Կարճ ասած, երբ մենք օդանավակայան ընկանք, թռիչքի գրանցումը արդեն համարյա ավարտվում էր։
Սիրտս այմպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆտգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրել գրի «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։