Changes

Անսպասելի հաղթանակ

Ավելացվել է 18 292 բայտ, 10:34, 12 Դեկտեմբերի 2013
}}
[[Category: Արձակ]]
{{անավարտ}}
Տիեզերանավը ամբողջովին ծակծկված էր, ինչպես ասում են՝ իսկ մաղ։
Յուպիտերցիները մի փոքր խորհրդակցեցին, իսկ հետո իրար անցան։ Դրվեցին ջերմապաշտպան էկրաններ, եւ դեպի բարձր ջերմաստիճանների բաժանմունքը տանող դուռը բացվեց։ XX֊1֊ը մտավ արտադրամաս եւ իր ետեւից ամուր փակեց դուռը։ Յուպիտերցիները խմբվեցին պատուհանների մոտ։
XX֊1֊ը հասավ ամենամոտ վառարանին եւ բացեց հնոցի անցքը։ Քանի որ ռոբոտը շատ կարճլիկ էր, վառարանի ներսը տեսնելու համար նա թեքեց այն։ Հալված մետաղը սկսեց լիզելկոնտեյների եզրը։ Ռոբոտը հետաքրքրությամբ նայեց հալված մետաղին, ձեռքը մտցրեց մեջը, հետո թափ տվեց հրեղեն մետաղի կաթիլները, իսկ այն, ինչ մնաց ձեռքի վրա, սրբեց՝ քսելով իր վեց ազդրերից մեկին։ Նա դանդաղ անցավ վառարանների կողքով ու հետո նոր նշան արեց, որ ուզում է դուրս գալ։ Յուպիտերցիները մի կողմ քաշվեցին։ Երբ XX֊1֊ը երեւաց դռան բացվածքում, նրա վրա ամոնիակի շիթ բաց թողեցին, որը թշշաց, բլթբլթաց եւ գոլորշացավ։ Վերջապես ռոբոտը սառեց եւ ստացավ տանելի ջերմաստիճան։ Ուշադրություն չդարձնելով ամոնիակային ցնցուղին՝ XX֊1֊ը ասաց իր եղբայրակիցներին։ — Նրանք ասացին ճշմարտությունը։ Այնտեղ ոչ մի ուժադաշտ չկա։ Սակայն դանդաղելն իմաստ չունի։ Տեր֊մարդիկ մեզ որոշակի ցուցումներ են տվել։ Նա դարձավ դեպի յուպիտերցի պաշտոնյան եւ առանց վարանելու չրխկացրեց․ — Լսեք, ձեր գիտնականները ուժադաշտե՞ր են ստեղծել։ Նման ուղղամտությունը, հասկանալի է, Առաջինի կառուցվածքային առանձնահատկությունների բնական հետեւանքն էր։ Երկրորդն ու Երրորդը գիտեին դա եւ ոչ մի դիտողություն չարեցին նրան։ Յուպիտերցի պաշտոնյան աստիճանաբար ուշքի եկավ տարօրինակ շփոթությունից։ Երբ Առաջինը դուրս եկավ արտադրամասից, պաշտոնյան չէր կարողանում բութ հայացքը կտրել ռոբոտի այն ձեռքից, որը գտնվել էր հալված մետաղի մեջ։ — Ուժադա՞շտ։ Այ թե ի՜նչն է ձեզ հետաքրքրում,— դանդաղ արտասանեց նա։ — Այո,— չրխկացրեց Առաջինը։ Ռոսոտներին տարան քաղաքի ամենածայրը, եւ նրանք հայտնվեցին իրար կողք խիտ շարված կառույցների արանքում, որոնք մոտավորապես հիշեցնում էին երկրային համալսարանները։ Յուպիտերցի պաշտոնյան արագ֊արագ քայլում էր առջեւից, իսկ նրա ետեւից գնում էին ռոբոտները՝ մռայլ կանխազգացումներով համակված։ XX֊1֊ը, բոլորին իրենից առաջ թողնելով, կանգա առավ ոչ մի բանով չփակված բաժանմունքի առջեւ։ — Սա ի՞նչ է,— հետաքրքրվեց նա։ Բաժանմունքում դրված էին ցածր ու նեղ նստարաններ։ Յուպիտերցիներն ինչ֊որ բան էին անում տարօրինակ սարքերով, որոնց գլխավոր մասը մեկ դյույմանոց էլեկտրամագնիսն էր։ Յուպիտերցին շրջվեց ռոբոտի կողմը եւ անհամբերությամբ ասաց․ — Սա ուսանողական լաբորատորիա է։ Այստեղ ձեզ հետաքրքրող որեւէ բան չկա։ — Իսկ նրանք ի՞նչ են անում։ — Նրանք ուսումնասիրում են մանրադիտակային օրգանիզմները։ Դուք երբեւէ մանրադիտակ տեսե՞լ եք։ — Նա տեսել է,— միջամտեց Երրորդը,— բայց ո՛չ այդ տեսակ։ Մեր մանրադիտակները նախատեսված են էներգազգայուն օրգանների համար եւ աշխատում են լուսային էներգիայի արտացոլման սկզբունքով։ Ձեր մանրադիտակները, հավանաբար, հիմնված են զանգված մեծացնելու սկզբունքի վրա։ Շա՛տ սրամիտ է։ — Դուք չե՞ք առարկի, եթե նայեմ, թե ինչ էակներ են դրանք,— հարցրեց Առաջինը։ Նա քայլեց դեպի մոտակա նստարանը, իսկ ուսանողները, վախենալով օտարերկրացիների հետ շփումից պղծվելուց, բոլորն իրար գլխի հավաքվեցին մի անկյունում։ XX֊1֊ը մի կողմ հրեց մանրադիտակը եւ ուշադիր նայեց զննական ապակուն։ Զարմանացած՝ նա վերցրեց երկրորդը, երրորդը… չորրորդը… Հետո ռոբոտը դարձավ յուպիտերցուն։ — Այս օրգանիզմները կենդանի՞ են։ Այսքան փոքր, որդերի նման… — Իհարկե։ — Տարօրինակ բան է։ Հենց որ նայում եմ դրանց վրա, իսկույն մեռնում են։ Երրորդը հայհոյեց կամացուկ եւ ասաց ընկերներին․ Մենք մոռացել ենք մեր գամմա֊ճառագայթման մասին։ Գնանք այստեղից, Առաջին, թե չէ կսպանենք այս սենյակում եղած բոլոր միկրոօրգանիզմներին։ Հետո դարձավ յուպիտերցիներին․ — Վախենում եմ, որ մեր ներկայությունը կործանիչ է կյանքի թույլ զարգացած ձեւերի համար։ Ավելի լավ է գնանք։ Հույս ունենք, որ ձեզ համար դժվար չի լինի մեռած օրգանիզմները փոխարինել նորով։ Դուք էլ մեզանից հեռու մնացեք, թե չէ մեր ճառագայթումը ձեզ վրա էլ կարող է վնասակար ներգործություն թողնել։ Յուպիտերցին ոչ մի բառ չասաց եւ վեհորեն առաջ շարժվեց, բայց նկատելի էր, որ այդ պահից սկսած նրա եւ ռոբոտների միջեւ ընկած տարածությունը երկու անգամ մեծացավ։ Որոշ ժամանակ անց ռոբոտները հայտնվեցին մի մեծ շինությունում։ Նրա կենտրոնում, չնայած Յուպիտերի ուժգին ձգողականությանը, առանց որեւէ տեսանելի հենարանի կախված էր մի վիթխարի մետաղյա համաձուլվածք։ Յուպիտերցին չրխկաց․ — Ահա մեր ուժադաշտը։ Վերջին նվաճումն է։ Այս անտեսանելի անոթի մեջ վակուում է։ Ուժադաշտը դիմանում է մեր մթնոլորտի ճնշմանը եւ մետաղի կշռին, որը համարժեք է երկու խոշոր տիեզերանավերի կշռին։ Դեհ, ի՞նչ կասեք։ — Որ ձեզ մոտ հնարավորություն է ստեղծվում տիեզերական թռիչքների համար,— ասաց Երրորդը։ — Միանգամայն ճիշտ է։ Ե՛վ մետաղը, ե՛ւ պլաստիկը բավականաչափ ամուր չեն վակուումի գոյացման դեպքում մեր մթնոլորտային ճնշմանը դիմանալու համար, իսկ ուժադաշտը դիմանում է… Ուժադաշտով պաշտպանված անոթն էլ հենց կլինի մեր տիեզերանավը։ Հետո մենք կհարձակվենք Հանիմեդի վրա եւ կոչնչացնենք այն խաժամուժին, որը հանդգնում է վիճարկել մեր գերազանցությունը։ — Հանիմեդի մարդիկ երբեք չեն մտածել այդ մասին,— փորձեց առարկել Երրորդը։ — Լռե՛լ,— չրխկաց յուպիտերցին։— Վերադարձեք եւ պատմեք ձերոնց, թե ինչ տեսաք այստեղ։ Այն չնչին, թույլ ուժադաշտը, ինչպիսին ձեր տիեզերանավինն է, նույնիսկ չի էլ կարելի համեմատել մեր ուժադաշտի հետ, որովհետեւ մեր ամենափոքր տիեզերանավը հարյուր անգամ հզոր եւ մեծ կլինի ձերից։ — Այդ դեպքում,— ասաց Երրորդը,— մենք այլեւս անելիք չունենք այստեղ ու կվերադառնանք, որպեսզի հաղորդենք, ինչպես դուք եք ասում, այն ամենի մասին, ինչ իմացանք։ Խնդրում եմ, մեզ տարեք մեր նավի մոտ, ու մենք հրաժեշտ կտանք ձեզ։ Բայց, ի միջի այլոց, ի գիտություն ձե, դուք որոշ բաներ չեք հասկանում։ Հանիմեդի մարդիկ, իհարկե, ունեն ուժադաշտեր, բայց դրանք ոչ մի կապ չունեն մեր նավի հետ։ Մենք ուժադաշտի կարիք չունենք։ Ռոբոտը դարձավ իր ընկերներին․ — Տասը երկրային տարի հետո տեր֊մարդիկ կոչնչանան։ Յուպիտերին դիմադրելը անհնարին է։ Նա շատ ուժեղ է։ Քանի դեռ յուպիտերցիները կպած էին իրենց մոլորակի մակերեսին, մարդկանց վտանգ չէր սպառնում։ Բայց այժմ նրանք ուժադաշտ ունեն… Մենք միայն կարող ենք մեր ստացած տեղեկությունները հասցնել մարդկանց, եւ միայն այդքանը։ Ռոբոտները գնացին իրենց ճանապարհով։ Քաղաքը մնաց ետեւեում։ Հորիզոնում երեւաց մի մուգ բիծ՝ նրանց տիեզերանավը։ Հանկարծ յուպիտերցին ասաց․ — Արարածներ, ուրեմն ասում եք, թե չունե՞ք ուժադաշտ։ — Մենք դրա կարիքը չունենք,— անտարբեր ասաց Երրորդը։ — Այդ դեպքում ինչո՞ւ ձեր նավը չի պայթում տիեզերական տարածությունում ներքին մթնոլորտային ճնշման պատճառով։ Ու նա շարժեց իր շոշափուկը, ասես մատնացույց անելով Յուպիտերի մթնոլորտը, որը քսան միլիոն ֆունտ ուժով ճնշում էր գործադրում մեկ քառակուսի դյույմի վրա։ — Դե, դա շատ հեշտ է բացատրվում։ Մեր նավը հերմետիկ չէ։ Ճնշումը ներսից եւ դրսից նույնն է։ — Նույնիսկ տիեզերքո՞ւմ։ Ձեր նավի մեջ վակուո՞ւմ է։ Դուք ստում եք։ — Ինքներդ նայեք մեր նավը։ Նա չունի ուժադաշտ եւ ոչ էլ հերմետիկ է։ Ի՜նչ արտառոց բան կա այստեղ։ Մենք չենք շնչում։ Մեր էներգիան ատոմային է։ Մեզ համար միեւնույն է՝ ճնշում կա, թե չկա, եւ վակուումում մենք մեզ շատ լավ ենք զգում։ — Բայց չէ որ տիեզերքում բացարձակ զրո է։ — Դա ոչ մի դեր չի խաղում։ Մենք ինքներս ենք կարգավորում մեր սեփական ջերմաստիճանը։ Միջավայրի ջերմաստիճանից ոչ մի կախում չունենք։— Երրորդը լռեց։— Դե հիմա ինքներս կհասնենք մեր նավին։ Ցտեսություն։ Հանիմեդի մարդկանց մենք կհաղորդենք ձեր պատգամը՝ ոչնչացնող պատերազմ։ Բայց յուպիտերցին հանկարծ ասաց․ — Սպասեցեք։ Ես շուտով ետ կգամ։ Նա շրջվեց ու շտապեց քաղաքի կողմը։ Ռոբոտները նայեցին նրա ետեւից ու լուռ սպասեցին։ Յուպիտերցին ետ եկավ երեք ժամ հետո։ Երեւում էր, որ նա շատ էր շտապում։ Նավից տասը ֆուտ հեռավորության վրա նա ամբողջ մարմնով իջավ գետնին ու սկսեց տարօրինակ կերպով սողալ։ Նա ոչ մի բառ չասաց, մինչեւ մոտեցավ այնքան, որ քիչ մնաց ռոբոտներին կպչեր իր առաձգական մաշկով։ Եվ միայն այդ ժամանակ հնչեց նրա խուլ պատկառանքով լի ռադիոկոդը։ — Մեծարգո պարոնայք, ես կապվեցի մեր կենտրոնական կառավարության ղեկավարի հետ, որին այժմ հայտնի են բոլոր տվյալները, ու կարող եմ ձեզ հավատացնել, որ Յուպիտերը միայն խաղաղություն է ցանկանում։ — Ի՞նչ,— հարցը կրկնեց Երրորդը։ — Մենք պատրաստե ենք վերականգնել կապը Հանիմեդի հետ,— վրա տվեց յուպիտերցին,— եւ խոստանում ենք տիեզերք դուրս գալու ոչ մի փորձ չանել։ Մեր ուժադաշտը կկիրառվի միայն Յուպիտերի վրա։ — Բայց…— սկսեց Երրորդը։ — Մեր կառավարությունը ուրախությամբ կընդունի Հանիմեդի բոլոր ներկայացուցիչներին, եթե մեր ազնվազարմ եղբայրները՝ մարդիկ, ցանկանան նրանց ուղարկել այստեղ։ Թեփուկավոր շոշափուկը մեկնվեց դեպի ռոբոտները, եւ ապշահար Երրորդը սեղմեց այն։ Երկրորդն ու Առաջինը սեղմեցին իրենց մեկնած մյուս երկու շոշափուկները։ Յուպիտերցին հանդիսավորությամբ ասաց․ — Թող հավերժ խաղաղություն լինի Յուպիտերի եւ Հանիմեդի միջեւ։ Մաղի պես ցանցկեն տիեզերանավը նորից դուրս եկավ տիեզերք։ Ճնշումն ու ջերմաստիճանը դարձյալ զրո էին, եւ ռոբոտները նայում էին վիթխարի, սակայն աստիճանաբար նվազող գնդին՝ Յուպիտերին։ — Նրանք հաստատ անկեղծ են,— ասաց XX֊2֊ը,— եւ այն, որ նրանք լրիվ շուռ եկան հարյուր ութսուն աստիճանով, շատ մխիթարական է, թեեւ ես ոչինչ չեմ հասկանում։ — Ըստ իս,— նկատեց XX֊1֊ը,— յուպիտերցիները ժամանակին սթափվեցին եւ գլխի ընկան, որ տեր֊մարդկանց վնասելու հենց միայն մտահղացումը արդեն անասելի չարիք է։ Այնպես որ նրանք իրենց միանգամայն բնական պահեցին։ XX֊3֊ը հառաչեց եւ ասաց․ — Լսիր, այստեղ բանը հոգեբանության մեջ է։ Այս յուպիտերցիների մոտ աներեւակայելիորեն զարգացած է գերազանցության զգացումը, եւ քանի որ նրանք չեն կարող մեզ ոչնչացնել, ապա ցանկացան պահպանել գոնե իրենց հեղինակությունը։ Նրանց ամբողջ ցուցահանդեսը, նրանց բոլոր բացատրությունները պարզապես յուրատեսակ պարծենկոտություն էր, որի նպատակն էր ապշեցնել մեզ եւ ստիպել, որ վախենանք իրենց հզորությունից։ — Այդ ամենը ես հասկանում եմ,— ասաց Երկրորդը,— բայց… — Բայց այդ ամենը շրջվեց հենց իրենց դեմ,— շարունակեց Երրորդը։— Նրանք համոզվեցին, որ մենք ավելի ուժեղ ենք։ Մենք չենք խեղդվում, չենք ուտում եւ չենք քնում, հալած մետաղը մեզ չի վնասում։ Նույնիսկ սոսկ մեր ներկայությունը կործանիչ եղավ Յուպիտերի կենդանի էակների համար։ Նրանց վերջին հաղթաթուղթը ուժադաշտն էր։ Եվ երբ նրանք իմացան, որ մենք դրա կարիքը չունենք եւ կարող ենք ապրել վակուումում բացարձակ գրոյի պայմաններում, նրանց կամքը կոտրվեց։— Երրորդը լռեց եւ ապա ավելացրեց,— իսկ երբ կամքը կոտրվում է, ապա գրեազանցության կոմպլեքսն անհետանում է ընդմիշտ։ Մյուս ռոբոտներն ընկան մտքերի մեջ, ապա Երկրորդն ասաց․ — Ես այնուամենայնիվ դա համոզիչ չէ։ Նրանց ի՜նչ, թե մենք ինչի ենք ընդունակ։ Մենք ընդամենը ռոբոտներ ենք։ Նրանք հո մե՞զ հետ չէին կռվելու։ — Հենց բանն էլ դա է, Երկրորդ,— հանգիստ ասաց Երրորդը։— Ես հենց նոր գլխի ընկա։ Գիտե՞ք արդյոք, որ մեր սեփական սխալի պատճառով զուտ պատահաբար նրանց չասացինք, որ մենք ռոբոտ ենք։ — Նրանք մեզ չհարցրին,— ասաց Առաջինը։ — Միանգամայն ճիշտ է։ Դրա համար էլ նրանք մտածում էին, որ մենք մարդ ենք, եւ որ բոլոր մարդիկ էլ մեզ նման են։ Նա մի անգամ էլ նայեց Յուպիտերին եւ մտախոհ ավելացրեց․ — Զարմանալի չէ, որ նրանք վախեցան կռվել։