―Լոպե դե Վեգա, Լոպե դե Վեգա․․․․ Որտեղի՞ց ընկավ անունը միտքս։ Երեւի դա ֆրանսիացի հանճարեղ երաժիշտ է, տասնվեց սիմֆոնիաների հեղինակ։ Լոպե դե Վեգա, Լոպե դե․․․
Նա հիմա այնպիսի տրամադրություն ուներ, որ՝ որ եթե փողոցում ծառ կար ու ծառի կողքին էլ սյուն, ուրեմն՝ ուրեմն ամեն ինչ լավ է․․․
Մի խումբ մարդիկ կանգնել ու վերեւ էին նայում։ Եւ իսկապես զարմանալի է։ Փողոցի ծառերից մեկը այս աշնան կեսին, ու այն էլ կիրակի օրը, ծաղկել էր։ Նա նույնպես մոտեցավ, դրանք փոքրիկ, սպիտակ ծաղիկներ էին, իսկ դա չծաղկող ծառ էր․․․