Բայց դա իմ վերջին փորձությունը չէր։
Մաքսային ստուգումից հետո, մենք շարունակեցինք ճանապրհը ճանապարհը և շուտով մոտեցանք ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԿԵՏ ցուցանակով դռանը։
Սմերչևը ներողություն խնդրեց և ասաց, որ սանիտարական մշակումը չափազանց անհրաժեշտ է ինձ համար, քանի որ Մոսկորեպում ընդունված են խստագույն միջողառումներ միջոցառումներ թշնամական օղակներից էպիդեմիական հիվանդությունների մուտքը կանխելու համար։
Իսկրինա Ռոմանովնան առաջարկեց վերցնել արժեքավոր իրերս պահպանման համար և ես նրան տվեցի թեթևացած «դիպլոմատը», ժամացույցը և դրամապանակը։
Կոմպիսները մնացին դռան ետևում, իսկ ես մտա ներս։ Պարզվեց, որ այնտեղ փայտյա երկար նստարաններով բաղնիքի նախասրահ էր։ Անկյունում, նստարաններից մեկի վրա, հանվում էին արդեն տեսածս շոգե֊անտառատարի վարորդները և շատ բարեկամաբար խոսում էին մաքուր նախնական լեզվով, ամեն րոպե հիշելով Գենիալիսսիմուսին Գենիալիսիմուսին և նրա մորական գծով բոլոր բարեկամներին։
Վարորդներից մեկի մեծ մատը փաթաթված էր սև իզոլյացիոն մեկուսիչ ժապավենով։
Նայելով վարորդներին, ես էլ սկսեցի հանվել։ Տարօրինակ է, բայց չնայած դրսի շոգին, այստեղ այնքան ցուրտ էր, որ մարմինս անմիջապես սկսեց կապտել և պատվել սագի մաշկով։
Սպիտակ խալաթով կինը ձանձրանում էր փայտյա միջնորնի միջնորմի ետևում։
Վարորդները հանձնեցին նրան շորերը, փոխարենը ստացան փայտյա դույլեր և գնացին առաջ։ Ես էլ մոտեցա կնոջը, հանձնեցի շորերս և ստացա դույլ։ Նա թաց էր, լպրծուն և առանց բռնակի։
Մյուս սենյակում նստած էր մի կին մազերը խուզելու մեծ գործիքով, որը երևի նախատեսված էր ոչ թե մարդկանց, այլ ոչխարներին խուզելու համար։ Նա առաջարկեց ինձ կտրել մազերս։ Ես նստեցի փակվելով թասով, և խնդրեցի սարքել կիսաբոկս։ կիսաբոքս։ Նա առանց պատասխանելու և առանց ծածկելու ինձ, միանգամից մի լայն ակոս արեց գլխիս մեջտեղում։
― Մադամ, ― վեր թռա ես։ Այդ ի՞նչ եք անում։ Դուք ինչ է գժվե՞լ եք։ Ես խնդրեցի սարքել կիսաբոքս։
Ես անցա առաջ և շուտով հայտնվեցի ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ԼՎԱՑՈՒՄԻ ԴԱՀԼԻՃ ցուցանակով դռան առաջ։
Ցուցանակի մոտ փակցված էր մի փաստատուղթ, որը կոչվում էր «ԿԱՐԴԱ ԵՎ ՀԻՇԻՐ։ ՀԻՇԻՐ»։ Այնտեղ գրված էր, թե ինչպիսի ինչ կանոններ պետք է պահպանեն լողացողները։ Փաստատուղթը գրված էր վեհ արտահայտություններով և ուներ էպիգրաֆ, որը վերցված էր իբր թե Գենիալիսիմուսի ստեղծագործություններից․ «Մարդու մեջ ամեն ինչ պետք է գեղեցիկ լինի․ և դեմքը, և հագուստը և մարմինը»։
Կանոնները սկսվում էին հաղորդումով, այն ահռելի և անխոնջ հոգատարության մասին, որը օրեցօր իրականցնում են Գենիալիսսիմուսը Գենիալիսիմուսը և իր ղեկավարած պարտիան, կոմունիստական ռեսպուբլիկայի քաղաքացիների հանդեպ։ Այդ հոգատարության արդյունքում ամեն մի կոմունյանին հնարավորություն ստացավ լիովին և կանոնվոր կանոնավոր կերպով բավարարել իր կարիքները մարմնի մակերեսը լվալու լվանալու հարցում։
Բայց ինչպես մշտապես սովորեցնում էր ԳենիալիսսիմուսըԳենիալիսիմուսը, խնայողությունը պետք է դառնա սովորություն, պետք է դառնա մարդու երկրորդ և ինչու չէ, նույնիսկ ամեն մի կոմունյանինի առաջին էությունը։ Պետք է խուսափել ավելորդ շռայլությունից և օգտագործել ջուրը բնական կարիքների սահմանում, որը դժվար չէ հաշվարկել։ Դրա համար պետք է բազմապատկել քաշը՝ կիլոգրամներով, հասակի վրա՝ սանտիմետրորովսանտիմետրերով, ստացված թիվը բաժանել 2145 գործակցին և արդյունքում ստանալ տվյալ ինդիվիդումի համար անհրաժեշտ տաք֊սառը ջրի ծավալը դույլերով։ Ես մի քիչ անհանգստացա, որ պետք է մակերեսս լվանալուց առաջ կատարեմ բարդ, իմ դեպքում անիրական մաթեմատիկական հաշվարկներ, բայց ներկայացված աղյուսակը ինձ հանգստացրեց, այնտեղ ամեն ինչ նախօրոք հաշված էր։ Իմ 165 սանտիմետր հասակի և 78 կիլոգրամ քաշի համար անհրաժեշտ էր ուղիղ վեց դույլ ջուր։
Կանոններում նաև նշաված նշված էր, թե ինչ է արգելվում լողացողներին․
1. Լողանալ արտաքին հագուստով։
― Այդպիսի անվանում կարծես թե չեմ հանդիպել, ― ասաց հաստլիկը։ ― Իսկ դա որտեղ է, շա՞տ հեռու է։
― Այնպես, ― ասացի ես։ ― Մի վաթսուն տարի այստեղից։
Նա նայեց ինձ այնպես, կարծես ես ապուշ եմ և ասաց, որ տարբեր ձեռնարկությունների բաժանումը տղամարդկանց և կանանց համար գույություն ունի միայն թշնամական օղակներում, իսկ այստեղ լիակատար հավասարություն է և տարբերությունը կանանց և տղամարդկանց միջև փաստացի ջնջված է։
Ես ինքնաբերաբար թեքեցի աչքս նրա կողմը և համոզվեցի, որ հաստլիկի մոտ տարբերությունը իսկապես որ հիմնավորաես հիմնավորապես ջնջված էր։
Ներսից՝ մակերեսը լվանալու դահլիճը ոչ մի առանձնապես հետաքրքիր բան իրենից չէր ներկայացնում։ Բաղնիք ինչպես բաղնիք։ Բաղնիքը բաղնիքի նման։ Երկար քարե նստարաններ, պատերի երկայնքով ծորակներ, գոլորշի, ձայների ձայներ, ժխոր։ Տղամարդիկ և կանայք միասին էին լողանում, դա ինձ զարմացնում էր միայն այն պատճառով, որ տեղի էր ունենում Մոսկվայում։ Իսկ սեռերի այդպիսի ազատություն ես տեսել էի դեռ վաթսուն տարի առաջ Երրորդ օղակում։
Դահլիճը մեծ էր, սյունազարդ։ Սյուներից մեկի վրա ես տեսա ուղեցույց, որի տակ գրված էր․ «սեքսուալ ցանկությունների բավարարում՝ անկյունից այն կողմ»։ Չէ, ինչքա՜ն զարմանալի փոփոխություններ են կատարվել այստեղ իմ բացակայության ժամանակ։ Իմիջիայլոց, այդ գրության տակ մեխով փորված էր «ՍԻՄ» բառը։ Ես նորից հիշեցի Սիմիչին և մտածեցի, որ լավ կլիներ բերել նրան այստեղ, այս ընդհանուր բաղնիքը, որպեսզի նա տեսներ, թե այս ամենակուլները ինչեր են մտածել։ Պատկերացնում եմ, թե ինչպես էր նա թքելու։
Ես մի քանի քայլ արեցի այն ուղղությամբ, որ ցույց էր տալիս սլաքը, և իմ առաջ հայտնվեց վարորդների այն զույգը, որոնց ես այսօր արդեն երկու անգամ տեսել էի։ Ձեռքերում պահած պլաստմասսաից պլաստմասայից սարքված ինչ֊որ մուգ հեղուկով բաժակներ, նրանք ակնհայտ վատ մտադրություններով կպչում էին մի նիհարիկ աղջկա, որը, ինչքան էլ տարօրինակ է, համարյա հագնված էր։ Նրա հետաքրքիր տեղը ծածկված էր մոմլաթե տերևով, իսկ կրծքերի վրա ինչ֊որ աստղեր էին։ Չնայած նպատակը սիրախաղն էր, երեքի դեմքն էլ ջղայն էր։
Ես ուզում էի նրանց կողքով անցնել, բայց կապված մատով վարորդը կանգնեցրեց ինձ և հարցրեց․
Վարորդները իրար նայեցին։
― Դե, մենք էլ կարծես թե խմող չենք, ― անվաստահ ասաց մատը կապածը։ Մենք քեզ խմել չենք առաջարկում։
― Իսկ ի՞նչ եք առաջարկում, ― զարմացած հարցրի ես։
Նրանք նորից իրար նայեցին, իսկ աղջիկը ծիծաղեց։
― Այ քեզ բա՜ն, ― զարմացած ասաց մատը կապածը։ ― Ինչ ենք անո՞ւմ, ― ասում է։ ― Դու ի՞նչ է չգիտես, ինչ են անում սրանց հետ, ― ասաց նա և ցույց տվեց աղջկան։ Գնանք այն կողմ, բավարարվենք։
― Երեքով մի կնոջ հե՞տ։ ― Ես չհավատացի ականջներիս։ ― Ախր դա մեղք է։ Ինչպե՞ս կարելի է թույլ տալ այդպիսի այլանդակություն և անամոթություն։ Դուք ապրում եք կոմունիզմի ժամանակ, որին հասնելու համար մարդիկ զոհվում էին փամփուշտներից, վառվում խարույկնրում, սառչում ճահիճներում։
― Եվ դուք այդ բոլորը չեք գնահատում, ― ասացի ես, թքեցի և շարունակեցի ճանապարհս։
― Լսիր, հայրիկ, ― հասավ ինձ մատը կապածը։ ― Ի՞նչ ես տաքացել։ Հո գիժ չես։ Դե մենք ի՜նչ փչացածներ ենք։ Այդ ոչ թե մենք, աղջիկներն են այդպիսին։ Առաջ նրանք, ― նա ցույց տվեց բաժակը, ― այս օճառի կեսն էին վերցնում։ Դա ոչինչ, հարմար էր։ Եվ բավարարվում էինք և լողանում։ Իսկ հիմա երեք բաժակից պակաս չեն վերցնում, դրա համար էլ ստիպված միանում ենք։
Ես անհարմար զգացի, որ ինչ֊որ բան չեմ հասկացել։ Ներողություն խնդրեցի և ասացի, որ իրենց ընդհանուր գործին մասնակցել չեմ կարող, որովհետև առաջինը, կնոջս սովորաբար չեմ դավաճանում, իսկ երկրորդը, օճառ չունեմ, մոռացել եմ ճամպրուկում։ Ինչին վարորդը պատասխանեց, որ օճառային կարիքները այստեղ նույնպես բավարարվում են և ցույց տվեց անկյունում գտնվող փորիկ կրպակը, որտեղ մի գեր պառավ կին, ցանկացողներին տալիս էր օճառով բաժակներ։ Իմ նոր ծանոթի հետ մոտեցանք այնտեղ, ես ստացա իմ բաժակը, հոտ քաշեցի և տվեցի վարորդին։
Ինչպե՜ս էր նա ինձ շնորհակալություն հայտնում։
― Դու, հայրիկ, ― ասաց նա, ― ես տեսնում եմ եկվոր ես և մեր կյանքում ոչինչ չես հասկանում։ Այնպես որ, եթե ինչ֊որ բան պետք լինի, դիմիր ինձ։ Ես յոթերորդ կոմկոլոննայում եմ աշխատում, այնտեղ ինձ բոլորը գիտեն։ Ւմ Իմ նոր անունն է Կոսմիյ, բայց ինձ բոլորը դիմում են որպես Կուզյա, հնի նման։ Այնպես որ եթե քեզ ինչ֊որ բան պետք լինի, կարդան կամ ուրիշ մաս, ես ամեն ինչ կճարեմ։
Շնորհակալություն հայտնելով նրան, ես գնացի ջուր փնտրելու։ Ամենուրեք պատերին և սյուներին կային մոտավորապես այսպիսի ջրից չջնջվող մակագրություններ․
Իհարկե, կարմիր բանակայինը միայն նկար էր, բայց այնպիսի բնական տեսք ուներ, որ նրա հայացքի տակ, ես ինքնաբերաբար կծկվում էի։ Ջրի իմ կարիքը ես բավարարեցի միայն մեկ երրորդ չափով, այսինքն՝ ինձ համար նախատեսված վեց դույլ ջրի չափից օգտագործեցի միայն երկուսը։ Ես մտածեցի, որ այդպիսի խնայողության համար ինձ, միգուցե, նույնիսկ մի ինչ֊որ շքանշան է հասնում։ Սակայն շքանշան ես չպահանջեցի և գնացի դեպի ելք։
Այնտեղ ինձ վերադարձրին իմ հագուստը։ Շոգեխաշումից հետո նա տաք էր։ Պիջակիս կոճակները հալվել էին, բայց շալվարիս շխթայիկը շղթայիկը անվնաս էր, որովհետև նա այն երկաթից էր։
Ընդարձակ և լուսավոր դահլիճում, Ձերժին Գավրիլովիչ Սիրոմախինը շնորհավորեց ինձ լողանալու արթիվ առթիվ և ասաց բաղնիքդ անուշ։ Նա մենակ էր։ Մնացածները, ինչպես նա ասաց, մեկնել էին։
― Դե, թանկագինս, իսկ հիմա վերջին ձևականությունը և գնում ենք հանգստանալու։
Մենք ներս մտանք դռնով, որի վրա գրված էր․ «Րիտուալ կարիքների բավարարության կաբինետ»։ Ես վախեցա, որ այնտեղ նորից ինչ֊որ անպարկեշտ բան կլինի, բայց սխալվեցի։
Երկար սեղանի առաջ, բարձր մեջքերով աթոռների վրա, Գենիալիսսիմուսի Գենիալիսիմուսի մեծ դիմանկարի տակ, նստած էին երեք հաստլիկ կանայք, երեքն էլ գեներալական կոչումներով։ Երևի նրանք ներկայացնում էին ինչ֊որ դատարան։ Նրանց տեսքը շատ խիստ էր, բայց ամենա մեծը ամենամեծը (նա նստած էր մեջտեղում) նույնիսկ ասաց ինձ արդեն ծանոթ կոմպլիմենտը, որ տարիքիս համեմատ շատ լավ եմ պահպանվել։
Սակայն նա նորից խստացավ և հաղորդեց ինձ, որ նախքան ես ոտք կդնեմ Մոսկորեպի սուրբ տարածքը, պետք է կոմունիստական ռեսպուբլիկայի քաղաքացու երդում տամ։
― Կրկնեք իմ ետևից, ― հրամայեց նա։
― Ամբողջ երդումը ես իհարկե, չեմ հիշում։ Հիշում եմ միայն, որ այն սկսվում էր շնորհակալական արտահայտություններով Գենիալիսսիմուսին Գենիալիսիմուսին ինձ ընձեռված պատվի համար։ Որպես կոմունիստական քաղաքացի, ես պետք է պահպանեի խիստ կարգապահություն աշխատանքում, կենցաղում և հասարակական կյանքում, կատարեի և գերակատարեի աշխատանքային հանձնարարությունները, պայքարեի համատարած տնտսեման և ուտիլիզացիայի համար, սրբորեն պահպանեի պետական, հանրային և մասնագիտական գաղտնիքները, սերտորեն համգործակցեի պետական անվտանգութայն անվտանգության օրգանների հետ, հայտնելով նրանց ինձ հայտնի դարձած հակակոմունիստական դավադրությունների, գործողությունների, խոսքերի կամ մտքերի մասին։
Համարյա ամբողջ նախորդ մասը ես հնազանդ կրկնում էի, բայց այստեղ կանգ առա և նայեցի դատավորներին։
― Ինչ եք ասում, ― հանգստացրեց նա ինձ։ ― Մատնություն գրելը շատ ավելի հեշտ է։ Ոչինչ պետք չէ հնարել, ինչ լսել եք, այն էլ գրում եք։ Ով որտեղ ինչ անեկդոտ է պատմել, ով ինչպես է այդ անեկդոտը ընդունել։ Դա շատ հասարակ բան է։
― Ձեր Ձեզ համար, միգուցե հեշտ է, ― բռնկվեցի ես, ― իսկ ինձ համար ոչ։ Ես անցյալ կյանքում էլ մատնիչ չեմ եղել, իսկ հիմա առավել ևս չեմ լինի։
Երեք կինն էլ հայացքներ փոխանակեցին։
― Ձերժին Գավրիլովիչ, ― զայրացած ասաց գլխավորը։ ― Այս ինչ անհաս կոմսոր եք դուք մեզ մոտ բերել։ Ինչո՞ւ դուք նրան նախօրոք չեք մշակել։ Սկզբից զրուցեք նրա հետ, հետո երբ կհամոզեք, այն ժամանակ մենք նրան նորից կլսենք։
Ես տեսա, որ Ձերժինը շփոթված է։ Երբ մենք նորից դահլիճում հայտնվեցինք, նա բռնեց ձեռքս և քարշ տվեց մի անկյուն։
― Դուք խելագարվել եք, թանկագինս, ― շշնջաց նա, վախվորած շուրջը նայելով։ ― Դուք ի՞նչ եք անում ինձ հետ։ Մի՞թե կարելի է այդպիսի խոսքեր ասել։
― Իսկ ի՞նչ մի առանձնապես բան եմ ասել, ― հարցրեցի ես։
― Մի՞թե դուք նույնիսկ չեք հասկանում ինչ եք ասել։ Դուք հրապարակայնորեն մերժեցիք աշխատել օրգանների հետ և արտասանեցիք «լրտեսել» բառը։ Ես նույնիսկ չգիտեմ, որտեղ եք այն լսել։ Դա հնացած, անպետք բառ է։ Մեզ մոտ, իհարկե, ազատություն է, բայց ողջամիտ սահմաններում։ Այդպիսի բառերի համար, ոչ միայն թշնամական օղակներում, այլ նաև մեզ մոտ են պատժում։ Այնպես որ եկեք վերադառնանք այնտեղ, և խնդրում եմ առանց անակնկալների։
― Ոչ, ― հաստատակամ ասացի ես։ ― Դուր է գալիս դա ձեզ, թե ոչ, բայց ես եկել եմ այստեղ, ոչ նրա համար, որ ինչ֊որ մեկին հետևեմ։
― Օ՜, Գենա, ― մրթմրթաց նա։ ― Ինչքան խորն են նստած ձեր մեջ սոցիալիստական նախապաշարումները։ Մի՞թե դժվար է կրկնել ինչ֊որ բառեր։ Դա միայն ձևականություն է և ուրիշ ոչինչ։ Կերդվեք, որ մատնելու եք, իսկ ինքներդ դա չեք անի։ Կամ կգրեք կեղծ մատնություններ և կհանձնեք անձամբ ինձ։ Իսկ ես նրանք դրանք կպահեմ մի հեռու տեղ։
― Դե գիտեք ինչ, ― զայրացա ես։ ― Դուք ինձ ո՞ւմ տեղն եք դրել։ Եթե ձեր կոմունիզմը այդպիսին է, որ առանց մատնությունների ոչ մի կերպ հնարավոր չէ, ապա ես ձեր Մոսկովյան րեպայում, չեմ ցանկանում մնալ նույնիսկ մի ավելորդ ժամ։ Ես անհապաղ վերադառնում եմ ինձ մոտ Շտոկդորֆ։
― Գնացեք, ― ասաց նա հանկարծ բարկանալով։ ― Հիմա ես կասեմ, որ վերադարձնեն ձեր բոլոր իրերը և կարող եք մեկնել։ Եթե ձեր համար հետաքրքիր չէ տեսնել, ինչպես ենք մենք ապրում․․․ Չէ՞ որ ձեզ հենց դա է պետք։ Դուք սովոր եք ձեր վեպերը հնարել, ուրեմն մեր մասին էլ կարող եք գրել տարբեր անհեթեթություններ և հեքիաթներ։ Այնպես որ մեզ դրանով չես զարմացնի։ Մեզ ինչպես ասես չեն զրպարտել։ Այնպես որ մի հատ ավել, մի հատ պակաս․․․
Նա շուռ եկավ դեպի պատուհանը նեղացած և վշտացած։
― Դե լավ, ― ասացի ես։ ― Սատանան ձեզ հետ։ Ես զիջում եմ։ Բայց սա կլինի վերջին անգամ։
― Ապրես, ― Սիրոմախինը նույնիսկ ուրախությունից թռչկոտեց։ ― Ես գիտեի, որ դուք խելացի մարդ եք և ճիշտ որոշում կընդունեք։ Իսկ ինչ վերաբերվում վերաբերում է այդ մատնություններին, ապա ես ձեր ձեզ համար մի գաղտնիք բացեմ․ գրելու համար թուղթ չկա։ Մեզ մոտ Մոսկորեպում թղթի հետ․․․ ― նա ձեռքը տարավ կոկորդին․․․ դրությունը անհույս է։