Changes

Ինչպես հորինվեց Ռոբինզոնը

Ավելացվել է 14 647 բայտ, 15:50, 29 Դեկտեմբերի 2012
Նոր էջ. {{Վերնագիր |վերնագիր = Ինչպես հորինվեց Ռոբինզոնը |հեղինակ =[[Իլֆ եւ Պետրով]] |թարգմանիչ = Արտաշես Քալան...
{{Վերնագիր
|վերնագիր = Ինչպես հորինվեց Ռոբինզոնը
|հեղինակ =[[Իլֆ եւ Պետրով]]
|թարգմանիչ = Արտաշես Քալանթարյան
|աղբյուր = [[«Վերջին հանդիպում»]]
}}

<br/>

:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;«Արկածային գործ» պատկերազարդ երկտասնօրյա հանդեսի խմբագրությունում երիտասարդ ընթերցողի ուշադրությունը գամելու ընդունակ գեղարվեստական ստեղծագործությունների պակաս էր զգացվում։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Կային, իհարկե, ինչ֊որ գործեր, բայց դրանք բոլորն էլ այն չէին։ Դրանցում չափից դուրս շատ էր ջրիկ լրջությունը եւ, եթե ճիշտն ասենք, դրանք միայն մթագնում էին երիտասարդ ընթերցողի հոգին, չէին գամում։ Իսկ խմբագիրը ուզում էր անպայման գամել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Ի վերջո որոշեցին շարունակելի վեպ պատվիրել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խմբագրության սուրհանդակը ծանուցագիրը ձեռքին սլացավ գրող Մոլդավանցեւի մոտ, եւ արդեն հաջորդ օրը Մոլդավանեւը նստած էր խմբագրի առանձնասենյակում, վաճառականի բազմոցին։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հասկանո՞ւմ եք,― բացատրում էր խմբագիրը,― դա պետք է լինի գրավիչ, թարմ, հետաքըրքիր, արկածներով լի։ Պարզ ասած՝ պետք է լինի սովետական Ռոբինզոն Կրուզո։ Այնպես, որ ընթերցողը չկարողանա կտրվել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ռոբինզոն․․․ Կարելի է,― կարճ պատասխանեց գրողը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Միայն ո՛չ թե պարզապես ոբինզոն, այլ սովետակա՛ն Ռոբինզոն։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ուրիշ էլ ինչպիսի՞ն, հո ռումինական չպիտի՞ լինի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Գրողը երկար խոսել չէր սիրում։ Իսկույն երեւում էր, որ գործի մարդ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Եվ իսկապես, վեպը որոշված ժամկետին պատրաստ էր։ Մոլդավանցեւը մեծ բնագրից այնքան էլ չէր շեղվել։ Ռոբինզոն, ուրեմն Ռոբինզոն։․․․ Սովետական պատանին նավաբեկության է ենթարկվում։ Ալիքը դուրս է բերում նրան մի անմարդաբնակ կղզի։ Նա միայնակ է, անօգնական, հսկա բնության դեմ֊հանդիման, նրան շրջապատում են զանազան վտանգներ՝ գազաններ, բաղեղներ, առաջիկա անձրեւային շրջանը։ Բայց սովետական Ռոբինզոնը, ավյունով լի, հաղթահարում է անհաղթահարելի թվացող բոլոր խոչընդոտները։ Իսկ երեք տարի անց սովետական արշավախումբը հայտնաբերում է նրան, հայտնաբերում է ուժերի ծաղկման շրջանում։ Նա հաղթել է բնությունը, տուն է կառուցել, այն շրջապատել բանջարանոցների կանաչ օղակով, ճագարներ է աճեցրել, իր համար կապիկների պոչերից բլուզ է կարել, եւ թութակին սովորեցրել առավոտներն արթնացնել իրեն․ «Ուշադրությո՛ւն, դե՛ն նետեք վերմակը, դեն նետեք վերմակը։ Սկսում ենք առավոտյան մարմնամարզությունը» բառերով։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Շա՜տ լավ է,― ասաց խմբագիրը,― իսկ ճագարների մասին ուղղակի հոյակապ է։ Լիովին ժամանակակից թեմա։ Բայց, գիտե՞ք, ստեղծագործության հիմնական միտքը ինձ այնքան էլ պարզ չէ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Մարդու պայքարը բնության դեմ,― սովորական հակիրճությամբ հայտնեց Մոլդավանցեւը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, բայց սովետական ոչինչ չկա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հապա թութա՞կը։ Չէ՞ որ նա ռադիոյին է փոխարինում։ Փորձված հաղորդիչ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Թութա՞կը․․․ իսկապես լավ է։ Եվ բանջարանոցների օղակն էլ լավ է։ Բայց չի զգացվում սովետական հասարակայնությունը։ Որտե՞ղ է, օրինակ, տեղկոմը։ Որտե՞ղ է արհմիության ղեկավար դերը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոլդավանցեւը հանկարծ հուզվեց։ Հենց որ զգաց, թե վեպը կարող են չընդունել, նրա լռակյացությունը վայրկենապես չքվեց։ Նա դարձավ պերճախոս։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այնտեղ ի՞նչ տեղկոմ։ Չէ՞ որ կղզին անմարդաբնակ է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, միանգամայն իրավացի եք, անմարդաբնակ է։ Բայց տեղկոմ պետք է լինի։ Ես խոսքի վարպետ չեմ, բայց եթե ձեր տեղը լինեի, կստեղծեի որպես սովետական տարր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բայց ախր ողջ սյուժեն կառուցված է այն հաշվով, որ կղզին անմարդա․․․․
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Այստեղ Մոլդավանցեւը պատահականորեն նայեց խմբագրի աչքերին եւ կակազեց։ Այդ աչքերն այնքան գարնանային էին, նրանք մեջ այնպես էր զգացվում մարյան դատարկությունն ու կապույտը, որ նա որոշեց զիջումներ անել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դուք իսկապես ճիշտ եք ասում, ―ասաց նա՝ բարձրացնելով մատը, ― իհարկե։ Եվ ինչպե՞ս ես միանգամից գլխի չընկա։ Նավաբեկությունից փրկվում են երկուսը՝ մեր Ռոբինզոնը եւ տեղկոմի նախագահը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Եվ էլի երկու ազատված անդամ, սառը ասաց խմբագիրը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Օ՜յ,― ճչաց Մոլդավանցեւը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ոչ մի օ՛յ, երկու ազատված անդամ եւ մեկ ակտիվիստուհի՝ անդամավճարները հավաքողը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Անդամավճարներ հավաքո՞ղն ինչի համար է։ Ու՞մից պետք է նա անդամավճար հավաքի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հենց Ռոբինզոնից։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ռոբինզոնից անդամավճար կարող է հավաքել նախագահը։ Դրանից նա շատ էլ նեղություն չի քաշի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ա՛յ, հենց այդեղ դուք սխալվում եք, ընկեր Մոլդավանցեւ։ Դա բացարձակապես անթույլատրելի է։ Տեղկոմի նախագահը չպետք է ուժերը ջլատի մանր֊մունր գործերի վրա եւ վազի անդամավճար հավաքելու։ Մենք դրա դեմ ենք պայքարում։ Նա պետք է լուրջ ղեկավար աշխատանքով զբաղվի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այդ դեպքում թող անդամավճարներ հավաքող էլ լինի,― հնազանդվեց Մոլդավանցեւը,― դա նույնիսկ լավ է։ Նա կամուսնանա տեղկոմի նախագահի կամ էլ հենց Ռոբինզոնի հետ։ Համենայն դեպս, ավելի հաճելի կլինի կարդալը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Չարժե։ Մի՛ գլորվեք դեպի բուլվարայնություն, դեպի անառողջ էրոտիկա։ Թող նա իր համար հավաքի անդամավճարները եւ պահի չհրկիզվող պահարանի մեջ։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Մոլդավանցեւը վեր֊վեր թռավ բազմոցի վրա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ներեցեք, անմարաբնակ կղզում չհրկիզվող պահարան չի կարող լինել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Խմբագիրը մտածմունքի մեջ ընկավ․
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Սպասեք, սպասեք,― ասաց նա,,― ձեր գրքի առաջին գլխում հրաշալի տեղ կա։ Ռոբինզոնի եւ տեղկոմի անդամների հետ միասին ալիքը ափ է նետում զանազան իրեր։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Կացին, հրացան, կողմնացույց, մի տակառ ռոմ եւ հակալնդախտային հեղուկով լի մի սրվակ,― հանդիսավորությամբ թվեց գրողը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ռոմը ջնջեք,― արագորեն ասաց խմբագիրը, եւ հետո այդ ի՞նչ հակալնդախտային հեղուկ է։ Ո՞ւմ է հարկավոր։ Ավելի լավ է մի շիշ թանաք։ Եվ անպայման չհրկիզվող պահարան։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Լավ, բայց ինչի՞ համար է այդ պահարանը։
:Անդամավճարները կարելի է հիանալի պահել պաոբաբի փչակում։ Ո՞վ պետք է գողանա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ինչպե՞ս թե ով։ Իսկ Ռոբինզո՞նը, իսկ տեղկոմի նախագա՞հը, իսկ ազատված անդամնե՞րը, իսկ վերստուգիչ հանձնաժողո՞վը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Մի՞թե նրանք էլ են փրկվել,― եկրչոտությամբ հարցրեց Մոլդավանցեւը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Փրկվել են։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Լռություն տիրեց։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Գուցե ալիքը ափ է նետել նաեւ նիստերի սեղա՞նը,― չարախնդորեն հարցրեց հեղինակը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ան֊պա՜յ֊մա՜ն։ Մարդկանց համար աշխատանքի պայմաններ ստեղծել պե՞տք է, թե ոչ։ Ուրեմն թող լինի ջրաման, զանգ, սփռոց։ Ալիքը թող ափ նետի ինչպիսի սփռոց ուզում է։ Թող կարմիր գույնի լինի, թող կանաչ լինի։ Ես գեղարվեստական ստեղծագործությունը չեմ ճնշում։ Բայց ահա թե ինչ, աղավնյակս, ձեր առաջնահերթ խնդիրը պետք է լինի մասսաներին պատկերելը։ Ա՛խատավորական լայն զանգվածները։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ալիքը չի կարող մասսաներ նետել ափ,― համառեց Մոլդավանցեւը,― դա սյուժեին հակառակ կլինի։ Մտածեցեք։ Ալիքը հանկարծ ափ է նետում մի քանի տասնյակ հազար մարդ։ Հավերի ծիծաղն էլ կգա։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իմիջիայլոց, առողջ, առույգ, կենսախինդ ծիծաղի ոչ մեծ քանակությունը երբեք չի խանգարի,― ավելացրեց խմբագիրը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Ո՛չ, ալիքը չի կարող այդ բանն անել։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ինչո՞ւ ալիքը,― զարմացավ հանկարծ խմբագիրը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Բա էլ ուրիշ ի՞նչ կերպ կարող են մասսաները կղզի ընկնել։ Կղզին անմարդաբնակ է, չէ՞։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ ձեզ ո՞վ ասաց, թե անմարդաբնակ է։ Դուք ինձ շփոթեցնում եք։ Ամեն ինչ պարզ է։ Գոյություն ունի կղզի, նույնիսկ թերակղզի։ Դա ավելի լավ է, այդպես հանգիստ կլինի։ Եվ այնտեղ տեղի են ունենում մի շարք գրավիչ, թարմ, հետաքրքիր արկածներ։ Ահմիութենական աշխատանք է կատարվում, երբեմն ոչ բավարար։ Ակտիվիստուհին բացահայտում է մի շարք թերություններ, ասենք թեկուզ անդամավճարների հավաքման ասպարեզում, նրան օգնում են լայն զանգվածները։ Եվ ահա քեզ զղջացող նախագահ։ Վերջում կարելի է տալ ընդհանուր ժողով։ Շատ պատկերավոր կստացվի հենց գեղարվեստական առումով։ Ահա եւ բոլորը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Իսկ Ռոբինզո՞նը,― թոթովեց Մոլդավանցեւը։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Այո, լավ էր, որ հիշեցրիք։ Ռոբինզոնն ինձ վրդովում է։ Նրան ամբողջովին դեն նետեք։ Նվնվացողի անհեթեթ, ոչնչով չարդարացված կերպար է։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Հիմա ամեն ինչ հասկանալի է,― ասաց Մոլդավանցեւը՝ գերեզմանային ձայնով,― վաղը պատրաստ կլինի։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Դե, հաջողությո՛ւն։ Ստեղծագորեցե՛ք։ Հա, իմիջիայլոց, ձեր վեպի սկզբում նավաբեկություն է կատարվում։ Գիտե՞ք ինչ, նավաբեկություն պետք չէ։ Թող առանց նավաբեկության լինի։ Այդպես ավելի գրավիչ կլինի։ Դե, ահա, լավ է։ Ողջ եղեք։
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;Միայնակ մնացած խմբագիրը ուրախ ծիծաղեց․
:&nbsp;&nbsp;&nbsp;&nbsp;― Վերջապե՜ս,― ասաց նա,― կունենամ իսկական արկածային եւ եւ միաժամանակ լիովին գեղարվեստական ստեղծագործություն։

[[Category: Արձակ]]
[[Category: Հայպետհրատ]]
[[Category: 1963]]