Ուղղենք սխալները՝ «Այդ հուսով (փոխ․ հույսով) էլ բոլորը գնացին քնելու», «Դուք հույսո՞վ եք (փոխ․ հուսո՞վ եք), որ նա կկատարի իր խոստումը։ — Այո, հույսով (փոխ․ հուսով) ենք»։
§34․ Մեկնել — մեկնարկել
Մեկնել֊ը մի քանի իմաստ ունի։
ա) Ուղեւորվել, շարժվել, ճանապարհ ընկնել (գնացքով, մեքենայով), «Ավտոբուսը մեկնում է ժամը 5֊ին»․
բ) Պարզել, երկարել, կարկառել․ «Ձեռքը մեկնեց վիրավորին», «Հորթուկը դունչը մեկնեց մոր կողմը»․
գ) Մեկնաբանել, պարզաբանել, բացատրել․ «Նարեկացուն շատերն են մեկնել, բայց ասես միշտ էլ անմեկնելի է մնում»։
Մեկնել֊ի առաջին՝ շարժվել, մի տեղից դուրս գալ իմաստներին շատ մերձ է մեկնարկել֊ը, որը վերջին տարիների նորակազմություններից է։ Այն ստեղծվեց ավելի վաղ գործածության մեջ մտած մեկնարկ (օտար՝ ստարտ) բառից եւ, արդեն պարզ է, նշանակում է մեկնարկ (ստարտ) վերցնել, այսինչ տեղից սկսել, շարժվել։ Ավելի հաճախ գործածվում է իբրեւ մարզական եզր․ «Հեծանվորդները մեկնարկեցին Չեխիայի մայրաքաղաքից»։
§35․ Մեղանչել — մեղա գալ
Մեղանչել֊ի սխալ գործածությունը անչափ շատ է տարածված։ Կարծում են (այդ թվում՝ բավականաչափ գրագետ մարդիկ), թե մեղանչել֊ը հենց մեղա գալ՝ զղջալ, մեղքը ընդունել, մեղքը քավել է նշանակում։ Ճիշտ հակառակն է, մեղանչել նշանակում է մեղք գործել, հանցանք կատարել, սխալվել։ Կարծես մոռանում են հանրահայտ ասույթը․ «Ճշմարտության դեմ գործել՝ Աստծո դեմ մեղանչել»։ Հիշենք նաեւ Իսահակյանի հերոսի նշանավոր խոսքը․ «Իմ հայրը իմ դեմ մեղանչեց, սակայն չմեղանչեցի ես ոչ ոքի դեմ»։ Այլ օրինակ․ «Իր նահատակների, իր անմահների դեմ մեղանչող ժողովուրդը մեծապես մեղանչում է իր ապագայի դեմ»։ Այս բոլորի մեջ՝ մեղանչել = մեղք գործել։ Մեղանչել֊ից մեղանչում գոյականն ունենք, որ առավելապես այլ խոսքաշարերում է կիրառելի․ «Հոդվածում լեզվական մեղանչումները (= սխալները, վրիպակները) քիչ են»։
Ուղղենք սխալ գործածությունները․
«Թուրքիան հայ ժողովրդի դեմ կատարած մեծագույն հանցանքի համար այսօր պիտի մեղանչի (փոխ․ զղջա, ընդունի իր մեղավորությունը, մեղքը քավի՝ ապաշավի)», «Ես գիտակցում եմ իմ մեղավորությունը, որի համար էլ մեղանչում եմ (փոխ․ ափսոսում եմ, զղջում եմ)»։