Changes

Գառ-ախպերիկ

Ավելացվել է 1 բայտ, 21:55, 26 Դեկտեմբերի 2012
:Արթուն ժամանակ ավելի հեշտ էր. գիտակցության մեջ չկան կար հաստատ, և կսկիծը անակնկալի չէր բերում նրան: Միգուցե տղան քնած ժամանակ զգոնությունը չկորցներ, եթե երազը չխաբեր նրան։ Բայց գիտակցության մեջ կորուստը այնքան տեղ չէր արել, որ երազում եթե տեսներ, ասեր` երազ է։ Կորուստը նոր էր և երազով միամտանում, արթնանալով դիվոտում էր։ Եվ քնելուց սարսափում էր։ Բայց հոգնությունը ծանր նստում էր կոպերի վրա, և երբ քնած լինելու վախից վեր էր թռչում, ուշ էր լինում։
:Մայրիկը ընտանիքին խորթացել էր։ Կիթ էր անում, ճաշ էր եփում, սեղան էր դնում, անկողին գցում, բայց հարևանի կնոջ նման – արագ անի թողնի գնա։ Բայց քանի որ անում-չէր գնում, տան շունչը տասնապատիկ ծանրանում էր։
:Հետո մայրիկի կրծքերը ուռան։ Կաթը չէր կտրում։ Մայրիկի վիշտը կաթի ակունքին լուր չէր տանում, կաթը գալիս ու երեխային չէր գտնում կյանքում։ Պիտի որ այդպես չլիներ, եթե կաթին սպասող չկար, կաթը պիտի իր ակունքը ինքը կապեր։
:Բայց մի մեծ անհամաձայնություն կար կյանքի ու մահվան միջև, կսկիծ բերող ընդվզում կար կաթի հոսքի մեջ, և մայրիկը ցավից մղկտում, վշտից մեռնում էր։