Changes

Մոսկվա 2042

No change in size, 22:33, 8 Հունվարի 2014
/* Երկար հրաժեշտ */
Կարճ ասած, երբ մենք օդանավակայան ընկանք, թռիչքի գրանցումը արդեն համարյա ավարտվում էր։
Սիրտս այմպես այնպես էր խառնում, որ երբ բարձրացնում էի ճամպրուկը կշեռքի վրա, քիչ մնաց ընկնեմ։ Իսկ երբ «Լյուֆտգանզայի աշխատակցուհին հարցրեց ինձ, ինչպիսի տեղ ինձ համար դուրս գրի «ռաուխեն օդեր նիխտ ռաուխեն», ես ասացի «ռաուխեն» և այնպես շնչեցի նրա վրա, որ նա, իմ կարծիքով, որոշ ժամանակով հայտնվեց ուշագնաց վիճակում։ Ինձ շոշափող ոստիկանը նույնպես, ինչպես ինձ թվաց, իրեն անհարմար զգաց, քանի որ կատարելով իր ծառայողական պարտականությունը, նա ուշի֊ուշով աշխատում էր շրջվել ինձանից։
Ադմին, Վստահելի
1876
edits