― Իհարկե չի՛ գուշակել, ― ասացի ես։ ― Օրուելլը գրել է պարոդիա այն բանի վրա, ինչը նրա ժամանակ արդեն եղել է։ Նա նկարագրել է կատարելապես գործող տոտալիտար մեխանիզմ, որը մարդկային կենդանի հասարակությունում ուղղակի չի կարող գոյություն ունենալ։ Եթե վերցնենք Սովետական Միությունը, նրա բնակչությունը ցուցաբերում է միայն արտաքին հնազանդություն և միևնույն ժամանակ բացարձակ արհամարհում է նրանց նշանաբանները, կոչերը, պատասխանելով վատ աշխատանքով, հարբեցողությամբ ու գողությամբ, իսկ այսպես կոչված մեծ եղբայրը ընդհանուր ծաղրի առարկա է և անեկդոտների մշտական հերոսը։
Պետք է նկատեմնշեմ, որ արևմուտքի մարդակնց հետ վիճելն կատարելապես վիճել ուղղակի անհետաքրքիր է։ Արևմտյան մարդը տեսնելով, որ զրուցակցի սեփական տեսակետը շատ թանկ է նրա համար, պատրաստ է տեղն ու տեղը համաձայնվել դրա հետ, ինչը երբեք տեղի չի լինում ունենում մեզ մոտ։
Մեր վեճը Ռուդիի հետ ինքնաբերաբար մարեց, իսկ ես ուզում էի այն աշխուժացնել։ Դրա համար ես Ռուդիին ասացի, որ ֆանտաստները հորինել են շատ բաներ, որոնք իրականացել են, բայց որոշ կանխատեսումներ երբեք իրականություն չեն դառնա, օրինակ՝ ճանապարհորդությունները ժամանակի մեջ։