Հայ իրականության մեջ փորձ է արվում մարդկային կյանքը զուտ հայրենասիրական ոգորումների օրինակով համապատասխանեցնել ազգային զարգացման ընթացքին և ուղղությանը։ Սակայն հայրենասիրությունը զգացմունք է, որն անպայման պետք է գաղափարով սնված ու զինված լինի։ Իսկ գաղափարի բաղադրիչներից մեկն էլ պատմությունն է։ Թե՛ գաղափարը, թե՛ պատմությունը կյանքի համար են, և եթե գաղափարը կյանքի ուղենիշ է հանդիսանում, ապա պատմությունը կյանքին կենարար ուժ է հաղորդում։ Գերմանացի փիլիսոփա Դիլթայի եզրակացությամբ, «կյանքը, ըստ էության, նույնական է պատմության հետ, իսկ պատմությունն ընդամենը կյանք է` դիտարկված համամարդկային տեսանկյունից»<ref>Նիկողոսյան Մ., Վիլհելմ Դիլթայի «Ոգու մասին գիտությունների» համակարգի մեթոդաբանական արժեքը, «Վէմ» հանդես, թիվ 1, 2012, էջ 14</ref>։ Ըստ այսմ, քանի որ մարդկային գործունեությունը նպատակաուղղված է կյանքը կազմակերպելուն և բարելավելուն, ապա ճշմարտության որոնումները նույնպես, գիտակցաբար թե անգիտակցաբար, միտված են կյանքը կարգավորելուն։ Նա, ով ձգտում է ճշմարտության` բոլորովին ուրիշ կյանքով է ապրում, քան նա, ով ապրում է առանց ճշմարտության մասին մտածելու։ Ավետարանական խոսք է` «Ճանաչեք ճշմարտությունը և ճշմարտությունը կազատի ձեզ»<ref></ref>։ Ներկա պահին, սակայն, մեզ հետաքրքրում է ոչ թե պատվիրանի կրոնական կամ փիլիսոփայական իմաստը, այլ որ` եթե որևէ տեղ ճշմարտություն գոյություն ունի, ապՀովհաննես, 8, 32ա նշանակում է, որ այն գոյություն ունի ընդհանրապես։ Հետևապես` պատմության մեջ մենք իրավունք չունենք կասկածի տակ առնելու նրա լինելությունը, այլ աներկբայորեն պիտի ընդունենք, որ ճշմարտությունը չափելի ու կշռելի է նաև պատմության մեջ և ամենևին էլ վերացական հասկացություն չէ։ Ճշմարտությունը մեզ կազատի անորոշությունից և կոնկրետություն կհաղորդի մեր կյանքին։ Ահա թե ինչու չի կարելի պատմությունը կեղծել` տուրք տալով անցյալի փառաբանությանը, և այդկերպ լցնել ներկա ժամանակի գաղափարական դատարկությունը։ Հարկավոր է պարզապես լինել սթափամիտ, բայց ոչ սառնասիրտ, ասել հասու ճշմարտությունը, ամբողջ ճշմարտությունը, և ասել սիրելով հարազատ ժողովրդին, հայրենիքը, պետությունը։ Նկատի ունենանք, որ եթե «առավելապես ճշմարտության հեղինակությամբ է հնարավոր դառնում մարդկային հանրությունը միավորելու գործը, միավորելու որպես ներքնապես միասնական տեսակային միավոր»<ref>Շաքարյան Հ., Փիլիսոփայություն, Երևան, 2005, էջ 157</ref>, ապա տվյալ դեպքում սնամեջ պաթետիկան ուղղակիորեն կարող է դուռ բացել ազգային սնապարծության համար, որից այն կողմ, սակայն, լոկ տեսանելի ու անտեսանելի որոգայթներ են։
Անժխտելի է, որ ազգի համար նոր զանգ է հարկավոր ձուլել, բայց և հաստատ է, որ այն պետք է ձուլել համապատասխան մետաղից, որպեսզի նրա ղողանջը հնչի մեր հոգում։ Ապագա առաջնորդող ազգային գաղափարը պետք է հագեցած լինի միայն և միայն պատմական ճշմարտությամբ… <references/>