Changes

Գուլիվերի ճանապարհորդությունները

Ավելացվել է 1 բայտ, 18:37, 9 Դեկտեմբերի 2013
Բարեկամությունն ու բայրացակամությունը հուիհընհընմների հիմնական երկու առաքինություններն են և այդ առաքինություններն առանձին անհատների սեփականությամբ չեն սահմանափակվում, այլ տարածվում եմ ամբողջ ցեղի վրա։ Ուստի ամենահեռավոր երկրներից եկած օտարականն այնպիսի ընդունելություն է գտնում այստեղ, ինչպես մտերիմ հարևանը և, ուր էլ նա գնալու լինի, իր տանն է համարում իրեն։ Հուիհընհընմնեերը վերին աստիճանի պարկեշտ և քաղաքավարի են, բայց միևնույն ժամանակ հակառակ են ամեն մի էտիկետի։ Նրանք իրենց քուռակներին երես չեն տալիս, սակայն նրանց դաստիարակելու համար ցուցադրած հոգացողությունը բխում է իրենց բանականության թելադրությունից։ Եվ ես նկատեցի, որ իմ տերն հարևանի զավակներին նույն սերն էր ցույց տալիս, ինչ որ իր սեփական զավակներին։ Նրանք ընդունում են, որ բնությունը սովորեցրել է հավասարապես սիրել իրենց բոլոր ցեղակիցներին և միայն բանականությունն է, որ տարբերություն է դնում անհատների մեջ՝ համաձայն նրանց առաքինությունների աստիճանաչափի։
Հուիհընհընմների գերդաստանի մայրն ամեն մի սեռից մի֊մի զավակ աշխարհ բերելով, վերջ է տալիս ամուսնական հարաբերություններին, բացի այն դեպքից, երբ կորցնում է իր սաներից մեկին, մի բան, որ շատ հազիվ է պատահում։ Բայց այդպիսի դեպքերում ամուսինները վերսկսում են հարաբերությունները, կամ եթե կինը ծննդաբերության ընդունակ չի, մի ուրիշ զույգ տալիս է անզավակ ծնողնեերին ծնողներին իր քուռակներից մեկին ու կրկին կենակցության մեջ մտնում , մինչև որ մայրը հղիանում է։ Նման նախազգուշությունն անհրաժեշտ է երկիրը գերբնակչությունից զերծ պահելու համար։
Սակայն ստոր դասի հուիհընհընմներն այդ տեսակետից այդքան խիստ սահմանափակված չեն․ նրանք իրավունք ունեն ամեն մի սեռից երեք զավակ ունենալու, որոնք հետագայում դառնում են ազնվական ընտանիքների սպասավորները։
Ժուժկալությունը, աշխատասիությունը, վարժություններն ու մաքրասիրությունը պարտադիր առարկաներ են երկու սեռի պատանիների համար․ և իմ տիրոջ կարծիքով հրեշային սովորություն է, որ մենք էգերին տարբեր դաստիարակություն ենք տալիս, քան արուներին, ի բաց առայլ, իհարկե, տնային տնտեսությանը․ այդ պատճառով էլ, ըստ նրա ճիշտ դիտողության, մեր ազգաբնակության ուղիղ կես մասը, բացի երեխա բերելուց, ուրիշ բանի պետք չէ․ և մեր մանուկների խնամատարությունը այդպիսի անպետք անասուններին վստահելու հանգամանքը, ինչպես նա ասաց, մեր վայրենի լինելու ամենախոշոր ցուցանիշն է։
Հուիհընհընմները իրենց մանուկ սերնդին սովորեցնում եմ ուժ, փութկոտություն և տոկունություն՝ վարժեցնելով, գահավիժ և քարքարոտ ճանապարհներով վեր ու վար վազել․ և երբ նրանք քրտինքի մեջ կորչում են, նրանց ստիպում են, որ մինչև ականջները գետի կամ լճի մեջ մտնեն։ Որոշ մարզի երիտասարդներ, տարին չորս անգամ, ժողովվում են, ցույց տալու իրենց վազելու ու թռչկոտելու հմտությունը և ուժ ու ճարպկություն պահանջող այլ վարժություններ։ Հաղթանակողին, լինի արու, թե էգ, վարձատրում են գովաբանական երգով։ Այդ հանդեսին, հուիհընհընմներին հյուրասիրելու համար, ծառաները դեպի դաշտն են քշում եհուների հոտը՝ խոտով, գարիով ու կաթով բարձած․ ապա այդ անասուններին անմիջապես ետ են քշում, վախենալով, որ միգուցե նրանց կերպարանքը հանդիսականներին գարշարնք գարշանք պատճառի։
Չորս տարին մի անգամ, գարնանային զուգօրյակներին, տեղի է ունենում ամբողջ ազգի պատգամավորական ժողովը, որ գումարվում է մի դաշտավայրում, իմ տիրոջ տանից քսան մղոն հեռավորության վրա և տևում է հինգ թե վեց օր։ Այստեղ նրանք քննության են առնում երկրի զանազան մարզերի կացությունն ու վիճակը՝ արդյոք խոտի, գարու, կովերի և եհուների կողմից ապահո՞վ են, թե՞ պակասություն ունեն։ Եվ եթե մի որևէ տեղ կարիք կա ((որը հազիվ է պատահում), ապա այդ կարիքն անմիջապես վերացնում են միահամուռ հանգանակությամբ, որ տեղի է ունենում ընդհանուրի հավանությամբ։ Բացի այդ, այդտեղ կատարվում է երեխաների բաշխումը․ օրինակի համար, եթե մի որևէ հուիհընհընմ ունի երկու արու զավակ, նա փոխանակություն է անում ուրիշի հետ, որ ունի երկու էգ զավակ․ և եթե մի որևէ պատահարի շնորհիվ մեկը կորցրել է իր զավակին, և մայրն այլևս չի կարող նորը ծնել, այդտեղ որոշում է կայանում, թե մարզի ո՞ր ընտանիքը պիտի ծնի մի նոր երեխա, որպեսզի լրացնեն պակասը։
Չգիտեմ՝ արժե՞ արդյոք հիշել, որ հուիհընհընմների լեզվում բառեր չկան արտահայտելու մի որևէ բան, որ կապ ունի չարության հետ, բացի այն բառերից, որոնցով արտահայտում են եհուների այլանդակություններն ու վատ հատկությունները։ Այդպիսով ծառայի հիմարությունը, երեխայի զանցառությունը, նրանց ոտը կտրող քարը, աննպաստ կամ անպատեհ եղանակն ու նման բաներ արտահայտելու համար նրանք բառին կցում են եհու մակդիրը։ Օրինակի համար հընմ եհու, վհնահոլմ եհու, իմլհմդվիհլմա եհու, իսկ վատ շինած տան մասին ասում են ինհոլնհնմրռհլնվ եհու։
Ես մեծ հաճույքով ավելի երկար կանգ կառնեի այդ սքանչելի ժողովրդի վարք ոը ու բարքի և առաքինությունների վրա, սակայն մտադրություն ունենալով մոտիկ ապագայում այդ նյութի մասին մի առանձին գիրք հրատարակելու, ես ընթերցողին հանձնարարում եմ այդ գիրքը և միևնույն ժամանակ անցնում իմ տխուր աղետի պատմությանը։
:Հեղինակի տնտեսությունը և երջանիկ կյանքը հուիհընհընմների աշխարհում։ Շնորհիվ նրանց հետ ունեցած շփումների նա առաքինությունների մեջ խոշոր առաջադիմություն է անում։ Նրանց զրույցները։ Տերն ազդարարում է հեղինակին, որ հեռանա երկրից։ Վշտից նա ուշաթափվում է, սակայն հնազանդվում է։ Իր մտերիմ ծառայի օգնությամբ նա մի նավակ է շինում և, բախտին հանձնվելով, դիմում դեպի ծով։
Իմ փոքրիկ տնտեսությունը ես կարգի բերի սիրտս ուզածի պես։ Իմ տերը կարգադրեց, որ իրենց ձևով, տնից մոտ վեց յարդ հեռու, ինձ համար մի սենյակ պատրաստեն։ Պատերն ու հատակը ես ծեփեցի կավով ու ծածկեցի իմ ձեռքով շինած խսիրներով։ Ծեծելով կանեփը, որ այստեղ բսնում է վայրի, ես մի կերպ բարձի երեսի համար կտավ գործեցի և մեջը լցրի զանազան թռչունների փետուրներով, որ բռնում էի եհուների մազերից շինած մաղերով․ այդ թռչունների միսը հիանալի համ ունի։ Երկու աթոռ շինեցի, ունենալով կարմիր ձիաջորու գործոն աջակցությունը, որն իր վրա վերցրեց աշխատանքի դժվարագույն մասը։ Երբ հագուստս մաշվեց և ծվեն֊ծվեն եղավ, ես ինձ համար կարեցի մի ուրիշը՝ ճագարի, ինչպես և ուրիշ գեղեցիկ կենդանիների մորթուց, որոնք ճագարի չափ մեծ են և կոչվում են ննուհնոհ և որոնց մաշկը ծածկված է նուրբ աղվամազով։ Նույն մաշկերից ես կարեցի ինձ համար բավական տանելի գուլպաներ։ Կոշիկիս ներբանը շինեցի տախտակից, որ տաշել էի մի ծառի բնից, ու վրան մի կաշի քաշեցի, և երբ այդ մաշվեց, փոխարինեցի եհուի կաշվով, որ չորացնում էի արևի տակ։ Ծառերի փչակից ես հաճախ մեղր էի հանում, որը խառնում էի ջրի հետ և խմում, կամ հացով ուտում։ Ոչ ոք ինձանից ավելի լավ չի կարող հաստատել այս երկու ասացվածքի ճշտությունը՝ բնությունը սակավապետ է և կարիքը հնարագիտության մայրն է։ Ես հրճվում էի իմ մարմնի կատարյալ առողջությամբ և իմ հոգեկան անդորությամբ․ ես վախ չունեի ոչ բարեկամիս դավաճանությունից կամ նրա անկայուն վերաբերմունքից և ոչ էլ անհայտ կամ հայտնի թշնամուս անիրավությունից։ Մի որևէ մեծ մարդու կամ նրա սիրեցյալի շնորհին արժանանալու համար հարկավոր չէր, որ ես դիմեի կաշառատվության, շողոքորթության կամ կավատության․ պաշտպանության պետք չունեի ո՛չ խաբեբայության և ո՛չ էլ բռնության դեմ․ այստեղ ոչ բժիշկ կար, որ քայքաեր քայքայեր իմ առողջությունը և ոչ էլ օրենսգետ, որ ինձ անբախտացներ․ չկար և լրտես, որ հետապնդեր իմ խոսքերը և գործերը կամ փողի համար սուր մեղադրանքներ վրաս․ այստեղ չկար ոչ մի երգիծող, պարսավող, բամբասող, գրպանահատ, ավազակ, տուն կողոպտող, փաստաբան, կավատ, միմոս, խաղամոլ, պոլիտիկան, սրախոս, մաղձոտ, գրախոս, վիճաբանություն սիրող, բռնաբարող, մարդասպան, գող, վիրտուոզ․ ոչ մի լիդեր կամ քաղաքական պարտիաների ու խմբակցությունների անդամ․ հրապույրով կամ օրինակով՝ մոլության ոչ մի քաջալերիչ․ ոչ մի բանտ, կացին, կախաղան, անարգանքի կամ նշավակության սյուն․ ոչ մի խաբեբա խանութպան կամ արհեստավոր․ չկար և գոռոզություն, սնափառություն կամ կեղծիք․ ոչ մի ցուցամոլ, ամբարտավան, արբեցող, պոռնիկ և վեներական հիվանդություն․ ոչ մի պոռոտախոս, շռայլ և անամոթ կին․ ոչ մի ապուշ, հպարտ, իմաստալ, ոչ մի տաղտկալի, գոռոզ, կռվարար, աղմկարար, գոռգոռացող, սնամեջ, ինքնահավան, հայհոյաբան ընկեր բարեկամ․ ոչ մի սրիկա, որ բարձրացել է ցեխից իր մոլությունների շնորհիվ, և ոչ էլ ազնիվներ, որոնք այդ ցեխի մեջն են ընկել իրենց առաքինությունների պատճառով․ ոչ մի լորդ, ջութակահար, դատավոր կամ պարի ուսուցիչ։
Ես բախտ ունեցա ներկայանալու մի քանի հուիհընհընմների, որոնք իմ տիրոջն այցելության կամ ճաշկերույթի էին եկել․ նորին մեծապատվությունը հաճեց թույլ տալ ինձ, որպեսզի մնամ սենյակում և լսեմ նրանց խոսակցությունը։ Թե՛ նա և թե՛ նրա հյուրերը հաճախ բարեհաճում էին ինձ հարցեր տալ ու պատասխան առնել։ Երբեմն նաև բախտ էի ունենում ուրիշներին արած այցելությունների ժամանակ ուղեկցելու իմ տիրոջը։ Երբեք չէի համարձակվում խոսելու, այլ միայն պատասխանում էի ինձ տված հարցումներին․ և սրտանց ափսոսում էի, որովհետև ես համարում էի այդ իմ ինքնազարգացման տեսակետից ժամանակի կորուստ․ այդ տեսակ խոսակցությունների ժամանակ համեստ լսողի դերում լինելն ինձ անհուն հաճույք էր պատճառում, ուր միայն գործի մասին էին խոսում, և նրանց արտահայտությունները սակավաթիվ և նշանակալից խոսքեր էին, ուր (ինչպես ես արդեն ասացի) մեծապես ի նկատի էր առնվում պարկեշտությունը, առանց որևէ ծիսակատարության, ուր ոչ ոք չէր խոսում առանց հաճույք պատճառելու թե՛ իրեն և թե իր ունկնդիրներին․ ուր իրար չէին ընդհատում, և ուր չկար ո՛չ տաղկտություն, ո՛չ տաքարյունություն և ո՛չ էլ կարծիքների տարբերություն։ Նրանց կարծիքով երբ մարդիկ հանդիպում են միմյանց, լավ է խոսակցությունը ընդհատել կարճատև ընդմիջումներով․ և ես գտնում եմ, որ այդ ճիշտ է․ որովհետև զրույցների փոքրիկ ընդմիջումներին ծագում են նորանոր մտքեր, որոնք կենդանություն են տալիս խոսակցությանը։ Խոսակցության նյութ ընդհանրապես լինում են՝ բարեկամությունը և բարի ցանկությունները, կամ կարգապահությունն ու խնայողությունը, երբեմն էլ բնության տեսանելի երևույթները և կամ հին ավանդույթները․ առաքինության չափն ու սահմանը․ բանականության անսխալ կանոնները կամ մի շարք որոշումներ, որ պիտի ընդունի առաջիկա մեծ ժողովը․ հաճախ էլ բանաստեղծության տարբեր տեսակների վսեմությունը։ Առանց սնափառության կարող եմ ավելացնել, որ իմ ներկայությունը հաճախ առատ նյութ էր տալիս նրանց խոսակցությանը, որովհետև ես առիթ էի իմ տիրոջ համար իր բարեկամներին պատմելու իմ և իմ հայրենի երկրի պատմությունը, որը լսելուց հետո նրանք մարդկային ցեղի մասին այնքան էլ նպաստավոր կարծիք չէին հայտնում․ դրա համար էլ ես չպիտի կրկնեմ նրանց ասածները։ Միայն ես թույլ պիտի տամ ինձ նկատելու, որ նորին մեծապատվությունը, ի մեծ զարմանս իմ, թվաց, թե բոլոր երկրների եհուների բնությունն ավելի լավ հասկացավ, քան թե ես։ Նա մի առ մի թվեց մեր բոլոր մոլություններն ու անիմաստությունները և հայտնաբերեց այնպիսի բաներ, որոնց մասին ոչ մի խոսք չէի ասել նրան․ բավական էր նրան միայն ենթադրել, թե ինչ բանի ընդունակ կլինեին իրենց երկրի եհուները, եթե օժտված լինեին բանականության մի չնչին մասով, և նա հանգում էր այն հավանական եզրակացության, թե որքա՜ն անարգ և թշվառ պիտի լինեին այդ արարածները։
Իմ տերը համառոտակի շատ սիրալիր պատասխանեց և նավս վերջացնելու համար երկու ամիս ժամանակ տրամադրեց ինձ․ նա հրամայեց կարմիր ձիաջորուն, իմ այդ ընկեր ծառային (այսինքն հեռավոր վայրում ես իրավունք ունեմ նրան այդպես անվանելու), որ կատարի իմ կարգադրությունները, որովհետև իմ տիրոջն ասացի, որ նրա աջակցությունը միանգամայն բավական է ինձ համար, և գիտեի, որ նա շատ լավ է ինձ հետ։
Նրա հետ միասին ես նախ և առաջ գնացի ծովափի այն մասը, որտեղ իմ ապստամբած նավաստիները հրամայեցին ցամաք իջեցնել։ Ես մի բլուր բարձրացա, նայեցի չորս կողմը և կարծես թե ծովի հյուսիս֊արևելյան կողմը նշմարեցի մի փոքրիկ կղզի․ գրպանից հանեցի հեռադիտքկս հեռադիտակս ու պարզ կերպով տեսա այդ կղզին, որն ըստ իմ ենթադրության, գտնվում էր ափից մոտ հինգ լիգ հեռավորության վրա։ Իսկ կարմիր ձիաջորուն այնպես էր թվում, որ այդ կղզին լոկ մի կապույտ ամպ է, որովհետև նա իրենց երկրից դուրս մի այլ երկրի մասին ոչ մի գաղափար չուներ, հետևապես և չէր կարողանում հեռավոր առարկաները նշմարել ծովի վրա այնպես, ինչպես մենք, որ վարժված ենք այդ տարերքին։
Այդ կղզին հայտնաբերելուց հետո ես ուրիշ հետազոտություններ չկատարեցի, այլ որոշեցի, որ դա պիտի լինի իմ աքսորի առաջին վայրը, մնացածը թողնելով իմ բախտի վճռին։
==Գլուխ տասնմեկերորդ==
:Հեղինակի վտանգավոր ճանապարհորդությունը։ Նա գալիս է Նոր Հոլանդիա՝ այնտեղ բնակվելու հույսով։ Բնիկներից մեկը նետով վիրավորում է նրան։ Նրան բռնում են և ուժով նստեցնում պորտուգական պորտուգալական մի նավ։ Կապիտանի սիրալիր վերաբերմունքը։ Հեղինակը վերադառնում է Անգլիա։
Ես սկսեցի այս անհույս ճանապարհորդությունը 1714 ― 5 թվի, փետրվարի 15֊ի առավոտյան ժամը 9֊ին։ Քամին հաջողակ էր․ սկզբում ես գործ էի ածում միայն թիակները, բայց հետո մտածելով, որ շուտ կհոգնեմ, իսկ քամին էլ կարող է փոխել իր ընթացքը, ես փորձեցի պարզել իմ փոքրիկ առագաստը․ և այդպես, ծովի տեղատվության աջակցությամբ, ես գնում էի իմ հաշվով ժամը մեկ ու կես լիգ։ Իմ տերն ու իր բարեկամները կանգնած էին ծովափին, մինչև իմ անհետանալը․ և ես հաճախ լսում էի կարմիր ձիաջորու (որը միշտ սիրում էր ինձ) բացականչությունը՝ հնույ իլլա նիհա մաջան եհու՝ պահպանիր քեզ, ազնիվ եհու։
Վստահելի
1396
edits