Խոնավ, ցուրտ, ու փոթորկոտ մի գիշեր էր։ Հրեան իր կմաղքացած մարմինը փաթաթեց վերարկուի մեջ , պինդ կոճկեց, օձիքը բարձրացրեց մինչև ականջները այնպես, որ դեմքի ներքին մասը բոլորովին ծածկվեց, և դուրս եկավ իր որջից։ Աստիճանի վրա մի պահ կանգ առավ սակայն, ուշադիր ականջ դրեց, ապա լսելով տղաների հեռացող ոտնաձայները և ապահով լինելով, որ ներսից ամեն ինչ ամրացվել է, արագ քայլերով սահեց փողոցն ի վար։
Այն տունը, ուր Օլիվերը գաղտագողի փոխադրվել էր գտնվում էր Հուայթչափելի մոտերքում։ Հրեան փողոցի անկյունում մի րոպե կանգ առավ, կասկածամտությամբ շուրջը դիտեց, հետո անցավ հանդիպակաց կողը և ուղղվեց Սֆիթելֆիլդ։
Անձրև էր մաղում, քարերը ծածկված էին ցեխի թանձր շերտով, մի զանգվածային սև մշուշ կախված էր փողոցների վրա, ամեն ինչ սառն էր ու մածուցիկ։ Կարծես այնպիսի գիշեր էր, երբ տանից դուրս գալը ձեռնտու էր միայն Հրեայի նման արարծներին։ արարածներին։ Այսպես գաղտագողի սողոսկելիս նա նման էր գարշելի մի սողունի, որը ծնունդ առնելով այն տիղմից ու խավարից, որի մեջ խարխափում էր, իր հյրեշային հրեշային ստամոքսի համար ասես ինչ֊որ հարուստ որս էր որոնում։
Նա երբեք չշեղվեց օձագալար ու նեղ նրբուղիներից մինչև հասավ Բեթնալ գրին․ ապա հանկարծ թեքվելով դեպի ձախ, շուտով անհետացավ այն վատահամբավ փողոցների լաբիրինթոսի մեջ, որոնք այնքան բազմաթիվ են այդ խճողված ու հեղձուցիչ թաղամասում։
Հրեան անշուշտ չափազանց ծանոթ էր շրջապատին, քանի որ ո՛չ գիշերվա թանձր խավարը, ո՛չ էլ ճանապարհի բարդությունները չշոշափեցին նրան։ Մի քանի փողոց ու նրբանցք ևս անցնելուց հետո վերջապես նա թեքվեց մի փողոց, որի հեռավոր ծայրում առկայծում էր միայն մի լապտեր։ Այս փողոցում գտնվող տներից մեկի առջև կանգնեց, դուռը ծեծեց և բաց անողի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո՝ սկսեց աստիճաններով բարձրանալ։
Երբ ծերունին սենյակի դռան բռնակը սեղմեց, ներիսց ներսից ինչ֊որ շուն մռլտաց և ինչ֊որ մարդու ձայն կոպտորեն հարցրեց, թե ով է։
― Միայն ե՛ս եմ, Բիլլ, միայն ե՛ս եմ, սիրելիս, ― ասաց Հրեան ներս նայելով։
― Դե՛, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։ ― Ա՜հ, Նե՜նսի։
Միստր Ֆեգինը և նրա դեռատի բարեկամուհին չէին հանդիպել այն օրվանից, երբ վերջինս միջամտել էր Օլիվերի օգտին։ Հետևաբար, բացականչությունը երկիմաստ էր և կասկած էր առաջացնում։ Նրա բոլոր կասկածները, սակայն, եթե իրոք այդպիսի կասկածներ գոյություն ունեին, փարատվեցին դեռատի լեդիի վերաբերմունքով։ Նա ոտքերը բուխարու վանդակաճաղից իջեցրեց , աթոռը ետ հրեց և Ֆեգինին խորհուրդ տվեց առանց առարկելու նստել կրակի մոտ, քանի որ տարակույս չկար, որ չափազանց ցուրտ գիշեր էր։
― Իսկապես շատ ցուրտ է, Նե՛նսի, սիրելիս, ― ոսկրոտ ձեռքերը կրակի վրա տաքացնելով ասաց Հրեան։ ― Կարծես թե ծակում֊անցնում է մեջդ, ― ավելացրեց ծերը, կողքը բռնելով։
― Երբե՞ք, ― արձագանքեց Հրեան ընկնելով աթոռի հենակին։
― Այո, երբե՛ք, ― պատասխանեց Սայքսը։ ― Որովհետև չի ստցվում ստացվում այն, ինչ մենք ակնկալել էինք։
― Ուրեմն հարցը ըստ պատշաճի չի շոշոփվելշոշափվել, ― ասաց Հրեան, զայրույթից գունաթափվելով։ ― Մի՛ պնդիր։
― Բա՛հ, իսկ դու ո՞վ ես, որ հակաճառություն չես հանդուրժում, հը՞, ― խիստ տոնով պատասխանեց Սայքսը։ ― Քեզ ասում եմ, որ Թոբի Քրեքիթը տասնհինգ օր շարունակ թափառել է շրջակայքում և նրան չի հաջողվել սպասավորներից որևէ մեկին կաշառել, հասկացա՞ր։
― Այդպես էլ արել է, ― պատասխանեց Սայքսը, ― բայց այդ ծրագիրը նույնպես ձախողվել է, ինչպես նախորդները։
Հրեայի դեմքը մռայլվեց այդ տեղեկությունից։ Գլուխը կախած կրծքին, մի քանի րոպե լուռ խորհրդածելուց հետո, վեր նայեց և խոր հոգոծ հոգոց քաշելով ասաց, որ եթե Թոբի Քրեքիթի հաղորդաց հաղորդած լուրերը ճշմարտացի էին, ապա այնպես էր երևում, թե խաղը տանուլ էր տրված։
― Եվ սակայն, ― ասաց ծերը, ձեռքերը ծնկներին խփելով, ― և սակայն, կորցնել այն բոլորը, որ այնքան տենչացել էինք։ Ափսո՜ս, ափսո՜ս։
― Այդպես է, ― ասաց Սայքսը։ ― Մե՛ծ ձախորդություն։
Ապա երկար լռություն տիրեց։ Հրեան սուզված էր խոր մտածմունքի մեջ։ Կնճիռները նրա դեմքին այնպիսի սրիկայական արտահայտություն էին տվել, որ նա դիվային մարդու տեսք էր ստացել։ Սայքսը մերթ ընդ մերթ գաղթագողի գաղտագողի նայում էր նրան։ Նենսին, ըստ երևույթին վախենալով ավազակի զայրույթը գրգռել, աչքերը կրակին հառած, իր շուրջը կատարվածից կարծես բոլորովին անտեղյակ, լուռ ու անշարժ նստել էր իր տեղում։
― Ֆեգի՛ն, ― ասաց Սայքսը, տիրող լռությունը հանկարծ խզելով․ ― ի՞նչ է քո կարծիքը․ եթե գործը դրսից ապահով գլուխ բերվի, արժե՞ հիսուն ոսկի ավելի վճարել։
― Մի տղա՜, ― բացականչեց Հրեան։ ― Ուրեմն ինչ֊որ նեղ անցք է, հա՞։
― Քո ի՞նչ գործն է, թե ինչ անցք է, ― պատասխանեց Սայքսը։ ― Ինձ մի տղա է հարկավոր, և նա չպետք է խոշորոկազմ խոշորակազմ լինի։ Օ՜հ, տեր իմ աստված, ― ասաց միստր Սայքսը խորհրդածելով, եթե կարողանայի այդ ծխան մաքրող Նեդի տղային գտնել։ Նա դիտավորյալ կերպով փոքրակազմ է նրան պահում և ըստ պահանջի տալիս է վարձու։ Բայց հայրը ինչ֊որ ոճրի համար ուղարկվում է տաժանակիր աշխատանքի, իսկ Անչափահաս Հանցագործների մասին հոգացող Ընկերությունը տղային վերցնում է, գրել֊կարդալ է սովորեցնում և զրկելով իր արհեստից, որը շահավետ էր նրա համար, ժամանակի ընթացքում նրան աշակերտ է դարձնում։ Եվ այդպես էլ կշարունակեն, ― ասաց միստր Սայսը իր դեմ եղած անիրավությունները մտաբերելիս բորբոքվելով, ― և այդպես էլ կշարունակեն։ Եթե բավականաչափ դրամ ունենային (ինչ մեծ բարեբախտություն, որ չունեն), այնպես կանեին, որ մի քանի տարի հետո հազիվ հինգ֊վեց տղա կմնար մեր գործի համար։
― Այո՛, այդպես է, ― հաստատեց Հրեան, որը այս մենախոսության ընթացքում, մտքերով տարված, միայն վերջին նախադասությունն էր լսել։
― Հը՛, ի՞նչ է, ― հարցրեց Սայքսը։
Նենսին դեռևս սևեռուն հայացքով կրակին էր նայում․ Հրեան գլխի թեթև շարժումով ավազակին հասկացրեց, թե հարկավոր է ինչ֊որ պատրվակով Նենսիին հեռացնել սենյակից։ Սայքսը, նախազգուշացումը կարծես անտեղի համարելով, անհամբերությամբ ուսերեը ուսերը թոթվեց, այնուամենայնիվ ենթարկվելով թելադրանքին՝ միսս Նենսիից մի բաժակ գարեջուր խնդրեց։
― Դու ոչ մի գարեջուր էլ չես ուզում, Բիլլ, ― ասաց Նենսին թևերը ծալելով և շատ անվրդով մնալով իր տեղում։
― Ինձ թվում է, նրա տրամադրությունը այնքան էլ երաշխավորելի չէ․ գուցե նախորդ գիշերվա նման նա դարձյալ ջղագրգռվի, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
Այդ խոստովանության վրա միսս Նենսին շռնդալից ծիծաղեց, կուլ տվեց մի բաժակ օղի և, գլուխը մարտահրավեր նետողի նման թափահարելով, զանազան բացականչություններ արավ․ ինչպես, օրինակ, «խաղը համարձակ շարունակե՛քշարունակե՛ք», «երբեք մի ընկճվե՛ք» և այլն։ Աղջկա այդ վարմունքը, ըստ երևույթին, երկու ջենթլմենին էլ վստահություն ներշնչեց, քանի որ Հրեան, բավարարված, գլխով նշան արեց և կրկին գրավեց իր տեղը․ նույնը արեց և միսըր Սայքսը։
― Դե՛, ուրեմն, Ֆեգին, ― ասաց Նենսին ծիծաղելով, ― շուտ պատմիր Բիլլին Օլիվերի մասին։