Մեկ տարվա ընթացքում նրան հաջողվեց յոթ պատմվածք ու մի վիպակ տպել։ Տափակ գործեր էին, գաղափարապես լիարժեք, աղքատիկ։ Փոլորի մեջ ինչ֊որ ծանոթ բան էր լսվում։ Գրաքննությունից նրանց պաշտպանում էր գրական երկրորդայնության զրահը։ Մեջբերումների պես համոզիչ էին հնչում։ Այդ գործերում ամենից արտահայտիչը ոճական սխալներն ու վրիպակներն էին…
«Հոկտեմբերին լիացավ Միշուտկայի տասներեք տարին…» («Միշուտկայի վիշտըտ» վիշտը» պատմվածքը)։
«Հողը թեթեւ չի լինի նրա անճյունինաճյունին,— իր խոսքն ավարտեց Օդինցովը…» («Ծուխը ելնում է երկինք» պատմվածքը)։
«Պայտ «Փայտ մի խրեք իմ անիվների մեջ,— սպառնալից ասաց Լեպկոն…» («Ճայերը թռչում են դեպի հորիզոնը» պատմվածքը)։
Հետագայում Պոտոցկին ինձ ասում էր․
— Դրան էն բանից, էլի՛, հերթով… Առավոտը վազում եմ մոտը․ «Բիձո՛ւկ, իմը ծերից կաթում է»։ Նա խուճապի մեջ է։ Ու էդ ժամանակ ասում եմ․
«Կարո՞ղ է, դրա մերը, օգնես։ Ընդամենը քսանհինգանոց է նստելու»։ Հարիֆը ուրախությունից վեր֊վեր է թռնում։ Վերցնում եմ ներարկիչը, ծորակից մաքուր ջուր լցնում։ Մի֊մի սրսկում՝ իմ ու իրա քամակին։ Հարիֆը ուրախ֊ուրախ տալիս է քսանհինգանոցը։ Ու բաժանվում ենք որպես բարեկամներ։ Ծիտիկը յոթռուբլանոց զուգագուլպա է ստանում։ Տասնութ ռուբլի մաքուր եկամուտ։ Ամեն ինչ հանճարեղ էր մտածված։ «Կեղծ տրիպակ» վրիպակ» գործողությունը… Բայց արի ու տես, չստացվեց, դրա՜ մերը…
— Այսի՞նքն։