Ես բռունցքով տվեցի նրա քթին և ինքս ոռնացի անմարդկային ձայնով՝ նրա մռութը սարքված էր աղյուսից։
==Ինչպիսին էր մայրիկի բուրմունքը==
Դե, պատմեք, ― խստորեն ասաց ինձ Իսկրինա Ռոմանովնան, երբ մենք վերադարձանք հյուրանոց։ Ինչպես՞ դուք ընկաք վնուբեզ։ Ի՞նչը տարավ ձեզ այնտեղ։
Ես շատ անհարմար էի զգում։ Ձեռք տալով ջարդված քթիս, ես ասացի, որ ուզում էի միայն մի քիչ զբոսնել։ Սեփական աչքերով տեսնել, թե ինչպես են ապրում հասարակ կոմունյանները։
― Բայց ինչպե՞ս ձեզ դուրս թողեց հերթապահը։
Նա ինձ դուրս չի թողել։ Նա ուղղակի քնած էր և ես կամացուկ անցա նրա կողքով։
Ինչպես թե քնած էր, ― վրդովվեց Իսկրինան։ Ահա թե ինչի է բերում անզգոնությունը։ Ոչ, այդպիսիները տեղ չունեն Մոսկորեպում։
Բայց նա մեղավոր չէ, ― բացականչեցի ես, վախեցած, որ նրան վատություն արի։ Նա միգուցե հոգնել էր գիշերվա ընթացքում և ննջել։ Իսկ ես շատ կամաց էի քայլում։ Ես նույնիսկ կոշիկներս հանեցի, որպեսզի նա ոչինչ չլսի։
Կոշիկների մասին, ես իհարկե խաբեցի։
― Դե լավ, պատմեք, թե ինչ եղավ հետո։ ― Իսկրինան նստեց բազկաթոռի մեջ և դատավորի նման, խիստ հայացքով նայում էր ինձ։
Ես պատմեցի այն ամենը ինչ եղել էր։ Բակի հերթի և օտար լեզու հասկացող տիկնոջ հետ վեճի մասին, Գենիալիսիմուսի հուշարձանների, Պրեկոմպիտի մասին։
Իսկ ի՞նչ էիք անում դուք Սիրո Պալատում։
Ես շփոթվեցի։
Դե ահա, ― ասացի ես, ― դուք անպայման ուզում եք ամեն ինչ իմանալ։ Բանն էլ հենց նրանում է, որ ես այնտեղ ոչինչ էլ չեմ արել։ Որովհետև ոչ ոք չկար, որ անեի։ Ւսկ այդպիսի ինքնասպասարկմամբ, ես նույնիսկ մանկությունում չէի տարվում։ Իսկ իմ հասակում, դրա մասին նույնիսկ մտածելն է տհաճ։
― Իսկ ձեզ ոչ ոք չէր ստիպել, ― ասաց նա կտրուկ։ ― Արդեն այն բանից, թե ինչպես ձեզ դիմավորեցին, պետք է հասկանայիք, որ շատ ավելիին կարող եք սպասել։ Այդ տեղերը, որտեղ դուք եղաք, նախատեսված են ընդհանուր կարիքներ ունեցող կոմունյանների համար։ Իսկ ձեզ համար, Գերագույն Հնգանկյունի որոշումով ընդունված է բարձր կարիքների ապահովում։
― Շնորհակալություն, ― ասացի ես սառը։ ― Բայց եթե ուզում եք իմանալ, ես դեմ եմ անհավասարությանը։ Եթե ես հայտնվել եմ այստեղ, ապա չեմ ուզում արտոնություններ, ուզում եմ լինել ինչպես բոլորը։
― Բայց ինչ հետամնացն եք դուք, ― բացականչեց նա սրտանց։ ― Ի՞նչ է նշանակում, ինչպես «բոլորը»։ Ի՞նչ անհավասարության մասին եք դուք խոսում։ Մեզ մոտ բոլորը հավասար են։ Ամեն մի կոմունյանին ծնվում է ընդհանուր կարիքներով։ Բայց հետո, եթե ինքնազարգացումով է զբաղվում, կատարում է արտադրական հանձնարարությունները, պահպանում է կարգապահությունը, լայնացնում է իր շրջահայացքը, այն ժամանակ, բնականաբար, նրա կարիքները շատանում են և հաշվի առնվում։ Ընդհանրապես, ես տեսնում եմ, որ մեր կայնքը բացարձակապես անհասկանալի է ձեր համար և ավելի լավ է, առայժմ մենակ ման չգաք։ Առավել ևս, որ դուք պետք է նախապատրաստվեք ձեր հոբելյանին։
― Դե ինչ եք կպել ինձ այդ հոբելյանով, ― բարկացա ես։ ― Ես չեմ ուզում ոչ մի հոբելյան։ Դուք լավ գիտեք, որ իրականում, ես հարյուր տարեկան չեմ, որ տարիքս շատ ավելի փոքր է։
Այո, իհարկե, դուք շատ ավելի երիտասարդ եք երևում, ― համաձայնվեց նա։ ― Բայց միևնույն է լրանում է ձեր հարյուր տարին։ Վաղը Գերագույն Հնգանկյունը կհրապարակի իր հրամանագիրը, ձեր հոբելյանի համաժողովրդական նշման մասին։ Դա մեծագույն քաղաքական նշանակության միջողառում կլինի։ Իսկ դուք այդքան թեթևամտորեն եք ձեզ պահում։ Դրա համար Ստեղծագործական կոմիտեն ինձ հանձնարարություն է տվել տեղափոխվել ձեր մոտ և ինտենսիվ կերպով անհատական ուսուցում անց կացնել ձեզ հետ։
Ես անվստահությամբ նայեցի նրան։
― Չհասկացա, ― ասացի ես։ Ի՞նչ է նշանակում տեղափոխվել։ Դուք ինչ է ուզում եք ասել, որ պետք է ապրեք ինձ հետ նույն համարո՞ւմ։
― Այո, ― ասաց նա։ ― Համենայն դեպս այնքան ժամանակ, մինչև դուք ինքնուրույն կողմնորոշվել կարողանաք։ Այստեղ երկու հոգու համար, բավականին տեղ կա։
― Տեղը իհարկե հերիք է։ Բայց ասեք մեկն ու մեկին, որ ինձ համար այստեղ ծալովի մահճակալ դնեն։
Ի՞նչու, ― զարմացավ նա։ ― Այս մահճակալը բավականին լայն է։ Ես հույս ունեմ , դուք շատ բարձր չե՞ք խռմփացնում։
― Չգիտեմ, ― ասացի ես անվստահ։ Սովորաբար ոչ, բայց․․․ Լսեք, ― ասացի ես հուզվելով։ Համենայն դեպս ես ինչ֊որ բան չեմ հասկանում։ Դուք կարող եք համարել ինձ հարյուր տարեկան զառամյալ ծերունի, բայց ես չեմ կարող քնել նույն անկողնում կնոջ հետ, ինչպես անզգա փայտի կտոր։ Ինձ մոտ կարող են ծագել տարբեր․․․ չգիտեմ ինչպես ասել ցանկություններ․․․ մի խոսքով ես ոչ մի բան չեմ կարող երաշխավորել։
Նրան ճանաչելուցս ի վեր նա առաջին անգամ ծիծաղեց և ասաց, որ ես ոչ միայն հետամնաց, այլև հիմար մարդ եմ։ Բնականաբար, ինձ հետ նույն անկողնում քնելով, նա չի պատրաստվում ենթարկել ինձ անտանելի փորձությյան։ Ընդհակառակը, Ստեղծագործական կոմիտեն նրան խորհուրդ է տվել կատարել ինձ մոտ ի հայտ եկած բոլոր ցանկությունները։
― Իմիջիայլոց, ասաց նա գործնական տեսքով, ― երևի թե այդ առումով, դուք նույնպես ստիպված կլինենք շատ բան սովորել։ Ձեր պատկերացումները սեքսի մասին, կարծում եմ, նույնքան հետամնաց են, ինչպես և մյուս բաներում։
― Հնարավոր է, ― համաձայնվեցի ես շփոթված։ Նրանք իհարկե հետամնաց են։ Իսկ դուք ինչ է, կարող եք քնել ում հետ ասես և նույնիսկ դրանից հաճո՞ւյք ստանալ։
Ինձ թվաց, որ իմ հարցը նրան վիրավորեց և տհաճություն պատճառեց։
― Ում հետ պատահի չեմ քնում, ― ասաց նա, միայն ղեկավարության որոշումով։
Իսկ դրանից հաճույք եմ ստանում այնքանով, որքանով ամեն մի հասարակական օգուտ բերող աշխատանքից։
Ազնվորեն ասած, ես շատ հուզվեցի։ Սկսեցի ման գալ սենյակում և մտածել, ինչպես դրան վերաբերվել։
Ինքս՝ երբեք այդպիաի հասարակական աշխատանքից չեմ հրաժարվել։ Բայց համենայն դեպս, կան ինչ֊որ հասկացություններ ամուսնական հավատարմության մասին։ Ես, միգուցե, այնքան էլ չեմ դիմադրել, և Ստեպանիդայի հետ էլ թուլություն ցույց տվի, բայց առանց ծայրահեղ անհրաժեշտության աշխատում եմ չդավաճանել։ Հենց այդ ես աշխատեցի բացատրել։
― Թանկագին Իսկրինա Ռոմանովնա․․․ ― սկսեցի ես։
― Դու կարող ես ինձ դիմել ուղղակի Իսկրա, ― ասաց նա ժպտալով։ ― Կամ նույնիսկ փիսիկ, եթե դա քեզ դուր է գալիս։
Հասկանալի է, ես միանգամից հիշեցի իմ հիմար երազը, որում Սմերչևը փիսիկ էր անվանում կնոջս։
Իսկ ի՞նչ է, այստեղ ձեզ բոլորիդ փիսիկնե՞ր են անվանում։
Իհարկե ոչ բոլորին։ Ուղղակի իմ անունը Իսկրա է։ Իսկրա ― փիսիկ, մի քիչ նման է հնչում։
Ետ ու առաջ քայլելով, ես նոր աչքերով սկսեցի նայել նրան։ Նրա ներս և դուրս ընկած բոլոր ձևերը տեղում էին և ծնկներն էլ արևահար էին և կլոր։ Իհարկե, որպես հավատարիմ ամուսին, ես չպետք է դա տեսնեի, բայց նկատի ունենալով այնպիսի կարևոր կազմակերպության որոշումը, ինչպիսին Ստեղծագործական Հնգանկյունն է, ես չէի կարող չենթարկվել։
― Դե ինչ, փիսիկ, ― ասացի ես անվստահ։ ― Եթե ձեր վրա դրված են այդպիսի պարտականություններ, արի միանգամից սկսենք նրանք իրագործել։
Լավ, համաձայնվեց նա, և բազկաթոռից տեղափոխվելով մահճակաի վրա սկսեց քանդել զինվորական համազգեստի կոճակները, որի տակից երևաց պլաստմասսայից սարքված, աստղաձև, կլորացրած ծայրերով մեդալիոնը։
Հանկարծ ես վախեցա։ Վախեցա, որ ի վիճակի չեմ լինի արդարացնել Հնգանկյունի սպասումները, որովհետև իմ մեջ շատ խոր էին նստած սոցիալիզմի և կապիտալիզմի համար բնորոշ նախապաշարումները, մտածեցի, որ այդ գործին պետք է ինչ֊որ կերպ նախապատրաստվել։ Ինչ֊որ բան խմել, Պուշկին, Եսենին կարդալ, և ընդհանրապես սկզբի համար պետք են հոգոցներ, ակնարկներ, հպումներ։
― Լավ, ― ասացի ես։ Հիմա ամեն ինչ կանենք։ Միայն թե ես սկզբից սափրվեմ, թե չէ մազերս շատ կոշտ են։
Ես մահճակալի տակից հանեցի «դիպլոմատս», դրեցի այն սեղանի վրա և շրջվելով Իսկրայից, սկսեցի այն փորփրել։ Ածելին ինչ֊որ տեղ ամենա տակն էր։ Ես շտապում էի, նյարդայնանում և հատակին թափեցի վարտիքներս, շապիկներս ու գուլպաներս․․․
― Դա ի՞նչ է, ― հարցրեց Իսկրան։
― Որտե՞ղ։
― Ձեռքիդ։
― Սա՞։
Իմ ձեռքին մի կտոր «Նիվեյա» օճառ էր։
― Սա հասարակ օճառ է, ասացի ես։
― Այո՞, ― ինձ թվաց, որ նրան ինչ֊որ բան շփոթեցնում է։ ― Իսկ ինչու է նա այդքան պինդ։ Սառեցվա՞ծ է։
― Սառեցվա՞ծ, ― չհասկացա ես։ ― Ամենա սովորական չոր օճառ է։
― Հետաքրքրիր է, ― ասաց նա, ավելի շփոթվելով։ ― Իսկ կարելի՞ է հոտ քաշել նրանից։
― Իհարկե։
Ես նետեցի նրան օճառը։ Նա ճարպկորեն բռնեց այն, մոտեցրեց դեմքին, և հանկարծ բացականչեց․
Ա՜հ։
― Ի՞նչ պատահեց քեզ, ― անհանգստացա ես։
Նա լուռ սեղմում էր օճառը դեմքին, և փակ աչքերով շնչում այդ հոտը։
― Իսկրա, ― ասացի ես։ Իսկրինա Ռոմանովնա, ի՞նչ պատահեց ձեզ։
Նա դանդաղ բացեց աչքերը և կարծես չճանաչելով ուշադիր նայեց ինձ։ Այսպիսի հոտ ուներ մայրս, ― ասաց նա և ամաչկոտ ժպտաց։