Changes

Պատմվածքներ եւ մանրապատումներ

Ավելացվել է 10 356 բայտ, 20:12, 19 Փետրվարի 2014
Նոր էջ «[[Կատեգորիա:Արձակ]] {{անավարտ}} =='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''== ==='''Ուրախություն'''=== Ամբողջ օ...»:
[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}

=='''Պատմվածքներ եւ մանրապատումներ'''==


==='''Ուրախություն'''===

Ամբողջ օրը նա տխուր էր, ու մոտ էր այն պահը, երբ պիտի կարծեր, թե մարդիկ առաջինը ստեղծել են «տխրություն» բառը։

Հետո նա հիշեց, թե ինչպես մի պատմվածքում, երեկույթի ժամանակ ծանոթանում են մի տղա ու մի տխուր աղջիկ։ Հետո երեկույթ բառը նրան հիշեցրեց ընկերոջ տգեղ ընկերուհուն, որն իրեն երեկույթի էր հրավիրում։

Նա սթափվեց այդ բոլորից ու սկսեց մտաբերել, թե ինչու է հիշել այն տգեղ աղջկան։ Իր հիշածները նա նորից վերհիշեց եւ նորից ու նորից զարմացավ իր վրա։ Ապա մոտեցավ գրամեքենային։ Նա գրող էր ու տանել չէր կարողանում իր հաջողված գործերը։ Որովհետեւ բոլորն էլ հավանում էին դրանք ու կարծես ուրիշինն էին արդեն։ Իսկ թույլ գործերը, որ չէին հավանում, ՍՏԻՊՎԱԾ ինքն էր սիրում։ Մոտ էր այն պահը, երբ նա պիտի զգար, թե մարդկանց ստեղծած երկրորդ բառը արդարությունն է։

Հետո նա կամաց֊կամաց մոռացավ այս բոլորը, ու արդեն պատուհանից այն կողմ լսելի էր գրամեքենայի տկտկոցը։

Հիմա պատուհանից այն կողմ այլեւս տկտկոց չէր լսվում, որովհետեւ նա ավարտել էր իր պատմվածքը, սակայն չէր կարողանում գտնել վերնագիրը։
Նա դուրս եկավ փողոց՝ մի քիչ զբոսնելու։ Եւ մոտ էր այն պահը, երբ նա կգտներ իր նոր պատմվածքի իսկական անունը․ դա մարդկանց ստեղծած երրորդ բառն էր՝ «Ուրախություն»։



==='''Հաշմանդամը'''===

Սրճարանին մոտենալիս նրան դարձյալ սկսեց թվալ, թե իր շալվարի աջ մասը կարճ է ու նեղ է կարված։ Նրա գիտակցությունը տեղափոխվում էր դեպի աջ ոտքը (թերեւս նա այդպես էր կարծում):

Նա շատ էր սիրում փիլիսոփայել, ու բոլոր նրա ծանոթները անգիր գիտեին նրա այն միտքը, թե գիտակցությունը ամենից շատ հետաքրքրվում է մարդու այն անդամով, որի մեջ գտնվում է։ Հենց այս պատճառով էլ նրան թվում էր, թե իր գիտակցությունը այժմ գտնվում է աջ ոտքի մեջ։ Այս մտքերով նա մտավ սրճարան։ Այստեղ այնպիսի սուրճ էին պատրաստել, որ նրա մոտ ավելի շուտ տպավորություն ստեղծվեց թեյելու, քան՝ սրճելու։
Նրա գիտակցությունը հիմա ոչնչի մեջ էր, ու նա չզգաց, թե ինչպես սահեց իր ձեռքից սուրճի բաժակը եւ վայր ընկավ։ Բաժակի ընկնելու ձայնը մի թնդանոթային համազարկ թվաց բոլորին, սրճարանային լռության ֆոնի դիմաց։

Նա կանգնեց ու սկսեց վազել՝ ինքն էլ չգիտակցելով թե ուր։ Եւ ինչ֊որ հրաշքով, որին հետագայում անվանեց բնազդ, նա ընկավ իրենց տուն։ Նրա կոշիկների մեջ կարծես ջուր էր լցված, ու նա ենթադրեց, որ այդ ջուրը իր քրտինքն էր։ Նա սրճարանից շալակած բերել էր ամբոխի զարմացած հայացքները եւ այդ ձայնը, այդ ձայնը․․․

Նա չբարեւեց հյուրերին ու անցավ մյուս սենյակը՝ ավելացնելով իր բեռը եւս յոթ զարմացած հայացքներով։

Նա արագորեն մոտեցավ դաշնամուրին եւ հանկարծ շատ ուզեց իմանալ, թե ինչ ձայն արձակեց բաժակը կոտրվելիս։ Հաստատ համոզվելով, որ դա լյա էր, նա մի քիչ փող վերցրեց ու դուրս եկավ տնից։


xxx

Նա պարզ հիշում էր, որ ընկերոջ ծննդյան օրն է, ու պիտի մի հետաքրքիր նվեր գտնել։

Ամանեղենի խանութի կողքով անցնելիս, նա ներս մտավ ու դուրս եկավ հազիվ քարշ տալով մի մեծ տաշտակ։

Նա ներս մտավ, հանվեց ու դռան ճեղքից սկսեց դիտել ներկաներին։

Սենյակից տարօրինակ երաժշտություն էր լսվում ու նրա գիտակցությունը, մի պահ միայն անցնելոով աջ ոտքին, պատսպարվեց այդ տարօրինակության մեջ։

Դռան արանքից նա ձեռքը դանդաղ սահեցրեց անջատիչի վրայով, ու սենյակը մթնեց։ Ներկաներից միայն մեկին հաջողվեց երկար որոնումներից հետո գտնել անջատիչը, ու սենյակը դարձյալ լուսավորվեց։ Իսկ նա արդեն նստած էր կարճ, տղայական մազերով, մեծ֊կանաչ աչքերով ու լայն շրթունքներով մի աղջկա կողքին։

Երեկոն այդպես տաղտկալի էլ կանցներ, եթե նա չփայլեր իր տարօրինակություններով։

Վերջում նա խմեց իր օրվա հերոսի՝ իր ընկերոջ աջ ոտքի կենացը, ու բոլորը դուրս եկան։

Այն կարճ մազերով աղջկան նա տուն ճանապարհեց ու վերադառնում էր, երբ․․․

Նա ետ եկավ։ Աղջիկը դեռ կանգնած էր այն տեղում, որտեղից նրանք բաժանվել էին։ Նա մոտեցավ, գրպանից հանեց մի փոքրիկ դանակ, կտրեց աղջկա մազերից մեկը ու սկսեց չափչփել իր ձեռքում գտնվող մազի հետ։ Հետո ինչ֊որ բանում համոզված շուռ եկավ ու դանդաղ քայլերով հեռանում էր, երբ․․․

Նրա գիտակցությունը վերադարձավ իր հին տեղը՝ աջ ոտքը, ու նա դարձյալ սկսեց չզգալ իր ձախ ոտքի ներկայությունը։ Նա տասը, քսան քայլ էր հեռացել աղջկա մոտից, երբ ինչ֊որ մի հիմար վախ սկսեց չափազանց վախեցնել նրան․

―Չնկատի՞ հանկարծ աղջիկը, որ ինքը․․․
Իսկ աղջիկը նայում էր նրա ետեւից ու մտածում էր, որ նույնիսկ նրա քայլվածքը դարձյալ տարօրինակ է․․․


xxx

Նա դանդաղ քայլերով տուն էր վերադառնում, երբ հանկարծ որոշեց վերջ տալ ծխելուն։ Նա գրպանից հանեց ծխախոտատուփը, որի նվիրողին վաղուց արդեն ատում էր։ Նա մի պահ կանգ առավ ու հիշեց այն խոսքերը, թե՝ չգիտեմ երբ տեղի կունենա երրորդ համաշխարհային պատերազմը, սակայն չորրորդը կլինի նետուաղեղով։ Նա սկսեց տարակուսել․

―Արդյո՞ք կգա մի ժամանակ, երբ հենց այս նույն տեղը իր քարե բրիչով կփորի մի բրդոտ մարդ։ Եւ եթե ես դեն շպրտեմ այս, այդ բրդոտ մարդը ուտելու համար մի որեւէ հատիկ գտնելու փոխարեն, կգտնի այս արծաթյա ծխախոտատուփը․․․

Հետո, կարծես չուզենալով, որ այդպես լինի, նա սկսեց առարկել ինքն իրեն․

―Արծաթը այդքան չի կարող դիմանալ։
Նա չնետեց ծխախոտատուփը ու մտածեց, որ այս առիթով արժե մի հատ էլ ծխել․․․


xxx

Հաջորդ օրը նա քայլում էր փողոցով, երբ դիմացի տներից մեկը առանձնապես հարազատ թվաց։ Այդ տան պատուհանից իրեն ձեռքով էր անում երեկվա այն սեւ, կարճ մազերով աղջիկը։ Նա ներս մտավ ու աղջկա հետ միասին սկսեց սենյակը ծխով լցնել։ Հետո նրանք հիշեցին, թե ինչպես նախորդ օրը մի քանի անգամ համոզվել էին, որ պարելը հիանալի բան է։ Այժմ պարում էին իրար գրկած։ Երաժշտությունը այլեւս չէր լսվում, սակայն նրանք չէին ուզում բաժանվել, ու չզգացին, թե ինչպես փոխեցին իրենց դիրքերը․․․


xxx

Այսօր նա ոչ ոքի չէր ցանկանում տեսնել, նույնիսկ նրան։ Հիմա նա անորոշ վիճակում էր։ Կարծես կորել էր գիտակցությունը։
Հետո, պարզվեց, որ նրա գիտակցությունը թափանցել է հենց իրեն՝ գիտակցության մեջ։ Եւ այնտեղից դուրս եկող բոլոր հայտնությունները նա սկսեց արտահայտել գրելով։

Հին, տարօրինակ օրերը իհարկե որոշ հետք թողել էին նրա մեջ, որովհետեւ այն բոլորը նա գրում էր շատ հետաքրքիր, տարօրինակ ոճով։
Հիմա քայլում էր փողոցով առանց «կարդալու» եւ նա վստահ էր, որ մեծ գրող պիտի դառնա․․․

'''16/9-1969թ․'''
Վստահելի
59
edits