Այդ կերպարի մեջ մնալու համար ես այլեւս չէի կատարում հերթապահի իմ պարտականությունները։ Դրան այնքան ընտելացան, որ երբ աշակերտներից մեկնումեկը մոռանում էր հերթապահի պարտականությունները կատարել, ուսուցիչը, դասարանի ընդհանուր գոհունակությունն ապտահայտով աղմուկի տակ, ստիպում էր ինձ մաքրել գրատախտակը կամ դասարան քարշ տալ ֆիզիկայի փորձասարքերը։ Ի դեպ, փորձասարքեր այն ժամանակ չկային, բայց ինչ֊որ բաներ ստիպված էի լինում քարշ տալ։
Կերպարի զարագցումը զարգացումը հասցրեց այն բանին, որ ես հարկադրված դադարեցի տնային աշխատանքներ կատարել։ Ընդ որում, դրության սրությունը պահպանելու համար պետք է բավականին լավ սովորեի։
Այդ պատճառով ամեն օր, հենց որ ուսուցիչներն սկսում էին հումանիտար առարկաների դասերի բացատրությունը, գլուխս դնում էի սեղանին, ձեւացնելով, թե ննջում եմ։ Եթե ուսուցիչները վրդովվում էին այդ դիրքիցս, ասում էի, թե հիվանդ եմ, բայց դասերից չեմ ուզում բացակայել, որպեսզի ետ չմնամ։ Այդպես պառկած, ես ուշադիր ունկնդրում էի ուսուցչի ձայնին, չցովելով չցրվելով սովորական չարաճճիությունների պատճառով, եւ աշխատում էի հիշել այն ամենն, ինչ նա ասում էր։ Նոր նյութի բացատրությունից հետո, եթե ժամանակ էր մնում, ինքս էի առաջարկում պատասխանել հաջորդ դասի հաշվին։
Ուսուցիչներին դա ուրախացնում էր, որովհետեւ շոյում էր նրանց ինքնասիրությունը։ Կնշանակի նրանք այնքան ալվ լավ եւ մատչելի են տեղ հասցնում իրենց առարկան, որ աշակերտները, նույնիսկ առանց դասագրքից օգտվելու, ամեն ինչ յուրացնում են։
Ուսուցիչը դասամատյանում ինձ լավ գնահատական էր նշանակում, զանգը տալիս էր, եւ բոլորը գոհ էին լինում։ Ու ոչ ոք, ինձնից բացի, չգիտեր, որ այդ հենց նոր արձանագրված գիտելիքները դուրս են թռչում իմ գլխից, ինչպես շտանգան է դուրս թռչում շտանգիստի ձեռքից, հենց որ լսվում է դատավորի «Քաշը վերցված է» հրահանգը։
Չգիտեմ, ինձ վրա շատ համերաշխորեն էին վրա քշել, թե մոռացել էին իմ սեփական բավական օրինավոր մակարդակը, սակայն երբ սկսեցին հանրագումարի բերել իմ նկատմամբ կատարված աշխատանքի արդյունքները, պարզվեց, որ ինձ հասցրել են մեդալակրի թեկնածուի մակարդակի։
— Արծաթե մեդալի կհասցնես,— մի անգամ հայտնեց ինձ դասղեկդասղեկը, տագնամով տագնապով նայելով աչքերիս։
Դա անձեռնմխելիների մի փոքրիկ, ինքնասեր կաստա էր։ Նույնիսկ ուսուցիչները մի քիչ վախենում էին մեդալի թեկնածուներից։ Նրանք կոչված էին պաշտպանելու դպրոցի պատիվը։ մեդալի Մեդալի թեկնածուի վրա ձեռք բարձրացնելը հավասար էր դպրոցի պատիվը հարվածի տակ դնելուն։
Թեկնածուներից յուրաքանչյուրը ժամանակին սեփական ուժերով ձգտում էր աչքի ընկնող հաջողությունների հասնել հիմնական առարկաներից որեւէ մեկից, իսկ մնացած առարկաներից արդեն նրան հասցնում էին պահանջվող մակարդակին։ Ինձ թեկնածու դարձնելը կենտրոնացված դաստիարակության դեռեւս լուռ հաղթանակն էր։
Ավարտական քննությունների ժամանակ մեզ կցում էին ավելի խելացի ուսուցիչների։ Նրանք մոտենում էին մեզ եւ հաճախ հարցատոմսի բովանդակությունը բացատրելու պատվրվակի պատրվակի տակ կամացուկ եւ սեղմ պատմում էին պատասխանը։ Դա հենց այն էր, ինչ մեզ պետք էր։ Սպրինտական ընկալունակությունը, որ մշակվել էր Սարսափելի Ծույլի դերը կատարելու ժամանակ, օգնում էր ինձ ճշտորեն հանձնաժողովի սեղանին հասցնել իրեն ապահովագրող ուսուցչի բարեգործական շշունջը։ Ինձ մնում էր միայն ձայնը միացնել լրիվ հզորությամբ, որը եւ անում էի անկեղծ ոգեւորությամբ։
Այդ ամենը վերջացավ նրանով, որ ես ինձ համար պլանավորված արծաթե մեդալի փոխարեն ստացա ոսկե մեդալ, որովհետեւ ոսկե մեդալի թեկնածուներից մեկը կես ճամփին կտրվեց եւ ետ մնաց։
— Նա, համենայն դեպս, արծաթե մեդալ ստանում է,— ասացի ես, զգալով, որ իմ մխիթարությունը պետք է նրան զայրեցնի ու, թերեւս, հենց այդ պատճառով էլ նրան մխիթարելով։
— Այդ արծաթն ինձ ձրի էլ պետք չէ, — ֆշշացրեց նա եւ, անսպասելիորեն ձեռքը մեկնելով, մի քանի անգամ վզիս քսեց թաց հովանոցը,— Երեք տարի քարշ եմ եկել կոմիտեում։
Նա դա այնպիսի չարությամբ արեց, ասես այդպես հովանոցը վզիս շպպացնելը ի՜նչ բան էր որ, իսկականից պետք էր վիզս սղոցել։
— Չեգեմը բարձրլեռնային գյուղ է Աբխազիայում,— բարյացակամորեն բարատրեցի ես։
Առայժմ ամեն ինչ ընթանում էր ըստ իմ ծրագրած խոսակցության։ Ամեն ինչ, բացի հնադարյան ծագումիս կապակցությամբ արտահայտվելիք ուրախության։ Սակայն ես վճռել էի շփոթության չմատնվել ընդունելության այդ կեղծ սառնությունից։ Չէ՞ որ ինքս էլ էի չափազաննցրել չափազանցրել Չեգեմի բարձրլեռնայնությունը, այնքան էլ բարձրլեռնային չէ մեր սիրելի Չեգեմիկը։ Նա չափազանցված սառնությամբ, ես՝ չափազանցված բարձրլեռնայնությամբ․ վերջ ի վերջո, մտածում էի ես, նա չի կարող երկար ժամանակ ուրախությունը թաքցնել, այդպիսի հեռու տեղից եկած հյուր տեսնելով։
— Աբխազիան Աջարիա՞ն է,— հարցրեց նա մի տեսակ ցրված, որովհետեւ հիմա ուշադրությունը կենտրոնացրել էր իմ փաստաթղթեր պահած ձեռքին, որպեսզի ժամանակին կանխի փաստաթղթերը սեղանին դնելու փորձս։
Ամեն օր, բացի այն օրերից, երբ տանը չեմ, փակվում եմ իմ սենյակում, թուղթը դնում փոքրիկ անհագ «Կոլիբրի»֊իս մեջ եւ գրում եմ։
Սովորաբար մեքենան մի քանի անգամ թույլ հաչելով, երկար ժամանակ լռում է։ Տնեցիները ձեւացնում են, թե ջանում են պայմաններ ստեղծել իմ աշխատանքի համար, իսկ ես ձեւացնում եմ, թե աշխատում եմ։ Իրականում ես այդ ժամանակ որեւէ բան եմ հնարում կամ էլ, գլուխս մեքենայի վրա կախած, ականջ եմ դնում մյուս սենյակներում հեռախոսի ձայնին։ Այդպես մեր կողմերում գյուղի խոզերն են գլուխները կախ կանգնում պտղատու ծառերի կատ տակ եւ ականջ դնում, թե որտեղ կթխկա վայր ընկնող պտուղը, որպեսզի ժամանակին մոտ վազեն։
Բանն այն է, որ աղջիկս էլ է հետեւում հեռախոսին, եւ եթե հասցնում է ինձնից շուտ մոտենալ, ապա լսափողին հասցրած փոքրիկ բռունցքի մի հարվածով ճարպկորեն անջատում է հեռախոսը։ Նրա կարծիքով դա այնպիսի խաղ է, որ, ըստ էության, զուրկ չէ իմաստից։
Իմ շատ հայտնագործությունների մասին, ելնելով նրանց փակ բնույթից, քանի դեռ գոյություն ունի թշնամի լագերը, ես, բնականաբար, չեմ կարող պատմել։ Սակայն ունեմ մի շարք արժեքավոր դիտողություններ, որոնք պատրաստ եմ ձեզ հետ բաժանել։ Ես կարծում եմ, որ լավ հումորին տիրապետելու համար անհրաժեշտ է հասնել ծայր աստիճանի հոռետեսության, տեսնել նրա մռայլ անդունդը, համոզվել, որ այնտեղ էլ ոչինչ չկա եւ ապա կամաց֊կամաց վերադառնալ։ Այդ վերադարձի թողած հետքը հենց կլինի իսկական հումոր։
Ծիծաղելին ունի մի, թերեւս համեստ, սակայն անառարկելի արժանիք․ այն միշտ ճշմարիտ է։ Այլ կերպ ասած, ամեն ճշմարիտ բան չէ, որ ծիծաղելի է, սակայն ամմեն ամեն ծիծաղելի բան ճշմարիտ է։ Այդ բավական կասկածելի աֆորիզմով ես ուզում եմ վերջակետ դնել, որպեսզի է՛լ ավելի կասկածելի եզրահանգումներ չանեմ։