ այն մարդու, որ խլեց իր կյանքը։ Ես բախտ ունեցա երկար ժամանակ խոսել Բրուտոսի հետ․ նա ի միջի այլոց ինձ հաղորդեց, որ իր նախահայրերը՝ Յունիոսը, Սոկրատեսը, Եպամինոդասը, Կատոն Կրտսերը, սեր Թոմաս Մորը և ինքը շարունակ միասին են լինում․ մի վեցյակ, որին աշխարհի բոլոր ժամանակները չեն կարողանում կցել յոթերորդին։
Ես կհոգնեցնեի ընթերցողին, եթե պատմեի, թե թագավորը քանի՜֊քանի՜ հռչակավոր մարդկանց կանչեց, որպեսզի գոհացնի իմ անհագ ցանկությունը՝ տեսնելու աշխարհն իր հնագույն պատմության բոլոր շրջաններով։ Առավելապես ես հրճվում էի, երբ դիտում էի բռնակալների ու հափշտակիչների ոչնչացնողներին ու ընկճված ու իրավազուրկ ժողովուրդների ազատությունը վերականգնողներին։ Սակայն ինձ համար անհնար է ստացած հաճույքս արտահայտել մի այնպիսի պատշաճ ձևով, որ կարելի լինի ընթերցողի ուշադրությունը գրավել։