: «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան, ֊ մտածեց նա։ ֊ Դե ինչ, այդ դեպքում հեռու չէ այն պահը, երբ ամպերի միջից դուրս կլողամ քո ափերի մոտ և քեզ թռիչքի մի քանի նոր ձևեր ցույց կտամ»։
: Եվ չնայած Ֆլետչերն աշխատում էր պահանջվող խստությամբ նայել իր աշակերտներին, հանկարծ նրանց բոլորին տեսավ այնպիսին, ինչպիսին իրականում նրանք կային ֊ տեսավ մեկ ակնթարթ, բայց այդ ակնթարթում ոչ միայն հավանեց, այլև սիրեց բոլորին։ «Սահման գոյություն չունի՞, Ջոնաթան», ֊ ժպտալով մտածեց նա և սլացավ գիտելիքներին հետապնդելու։
[[Category: Արձակ]]