Ծերուկի դեմքը աներեւակայելիորեն չարախինդ արտահայտություն ուներ՝ հավաստի նշանն այն բանի, որ ինչ֊որ մեկը ստիպված է լինելու լավ քրտնել։ Քանի որ մենք մենակ էինք, ես հեշտությամբ գլխի ընկա, որ աշխատանքը հենց ինձ է բաժին ընկնելու։ Եվ իսկույն հարձակվեցի նրա վրա, հիշելով, որ հարձակումը ամենալավ պաշտպանությունն է։
— Ես ազատվում եմ աշխատանքից։ Ու նեղություն մի՛ կրեք հայտնելու, թե ինչ կեղտոտ գործ եք գտել ինձ համար, որովհետեւ արդեն չեմ աշտխատում։ աշխատում։ Դուք հարկ չունեք Ընկերության գաղտնիքները բացելու իմ առջեւ։
Իսկ նա նայում է ինձ ու քմծիծաղ տալիս։ Մատով սեղմելով պուլտի կոճակը, նա նույնիսկ հռհռաց։ Ճեղքից նրա սեղանին սողաց հաստլիկ պաշտոնական փաստաթուղթը։
— Նոր փարոս կառուցելու համար մեկ տարի է պետք եւ ահագին փող։ Բացի այդ, այս հնությունը գտնվում է մեր գլխավոր երթուղիներից մեկի վրա։ Մեր որոշ նավերը հիմա տասնհինգ լուսատարի տեւող կեռմաններ են անում։
Նա ես ետ ընկավ բազկաթոռի թիկնակին, ձեռքերը սրբեց թաշկինակով եւ գլխիս կարդաց հերթական քարոզը Ընկերության հանդեպ իմ պարտքի մասին։
— Մեր բաժինը պաշտոնապես կոչվում է շահագործման եւ վերանորոգման բաժին, այնինչ իրականում պետք է կոչվեր վթարային։ Հիպերտարածության փարոսները այնպես են կառուցվում, որ դրանք հավերժ ծառայեն… կամ, ծայրահեղ դեպքում, աշխատում են այդպես կառուցել։ Եվ եթե դրանք շարքից դուրս են գալիս, ապա, ուրեմն, ամեն անգամ վիճակը լուրջ է լինում՝ ինչ֊որ մի մասի փոխարինումով չես պրծնի։
Վճռելով, որ այդ անմահ ասացվածքը նա արտասանեց որպես բարեմաղթանք, ես վեր կացա տեղիցս։ Ծերուկը ինձ նետեց «Մարկ III»֊ի փաստաթղթերն ու խորասուզվեց իր թղթերի մեջ։ Երբ ես հասել էի արդեն դռանը, նա գլուխը բարձրացրեց եւ նորից մատը տնկեց իմ կողմը․
— ու Ու չմխիթարվեք այն մտքով, որ ձեզ կհաջողվի խուսափել պայմանագրի կատարումից։ Մենք կալանք կդնենք Ալգոլե II֊ում ձեր ունեցած բանկային հաշվի վրա շատ ավելի շուտ, քան դուք կհասցնեք վերցնել ձեր փողերը։
Ես ժպտում էի, իբր մտքովս անգամ չի անցել հաշիվս գաղտնի պահել։ Սակայն վախենում եմ, որ այդ ժպիտս շատ ողորմելի պիտի լիներ։ Ծերուկի լրտեսները օր օրի ավելի արդյունավետ են աշխատում։ Քայլելով դեպի շենքի դուռը, ես փորձում էի մի ճար գտնել, որ աննկատ կերպով փողերս վերցնեմ բանկից։ Բայց գիտեի, որ հենց հիմա Ծերուկը մտածում է, թե ինչպես խորամանկի ինձ։
Փարոսների նշանակությունը հասկանալու համար նախ պետք է իմանալ, թե ինչ բան է հիպերտարածությունը։ Շատ քչերը գիտեն ինչ է դա, բայց դժվար չէ մի բան հասկանալը՝ այնտեղ, ուր բացակայում է տարածությունը, սովորական ֆիզիկական օրենքները կիրառելի չեն։ Այնտեղ արագությունը եւ հեռավորությունը հարաբերական հասկացություններ են, այլ ոչ կայուն, ինչպես սովորական տիեզերքում։
Հիպերտարածություն մտնող առաջին նավերը չգտիեին չգիտեին որ կողմ գնան, հնարավոր չէր նույնիսկ որոշել՝ շարժվո՞ւմ են նրանք ընդհանրապես։ Փարոսները լուծեցին այդ խնդիրը եւ մատչելի դարձրին ողջ Տիեզերքը։ Կառուցված լինելով մոլորակների վրա՝ նրանք վիթխարի չափով էներգիա են արտադրում։ Այդ էներգիան վերածվում է ճառագայթման, որը ներթափանցում է հիպերտարածություն։ Ամեն մի փարոսը ճառագայթման հետ ուղարկում է նաեւ իր կոդային ազդանշանը, որով եւ կողմնորոշվում են հիպերտարածության մեջ։ Նավերի թռիչքները իրականացվում են ըստ փարոսի եռանկյունացման եւ քառակուսացման, միայն թե այստեղ կանոնները ուրիշ են, յուրատեսակ։ Դրանք շատ բարդ են եւ անկայուն, բայց եւ այնպես գոյություն ունեն, եւ նավորդը կարող է ղեկավարվել դրանցով։
Հիպերտարածության վրայով թռչելու համար պետք է ճշտորեն հաշվել ամենաքիչը չորս փարոս։ Երկար թռիչքների համար նավորդները օգտագործում են յոթից ութ փարոս։ Այդ իսկ պատճառով կարեւոր է յուրաքանչյուր փարոսը, դրանք բոլորն էլ պետք է աշխատեն։ Այ, հենց այստեղ էլ մենք ենք անցնում գործի՝ վթարայիններս։
Երկրորդ մոլորակը, որտեղ ըստ հին քարտեզների գտնվում էր փարոսը, արտաքուստ խոնավ էր եւ սպունգի պես ծակոտկեն։ Ես մեծ դժվարությամբ գլուխ հանեցի հինավուրց ցուցումներից եւ, վերջապես, գտա ինձ հարկավոր շրջանը։ Հայտնվելով մթնոլորտի սահմաններից դուրս՝ ես «Թռչող աչքին» ուղարկեցի հետախուզության։ Մեր գործում նախապես գիտեն, թե երբ եւ որտեղ կարելի է վտանգի ենթարկել սեփական կաշին։ «Աչքը» լիովին հարմար էր այդ նպատակի համար։
Նախնիները բավական խելք են ունեցել փարոսը կողմնորոշիչ տեղում կառուցելու համար։ Նրանք դա կառուցել էին ուղիղ գծի վրա, երկու լեռնագագաթների արանքում։ Ես հեշտությամբ գտա այդ գագաթները եւ «աչքին» բաց թողեցի առաջին լեռնագագաթից դեպի եկրորդի երկրորդի ուղղությամբ։ «Աչքը» ե՛ւ առջեւի, ե՛ւ ետեւի կողմից ուներ ռադարներ, դրանցից ազդանշանները ամպլիտուդային կորերի ձեւով հասնում էին օսցիլոգրաֆի էկրանին։ Երբ երկու լեռնագագաթները համընկան, ես պտտեցի «աչքի» ղեկավարման բռնակները, ու նա սկսեց վայր իջնել։
Ապա անջատեցի ռադարը, միացրի հեռահաղորդիչը ու նստեցի էկրանի առաջ, որ հանկարծ բաց չթողնեմ փարոսը։
Ասելով այս խոսքերը, ես սպառնալից շարժում արեցի մյուս քրմերի կողմը, եւ իմ ու նրանց արանքը մի փոքրիկ նռնակ նետեցի։ Հատակին մի մեծ ձագար առաջացավ, իսկ որոտն ու ծուխը բավական շատ էին։
Քրմապետը որոշեց, որ իմ փաստարկները համոզիչ են, եւ անմիջապես շամանների խորհուրդ հրավիրեց։ Դա, հասկանալի է, տեղի ունեցավ հանրային ավազանում, ու ես էլ էի ստիպված մտնել այնտեղ։ Մենք բացեցինք երախներս ու բլթբլթացինք մոտ մեկ ժամ, եւ այս ընթացքում մճռվեցին ճռվեցինք օրակարգի բոլոր գլխավոր կետերը։
Ես իմացա, որ քրմերն այնքան էլ վաղուց չեն հայտնվել այստեղ, բոլոր նախորդ քրմերին եփել են եռացող ջրի մեջ այն մեղքի համար, որ թույլ են տվել ցամաքի Սրբազան աղբյուրը։ Ես նրանց բացատրեցի, որ ժամանել եմ միայն մեկ նպատակով․ օգնել նրանց՝ վերակենդանացնելու ջրի հոսքը։ Քրմերը որոշեցին ռիսկի դիմել, եւ մենք միասին դուրս եկանք ավազանից։ Ցեխը շիթ֊շիթ հոսում էր մեր վրայից եւ թափվում հատակին։ Փակ եւ մողեսների կողմից հսկվող դուռը տանում էր դեպի բուրգի ներսը։ Երբ այն բացեցին, քրմապետը դիմեց ինձ։
Վառելանյութով զբաղվելու ոչ մի ցանկություն չունեի։ Էներգիայի նոր աղբյուր դնելը շատ ավելի հեշտ էր։ Իմ նավում ես ունեի մի հարմարանք, որն իր չափերով մոտ տասը անգամ փոքր էր «Մարկ III֊ի» վրա դրվաց հինավուրց դույլից, եւ ամենաքիչը մոտ չորս անգամ ավելի հզորություն ուներ։ Բայց դա անելուց առաջ ես մի լավ զննեցի ամբողջ փարոսը։ Գոնե մի բան պիտի որ մաշված լիներ երկու հազար տարվա ընթացքում։
Ծերուկները՝ մեր նախնիները, պետք է արժանվույնը հատուցենք նրանց, լավ էին կառուցել։ Մեխանիզմների իննսուն տոկոսը շարժվող մասեր չունեին եւ չէին էլ կարող մաշվել։ Օրինակ, խողովակը, որով ջուրն իջնում էր տաիքից։ տանիքից։ Այդ խողովակի պատերի հաստությունը երեք մետր էր… եւ դա այն դեպքում, երբ իմ գլուխը հազիվ թե մտներ այդ խողովակի մեջ։ Որոշ փոքր֊մոքր գործեր գտնվեցին ինձ համար, ու ես կազմեցի անհրաժեշտ մասերի ցուցակը։
Մասերը, էներգիայի նոր աղբյուրը եւ հազարումի մանր բաները խնամքով դասավորված էին նավում։ Նայելով էկրանին՝ ես մանրակրկիտ ստուգեցի բոլոր մասերը, նախքան դրանք կդրվեին մետաղյա արկղի մեջ։ Լուսաբացից առաջ, գիշերվա ամենամութ ժամին, հզոր «աչքը» արկղը իջեցրեց տաճարի կողքը եւ աննկատ սլացավ։
Եվ չորրորդ․ ապագայում մողեսները, երեւի, կընդունեն նույն պայմաններով մի նոր վարպետի, եթե փարոսը հանկարծ նորից խափանվի։ Համենայն դեպս, ես ոչ մի վատ բան չարեցի նրանց։ Եթե սպանած լինեի նրանցից մեկնումեկին, ապա հետագայում նրանց կտրամադրեի նախնիների կողմից ուղարկվող պատգամաբերների դեմ։
Նավի մեջ հանելով թեփուկավոր հանդերձս, ես ուրախ էի, որ հաջորդ անգամ այստեղ կթռչի արդեի արդեն մի ուրիշ վարպետ։