Շոգեքարշը ճչաց լիաթոք, և գնացքը շարժվեց, տեր Ֆյոդորին հետ տանելով դեպի խորհրդավոր, բայց, ինչպես երևում է, մեծ օգուտներ խոստացող անհայտ հեռուները։
Հետաքրքիր բան թ է երկաթուղագծի օտարման շերտը։ Ամենասովորական քաղաքացին, ընկնելով այնտեղ, զգում է իրեն մի տեսակ բազմահոգ և արագ դառնում է կամ ուղևոր, կամ բեռ ստացող կամ պարզապես անտոմս մի ավարա, որը սևացնում է կոնդուկտորական բրիգադաների և կառամատույցային հսկիչների կյանքն ու պաշտոնական գործունեությունը։
Այն րոպեից, երբ քաղաքացին մտնում է օտարման շերտը, որին նա դիլետանտորեն կայարան կամ վոկզալ է անվանում, նրա կյանքը շեշտակի փոխվում է։ Անմիջապես նրա վրա են արշավում սպիտակ գոգնոցներով և կրծքներին նիկելե թիթեղիկներ ունեցող Երմակ Տիմոֆերևիչներև Տիմոֆեևիչները և ծառայակամորեն ճանկում բագաժը։ Այդ րոպեից արդեն քաղաքացին ինքն իրեն չի պատկանում։ Նա ուղևոր է և սկսում է կատարել ուղևորի բոլոր պատրականությունները։ Այդ պարտականությունները բազմաբարդ են, բայց հաճելի։
Ուղևորը խիստ շատ ուտում է։ Հասարակ մահկանացուները գիշերները չեն ուտում, բայց ուղևորը ուտում է և գիշերը։ Ուտում է նա տապակած ճուտ, որը թանկ է նրա համար, պինդ խաշած ձվեր, որոնք վնաս են ստամոքսին, և ձիաթպտուղ։ Երբ գնացքը կտրում անցնում է սլաքը, դարակներում չխկրտում են բազմաթիվ թեյամաններ և վեր֊վեր են թռչում թերթերի մեջ փաթաթված ոտազուրկ ճտերը, որոնց ոտքերը արմատահան են արել ուղևորները։
― Մի հրեա տուն է գալիս ու պառկում կնոջ կողքին։ Հանկարծ նա լսում է՝ մահճակալի տակ ինչ֊որ մեկը քրովում է։ Հրեան ձեռքը կոխում է մահճակալի տակը և հարցնում․ «Այդ դո՞ւ ես, Ջեկ»։ Իսկ Ջեկը լիզում է նրա ձեռքն ու պատասխանում․ «Այդ ես եմ»։
Ուղևորները մեռնում են ծիծաղից, մութ գիշերը ծածկում է դաշտերը, շոգեքարշի ծխնելույզից թեթևսոլիկ կայծեր են դուրս թռչում, և պայծառ ու կանաչ ակնոցներով բարալիկ սեմաֆորները փափկանկատորեն անցնում են կողքով՝ նայելովգնացնքերի նայելով գնացնքերի վերևից։
Հետաքրքի՜ր բան է օտարման շերտը։ Երկրի բոլոր կողմերն են վազում հեռավոր ուղևորման ծանր ու երկար գնացքներ։ Ճանապարհը բաց է ամենուրեք։ Ամեն տեղ վառվում է կանաչ կրակը՝ ճանապարհն ազատ է։ Բևեռային ճեպընթացը բարձրանում է Մուրմանսկ։ Սլաքի վրա կռանալով և կուչ գալով, Կուրսկի կայարանից դուրս է պրծնում «Առաջին―Կ»֊ն ճամփա հարթելով դեպի Թիֆլիս։ Հեռավոր արևելյան ճեպընթացը շրջանցում է Բայկալը, թափընթաց մոտենալով Խաղաղ օվկիանոսին։
Հեռավոր ուղևորության մուսան հրապուրում֊կանչում է մարդուն։ Նա արդեն պոկել է տեր Ֆյոդորին գավառական խաղաղ օթևանից և նետել չգիտես թե որ նահանգը։ Ազնվականության նախկին պարագլուխ, իսկ այժմ զագսի գործավար Իպոլիտ Մատվեևիչը ևս անհանգստացած է ներքուստ և սատանան գիտե՝ թե ինչ մտադրություններ ունի։
Մարդիկ շրջում են երկրում։ Մեկը ծառայության վայրից տասը հազար կիլոմետր հեռավորության վրա իր համար շողշողուն հարսնացու է ճարում։ Մյուսը գանձի ետևից ընկած թողնում է փոստ֊հեռագրական բաժանմունքը և վազում ԱԼդան։ Ալդան։ Իսկ երրորդը հենց այնպես էլ նստում է տանը, սիրով շոյում է հասունացած ճողվածքը և կարդում մի ռուբլու փոխարեն հինգ կոպեկով գնած կոմս Սալիասի երկասիրուրությունը։
Թաղման երկրորդ օրը,― իսկ թաղման կազմակերպումը սիրալիր կերպով իր վրա էր վերցրել դագաղագործ վարպետ Բեզենչուկը,― Իպոլիտ Մատվեևիչը գնաց ծառայության և, կատարելով իր վրա դրած պարտականությունները, սեփական ձեռքով գրանցնեց հիսունինը տարեկն, տնային տնտեսուհի, անպարտիական, գավառական N քաղաքի բնակչուհի և ծագումով Ստարգորոդյան նահանգի ազնվականներից սերած Կլավդիա Իվանովնա Պետուխովայի մահը։ Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը խնդրելով վերցրեց իր՝ օրենքով հասնելիք երկու շաբաթվա արձակուրդը, ստացավ քառասունմեկ ռուբլի արձակուրդային դրամ և աշխատակիցներին մնաս բարով ասելով գնաց տուն։ Ճանապարհին նա մտավ դեղատուն։
Թաղման երկրորդ օրը,― իսկ թաղման կազմակերպումը սիրալիր կերպով իր վրա էր վերցրել դագաղագործ վարպետ Բեզենչուկը,― Իպոլիտ Մատվեևիչը գնաց ծառայության և, կատարելով իր վրա դրած պարտականությունները, սեփական ձեռքով գրանցնեց հիսունինը տարեկն, տնային տնտեսուհի, անպարտիական, գավառական N քաղաքի բնակչուհի և ծագումով Ստարգորոդյան նահանգի ազնվականններից սերած Կլավդիա Իվանովնա Պետուխովայի մահը։ Այնուհետև Իպոլիտ Մատվեևիչը խնդրելով վերցրեց իր՝ օրենքով հասնելիք երկու շաբաթվա արձակուրդը, ստացավ քառասունմեկ ռուբլի արձակուրդային դրամ և աշխատակիցներին մնաս բարով ասելով գնաց տուն։ Ճանապարհին նա մտավ դեղատուն։ Դեղագործ Լեոպոլդ Գրիգորևիչը, որրին որին տնեցիները և բարեկամները Լիպա էին անվանում, կանգնել էր կարմիր լաքած վաճառասեղանի ետևում՝ շրջապատված թույնի կաթնագույն բանկաներով և ներվայնությամբ հրշեջ պետի զոքանչին վաճառում էր «կրեմ անգո, արևայրուկի և եպենների պեպենների դեմ, բացառիկ սպիտակություն է տալիս մաշկին»։ Սակայն հրշեջ պետի զոքանչը պահանջում էր «պուդրա Ռաշել ոսկեգույն, մարմնին տալիս է հավասար, բնության մեջ անհասանելի արևայրուկ»։ Բայց դեղատանը միայն կերմ Անգո կար՝ արևայրուկի դեմ, և պարֆյումերիայի այդչափ հակադիր արտադրանքների պայքարը տևեց կես ժամ։ Հաղթեց այնուամենայնիվ Լիպան, որը հրշեջ պետի զոքանչին ծախեց շրթունքի պոմադա և փայտոջիլաեռ․ ինքնաեռի սկզբունքով կառուցած, բայց արտաքուստ ցնցուղի տեսք ունեցող մի անոթ։
― Ի՞նչ կկամենայիք։
Իպոլիտ Մատվեևիչը զոքանչի զարդատուփից հանեց նախօրյակին գտած թանկարժեք իրերի ցուցակը, հաշվեց մոտն եղած կանխիկ դրամը, փակեց բնակարանը, բանալին թաքցրեց ետևի գրպանում, նստեց N7 արագընթաց գնացքը և մեկնեց Ստարգորոդ։
==Մեծ կոմբինատորը==