Changes

Օլիվեր Թվիստի արկածները

Ավելացվել է 15 բայտ, 17:15, 26 Հունվարի 2014
Միսիս Քորնին գլուխը վշտահար թափահարեց, ասես խղճալով այն աղքատների հոգեկան կուրությունը, որոնք այս պարագան անտես էին առնում, և արծաթյա գդալը (սեփական հարստություն) խրելով ինչ֊որ փոքրիկ թիթեղյա տուփի ամենախոր անկյունները, սկսեց թեյ պատրաստել։
Չնչին մի երևույթ հաճախ ինչպես է խռովում մեր հոգու անդորը։ անդորրը։ Գորշ թեյամանը շատ փոքրիկ լինելու պատճառով հորդեց, և մինչդեռ միսիս Քորնին խորհրդածում էր, եռացող ջուրը թեթև այրեց միսիս Քորնիի ձեռքը։
― Գրո՛ղը տանի այդ թեյամանը, ― ասաց արժանավոր տեսչուհին, թեյամանը իսկույն վար դնելով, ― մի փոքրիկ, հիմար թեյաման, որ կարող է միայն մի քանի բաժակ թեյ պարունակել։ Ո՞ւմ է հարկավոր այս անպետք թեյամանը, ― ասաց միսիս Քորնին ցածրաձայն, ― բացի ինձ նման խղճուկ ու լքյալ մի արարածից։ Օ՜հ, աստվա՜ծ։
― Օ՜հ, ― բացականչեց միսիս Քորնին, ― իսկապես որ շատ խելոք բան է։
― Այո։ Մեր մեջ ասած, տիկին, ― շարունակեց միստր Բամբըլը, ― այդ է լավագույն սկզբունքը, և եթե այդ անպատկառ թերթերում հրապարակված դեպքերը կարդալու լինեք, դուք միշտ պիտի նկատեք, որ հիվանդ ընտանիքներին պանրի շերտեր են ուղարկվում որպես նպաստ։ Այժմ այդ է ամբողջ քաղաքում տարածված կանոնը, միսիս Քորնի։ Բայց, ― ասաց բիդըլը, կապոցը քանդելու համար կռանալով, ― սրանք ծխական գաղտնիքներ են, տիկին, որոնց մասին չի կարելի խոսել, բացառությամբ, այսպես ասած, մեզ նման ծխական պաշտոնյաների։ Ահա՛ և գինին, տիկին, որը հանձնաժողովը ուղարկել է անկելանոցի համար։ Անաղարտ, թարմ, բնական գինի է, որ հենց այս առվոտ առավոտ դուրս է եկել տակառից։ զերծ Զերծ է մրուրից և բյուրեղի նման հստակ է , տիկին։
Գինու գերազանց որակը փորձելու համար շշերից մեկը բռնելով լսւյսի դեմ և լավ ցնցելով, միստր Բամբըլը երկուսն էլ դրեց ինչ֊որ պահարանի վրա, ծալեց այն թաշկինակը, որի մեջ փաթաթված էին, դրեց գրպանը և գլխարկը վերցնելով՝ ձևացրեց, թե գնում է։
― Միսիս Քո՛րնի, ― դանդաղորեն ասաց միստր Բամբըլը, թեյի գդալը համաչափ զարկելով սեղանին, ― ուզում եմ ասել հետևյալը․ եթե ձեզ մոտ ապրելու հնարավորություն ունեցող որևէ կատու կամ կատվի ձագ կապված չլինի իր տան հետ, ապա կնշանակե՝ նա ավանակ է։
Օ՜հ, միստր Բա՜մբըլ, ― առարկեց միսիս Քորնին։
― Ճշմարտությունը ինչո՞ւ քողարկել․ տիկի՛ն, ― ընդհատեց միստր Բամբըլը՝ սիրահարված արժանապատվությամբ թեյի գդալը օդի մեջ թափահարելով, որը նրան կրկնակի վեհաշուք դարձրեց։ ― Ես մեծ հաճույքով կխեղդեի դրան, տիկի՛ն։
Ապա նա բաժակը անխոս տվեց միսիս Քորնիին, կսմթեց նրա ճկույթը, երբ լեդին վերցնում էր, ձեռքի ափերը երկու անգամ թափով սահեցրեց իր ժանեկավոր բաճկոնի վրայով, խորապես հառաչեց և իր աթոռը մի փոքր հեռացրեց կրակի մոտից։
Սեղանը կլոր էր, և քանի որ միսիս Քորնին ու միստր Բամբըլը նստած էին իրարից ոչ շատ հեռու, երեսները դեպի բուխարիկը, պարզ էր, որ միստր Բամբըլը, փոքր ինչ հեռանալով կրակի մոտից և տակավին մնալվ մնալով սեղանի մոտ, իր և միսիս Քորնիի միջև եղած տարածությունը ավելացրեց։ Որոշ խոհեմ ընթերցողներ կլինեն հիանալու այս արաքով, համարելով այն մեծ հերոսություն միստր Բամբըլի կողմից, որովհետև այդ ջենթլմենը վայրի, ժամանակի և ներկայացած առիթի հարմարություններից փորձության մատնվելով կարող էր լեդիի ականջին որոշ քնքուշ բառեր շշնջալ, բառեր, որոնք եթե անխելք և թեթևամիտ մարդկանց շրթնեին շրթներին լավ են պատշաճում, ապա երկրի դատավորների, խորհրդարանի անդամների, պետության նախարարների, քաղաքապետների և այլ հայտնի հասարակական գործիչների արժանապատվությանը բոլորովին վայել չեն, առավել ևս անպատշաճ են որևէ բիդըլի պատկառելի դիրքին, որը (ինչպես հայտնի է ամենքին) պետք է լինի այդ բոլորից ամենից դաժանը և ամենաադրդվելին։
Ինչպիսին էլ որ լինեին միստր Բամբըլի դիտավորությունները (անկասկած նրանք վատը լինել չէին կարող), այնուամենայնիվ քանի որ սեղանը, ինչպես երկու անգամ հիշել ենք, դժբախտաբար կլոր էր, ուստի միստր Բամբըլը, իր աթոռը աստիճանաբար շարժելով դեպի այն կողմը, իր և տեսչուհու միջև եղած տարածությունը որոշ չափով պակասեցրեց, և դեռևս շարունակելով կատարել իր շրջանը, վերջապես նրա աթոռը գտնվեց հենց տեսչուհու աթոռի կողքին․ դեռ ավելին, երկու աթոռները իսկապես կպան իրար, և այդ ժամանակ միստր Բամբըլը կանգ առավ։
Այժմ, եթե տեսչուհին իր աթոռը շարժեր դեպի աջ, կրակից կխորովվեր, իսկ եթե իր աթոռը շարժեր դեպի ձախ, կըկներ կընկներ միստր Բամբըլի գոգը։ Հետևաբար (լինելով խոհեմ մի տեսչուհի և անտարակույս առաջին իսկ հայացքից նախատեսելով այդ հետևանքները), նա բոլորովին տեղից չշարժվեց և միստր Բամբըլին հյուրասիրեց ևս մի բաժակ թեյով։
― Օ՜, կարծրասի՞րտ, միսիս Քորնի, ― ասաց միստր Բամբըլը թեյը խառնելով և նայելով տեսչուհու դեմքին։ ― Դուք կարծրասի՞րտ եք, միսիս Քորնի։
― Օ՜, աստվա՜ծ իմ, ― բացականչեց տեսչուհին, ― որքան տարօրինակ հարց է մի ամուրի մարդու կողմից։ Ինչո՞ւ եք ուզում իմանալ, միստր Բամբըլ։
Բիդըլը ըմպեց վերջին կաթիլ թեյը, վերջացրեց կարմրած հացը, ծնկների վրայից թափ տվեց փշրանքները, սրբեց բերանը և առնց առանց այլևայլի համբուրեց տեսչուհուն։
― Միստր Բա՜մբըլ, ― գոչեց այդ խոհեմ լեդին շշնջալով․ խեղճը այնքան էր վախեցել, որ ձայնը համարյա քաշվել էր։ ― Տե՛ս կճչամ, միստր Բամբըլ։ ― Միստր Բամբըլը ոչինչ չասաց․ նա իր բազուկը առանց շտապելու, արժանավայել կերպով փաթաթեց տեսչուհու մեջքին։
― Էհ, հետո՞ ինչ, ― զայրացած գոչեց տեսչուհին։ ― Հո ես չեմ կարող նրան մահից փրկել։
― Իհա՜րկե, իհա՜րկե, տիրուհի, ոչ ոք չի կարող փրկել նրան, ― պատասխանեց պառավը։ ― Նրան այլևս ոչի՛նչ չի օգնի։ Ես շատ մահեր եմ տեսել։ Ես տեսել եմ մահեր նորածինների և մահեր ուժեղ, հաղթանդամ մարդկանց, հետևաբար լավ գիտեմ, թե երբ է մահը գալիս։ Բայց նրա խիղճը ինչ֊որ բան է տանջում։ Երբ նոպան անցնում է, ― իսկ դա հազվադեպ է լինում, քանի որ նա արդեն մահվան շեմին է, ― ասում է, որ դուք պետք է անպայման լսեք իրեն։ Նա երբեք հանգիստ սրտով չի մեռնի մինչև դուք չգագչգաք, տիրուհի։
Միսիս Քորնին զանազան անեծքներ տեղաց պառավների գլխին, որոնք մեռնել անգամ չեն կարողանում առանց դիտավորյալ կերպով անհանգստացնելու իրենց վերադասներին, և փաթաթվելով մի հաստ շալի մեջ, միստր Բամբըլից խնդրեց այդտեղ մնալ մինչև իր վերադարձը, որպեսզի որևէ արտակարգ բան պատահելու դեպքում իրեն օգնության հասնի։ Ապա մեծ դժկամությամբ հետևեց պառավին, ամբողջ ճանապարհին սաստելով ու հանդիմանելով նրան, թե աստիճաններից ինչու էր այդքան դանդաղ բարձրանում, ինչու էր իր հանգիստը խանգարել և այլն։
― Հիշում եմ այն օրերը, ― ասաց առաջին խոսողը, ― երբ նա նույն ձևով էր վերաբերվում և այնուհետև զվարճանում էր իր ասածով։
― Այդպես է, ― հաստատեց մյուսը, ― զվարթ սիրտ ուներ նա։ Որքա՜ն շնորհալի ձևով թաղաման թաղման էր պատրաստում այն բազմաթիվ գեղեցիկ դիակները, կարծես թե գեղեցիկ մոմարձաններիր մոմարձանների էր վերածում նրանց։ Ես իմ տկար աչքերով տեսել և այս զառամած ձեռքերով շոշափել եմ այդ դիակները, որովհետև շատ անգամներ օգնել եմ նրան։
Խոսելիս պառավը դողդոջուն մատները հրճվալից թափ տվեց իր քթի առաջ և գրպանը քրքրելով, այնտեղից դուրս բերեց երկար տարիների գործածությունից գունաթափված մի թիթեղյա քթախոտի տուփ։ Զրուցակցի մեկնած ափի մեջ մի պտղունձ քթախոտ դնելով և մի քիչ էլ ինքը վերցնելով, տուփը վերադարձրեց իր տեղը։ Մինչդեռ նրանք այսպես զբաղված էին, տեսչուհին, որն անհամբեր սպասում էր մահամերձ կնոջ սթափվելուն, գնաց նրանց մոտ և խստորեն հարցրեց, թե ինքը, վերջ ի վերջո, որքան պետք է սպասեր։
― Հանգի՜ստ, հանգի՜ստ, ― ասաց պառավներից մեկը, թեքվելով հիվանդի վրա։ ― Պառկի՛ր, պառկի՛ր։
Էլ երբեք ողջ վիճակում չեմ պառկի, ― դժվարությամբ ասաց կինը։ ― Ես պետք է պատմեմ նրան, ես անպայման պետք է պատմեմ նրան։ Ե՛կ, այստեղ։ Ավելի՛ մոտեցիր։ Թո՛ւյլ տուր քո ականջին շշնջամ։
Նա տեսչուհու թևից պինդ բռնեց և, նրան հարկադրաբար նստեցնելով անկողնու մոտ գտնվող մի աթոռի, ուզում էր խոսել, երբ շուրջը նայելով նկատեց երկու պառավներին, որոնք, հակված դեպի առաջ ունկնդրելու պատրաստ դիրքով, անհամբեր սպասում էին։
Նրա հետևում գտնվող մի սեղանի շուրջ նստել էին Հնարամիտ Ստահակը, Վարպետ Չարլզ Բեյթսը և միստր Չիթլինգը՝ լուրջ զբաղված թղթախաղով, որը Ստահակի խարդախությամբ, միշտ էլ կատարվում էր ի վնաս Վարպետ Բեյթսի և միստր Չիթլինգի։ Հնարամիտ Ստահակի դեմքը, որ միշտ զարմանալիորեն ուշիմ արտահայտություն ուներ, այժմ դարձել էր առավել ևս հետաքրքիր։ Նա լարված ուշադրությամբ հետևում էր խաղին և, ամեն հարմար առիթով ուսումնասիրելով միստր Չիթլինգի թղթերը, իր խաղը դասավորում էր համաձայն նրա թղթերի վրա կատարած ուսումնասիրության արդյունքների։ Եղանակը ցուրտ էր, և Ստահակը, ըստ իր սովորության, ներսում էլ գլխարկով էր նստած։ Շարունակ ատամների արանքում պահած կավե ծխամորճը, նա բերնից հեռացնում էր միայն այն ժամանակ, երբ թարմանալու համար անհրաժեշտ էր համարում դիմել ինչ֊որ շշի, որը խմբի գործը դյուրացնելու նպատակով դրված էր սեղանին՝ ջրախառն ջինով պատրաստ։
Վարպետ Բեյթսը նույնպես ուշադիր հետևում էր խաղին, բայց ավելի դյուրագրգիռ լինելով, քան թե իր տաղանդավոր ընկերը, նկատելի կերպով ավելի հաճախ էր դիմում ջրախառն ջինին, բացի այդ, այնպիսի կատակներ ու անպատշաճ ակնարկություններ էր անում, որ բոլորովին աններելի էր մասնագետ խաղացողի համար։ Ստահակը, արդարև, ելնելով Վարպետ Բեյթսի հետ ունեցած իր սերտ բարեկամության իրավունքերիցիրավունքներից, բազմաթիվ անգամներ լուրջ նկատողություն արեց նրա անվայել վարմունքի համար, բայց այդ բոլորը նա լսեց մեծ բարեհոգությամբ և պարզապես ընկերոջն ասաց, թե նա կարոց կարող էր «կորչել» կամ գլուխը կոխել տոպրակի մեջ, և նման այլևայլ սրախոսություններ, որոնց հաջող օգտագործումը մեծ հիացմունք էր պատճառում միստր Չիթլինգին։ Շատ հատկանշական էր, որ վերջին ջենթլմենը և իր ընկերը անփոփոխ կերպով տանուլ էին տալիս, և այս պարագան ոչ միայն չէր զայրացնում Վարպետ Բեյթսին, այլ, ընդհակառակն, մեծապես ուրախացնում էր նրան, քանի որ ամեն խաղի վերջում նա շռնդալից ծիծաղում էր, հայտարարելով, թե այդպիսի զվարճալի խաղ կյանքումը տեսած չկար։
― Ահա երկու կրկնակ, և խաղն ավարտված է, ― շատ խոժոռ դեմքով ասաց միստր Չիթլինգը՝ բաճկոնի գրպանից մի կես կրոնանոց դուրս բերելով։ ― Քեզ նման մարդ ես երբեք տեսած չկամ, Ջեկ, դու ամեն ինչում հաղթող ես դուրս գալիս։ Նույնիսկ, երբ մեր թղթերը լավ են, ես և Չարլին նորից ոչինչ անել չենք կարողանում։
― Առավո՞տ, ― ասաց Չարլի Թեյթսը, ― դու պետք է քո կոշիկները գիշերվանից հագնես, ամեն մի աչքիդ մի֊մի հեռադիտակ դնես և մի հատ էլ ուսիդ կախ տաս, որպեսզի հավասարվես նրա հետ։
Միստր Դոքինզը, իր հասցեին շռայլված այս հաճելի հաճոյախոսությունները ընդունեց շատ փիլիսոփայորեն և առաջարկեց տեղում գտնվող որևէ ջենթլմենի բախտը խաղաթղթերով գուշակել, փախրենը փոխարենը պահանջելով յուրաքանչյուրից մի շիլինգ։ Տեսնելով, որ կոչին ոչ ոք չի արձագանքում, և ծխամորճի ծխախոտը մինչ այդ վերջացած լինելով, նա վերցրեց այն կավճի կտորը, որը նրան ծառայել էր որպես դրամանիշ խաղերը հաշվելու համար, և, տարօրինակորեն զիլ ձայնով սուլելով, սկսեց, իբրև զվարճութուն, սեղանի վրա Նյուգեյթյան բանտի ընդհանուր հատակագիծը գծել։
― Ինչ բթամիտն ես, Թոմ, ― ասաց Ստահակը երկարատև լռությունից հետո խոսքն ուղղելով միստր Չիթլինգին։ ― Ի՞նչ ես կարծում, նա ի՞նչ է մտածում, Ֆեգին։
― Իհարկե, ― պատասխանեց Հրեան։ ― Դու Չարլիին ուշք մի դարձնի, սիրելիս, դու Չարլիին ուշք մի դարձնի։ Բեցին հիանալի աղջիկ է։ Հետևիր նրա խորհուրդներին, Թոմ, և դու մեծ հարստություն կդիզես։
― Ես միշտ էլ հետևում եմ նրա խորհուրդներին, ― պատասխանեց միստր Չիթլինգը։ ― Եթե նրա խորհուրդներին չհետևեի, չէի բանտարկվի։ Բայց գործը ձեզ համար բարեհաջող դուրս եկավ, այանպես այնպես չէ՞, Ֆեգին։ Վերջ ի վերջո, վեց շաբաթ բանտարկությունը ի՞նչ մի մեծ բան է որ։ Ուշ կամ կանուխ՝ մի օր բանտարկվելու էի, իսկ դա ինչո՞ւ չլիներ ձմռանը, երբ մարդ այնքան էլ տրամադիր չէ դրսում ման գալու, ճիշտ չէ՞, Ֆեգին։
― Ա՜հ, ի՞նչ խոսք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան։
― Դու կհամաձայնեի՞ր նորից բանտարկվել, Թոմ, ― հարցրեց Ստահակը, աչքով անելով Չարլիին և Հրեային, ― եթե Բեթը այդ վտանգից զերծ լիներ։
― Ես ուզում եմ ասել, որ չպետք է հրաժարվեի, ― պատասխանեց Թոմը զայրացած։ ― Ինձնից բացի ո՞վ այդպիսի բան կասեր, հետաքրքրիր հետաքրքիր է իմանալ։
― Ոչ ոք, սիրելիս, ― պատասխանեց Հրեան, ― բացարձակապես ոչ ոք, Թոմ։ Ես քեզնից բացի, ոչ ոքի չեմ ճանաչում, որը սիրահոժար ենթարկվեր այդ պատժին։ Նրանցից և ոչ մեկը այդ բանը չէր անի, սիրելիս։
― Ես կարող էի ազատվել, եթե Բեցիի մասին հայտնեի, մի՞թե չէի կարող, Ֆե՛գին, ― զայրացած շարունկեց շարունակեց խեղճ թանձրամիտ ապուշը։ ― Մի խոսք իմ կողմից, և ամեն ինչ վերջացած կլիներ, այնպես չէ՞, Ֆե՛գին։
― Անշո՛ւշտ, սիրելիս, անշո՛ւշտ, ― պատասխանեց Հրեան։
― Տեսնեմ, ― ասաց վաճառականը մտածելով։ ― Այո՛, որքան ես գիտեմ, երևի մի վեց֊յոթ հոգի մտան այնտեղ։ Բայց չեմ կարծում, որ քո բարեկամը այնտեղ լինի։
Իակ Իսկ Սա՞յքսը, ― հուսահատ արտահայտությամբ հարցրեց Հրեան։
― Non istwentusistventus, ինչպես փաստաբաններն են ասում, ― պատասխանեց փոքրիկ մարդը, գլուխը թափահարելով և զարմանալիորեն խորամանկ տեսք ընդունելով։ ― Իմ գծով որևէ վաճառելու բան ունե՞ս այս գիշեր։
― Ոչ մի բան, ― ասաց Հրեան հեռանալով։
«Հաշմո՞ց «Հաշմո՞ց» ես գնում, Ֆե՛գին, ― հետևից կանչեց փոքրիկ մարդը։ ― Սպասի՛ր, վատ չէր լինի քեզ հետ մի քանի բաժակ կոնծել։
Բայց քանի որ Հրեան ետ նայեց և ձեռքի յուրահատուկ շարժումով հասկացրեց, թե նախընտրում էր մենակ լինել, և, մանավանդ, քանի որ փոքրիկ մարդը այնքան էլ հեշտությամբ չկարողացավ պոկվել աթոռից, «Համշոցը» «Հաշմոցը» միառժամանակ զրկված մնաց միստր Լայվլիի ներկայությունը վայելելու շնորհից։ Մինչև նա վեր կացավ, Հրեան արդեն անհետացել էր․ միստր Լայվլին, հուսալով, թե կարող է նրան տեսնել, ոտքի մատների վրա ապարդյուն կանգնելուց հետո դարձյալ կծկվեց փոքրիկ աթոռին և դիմացի խանութից ինչ֊որ լեդիի հետ գլխի նշանակալից մի շարժում փոխանակելով, որի մեջ կասկածը և անվստահությունը բացահայտորեն միախառնված էին, ետ վերցրեց կիսատ թողած ծխամորճը և սկսեց մտախոհ ծխել։
Երեք «Հաշմոցը» կամ ավելի շուտ «Հաշմոցները» հաստատությունը այդ անունով էր ծանոթ յուր հաճախորդներին, այն պանդոկն էր, որտեղ արդեն մի անգամ տեսել ենք միստեր Սայքսին և իր շանը։ Ֆեգինը վաճառասեղանի առաջ նստած մարդուն միայն նշանակալից գլխով անելով, ուղիղ վերև բարձրացավ, բաց արավ ինչ֊որ սենյակի դուռը, աննկատ ներս սահեց, ձեռքով աչքերը ստվերեց և, ասես հատկապես մեկին որոնելով, մտահոգությամբ նայեց շուրջը։
Երբ Ֆեգինը անաղմուկ ներս սպրդեց, ամենքը բարձրագոչ աղաղակներով երգի պատվերներ էին տալիս։ Փոթորիկը հանդարտվելուց հետո մի ինչ֊որ դեռատի լեդի խմբին հյուրասիրեց չորս քառյակից բաղկացած մի պարերգով, իսկ նվագակցող ջենթլմենը յուրաքանչյուր քառյակից հետո եղանակը ծայրեծայր նվագեց հնարավոր եղածի չափ բարձրաձայն։ Այնուհետև նախագահը ինչ֊որ վճիռ արձակեց, և նրա աջ ու ձախ կողմում նստած պրոֆեսիոնալ ջենթլմենները, որոտընդոստ ծափահարությունների տակ, ինքնակամորեն զուգերգեցին։
Հետաքրքրիր էր դիտել որոշ դեմքեր, որ խմբի միջից զատորոշվում էին։ Ահա ինքը՝ նախագահը՝ (գինետան տերը), բիրտ, անտաշ, ծանրամարմին մի մարդ, որ երգերի կատարման ընթացքում աչքերը դես ու դեն էր ոլորում և, այնպես ձևացնելով իբրև թե անձնատուր է զվարճության, ամեն ինչ տեսնում և սուր ականջներով ամեն բան լսում էր։ Նրա կողքին նստած էին երգիչները, որոնք խմբի գովասանքներն ընդունում էին պրոֆեսիոնալ անտարբերությամբ, հերթականությամբ վերցնելով իրենց մատուցված տասներկու ջրախառն ըմպելիքներով լիքը բաժակները։ Այդ աղմկարար հիացողների դեմքերին որքա՜ն բացահայտ կերպով արտացոլված էր նրանց մեղսալից կյանքի պատկերը, և ինչպիսի՜ նողկանք էր զգում մարդ, դիտելով այդ դեմքերի գարշելի արտահայտությունը։ Խորամանկության, բրտության և ստախոսության մարմնացումն էր այդ հարբեցողների ողորմելի ոհմակը, որի մի մասը, ավա՜ղ, կանայք էին։ Կանայք, որոնց մի մասի մոտ, համարյա քո հայացքի տակ հալվելով դեռևս համենում էր վաղեմի թարմության ստվերը․ ոմանք բոլորովին կորցրած իրենց սեռի հատկանիշները, ներկայանում էին ոճրի և գարշելի արարքների կենդանի մի հուշարձան։ Մի քանիսը դեռահաս աղջիկներ էին, մյուսները՝ դեռատի կանայք, բայց բոլորը, հասունության շեմքին հասած ողորմելի արարածներ։
Այս սարսափելի տեսարանը բոլորովին չանհանգստացրեց Ֆեգինին։ Նա միայն հայացքը հետաքրքրությամբ սահեցրեց բոլոր դեմքերի վրայով, բայց կարծես չգտավ այն մեկին, որին հատկապես որոնում էր։ Վերջապես հաջողվելով նախագահի աթոռին նստած մարդու ուշադրությունը գրավել, նա ձեռքի թեթև շարժումով դուրս հրավիրեց նրան և ինքն էլ սենյակից դուրս սպրդեց այնպես անշշուկ, ինչպես եկել էր։
― Ո՛չ մի լուր, ― պատասխանեց պանդոկապետը, որովհետև այդ նա էր։ ― Մինչև ամեն ինչ ապահով չլինի, նա տեղից չի շարժվի, վստա՛հ եղիր։ Այժմ այդ կողմերը լիքն են հետախույզներով, հետևաբար, եթե նա փորձեր ճանապարհվել, անմիջապես առիթ կտար կասկածի։ Բարնիի մասին ամենևին չմտահոգվես․ եթե որևէ վատ բան պատահած լիներ, ես իմացած կլինեի։ Ես քեզ հետ գրազ կգամ, որ Բարնին ճիշտ է վարվում։ Դու այդ մասին անհոգ կաց։
― Ւսկ նա այս գիշեր կլինի՞ այստեղ, ― հարցրեց Հրեան, առաջվա նման շեշտը նորից դերանվան վրա դնելով։
Մոնքսի՞ մասին է խոսքը, ― հարցրեց պանդոկապետը վարանելով։
― Կամա՜ց, ― շշնջաց Հրեան։ ― Այո՛։
― Քո կարծիքն ի՞նչ է․ Բիլլը հիմա որտե՞ղ կլինի, սիրելիս։
Աղջիկը համարյա անհասկանալի ինչ֊որ բաներ քրթմնջաց, թե չգիտե, և նրա խեղդուկ ձայնից զգացվեց, որ արտասվում է։
― Նույնպես և տղան, ― շարունակեց Հրեան, նրա դեմքը տեսնելու համար մեծ ճիգ գործադրելով։ ― Խե՜ղճ երեխա։ Նրան թողել են փոսի մեջ։ Պատկերացրու, Նե՛նսի, նրա վիճակը։
― Ինչե՜ր ես լսում, ― կրկնեց Ֆեգինը զայրույթից գլուխը կորցրած։ ― Երբ այդ տղան ինձ համար արժե հարյուրավոր ֆունտեր, հիմա՞ր եմ, ինչ է, որ կորցնեմ այն բոլորը, որ բախտը գցել է իմ ճանապարհին, կամ զոհ գնամ մի խումբ հարբածների քմահաճույքին, որոնց կարող եմ ոչնչացնել իմ մատի մի շարժումով։ Եվ ես շղթայված լինեմ իսկական մի սատանայի, որը միայն կտակն է պահանջում, և ի զորու է ա֊անելու․․․
Ծերը հուզմունքից հևալով կակազեց և հարմար բառը գտնելու համար մի րոպե կանգ առավ, բայց հենց այդ րոպեին անդրադառնալով իր արածին, իսկույն կասեցրեց իր զայրույթի հորձանքը և փոխեց իր ամբողջ վարվելակերպը։ Բռունցք կազմած ձեռքերը, որ օդն էին հարվածում, հանկարծ թուլացան, լայն բացված աչքերը կորցրին իրենց փայլը, զայրույթից կապտած դեմքը գունաթափվեց, և ծերունին, կծկվելով մի աթռի աթoռի վրա, սկսեց սարսափից դողալ, մտածելով, թե գուցե իր իսկ բերանով բացատրել էր մի ինչ֊որ թաքնված սրիկայություն։ Կարճ լռությունից հետո, համարձակություն ձեռք բերելով, շուռ եկավ և իր զրուցակցին նայեց։ Աղջիկը նստած էր նույն անտարբեր ու մտացրիվ վիճակով, ինչպես նրան գտել էր, երբ առանց զգուշացման ներս էր մտել։ Այս երևույթը Հրեային մի քիչ սրտապնդեց, բայց առավել ևս վստահ լինելու համար, որ նա չէր օգտվել իր անզգույշ արտահայտություններից, և իր սովորական ձայնով կռկռաց․
― Նենսի, սիրելի՜ս, դու իմ ասածները լսեցի՞ր, սիրելի՜ս։
― Ավելի վատ գործերի մղելու համար ես որևէ կերպ չէի կարող ազդել նրա վրա, ― շարունակեց Հրեան՝ մտահոգ դիտելով իր զրուցակցի դեմքը։ Ես անզոր էի նրա վրա։ Ոչնչով չէի կարող վախեցնել նրան, իսկ դա կարևորագույն ազդակն է սկզբնական շրջանում, այլապես մեր ամբողջ աշխատանքը կորած է։ Ուրեմն ի՞նչ էր մնում ինձ անել։ Ուղարկել նրան Ստահակի և Չարլիի՞ հետ։ Այդ արդեն լինելու բան չէր։ Ես դողում էի մեր բոլորիս համար։
― Այս գործում ես բոլորովին մեղք չունեմ, ― նկատեց Մոն քսը։Մոնքսը։
― Իհարկե, իհարկե, սիրելիս, ― շարունակեց Հրեան, ― և դրա համար չեմ էլ վիճում այժմ, որովհետև, եթե այդ դեպքը պատահած չլիներ, գուցե դու երբեք տեսած չլինեիր տղային, և այս հայտնաբերումը տեղի չունենալով, այդպես էլ չիմանայիր, թե քո որոնածը հենց այդ տղան էր։ Ինչ արած։ Ես նրան վերադարձրի քեզ այդ աղջկա միջոցով, բայց այս անգամ էլ նա սկսեց տղային պաշտպանել։
― Ի՞նչ բան, ― ճչաց Հրեան՝ երկու թևերով ամուր փաթաթվելով երկչոտին, երբ նա վեր թռավ տեղից։ ― Որտե՞ղ։
― Ահա՛ այնտեղ, ― պատասխանեց Մոնքսը՝ լայն բացված աչքերով սևեռուն նայելով դեմի պատին։ ―Ստվե՜րը։ ― Ստվե՜րը։ Ես տեսա վերարկու և գլխանոց հագած մի կնոջ ստվեր, որ արագորեն սահեց միջանցքով։
Հրեան բաց թողեց նրան, և նրանք խուճապահար դուրս վազեցին սենյակից։ Քամու հոսանքից հալածված մոմը դեռ մնում էր իր տեղում։ Այդ մոմի լույսի տակ նրանք տեսան միայն ամայի աստիճանները և միմյանց գունատ դեմքերը։ Ուշադիր ականջ դրին։ Ամբողջ շենքում խոր լռություն էր տիրում։
― Երդվում եմ, աչքովս տեսա, ― դողալով պատասխանեց Մոնքսը։ ― Նա թեքվեց դեպի առաջ, երբ սկզբում տեսա, իսկ երբ խոսեցի՝ նա լուծվեց խավարում։
Հրեան արհամարհանքով նայեց իր զրուցակցի գունատ դեմքին և, առաջարկելով հետևել իրեն, եթե ցանկանում է, սկսեց աստիճաններով վեր բարձրանալ։ Նրանք ման եկան այդ հարկի բոլոր սենյակները։ Ցուրտ, մերկ ու դատարկ սենյակներ էին դրանք։ Ապա նորից իջան ներքևի միջանցքն ու այնտեղից գնացին ներքնահարկում գտնվող մառանները։ Ցածրիկ պատերը ծածկված էին կանաչ բորբոսով, խխունջների և կողինջների փայլուն հետքեըը հետքերը շողում էին մոմի լույսի տակ։ Բայց ամեն կողմ մեռելային լռություն էր տիրում։
― Այժմ ի՞նչ է քո կարծիքը, ― ասաց Հրեան, երբ նորից միջանցք վերադարձան։ ― Մեզ չհաշված, ամբողջ բնակարանում ոչ ոք չկա բացի Թոնիից և տղաներից։ Իսկ նրանցից երկյուղ չկա։ Տե՛ս։
Այդ բանը ապացուցելու համար Հրեան գրպանից հանեց երկու բանալի և բացատրեց, որ առաջին անգամ սանդուղքներով ցած իջնելիս, նա դուռը կողպել էր նրանց վրա, որպեսզի որևէ ինքնակոչ հյուր չխանգարեր իրենց խոսակցությունը։
Այս նոր փաստարկումը միստր Մոնքսին տարակուսանքի մատնեց։ Երբ ամեն տեղ որոնելուց հետո ոչինչ չէին կարողացել հայտնաբերել, նրա առարկությունները աստիճանաբար ավելի ու ավելի կորցրին իրենց ուժգնությունը, և այժմ, մի շարք ահավոր քրքիչներ քրքիջներ արձակելով, խոստովանեց, որ այդ բոլորի համար հանցավոր էր միայն իր գրգռված երևակայությունը։ Բայց, հանկարծ տեսնելով, որ ժամը արդեն մեկն է, նա մերժեց խոսակցությունը շարունակելու առաջարկը։ Եվ այսպես, երկու մտերիմ բարեկամներ բաժանվեցին։
Վստահելի
1396
edits