Changes

Անծանոթ ինքնակենսագրություն

Ավելացվել է 1511 բայտ, 20:31, 19 Փետրվարի 2014
Նոր էջ «[[Կատեգորիա:Արձակ]] {{անավարտ}} =='''Անծանոթ ինքնակենսագրություն'''== '''/հեքիաթներ մեծահասակների համ...»:
[[Կատեգորիա:Արձակ]]

{{անավարտ}}


=='''Անծանոթ ինքնակենսագրություն'''==

'''/հեքիաթներ մեծահասակների համար/'''

==='''Նախաբանի փոխարեն'''===

Մի օր /մի քանի օր, ամեն ամիս/ մարդը հոգնած /առույգ, տխուր, ուրախ, հուզված, էլի տխուր/ եկավ տուն /իր ունեցած-չունեցած բոլոր տները/ ու սկսեց նամակ գրել /նամակներ, հեքիաթներ, արձակ, բանաստեղծություններ/: «ՈւՄ» հարցի կողքին ծրարի վրա դրեց սովորական փողոցի ու քաղաքի անուն /բոլոր քաղաքների անունները, մեր երկրի, մեր երկրագնդի՝ հետաքրքիր է, ի՞նչ է մեր երկրագնդի անունը/ եւ մի անունազգանուն /մի քանի ազգանուն, բոլոր անունները/: Հետո կպցրեց նամականիշը, որի վրա պատկերված էր հենց ինքը, գնաց փոստ եւ որքան որ հնարավոր էր՝ ուղարկեց ամենաշտապ ձեւով:

Մի քանի ամիս հետո, փոստարկղը բացելիս նա տեսավ, որ չվող թռչունի պես իր նամակը /նամակները, հեքիաթները, արձակը, բանաստեղծությունը/ հետ է եկել:

Նա բաց արեց այն ու սկսեց կարդալ…
Վստահելի
59
edits