Ասելով այս խոսքերը, ես սպառնալից շարժում արեցի մյուս քրմերի կողմը, եւ իմ ու նրանց արանքը մի փոքրիկ նռնակ նետեցի։ Հատակին մի մեծ ձագար առաջացավ, իսկ որոտն ու ծուխը բավական շատ էին։
Քրմապետը որոշեց, որ իմ փաստարկները համոզիչ են, եւ անմիջապես շամանների խորհուրդ հրավիրեց։ Դա, հասկանալի է, տեղի ունեցավ հանրային ավազանում, ու ես էլ էի ստիպված մտնել այնտեղ։ Մենք բացեցինք երախներս ու բլթբլթացինք մոտ մեկ ժամ, եւ այս ընթացքում ճռվեցինք վճռվեցին օրակարգի բոլոր գլխավոր կետերը։
Ես իմացա, որ քրմերն այնքան էլ վաղուց չեն հայտնվել այստեղ, բոլոր նախորդ քրմերին եփել են եռացող ջրի մեջ այն մեղքի համար, որ թույլ են տվել ցամաքի Սրբազան աղբյուրը։ Ես նրանց բացատրեցի, որ ժամանել եմ միայն մեկ նպատակով․ օգնել նրանց՝ վերակենդանացնելու ջրի հոսքը։ Քրմերը որոշեցին ռիսկի դիմել, եւ մենք միասին դուրս եկանք ավազանից։ Ցեխը շիթ֊շիթ հոսում էր մեր վրայից եւ թափվում հատակին։ Փակ եւ մողեսների կողմից հսկվող դուռը տանում էր դեպի բուրգի ներսը։ Երբ այն բացեցին, քրմապետը դիմեց ինձ։