Անգամ նրա շնչառությունը չէի լսում, ու թեև նա քնած էր երեխայի պես լուռ ու անվրդով, բայց միևնույն է գիտեի, որ պառկած է կողքիս։ Ձեռքս մեկնելու ու նրա դեմքին կամ մետաքսե մազերին դիպչելու փորձն անիմաստ կլիներ, չէ՞ որ ձեռքեր չունեի այլևս, իսկ հուշերս միայն մտքիս հիշողություններն էին, այլ ոչ թե զգացմունքներիս, ու ուրվականի պես թափանցիկ էին դրանք` ոչ մի հետք չթողնող մաշկիս մեջ։
Ինչքա~ն հաճախ եմ ես քայլել գոյությանս ամենաեզրով, անվախ (հաստատ հարբած), անըմբռնելի հավասարակշռությամբ գնացել անդունդի վրայի նեղլիկ արահետով նպատակիս ընդառաջ, նպատակիս, որի գեղեցկությունը լուսավորում է ինքն իր դեմքը… Թափառել եմ լապտերների աղոտ լույսով ժլատ լուսավորված պուրակներով, որոնց արճճամոխրագույն եզրերը մի կերպ նշանագրում էին իրականության սահմանները, և թվում էր, միայն նրա համար, որ ավելի համառորեն հերքեին այն: այն։ Ճիշտ կույրի պես, թափառում էի փողոցների անթափանց սևության մեջ, որտեղ վխտում էին մարդիկ, բայց և գիտեի, որ մենակ եմ, մենակ:մենակ։
Միայնակ իմ գլխի հետ (նույնիսկ ոչ լրիվ գլխի, որովհետև բերանս, քիթս, աչքերս ու ականջներս մեռած էին), միայնակ` ուղեղիս հետ, որը փորձում էր հավաքել հիշողություններն այն երեխայի նման, որը հասարակ կուբիկներից թվացյալ անիմաստ պատկերներ է կառուցում:կառուցում։
Նա պարտավոր է կողքս պառկել, չնայած, որ բացարձակ չեմ զգում նրան:նրան։
Օրեր առաջ իջա մի գնացքից, որը շարունակեց ուղին Բալկաններով դեպի Աթենք, իսկ ես պետք է տեղափոխում կատարեի և ստիպված սպասեցի հաջորդին, որով էլ հասնելու էի կարպատյան լեռնանցքին: լեռնանցքին։ Երբ քարշ էի գալիս կառամատույցում, նույնիսկ կայարանի անունը չիմանալով, մի հարբած զինվորի հանդիպեցի: հանդիպեցի։ Խայտաբղետ հագնված հունգարների մեջ միայնակ իր մոխրագույն շինելով` հայրենակիցս, օրորվելով քայլում էր և ահավոր հայհոյանքներ ու սպառնալիքներ էր տեղում, որոնք ինձ ցավեցնում էին ամբողջ կյանքում հիշվող ապտակների նման:նման։
- — Ծախված անասուններ,- — գոռում էր նա,- — բոլորդ էլ ծախված անասուններ եք… Հերիք եղավ… Զզվել եմ արդեն…
Հունգարների հռհռոցների ներքո, նա հայհոյում էր` թափահարելով ծանր պայուսակն այն վագոնի ուղղությամբ, որից հենց նոր դուրս էի եկել:եկել։
Վագոնի լուսամուտում հայտնվեց մեկի սաղավարտով գլուխը.գլուխըâ
- — Արի հլը: Հա: հլը։ Հա։ Արի ստեղ հլը…
Այդ ժամանակ հարբածը հանեց ատրճանակն ու նշան բռնեց ուղիղ սաղավարտին: սաղավարտին։ Բոլորը սկսեցին խուճապահար աղմկել, իսկ ես, բռնելով հարբածի ձեռքը, ատրճանակը խլեցի ու դրեցի գրպանս: գրպանս։ Նա ողջ ուժով փորձում էր դուրս պրծնել ձեռքիցս, բայց ամուր էի բռնել: բռնել։ Բոլորը գոռում էին` սաղավարտը, հունգարները, հարբածը, բայց գնացքը հանկարծ շարժվեց տեղից, իսկ ընթացող գնացքի դիմաց անզոր են նույնիսկ սաղավարտները շատ դեպքերում: դեպքերում։ Ես բաց թողեցի զինվորին, և վերադարձնելով ատրճանակը, հրեցի դեպի ելքը: ելքը։ Նա մոլորված սկսեց քայլել առջևիցս:առջևիցս։
Փոքրիկ քաղաքն անապատանման էր: էր։ Մարդիկ արագ ցրվեցին և կայարանամերձ հրապարակում ոչ մեկ չմնաց: Ինչ-որ չմնաց։ Ինչ֊որ հոգնած, մրոտ երկաթուղային մեզ ցույց տվեց փոշոտ հրապարակից այն կողմ` կարճլիկ ծառերի մեջ թաքնված պանդոկը: պանդոկը։ Մենք հատակին գցեցինք մեր պայուսակներն ու ես գինի պատվիրեցի, այն գարշելի գինին, որից հիմա այսքան վատ եմ զգում: զգում։ Իմ նոր ծանոթը զայրացած նստել ու լռում էր: էր։ Սիգարեթ առաջարկեցի, ծխեցինք ու ես հետաքրքրությամբ սկսեցի զննել նրան: նրան։ Կրծքին ռազմաճակատային մեդալների սովորական խուրձն էր, երիտասարդ էր, իմ տարիքին, բաց մազերը` ծածկելով սպիտակ, հարթ ճակատը, փակում էին աչքերը:աչքերը։
- — Այ քեզ կատակ,- — ասաց նա հանկարծ,- — էս ամեն ինչից ես կուշտ եմ, հասկանու՞մ ես…
Նայեցի նրան:նրան։
- — Հա,- — ասաց նա արդեն լուրջ տոնով,- — Ես փախնում եմ: եմ։ Կգնամ Հունգարիայի խորքերը: խորքերը։ Ձի լավ եմ քշում, պետք եղած ժամանակ էլ կարող եմ ճաշ սարքել, թող համբուրեն իմ … Կգա՞ս հետս:հետս։
Ես տարուբերեցի գլուխս:գլուխս։
- — Ի՞նչ, վախենու՞մ ես: ես։ Չէ՞… Լավ, քո գործն ա: ա։ Ես, ինչ էլ լինի, թռնում եմ, լավ մնա:մնա։
Նա վեր կացավ, չգիտես ինչու, պայուսակը թողեց գետնին, մի հատ թղթադրամ շպրտեց սեղանին ու ևս մի անգամ ինձ գլխով անելով, դուրս եկավ:եկավ։
Ես երկար սպասեցի նրան, չէի հավատում, որ իրոք կարող է փախչել, գնալ երկրի խորքերը: խորքերը։ Պահակի պես նստել էի նրա պայուսակի կողքին, խմում էի այդ զզվելի գինին ու սպասում` փորձելով ավարտել բարի տիրոջ հետ զրույցը, պատուհանից նայում էի կայարանամերձ հրապարակին, որտեղով երբեմն փոշու ստվար քուլաներ բարձրացնելով մի բեռնակառք էր անցնում, բարձված հաստ ու ծանր գերաններով:գերաններով։
Հետո բիֆշտեկս կերա, էլի խմեցի այդ հիմար գինուց և սիգար ծխեցի: ծխեցի։ Մթնում էր: էր։ Կիսաբաց դռնից քամին, կարծես միտումնավոր, անընդհատ փոշի էր լցնում: լցնում։ Պանդոկի տերը կատակում ու շատախոսում էր հաճախորդների հետ, որոնք նստած իմ պես գինի էին խմում:խմում։
Մութն արագ ընկավ: ընկավ։ Երբեք չեմ կարողանա հիշել, թե ինչ հասցրեցի մտածել, մինչ նստել ու սպասում էի, խմում էի գինին, միս էի կրծում, նայում էի հաստլիկ տիրոջը, կայարանամերձ հրապարակին, և ծխում էր սիգարս…
Այս ամենն անտարբերությամբ սկսեց վերարտադրել ուղեղս, երբ ինձ հիմարի պես օրորում էր այդ գիշերվա սև ջուրը, չիմանալով ժամանակի մասին, ինչ-որ ինչ֊որ անծանոթ տան մեջ, անհայտ փողոցի վրա, մի աղջկա կողքին, ում դեմքը մի կարգին չտեսա էլ …
Հետո արագ վազեցի կայարան ու պարզեցի, որ գնացքս արդեն մեկնել է, իսկ հաջորդը միայն առավոտյան կգա: կգա։ Ես պանդոկում հաշիվս փակեցի, իրերս դրեցի այն տղայի պայուսակի կողքին և խտացող իրիկնամութում գնացի թափառելու անծանոթ քաղաքի փողոցներում: փողոցներում։ Բոլոր կողմերից ինձ ճնշում էր մոխրագույն, սևամոխրագույն մշուշն ու միայն աղոտ լապտերների լույսում էին անցորդների դեմքերն իրական թվում: թվում։ Եվ ես էլի ինչ-որ ինչ֊որ տեղ գինի խմեցի, այս անգամ ավելի լավը, քան նախորդը ու սկսեցի տխուր նայել բարի մոտ կանգնած կնոջ հայացքի լրջությանը, շնչեցի ինչ-որ ինչ֊որ քացախաթթվային բույրեր, որոնք թափանցում էին ներս խոհանոցից, հետո հաշիվս փակելով, նորից ընկղմվեցի փողոցների մթության մեջ:մեջ։
“Այս կյանքը,- — մտածում էի ես,- — իմը չի: չի։ Ես պետք է խաղամ սա, ինչպես դերս, և խաղում եմ շատ անտաղանդ”: անտաղանդ”։ Արդեն լրիվ մութ էր, մեղմ երկինքը կախվել էր ամառային քաղաքի վրա: Ինչ-որ վրա։ Ինչ֊որ տեղ պատերազմ էր, անտեսանելի ու չլսելի այստեղ, այս նեղլիկ փողոցների ու կարճլիկ ծառերի կողքին աճած տների մեջ: Ինչ-որ մեջ։ Ինչ֊որ տեղ այս համատարած լռության մեջ թաքնված էր պատերազմը: պատերազմը։ Ես լրիվ միայնակ էի այդ փոքրիկ քաղաքում, շրջապատող մարդիկ ոչ մի կապ չունեին ինձ հետ, այս փոքրիկ ծառիկները, երևի, հանել էին խաղալիքների տուփից ու սոսնձել էին հավասար մայթեզրերի վրա, իսկ այդ ամեն ինչի վրայով ցածր լողում էր երկինքը, ասես, մի անձայն օդանավ, որն ուր որ է կփլվի ներքև…
Հանկարծ ծառի տակ ես մի դեմք տեսա, որը, թվում էր թեթև լույս էր արձակում ներսից: ներսից։ Տխուր աչքեր էին թեթև մազափնջի տակ, որոնք պետք է որ շագանակագույն լինեին, չնայած այդ գիշերվա մեջ մոխրագույն էին երևում, դալուկ մաշկ, մանկական բերան, որը պետք է որ կարմիր լիներ, չնայած գիշերվա մեջ դա ևս մոխրագույն էր:էր։
- — Գնացինք,- — ասացի ես:ես։
Բռնեցի նրա ձեռքից, դա մարդու ձեռք էր: էր։ Մինչ մենք թափառում էինք այդ անծանոթ քաղաքի անծանոթ փողոցով, իմ ափը դիպավ նրա ափին, մեր մատները գտան իրար և հյուսվեցին:հյուսվեցին։
- — Լույսը չվառես,- — ասացի ես, երբ արդեն այն սենյակում էինք, որտեղ այժմ ես, լողում եմ` կորած անհաղթ խավարում:խավարում։
Մթության մեջ զգացի արցունքներից թրջված այտերի հպումը, պոկվեցի ու թռա անդունդը, թռա այնպես, ինչպես թռչում ես ահազդու բարձր աստիճանից, փափուկ, թավշե աստիճանից: աստիճանից։ Ես ընկնում էի խորը, ավելի խորը և անընդհատ նոր անդունդներ էին բացվում ինձ համար…
Հիշողությունս հուշեց, որ այդ ամենն արդեն եղել է և որ հիմա ես պառկած եմ այս բարձին, այս սենյակում, նրա կողքին, չնայած, որ չեմ էլ լսում նրա շնչառությունը. շնչառությունըâ նա քնած է այնպես հանգիստ ու լուռ, ինչպես բալիկը: բալիկը։ Աստված իմ, մի՞թե ես հիմա միայն ուղեղ եմ:եմ։
Երբեմն, ինձ պտտեցնող մութ հոսանքը, կարծես թե խաղաղվում էր, և այդ պահին հույս էր արթնանում, որ կզարթնեմ, նորից կզգամ ոտքերս, նորից կլսեմ և կտարբերեմ բույրերը, ոչ թե միայն կմտածեմ: կմտածեմ։ Բայց հերիք էր այդ փխրուն հույսս մի փոքր մեծանար և ամրանար, երբ նորից սկսում էի դանդաղ մեռնել, ասես սև ջուրը սկսում էր փոթորկել և վերցնելով իմ անօգնական մարմինը, նորից շարունակում էր տանել ժամանակից ու տարածությունից դուրս, լիակատար անորոշության օղակներում:օղակներում։
Հիշողությունս ինձ տեղեկացրեց նաև, որ գիշերն ունի իր սահմանները և նրան անպայման կգա փոխարինելու ցերեկը: ցերեկը։ Նա ինձ հուշեց, որ կարող եմ խմել, համբուրել, արտասվել ու նույնիսկ աղոթել, բայց չէ՞ որ միայն ուղեղով աղոթելն անհնար է: է։ Ես գիտեի, որ արդեն զարթնել եմ, որ պառկած եմ այս հունգար աղջկա անկողնում, նրա փափուկ բարձին, այս անսահման մութ գիշերվա մեջ… Այդ ամենը գիտեի, բայց միևնույն ժամանակ վստահ էի, որ մեռած եմ…
Դա ինձ հիշեցնում էր արևածագը, երբ այն սկսում է երևալ դանդաղ, այնքան աննկատ ու թաքուն, որ հետևելն անհնար է: է։ Սկզբում մտածում ես, որ սխալվել ես. եսâ խավար գիշերում, դժվար է հավատալ, որ նուրբ, լուսավոր գիծն ինչ-որ ինչ֊որ տեղ հորիզոնում, հենց առկայծող լուսաբացն է, որ կա… Մտածում ես սխալվել ես, որ դա տեսիլք է ընդամենը, որը գնալով ավելի ու ավելի իրական է թվում. թվումâ օդն աննկատ մոխրագույն է դառնում, լույսը գալիս է շատ դանդաղ, բայց գալիս է, սպիտակավուն լաքաները հորիզոնում գնալով մեծանում են և դու կամա-ակամա կամա—ակամա հասկանում ես, որ բացվում է նոր օրը:օրը։
Հանկարծ զգացի, որ մրսում եմ: եմ։ Ծածկոցս մի կողմ էր ընկել և մերկ ոտքերս սկսել էին սառել և մաշկիս վրա սկսեցի զգալ այդ սառնության իրական ուժը: ուժը։ Խորը շունչ քաշեցի և լսեցի սեփական շնչառությունս: շնչառությունս։ Օդի հոսանքը կոպիտ դիպավ դնչիս: դնչիս։ Թեքվեցի առաջ, շոշափելով գտա վերմակն ու ծածկեցի ոտքերս: ոտքերս։ Ես կրկին ձեռքեր ունեի, ունեի ոտքեր և զգում էի սեփական շնչառությունս: շնչառությունս։ Հետո ձեռքս կախեցի անդունդն ու դրա հատակում գտա շալվարս, վերցրեցի ու լսեցի, թե ինչպես գրպանիս մեջ շխկշխկաց լուցկու տուփը:տուփը։
- — Խնդրում եմ, լամպը չվառես,- — լսվեց նրա ձայնը կողքիս և նա նույնպես շարժվեց:շարժվեց։
- — Սիգարեթ տա՞մ,- — հարցրեցի շշուկով:շշուկով։
- — Ըհը,- — պատասխանեց նա:նա։
Լուցկու լույսի տակ նա լրիվ դեղնավուն էր թվում: թվում։ Մուգ դեղնավուն բերան, կլոր, սև, վախեցած աչքեր, մաշկը բաց դեղնավուն ավազի գույն, իսկ մազերն ասես սաթագույն ու պղնձյա լինեին:լինեին։
Դժվար էր խոսելը, չէի հասկանում, թե ինչից սկսեի: սկսեի։ Երկուսս էլ լսում էինք, թե ինչպես է հոսում ժամանակը` զարմանալիորեն խիտ աղմուկով, որի հետ թռչում էին վայրկյանները:վայրկյանները։
- — Ինչի՞ մասին ես մտածում,- — անսպասելիորեն հարցրեց նա:նա։
Նրա բառերն, ասես ոչ բարձր, բայց դիպուկ կրակոցի նման, որն ուղիղ նշանակետին է կպնում, ինչ-որ ինչ֊որ պատնեշներ քանդեցին մեջս ու ես սկսեցի խոսել, չհասցնելով էլ մեկ անգամ ևս նայել սիգարետի կրակից լուսավորվող դեմքին:դեմքին։
- — Մտածում եմ, թե ո՞վ պառկած կլինի այս սենյակում մի յոթանասուն տարի հետո, ո՞վ նստած կամ թիկնած կլինի այստեղ, ուր հիմա ես եմ պառկած, և ի՞նչ կիմանա իմ ու քո մասին… Ոչմիբան: Ոչմիբան։ Միայն, որ այն ժամանակ պատերազմ էր ու վերջ:վերջ։
Մենք երկուսս էլ շպրտեցինք սիգարեթի կոթուկները մահճակալի ձախ կողմն ու դրանք անձայն ընկան շալվարիս վրա: վրա։ Ես ստիպված էի թափ տալ այն, որ ընկնեին գետնին ու հիմա դրանք իրար կողք վառվում էին, ասես, մոխրացող ածուխիկներ:ածուխիկներ։
- — Ու հետո, ես մտածում եմ, թե ո՞վ էր ապրում այստեղ յոթանասուն տարի առաջ կամ ի՞նչ էր այն ժամանակ այստեղ: այստեղ։ Երևի դաշտ, որտեղ եգիպտացորեն էր աճում կամ սոխ, հենց այստեղ` գլխիս տակ, և քամին ճոճում էր կանաչ սլաքիկները, և ամեն առավոտ հորիզոնում այդ անծայրության վրա դանդաղ, կամաց-կամաց կամաց—կամաց բացվում էր տխուր առավոտը:առավոտը։
- — Չէ,- — ցածր ասաց նա,- — յոթանասուն տարի առաջ այս տունն արդեն կար:կար։
Ես լռեցի:լռեցի։
- — Հա,- — շարունակեց նա,- — կարծեմ հենց յոթանասուն տարի առաջ պապիկս կառուցեց այս տունը: տունը։ Այդ տարի այստեղով երկաթգիծ անցկացրին ու պապիկս սկսեց աշխատել այնտեղ, փող հավաքեց և իր համար տնակ կառուցեց: կառուցեց։ Հետո կռիվ գնաց, դե այն էլի, գիտես, տասնչորս թվականի, և զոհվեց Ռուսաստանում: Ռուսաստանում։ Իսկ այստեղ մնաց հայրս… մենք մի քիչ հող ունեինք, բացի այդ, նա նույնպես երկաթգծում էր աշխատում: աշխատում։ Նա էլ այս պատերազմին մեռավ…
- Սպանեցի՞ն:— Սպանեցի՞ն։
- — Չէ, մեռավ: մեռավ։ Իսկ մայրս ավելի շուտ էր մահացել: մահացել։ Հիմա այստեղ ապրում է եղբայրս` կնոջ և երեխաների հետ: հետ։ Իսկ յոթանասուն տարի անց այստեղ կապրեն նրա ծոռները:ծոռները։
- — Հնարավոր է,- — ասացի ես,- — բայց նրանք ոչինչ չեն իմանա իմ ու քո մասին:մասին։
- — Հա, աշխարհում ոչ մեկ չի իմանա, որ դու ինձ մոտ ես եղել:եղել։
Ես բռնեցի նրա փոքրիկ,չափազանց նուրբ ձեռքն ու տարա դեպի դեմքս:դեմքս։
Լուսամուտը լցված էր մուգ մոխրագույն մեգով, մի փոքր ավելի լուսավոր, քան գիշերամութն է:է։
Հանկարծ զգացի, որ նա վեր կացավ անկողնուց, չնայած ինձ չդիպավ էլ, և լսեցի միայն նրա բոբիկ ոտքերի թեթև քայլերը: քայլերը։ Հետո հասկացա, որ հագնվում է, չնայած, նրա բոլոր շարժումները ու դրանց ուղեկցող շրշյունները, գրեթե անլսելի էին, միայն այն պահին, երբ նա ձեռքերը տարավ մեջքի հետևը, որ շորը կոճկի, լսեցի նրա լարված և ընդհատ շնչառությունը:շնչառությունը։
- — Այժմ դու պետք է հագնվես,- — ասաց նա:նա։
- — Ուզում եմ մի քիչ էլ պառկել:պառկել։
- — Պետք է լույսը վառեմ:վառեմ։
- — Չէ, թող մի փոքր էլ պառկեմ:պառկեմ։
- — Բայց մի բան պետք է ուտես չէ՞, գնալուցդ առաջ:առաջ։
- — Ես չեմ գնում:գնում։
Ես նորից զգացի, որ նա, այդպես էլ չհագնելով կոշիկի մեկը, հայացքը չռեց այնտեղ, ուր ես էի պառկած:պառկած։
- — Լու՞րջ,- — միայն ցածր ասաց նա, ու չհասկացա, վախեցա՞ծ էր, թե՞ զարմացած:զարմացած։
Գլուխս շրջելով, արդեն կարողանում էի պատուհանի մուգ մոխրագույն ֆոնին տարբերել նրա մարմնի եզրագծերը: եզրագծերը։ Անաղմուկ անցնելով սենյակի միջով, վառարանի մեջ փայտեր գցեց, մտցրեց թուղթն ու շալվարիս գրպանից հանելով լուցկին, վառեց:վառեց։
Այդ շրշյուններն ինձ էին հասնում, ինչպես ցածր աղաղակի ճիչ, որն արձակում է ափին կանգնած մարդը, տեսնելով, թե ինչպես է հոսանքը մյուսին տանում իր ոլորապտույտներով: ոլորապտույտներով։ Եվ արդեն հաստատ գիտեի, որ եթե հենց հիմա վեր չկենամ, չորոշեմ անմիջապես լքել այս հանդարտ օրորվող կորուսյալ լաստը, ես կամ կմեռնեմ հենց այստեղ, մահճակալի վրա, կամ էլ ինձ կգնդակահարեն հենց այս բարձի վրա աչալուրջ հետախույզները, որոնցից ոչ մի տեղ չես թաքնվի:թաքնվի։
Ես լսում էի, թե ինչպես է նա անորոշ ինչ-որ ինչ֊որ բան երգում վառարանի կողքին կանգնած, կարմիր թևերով, անաղմուկ թրթռացող կրակին նայելով, ու ինձ թվաց, թե մեր միջև տարածությունն ավելին է, քան ամբողջ աշխարհը: աշխարհը։ Նա իմ կյանքի մի հեռավոր ծայրում էր հիմա, երգում էր ինչ-որ ինչ֊որ երգ իր մասին հավանաբար, և ուրախանում վառվող կրակին նայելով: նայելով։ Այդ ամենը ես հասկանում էի, լսում էի, տեսնում, շնչում էի այրվող թղթի հեղձուկն ու մտածում, որ նա երբեք ինձանից ավելի հեռու չի լինի, քան հիմա, երբ մեզ մի քանի քայլ է ընդամենը բաժանում:բաժանում։
- — Դե վեր կաց,- — ասաց նա վառարանից չհեռանալով,- — դու պետք է գնաս:գնաս։
Ես լսեցի, թե ինչպես նա կաթսան դրեց կրակին ու սկսեց խառնել: խառնել։ Ցածր և նուրբ ձայներ էին գալիս, երբ փայտե գդալը դիպչում էր երկաթե հատակին և քիչ անց սենյակը լցվեց խանձված ալյուրի բույրով:բույրով։
Այժմ արդեն ամեն ինչ տեսնում էի: էի։ Սենյակը շատ փոքր էր: էր։ Պառկած էի ցածր, փայտե մահճակալին, կողքս փոքրիկ, հասարակ պահարան էր: էր։ Սեղանը, աթոռներն ու վառարանը, ոնց որ թե, ինչ-որ ինչ֊որ տեղ հետևումս էին: էին։ Ահավոր լուռ էր, լուսաբացի խիտ շղարշը դեռ մթնեցնում էր սենյակը:սենյակը։
- — Խնդրում եմ,- — ասաց նա շշուկով,- — ես պետք է գնամ:գնամ։
- Դու՞:— Դու՞։
- — Հա, աշխատանքի եմ և դու էլ պետք է ինձ հետ դուրս գաս:գաս։
- — Աշխատում ե՞ս,- — հարցրեցի ես,- ինչի՞:— ինչի՞։
- — Ի՞նչ հարց ես տալիս:տալիս։
- — Որտե՞ղ ես աշխատում:աշխատում։
- Երկաթգծում:— Երկաթգծում։
- Երկաթգծու՞մ: — Երկաթգծու՞մ։ Ի՞նչ եք անում այնտեղ:այնտեղ։
- — Ռելսերի փայտերի արանքը խիճ ենք լցնում, ամրացնում ենք ձողերը, որ փորձանքներ չլինեն:չլինեն։
- — Այսպես, թե այնպես չեն լինի,- — ասացի ես: ես։ – Ո՞ր մասում ես: ես։ Գրոսվարդայնի ուղղությա՞մբ:ուղղությա՞մբ։
- — Չէ, Սեգեդինի կողմը:կողմը։
- — Դա լավ է:է։
- Ինչո՞վ:— Ինչո՞վ։
- — Որովհետև այդ դեպքում ես քո մոտով չեմ անցնի գնալուց:գնալուց։
Նա թեթև ժպտաց:ժպտաց։
- — Փաստորեն, դու ամեն դեպքում որոշեցիր վեր կենալ:կենալ։
- — Հա, -ասացի ես:—ասացի ես։
Կրկին փակեցի աչքերս ու էլի ընկա այն զզվելի անորոշության մեջ, որտեղ չկան բույրեր, ոչինչ չկա, միայն թեթև օրոր է, որը զգում էի, ինչպես մեղմ, հազիվ փչող զեփյուռ: զեփյուռ։ Հետո հոգոցով բացեցի աչքերս ու ձեռքս տարա դեպի շալվարս: շալվարս։ Այն արդեն կոկիկ, ծալված դրված էր մահճակալի կողքի աթոռին:աթոռին։
- — Հա,- — ասացի ես նորից ու կանգնեցի:կանգնեցի։
Նա կանգնած էր վառարանի կողքին, մեջքով դեպի ինձ, մինչ ես արագ, սովորությանս համաձայն, հագնում էի շալվարս, կապում կոշիկներս ու ձգում շինելիս գոտին:գոտին։
Մեկ րոպե այդպես անշարժ, չկպցրած սիգարեթը բերանիս,նայում էի նրա փոքրիկ, նրբլիկ մարմնին, որի եզրագիծն արդեն հստակ գծագրվում էր պատուհանի լուսացող ֆոնին: ֆոնին։ Գեղեցիկ, փարթամ մազեր ուներ` խարույկի հանդարտ բոցի նման:նման։
Շրջվելով իմ կողմը, ժպտաց.ժպտացâ
- — Հիմա ի՞նչ ես մտածում:մտածում։
Առաջին անգամ ես նայեցի նրա դեմքին: դեմքին։ Այնքան պարզ ու հստակ էր այն:Կլոր այն։Կլոր աչքեր ուներ, ուր վախը վախ էր, բերկրանքը` բերկրանք:բերկրանք։
- — Էլի ինչի՞ մասին ես մտածում,- — կրկին հարցրեց նա, բայց այս անգամ անժպիտ:անժպիտ։
- Ոչնչի: — Ոչնչի։ Ես անկարող եմ մտածել հիմա, պետք է գնամ որովհետև: որովհետև։ Այլ ելք չկա:չկա։
- — Ըհը,- — գլխով արեց նա,- — Պետք է գնաս: գնաս։ Ոչինչ չես կարող անել:անել։
- — Իսկ դու պետք է մնաս այստեղ:այստեղ։
- — Հա, ես պետք է մնամ այստեղ:այստեղ։
- — Դու պետք է խիճ լցնես ռելսերի արանքն ու ամրացնես ձողերը, որ փորձանքներ չլինեն, որ գնացքները կարողանան հանգիստ գնալ այնտեղ, ուր փորձանքն արդեն եղել է:է։
- — Հա,- — ասաց նա,- — դա իմ աշխատանքն է:է։
Մի շատ նեղլիկ փողոցով մենք իջանք կայարան: կայարան։ Բոլոր փողոցները կայարաններ են տանում, որտեղից մեկնում են պատերազմ: պատերազմ։ Ճանապարհին մենք մի անկյուն մտանք ու համբուրվեցինք, և միայն այնտեղ, երբ ձեռքերս նրա ուսերին էին, միայն այնտեղ հասկացա, որ նա իմն է: է։ Եվ նա գնաց ուսերը կախ գցած ու ոչ մի անգամ չշրջվեց:չշրջվեց։
Նա լիովին մենակ է այս քաղաքում, ու թեպետ նրան էլ` իմ պես, պետք էր կայարան հասնել, բայց մենք չէինք կարող միասին գնալ: գնալ։ Ես պետք է սպասեի, մինչ նա կթեքվեր անկյունից, այս ծառուղու, որն այժմ անսահման լույսով էր լցված, վերջին ծառի հետևում կանհետանար: կանհետանար։ Ես պետք է սպասեի և կարող էի գնալ նրա հետևից միայն շատ հեռվից: հեռվից։ Ու երբեք էլ նրան չեմ տեսնի: տեսնի։ Ես պետք է չուշանամ այդ գնացքից, այդ պատերազմից…
Այժմ, երբ գնում եմ կայարան, իմ միակ բեռն իմ ձեռքերն են, որոնք դրել եմ գրպանս, և ատամներով բռնած վերջին սիգարեթիս կոթուկը, որը շուտով կնետեմ:Բայց կնետեմ։Բայց ավելի հեշտ է այսպես ձեռնունայն գնալ, երբ դանդաղ, անհաստատ քայլում ես գոյությանդ ամենաեզրով և ինչ-որ ինչ֊որ ակնթարթի կընկնես այն անդունդը, այնտեղ, ուր բոլորս ենք լինելու մի օր…
Միակ սփոփանքը ճիշտ գրաֆիկով ժամանած գնացքս էր, որն ուրախ սուլում էր եգիպտացորենի և սուր հոտ արձակող լոլիկների դաշտում…