Changes

Տասներկու աթոռ

Ավելացվել է 1 բայտ, 17:41, 17 Դեկտեմբերի 2013
/* Տիկին Պետուխովայի մահը */
Այդ միջոցին Կլավդիա Իվանովնան մեռնում էր։ Նա մերթ ջուր էր խնդրում, մերթ ասում, թե իրեն հարկ է վերկենալ և գնալ նորոգման տրված Իպոլիտ Մատվեևիչի տոնական կոշիկների ետևից, մերթ գանգատվում էր փոշուց, որից, իր ասելով, խեղդվել կարելի էր, մերթ խնդրում էր վառել բոլոր լամպերը։
Իպոլիտ ՄատվերևիչըՄատվեևիչը, որն արդեն հոգնել էր հուզվելուց, ման էր գալիս սենյակում։ Նրա գլխովը տնտեսական անախորժ մտքեր էին անցնում։ Նա մտածում էր, թե ինչպես ստիպված է լինելու ավանս վերցնել փոխօգնության դրամարկղից, վազելու է տերտերի ետևից և պատասխանելու է ազգականների ցավակցական նամակներին։ Փոքր֊ինչ ցրվելու համար Իպոլիտ Մատվեևիչը դուրս եկավ գավիթ։ Լուսնի կանաչավուն լույսի մեջ կանգնել էր դագաղագործ վարպետ Բեզենչուկը։
― Ուրեմն ինչպե՞ս կհրամայեք, պարոն Վորոբյանինով,― հարցրեց վարպետը՝ կարտուզը կրծքին սեղմելով։
― Առանց որևէ ծոպի ու գլազետի։ Փայտե հասարակ դագաղ։ Սոճուց։ Հասկացա՞ր։
Բեզենչուկը մատը դրեց շրթունքին, այդ կերպ ցույց տալով, թե ամեն ինչ հասկանում է, շուռ եկավ և, կարտուզով հավասարակշռություն պահպանելով, բայց և այնպես երեալովերերալով, գնաց իր գործին։ Իպոլիտ Մատվեևիչը նոր միայն նկատեց, որ վարպետը անասելի հարբած է։
Իպոլիտ Մատվեևիչը նորից արտասովոր գարշանք էր զգում հոգու խորքում։ Նա չէր պատկերացնում, թե ինչպես է մտնելու դատարկ, աղբակալված բնակարանը։ Նրան թվում էր, թե զոքանչի մահվան հետ չքանալու են այն փոքրիկ հարմարություններն ու սովորությունները, որ նա ճիգ ու ջանքով ստեղծել էր հեղափոխությունից հետո, այն հեղափոխությունից, որը նրանից խլել էր մեծ հարմարություններ և լայն սովորություններ։ «Ամուսնանա՞լ,― մտածեց Իպոլիտ Մատվեևիչը։― Ո՞ւմ հետ։ Միլիցիայի պետի ազգականուհո՞ւ, Վառվառա Ստեպա՞նովայի, Պրուսիսի քրո՞ջ։ Թե՞, միգուցե, տնային աշխատող վարձեմ։ Ա՜յդ էր պակաս։ Դատարանները քարշ կտա։ Ասնեք ձեռնտու էլ չէ»։
― Այն․․․ Անգլիական չթով պաստառված․․․
 
― Ա՛խ, իմ տա՞նը։
― Ձեր ադամանդնե՞րը,― բղավեց նա, վախենալով իր ձայնի ուժգնությունից։― Աթոռի մե՞ջ։ Ո՞վ ձեզ սովորեցրեց, ինչո՞ւ ինձ չտվեցիք։
― Ինչպե՞ս կարող էի ձեզ ադամանդ տալ, երբ դուք քամուն էին էիք տվել իմ աղջկա կալվածքը,― հանգիստ և չարությամբ ասաց պառավը։
Իպոլիտ Մատվեևիչը նստեց և անմիջապես նորից վեր կացավ։ Նրա սիրտը աղմուկով արյան հոսանքներ էր մղում ամբողջ մարմնով մեկ։ Գլուխը սկսել էր դժժալ։
― Մեռնո՜ւմ է կարծես։
Գյուղատնտեսի կինը բանիմացորեն խաչակնքվեց և, հետաքրքրությունը չթաքցնելով, ամուսնուն՝ մորքուավոր մորուքավոր գյուղատնտեսի հետ միասին վազեց Իպոլիտ Մատվեևիչի տունը։ Ինքը՝ Վորոբյանինովը շշմած վազեց քաղաքային այգի։
Մինչև գյուղատնտեսների զույգը իրենց սպասավորով կարգի կբերեին հանգուցյալի սենյակը, Իպոլիտ Մատվեևիչը թափառում էր այգում, նստարաններին դիպչելով և վաղ գարնան սիրուց փետացած զույգերին թփերի տեղ դնելով։
Իպոլիտ Մատվեևիչի գլխում սատանան գիտե, թե ինչեր էին տեղի ունենում։ Հնչում էին գնչուական երգչախմբերը, լայնակուրծք կանանց նվագախմբերը անընդհատ կատարում էին «տանգո֊ամապա», նրան պատկանում էր մոսկովյան ձմեռը և հետիոտների վրա արհամարհանքով փնչացնող սեվաթույր նժույգը։ Շատ բան էր պատկերանում Իպոլիտ Մատվեևիչին․ և՛ խիստ թանկարժեք նարնջագույն վարտիկներընրանջագույն վարտիքները, և՛ լաքեյական լակեյական նվիրվածությունը, և՛ հնարավոր մեկնում Կանն։
Իպոլիտ Մատվեևիչը սկսեց դանդաղ քայլել և հանկարծ դեմ առավ դագաղագործ վարպետ Բեզենչուկի մարմնին։ Վարպետը մուշտակի մեջ փաթաթված քնել էր ծառուղու լայնքով։ Հարվածից նա արթնացավ, փռշտաց և աշխույժ վեր կացավ։
<br> Մեր թանկագին ընկեր Նասոսովին փա՜ռք․․․
― Քեֆ են արել Կոլկայի, հրշեջ խմբի պետի տղայի հարսանիքն,― անտարբեր ասաց Բեզենչուկը և մուշտակի տակ քերց քորեց կուրծքը։― Բա մի՞թե առանց գլազետի և առանց որևէ բանի է լինելու։
Հենց այդ պահին Իպոլիտ Մատվեևիչը արդեն ամեն ինչ որոշել էր։ «Կգնամ,― որոշել էր նա,― կգտնեմ։ Իսկ հետո կտեսնենք»։ Եվ ադամանդյա երազանքներում հանգուցյալ զոքանչն անգամ շատ ավելի սիրելի թվաց, քան էր։ Նա դարձավ Բեզենչուկին։