Changes

Հին հավատք կամ հեթանոսական կրոնք հայոց

Ավելացվել է 7206 բայտ, 15:21, 26 Հունվարի 2014
/* Ծանոթագրություններ */
Ավելորդ եմ համարում հիշատակել այլ բույսերի ու ծաղիկների այսպիսի սնոտի հատկությունները, մանավանդ որ մեր հեթանոս հայրերի համար չեն հիշվում, այլ հետին ժամանակների ու քրիստոնեական դարերի հիշատակություններ են։
=Ախտարք կամ աղթարք=
 
==Լուսատուների պաշտամունք==
*Արեգակ
*Լուսին
*Աստղեր
*Եղանակ
 
Մարդու մտքի միջոցով Աստծու անհասանելի էության կամ բնության ամենաաստվածամուխ բացատրողը՝ Հովահննես ավետարանիչը, ասաց․ «Աստուած լոյս է»։ Առաջին սրբագիր հեղինակը (Մովսեսը) Աստծու արարծներից անդրանիկ է համարում լույսը։ ՄԱրդու համար նրանից առաջ «խաւար էր ի վերայ անդընդոց», և եթե այդ անչափորեն անձև, անծանոթ անդունդների մեջ կար նաև երկրիս սերմը, ապա այն ժամանակ հայտնվեց, երբ աստվածային կամքը հրամայեց․ «Եղիցի Լոյս, և եղեւ Լոյս»։ Լույսի, բայց այսպիսի լույսի (ոչ թանձր նյութերի ու ճրագների) էությունը ինչ է՝ թողնում ենք իմաստասերներին։ Նայց մեզ բավական է մեր մտքի վկայությունը, թե լույսը արդարև գերազանց և ամենաազնիվ, ամենապատվական, ամենապիտանի բանն է՝ կիսով չափ աննույթ, կիսով չափ նյութական գոյություն, որի ամենազգալի և ամենավայելուչ կերպավորումն ու բովանդակիչը, ըստ մեզ, երկնքի երեսին երևացողներն են։ Մենք դրանց ընդհանրորեն կոչում են <i>լուսատուներ</i>, իսկ առանձնակի՝ <i>աստղեր</i>, <i>Արեգակ</i>, <i>Լուսին</i> և այլն։ Սրանց տեսքը հափշտակում է քիչ֊շատ խոհուն միտքը, կամ նրանք իրենք են խոսում մտքի հետ և ավելի ազդու, քան այլ արարվածները․ «Երկինք պատմեն զգործս Աստուծոյ, և զարարածս ձեռաց նորա պատմ՝ Հաստատութիւն», ինչը լուսատուների բովանդակությունն է։ Ասել է թե Աստծուն ամենազգալի կերպով կերպարանողը, ցուցադրողը և բացատրողը լուսատուներն են, որոնք ասես անդիմադրելի զորությամբ իրենց և իրենց արարողին են ձգտում մարդկանց աչքը, միտքը, սիրտը։
 
Ընթերցողի համար առաջաբանիս միտքը պարզ է։ Զմայլվող աչքերի հետ ուղիղ միտք ու սիրտ ունեցող մարդը տեսնում էր լուսատուները, պաշտում էր իրեն և նրանց արարող արարիչին, ինչպես հետո և հիմա ենք պաշտում Նրան տաճարներում։ Եվ ինչպես սրատես աստվածաբան ավետարանիչն է նկատել, «լոյսն ի խաւվարի անդ լուսավւորէ»։ Չենք կարող լույսի գերազանցությունն ըմբռնել, եթե խավարի տխուր գաղափարն ու փորձն էլ չունենանք։ Գրեթե ամեն օր գիշերի ու ցերեկի փոփոխությամբ տեսնում և իմանում ենք, որ խավարամութը լույսի ստվերն է, գրեթե անընդմեջ նրան մերձակա է և նրա հետևից է գնում֊պտտվում։ Սակայն «խաւարն ոչ եղեւ նմա հասու»։ Այսինքն՝ երբեմն չի դիպչում, կպչում, խառնվում ու միանում նրան։ Լույսը միշտ լույս է, խավարը՝ միշտ խավար, ճշմարտությունը միշտ ճշմարիտ է, ստությունն ու մոլորությունը՝ միշտ սուտ և մոլար։ Բայց ինչպես ստվերն է լույսի մոտ, այդպես էլ միշտ սուտն է գտնվում ճշմարտությանը մերձ ու մոտ։ Իմաստունը միշտ տեսնում է դրանց զանազանությունը, ոչ իմաստունը խառնում է, շփոթում է ու շփոթվում է։ Եվ այն, ինչը ուղղատես մտքի համար Աստծու պարզ հայելի էր ու հանդես, թյուրատես մտքի համար դառնում է սոսկ ցուցադրանք և փոխանակ պատկերի՝ դառնում է իսկություն ու գոյություն, միով բանիվ՝ աստվածային և միյնչև իսկ Աստված։ Աստղերի տեսությունն ու քննությունը, ինչպես շատերի համար դարձել են Աստծուն ճանաչելու, աստվածապաշտ դառնալու պատճառ, այնպես էլ ոմանց համար (նաև շատ հին ժամանակներում) աստղերը դարձել են աստվածային կարծելու և լուսապաշտ կամ աստղապաշտ լինելու պատճառ։ ԱՅդ է մեզ ցույց տալիս հնագույն ազգերի՝ քաղդեացիների, փյունիկեցիների, նաև եգիպտացիների և անգամ նորահայտ Ամերիկայի առավել կրթված ու ներկայումս գրեթե սպառված ազգի պատմությունը։ Թվարկածներից ամենանշանավորը ու ամենահինը առաջին հիշտակավածներն են՝ քաղեացիները։ Մինչև իսկ լուսատուների պաշտամունքն ու մոլար կրոնները, որ պարզապես կրում են <i>աստղագիտություն</i> կամ <i>աղթարք</i> անունը, նարնց անվամբ կոչվել են նաև <i>քաղդեություն</i>։ Քաղդեացիների և հին հայերի երկրները գրեթե կիեց են։ Կորդուքի լեռները հյուսիսային կողմից հայերինն էն, հարավից՝ քաղդեացիներինը։ Եվ սրանց Ուր կամ Հուր քաղաքը, որտեղից Պաղեստին մեկնելու համար ելավ Աբրահամը, և որտեղ նրա նախնիները աստղերին պաշտամունք էին մատուցում, սահմանակից է Հայոց Ատրպատականին։ Սրանց մերձավորությունը, հին ազգերի ընդհանուր ծանոթությունը և մեր ազգակիցների հետաքրքիր բարքերը մեզ համար չեն դժարացնում ընդունել, որ գուցե մեր նախնիներն էլ շատ կանուխ են խոտորվել աստղերի ուղիղ տեսությունից և հետևել են մոլար աստղագիությանը և աստղաբաշխությանը լուսատուներին մատուցելով հավատք ու պաշտամունք։ Այս երևույթը ճանաչելու պարզ եղանակը նշանավոր լուսատուները առանձին֊առանձին քննելն է։
 
===Արեգակ===
 
 
=Ծանոթագրություններ=
<references/>