Մի բան, որ հոբիթների մեջ չկար՝ ռազմասիրությունն էր, իրար հետ նրանք երբեք չէին կռվում։ Իհարկե, ժամանակին ստիպված եղան իրենք իրենց պաշտպան կանգնել, ինչպես լինում է նաեւ մեր աշխարհում։ Բայց Բիլբոյի օրոք դա արդեն անհիշելի անցյալ էր։ Նույնիսկ կլիման էր մեղմացել, այնպես որ անգամ հյուսիսային գայլերի ձմեռային հարձակումները տատի հեքիաթ էին դարձել։
Սակայն կուշտ ու անվրդով կյանքը, չգիտես ինչու, բնավ էլ փափկասուն չէր դարձրել այդ պստիկներին։ Հոբիթին ահաբեկելը, առավել ևս, ընկճելն այնքան էլ հեշտ բան չէր։ Թերևս, հենց դրա համար էլ նրանք սիրում էին երկրային բարիքները, որ կարողանում էին շատ հանգիստ ապրել առանց դրանց էլ։ Փորձանքներին, զրկանքներին, աղետներին ու վատ եղանակին ավելի լավ էին դիմանում, քան կարելի էր սպասել նայելով նրանց տռուզ փորերին ու կլորիկ երեսներին։ Անսովոր լինելով կռվելու, որսորդությունը չընդունելով, նրանք բոլորովին էլ իրենց չէին կորցնում վտանգի դեպքում և այդքան էլ խորթացած չէին զենք բանեցնելուն։ Սուր աչքն ու ամուր ձեռքը նրանց դրձրել դարձրել էին դիպուկ նետաձիգներ եւ` ոչ միայն։ Եթե պատահում էր, որ հոբիթն արդեն կռացել էր քար վերցնելու, ապա ամեն գազան գիտեր, որ, գլխապատառ ծլկելուց բացի, իրեն ուրիշ ոչինչ չի մնում անելու։ Ըստ ավանդության, ինչ-որ ժամանակ բոլոր հոբիթներն իրենց համար բներ էին փորում՝ նրանք հիմա էլ համարում են, որ գետնի տակ ապրելն ամենից հարմարավետն է, բայց ժամանակի ընթացքում ստիպված եղան այլ բնակարանների ևս վարժվել: Ճիշտը որ ասենք, Բիլբոյի օրոք հին ձևով ապրում էին միայն ամենահարուստ ու ամենաաղքատ հոբիթները։ Աղքատները ծվարում էին խղճուկ գետնախուցերում, իսկական բներում՝ առանց պատուհան պատուհանի կամ մեկ պատուհանով։ Իսկ նրանք, որ ունևոր էին, հին սովորույթը հարգելով՝ իրենց համար ստորգետնյա պալատներ էին կառուցում։ Բոլոր հողերը չէ, որ հարմար էին փորելու համար, և հարթավայրերում հոբիթներն սկսեցին վերգետնյա տներ կառուցել նույնիսկ բլրաշատ տեղերում և հին գյուղերում հայտնվեցին փայտե, աղյուսե ու քարե շինություններ։
Հոբիթստանը բաժանվում էր չորս նահանգների` Հյուսիսային, Հարավային, Արևելյան և Արևմտյան, իսկ նահանգները՝ շրջանների, որոնց տրվում էր տեղի ամենահին ու ամենահարգված տոհմի անունը, չնայած այդ տոհմի սերունդները երբեմն բնակվում էին Հոբիթստանի բոլորովին այլ հատվածում։ Համարյա բոլոր Ճագարակներն ապրում էին Բրենդիդուիմի ձախափնյակում Բրենդիդուիմքում, բայց Պարկինսների ու Բոքոնակների հարցն այլ կերպ էր դասավորվել։
Այն ժամանակներում, երբ սկսվում է մեր պատմությունը, Հոբիթստանի չորս նահանգներն իրար հերթ չտալով լուրեր էին փոխանակում չտեսնված-չլսված գազանների ու անհասկանալի «օտարականների» մասին, որոնք վարգում էին սահմանի երկարությամբ, հաճախակի խախտելով այն։ Դա առաջին նշանն էր, որ կյանքը բոլորովին էլ այնպես չէր ընթանում, ինչպես հարկավոր էր, ինչպես եղել էր միշտ՝ չէ՞ որ վաղուց մոռացված եղելությունների մասին աղոտ հիշեցնում էին միայն ամենահին ավանդապատումները։ Այն ժամանակ դեռ ոչ ոք , նույնիսկ` Բիլբոն ինքը չէր հասկանում, թե բանն ինչ է, նույնիսկ Բիլբոն ինքը։ կատարվում: Վաթսուն տարի էր անցել այն օրից, ինչ նա վերադարձել էր իր հիշարժան ճանապարհորդությունից։ Նա արդեն ծեր էր, նույնիսկ հոբիթական հաշվումներով, չնայած նրանց մոտ մինչև հարյուր տարի ապրելը սովորական երևույթ էր, բայց նրա բերած գանձերը, դատելով ըստ ամենայնի, չէին սպառվում։ Շա՞տ էր մնացել այդ հարստությունից, թե քիչ, նա այդ գաղտնիքը ոչ ոքի մեկի չէր բացում, նույնիսկ սիրելի զարմիկ Ֆրոդոյին։ Եվ Մատանու մասին նույնպես խոսք անդամ չկար։
... Ինչպես և պատմված Է «Հոբիթ» գրքում, մի անգամ Բիլբոյի մոտ Է գալիս մեծ հրաշագործ Գանդալֆ Մոխրագույնը, իսկ նրա հետ տասներեք թզուկ՝ արտաքսյալ թագավոր Թորին Կաղնեվահանը և նրա տասներկու ընկերակիցները։ 1341 թվականի ապրիլյան մի առավոտ Բիլբոն, ի մեծ զարմանս իրեն, հանկարծ Հոբիթստանից ճանապարհ է ընկնում հեռու Արևելք ` թզուկներին վերադարձնելու նրանց անհամար գանձերը, որ հարյուրամյակների ընթացքում կուտակվել էին Սարամիջի թագավորությունում։ Հաջողությունն ուղեկցում է նրանց, և կարողանում են ազատվել գանձը պահպանող վիշապից։ Գործի ելքը որոշում է Հինգ Զորաց ճակատամարտը, որտեղ զոհվում Է Թորինը և բազում քաջագործություններ կատարվում են կատարվում։ բազում քաջագործություններ։ Սակայն , Երրորդ դարաշրջանի երկարաշունչ տարեգրությունը տարեգրությունն այդ մասին կհիշատակեր ընդամենը մեկ , կամ ծայրահեղ դեպքում ` երկու տողով, եթե չլիներ կարծես թե պատահական մի իրադարձություն, որ տեղի ունեցավ ճանապարհին։
Մշուշապատ լեռներում է ` Խլուտ տանող ճանապարհին ճամփորդների վրա են հարձակվում օրքերը. Բիլբոն յուրայիններից հետ ետ մնալով մոլորվում է մնում և կորչում լեռան ընդերքի խորշերի լաբիրինթոսում։ Սողալով ու շոշափելով առաջ շարժվելիս, ինչ-որ մատանի է ընկնում նրա ձեռքի տակ, և նա, առանց երկար ու բարակ մտածելու, գտածը դնում է գրպանը։
Ապարդյուն որոնելով ելքը, նա հասնում է լեռան խորքում գտնվող մի սառնորակ լճի ափափի, որի կենտրոնում, քարե կղզու վրա, անթափանցելի խավարում, ապրում էր Գորլումը՝ սպիտակավուն, առկայծող աչքերով մի նողկալի արարած։ Նա լողում էր մակույկով, թիավարելով տափակ իր ոտնաթաթերով, կույր ձկներ էր բռնում որ իր երկար, ճանկավոր մատներով ու հում֊հում ուտում։ Նա ուտում էր ամեն տեսակ մանր ու մեծ կենդանիներ, նույնիսկ օրքերին` օրք, եթե հաջողվում էր նրանցից որևէ մեկին բռնել ու խեղդել։ Գորլումը մի խորհրդավոր գանձ ուներ, որ նրան էր հասել շատ վաղուց, երբ դեռևս ապրում էր վերևում, ցերեկային լույսի մեջ։ Դա կախարդական ոսկե մատանի էր, որն անտեսանելի էր դարձնում։ Գորլումը սիրում էր այն ու անվանում «Իմ սքանչելի» և խոսում էր հետը նույնիսկ այն ժամանակ, երբ հագած չէր լինում, իսկ հագնում էր օրք որսալու համար։ Նա անմիջապես կհարձակվեր Բիլբոյի վրա, բայց մատանին կղզում էր, իսկ հոբիթն էլֆական դաշույն ուներ ձեռքին։ Ժամանակ շահելու համար Գորլումն առաջարկում է հանելուկներ լուծել, եթե Բիլբոն պատասխանը չգտնի, ապա ինքը կուտի նրան, հակառակ դեպքում ` լույս աշխարհ դուրս կբերի։
Բիլբոն համաձայնում է և հաղթում, չնայած նրան փրկում է ոչ թե հնարամտությունը, այլ պատահականությունը, ` նա հապաղում է դժվար հանելուկը լուծելիս, հանկարծ գրպանում շոշափում է մոռացված մատանին ու շփոթված բացականչում՝ «Ինչ կա «Այս ինչ է իմ գրպանում»։ Գորլումը երեք անգամ սխալվում է։ Վեճեր կան թե կարելի՞ է այդ հարցը հանելուկ համարել։ Սակայն բոլորը համաձայնում են, որ եթե Գորլումը հանձն էր առել, ապա պարտավոր էր պատասխանել։ Հենց դա էլ նրանից պահանջում էր Բիլբոն, կասկածելով, որ լպրծուն արարածը կխաբի, թեպետ նման պայմանադրությունը հնուց ի վեր սրբություն է համարվում։ Մենության ու խավարի մեջ Գորլումի հոգին սևացել էր, և պայմանազանցությունը նրա համար ոչինչ չարժեր։ Սոված ու զայրացածնա մտածում է. «Մի՞թե ինքը՝ «սքանչելիի» տերը, պետք է վախենա ինչ-որ զենքից՛ զենքից, ու լողում է դեպի կղզյակ։ Բայց մատանին կղզյակում չէր, անհետացել էր։ Գորլումի աղիողորմ գոռոցից ԲիլԲոն Բիլբոն սարսռում է, չնայած սկզբում չի հասկանում, թե ինչ է պատահել։ Իսկ Գորլումը ուշացած, բայց կռահում է, թե «Ինչ «Այդ ինչ կա նրա գրպանում»։ Կատաղորեն շտապում է հետետ, որ հոբիթին սպանի և մատանին վերցնի։ Հոբիթը վտանգն զգալով փախչում է և նորից նրան փրկում է պատահականությունը՝ գրպանի մեջ մատանին գրպանում մտնում է մատը։ Գորլումն անցնում է նրա կողքով ու չի տեսնում։ Բիլբոն գնում է նրա հետևից ու «սքանչելիին» ուղղված աղերսանքից ամեն ինչ հասկանում, կախարդական մատանիով նա կարող էր փրկվել և օրքերից, և Գորլումից։
Նրանք կանգ են առնում մի սողանցքի առջև, որտեղից նեղ անցում էր ձգվում դեպի ստորին դարպասը։ Այստեղ Գորլումը դարան է մանում։ մտնում։ Բիլբոն ուզում է խոցել նրան դաշույնով, բայց խղճում է, և, ցատկելով նրա վրայով, միջանցքով վազում է դեպի ելքը։ Սրա Նրա հետևից լսվում է Գորլումի գոռոցը, «Գո՜ղ, գո՛ղ... թ՛ալանչի՛,.. Հավետ ատելի Պարկինս․․․»։
Հե տաքրքիր է, որ իր ուղեկիցներին Բիլբոն սկզբում այդ ամենը քիչ այլ կերպ պատմեց, իբր Գորլումը նրան «նվեր» է խոստացել, եթե նա խաղում հաղթի, բայց երբ լողալով գնացեք է կղզյակը, որ վերցնի իր ծննդյան օրը նվեր ստացած կախարդական մատանին, հայտնաբերել է, որ անհետացել է։ Բիլբոն գլխի է ընկել, որ իր գտածը հենց այդ մատանին է, բայց քանի որ ինքը խաղը շահել է, ուրեմն, մատանին իրեն է պատկանում։ Եվ քանի որ ինքը պետք է դուրս գար այդտեղից, լռել է մատանու մասին ու ստիպել է Գորլումին, որ խոստացված «նվերի» փոխարեն ճանապարհը ցույց տա իրեն։ Նա այդպես էլ գրել է իր հուշերում և իր ձեռքով ոչ մի բառ չի փոխել նույնիսկ Էլրոնդի մոտ կայացած Խորհրդից հետո։ Պետք է, որ այդ տեսքով էլ նրա պատմությունը մտած լինի Ալ Գրքի բնագրի, դրանից որոշ արտագրությունների ու մեջբերումների մեջ։ Ուրիշ արտադրություններում, սակայն, բերվում է իսկական պատմությունը (հորինվածի կողքին), այն որոշակիորեն կազմված է Ֆրոդոյի կամ Սամի ծանոթագրություններով՝ երկուսն էլ գիտեին, ինչպես է եղել իրականում, բայց, հավանաբար, չեն ցանկացել ուղղել ծեր հոբիթի ձեռագիրը։