Ո՞ր գնորդը կարող էր անտարբեր անցնել այս խոստումների կողքով։ Արդեն քսանհինգ տարի էր, ինչ Եվթերպոսների վիճակը հավաստում էր, որ խանութը կառավարվում է հմուտ ձեռքով։ Թաղամասի մրցակիցները հերթով հրաժարվում էին նրանց ճանապարհին կանգնելուց։ Այդ հաջողությունը վկայում էր առեւտրական եւ գեղագիտական ճշմարիտ տաղանդի մասին։
Եվթերպոսները ցանկանալով բավարարել հաճախորդներին՝ առաջարկվող ծաղկեպսակների գնի եւ որակի հարցում, ետ չէին մնում հավերժական սուգն արտահայտող նյութերի նորամուծությունից։ Ձեռնարկության ոգին տիկին Եվթերպոսն էր։ Այս երկարահասակ, չորուկ֊մորուկ, մկանուտ, շատախոս կինը իր հողմապտույտի մեջ էր առել վաթսունամյա վտիտ ու դժգույն ամուսնուն, որ շարունակ ճաճպացնում ճպճպացնում էր աչքերը։ Երբ կինը կանչում էր՝ «Վիկտո՛ր», նա այնպէս այնպես էր ցնցվում, կարծես ատրճանակ էին ուղղում սրտին։ Իսկ երբ կինը շոյում էր Վիկտորի մազերը, նա վախեցած կրիայի նման գլուխը խրում էր ուսերի մեջ։ Եվ որովհետեւ գործակատար չէին պահում, իսկ Վիկտորի կազմվածքը թույլ էր, տիկին Եվթերպոսին էր բաժին ըկնել ընկել խանութի բոլոր ծանր աշխատանքները, նա էր իջեցնում ու բարձրացնում երկաթյա վարագույրները, տանում֊բերում էր արկղները, ըմբիշի նման հեւալով տեղափոխում էր բրոնզե ու մարմարե առարկաները։ Բայց Վիկտորը իր նմանը չուներ ապակյա մարգարիտները մետաղաթելի վրա շարելու մեջ։ Ամբողջ օրը նա ուրախությամբ համադրում էր տխուր գույները։ Տիկին Եվթերպոսը հարեւաններին ասում էր, թե ամուսինը կախարդի մատներ ունի։
Մի երեկո, խանութը փակելու ժամին, երբ տիկին Եվթերպոսը հաշվում էր գանձարկղի փողերը, ներս մտավ մի անծանոթ, շատ նիհար մարդ, մոտ յոթանասուն տարեկան։ Անծանոթի մտազբաղ տեսքից դժվար չէր գուշակել, որ լուրջ հաճախորդ է։ Եվ տիկին Եվթերպոսը նրան սիրաշահելու համար շողում ձայնով հարցրեց․
— Ի՞նչ կկաամենայիքկկամենայիք, պարոն…
Պարոնը պատասխանեց՝
Տիկին Եվթերպոսը թուքը կուլ տվեց․
— Լավ, պարոն։ Ուրմեն՝ Ուրեմն՝ մի սիրելի հայր, մի սիրելի եղբայր, մի սիրելի որդի, մի սիրելի քեռորդի…
— … եւ մի սիրելի հորեղբայր,— վրա բերեց մարդը անհամբեր շտապողականությամբ,— եւ մի սիրելի զարմիկ, եւ մի սիրելի բարեկամ, եւ մի սիրելի վարձակալ, եւ մի սիրելի փեսա։ Բոլոր տեսակներից մեկ֊կմե հատ։
— Լավ,— ասաց տիկին Եվթերպոսը,— այս րոպեին կսպասարկեմ։
Նա, ահաբեկված, մեկիկ֊մեկիկ վերցնում էր պսակները եւ տեղափոխում տաքսի։ Ավտոմեքենայի ետնատեղում շուտով մի ամբողջ գերդաստան գոյացավ։ Հայրը դրված էր փեսայի գլխին, որդին ճնշում էր զարմիկին։ Չնայած տիկին Եվթերպոսը միշտ էլ ետմահու հարգանք էր տածում հանգուծյալների հանգուցյալների նկատմամբ, բայց այս խմբական մահը ոչ մի կերպ գլուխը չէր մտնում։ Հանկարծ նա գլուխ արեց․
— Հավանաբար, ձեր ընտանիքի բոլոր տղամարդիկ վթարի զոհ են դարձել։
Խեղճ կինն առարկեց, թե չի կարելի թույլ տալ, որ իշխանության քթի տակ, թեեւ առանց օրենսգրքի որեւէ հոդվածից շեղվելու, այսօր, մարդկային տասներկու կյանքեր գտնվեն մահվան սպառնալիքի տակ։ Սիմոնը նորից վկայակոչեց ընդունված կարգը, դատարկեց շիշը, սրբեց բեղը, եւ գովելով ռոմի որակը, հրաժեշտ տվեց Եվթերպոս ամուսիններին։
Ոստիկանության գործակալի անխռով հանգստությունից Վիկտորը հասկացավ, որ իրենք զերծ են պատասխանատվությունից, մանավանդ, եթե իշխանության համազգեստավոր ներկայացուցիչը խորհուրդ է տալիս մոռանալ միջադեպը։ Տիկին Եվթերպոսը, որը, ինչպես իր սեռի մեծամասնությունը, բանի տեղ չէր դնում իրավաբանական փաստարկները, ամբողջ գիշեր աչք չփակեց։ Վիկտորը կողքին մուշ֊մուշ քնած էր, իսկ նա անձկությամբ նայում էր մթությանը։ Հաճախորդի կերպարանքը ցավագին հստակությամբ գծագրվում էր աչքերի առջեւ։ Հիշում էր դեմքի ու հագուստի ամենաչնչինչ ամենաչնչին մանրամասնությունները։ Նրա դիմագծերում եւ առհասարակ ամբողջ կերպարանքում տեսնում էր այլասերվածության դրոշմ։ Մթության մեջ լուռ խորհրդածելով, նա պատկերացնում էր մի իսկական ընտանեկան կոտորած։ Միգուցե հենց այս պահին, բազմաթիվ պսակների տեր դարձած մարդը թաթերի ծայրին անցնումւ անցնում է սենյակից սենյակ, խեղդում օրորոցի մանուկներին, թափում ալեմորուս պապիկների փորը, ածելիով այլանդակում քեռիներին ու զարմիկներին, փշրում քնած եղբոր գանգը, թռցնում անպաշտպան հոր գլուխը, կտոր֊կտոր անում եղբորորդուն, ամորձատում փեսային՝ քրքջալով թափված արյան ու ուղեղների վրա։
Հաջորդ առավոտյան տիկին Եվթերպոսը գնեց մի կապ լրագիր այն համոզմամբ, թե առաջին էջի վրա կգտնի իր երեւակայած սպանության լուրը։ Մի լավ տակնուվրա արեց հայտարարությունների բաժինը։ Այնտեղ հաղորդվում էր լոկ մի քանի ինքնասպանության դեպքերի եւ մի հասարակ սպանության մասին։ Անշուշտ, այն սրիկան դեռ չի գործել ոճիրը։ Երեւի սպասում է հարմար պահի։ Տիկին Եվթերպոսը երդվեց չթուլացնել հսկողությունը։ Եվ իսկապես, ամիսներ շարունակ դարձավ առավոտյան ու երեկոյան բոլոր օրաթերթերի ամենանվիրյալ, ամենակրքոտ ընթերցողը։
Անցավ գրեթե մի տարի։ Խորհրդավոր հաճախորդի ոճրագործության մասին դեռ լուր չկար։ Տիկին Եվթերպոսն այլեւս ամուսնու մոտ չէր խոսում իր տագնապների մասին։ Նույնիսկ ասում էր, թե ծիծաղը գալիս է իր նախկին կասկածների վրա։ Բայց ներքուստ համոզված էր, թե ճշնմարտությունը ջրի երես դուրս կգա մի այնպիսի ժամանակ, երբ արդեն չես էլ սպասում։
Մի ուրբաթ երեկո, երբ Վիկտորը ինչ֊որ շտապ պատվեր էր կատարում, տիկին Եվթերթոսը մի կոնֆետ գցեց բերանը, գլուխը ծածկեց ժանյակե դեղին գլխաշորով, նստեց խանութի դռանը՝ մաքուր օդ շնչելու։ Հինգ րոպե էլ չէր անցել, հանկարծ դիմացի մայթին տեսավ հրեշին… Նա սեւ հագուստով էր։ Պատերին քսվելով գնում էր։ Տիկին Եվթերպոսի ստամոքսը կծկվեց ուժեղ ցնցումից։ Առանց իրեն հաշիվ տալու, վեր ցատկեց տեղից, կտրեց փողոցը, ընկավ անծանոթի ետեվից։ Մարդը, բանից անտեղյակ, մոլոր քայլվածքով գնում էր իր համար։ Ուսերը կախ էին, թեւերը ճոճվում էին ազատ։ Նա հանգիստ գնում էր, անմեղ մարդու նման նայելով աջ ու ձախ։ Բայց տիկին Եվթերպոսը հեշտ խաբվողներից չէր։ Նա հպարտ էր, որ գտել է թշվառականի հետքը՝ ի հեճուկս վախկոտ ամուսնու եւ երեւակայությունից զուրկ զարմիկի։ Եթե նույնիսկ հետապնդումը երկարի, նա ոչ մի քայլ չի նահանջի, եւ ինչ գնով էլ լինի, կստիպի նրան խոստովանելու իր սոսկալի մտադրությունը։ Տիկին Եվթերպոսն արդեն ուզում էր ձայն տալ անծանոթին, երբ սա կանգ առավ մի ոչ շքեղ հյուրանոցի առջեւ, գլխարկը հանեց, ներս գնաց։ Տիկին Եվթերպոսը կրկնկակոխ կրնկակոխ հետեւում էր։ Տղամարդը թեքվեց միջանցք։ Տիկին Եվթերպոսը թաքնվեց անկյունում եւ նկատելով, որ նա բացում է դուռը, առաջ նետվեց։
— Սպասե՛ք,— ճչաց նա։
— Դա… դա գաղտնիք է… բայց ես ամեն ինչ կպատմեմ… Ահա… Ես ծեր եմ… Սիրտս հիվանդ է… Բժիշկների կարծիքով, ինձ ընդամենը մի քանի ամիս է մնացել ապրելու, գուցե մի քանի օր… Մի խոսքով, շարունակ մտածում եմ իմ մահվան եւ թաղման մասին։ Բայց ես մեն֊մենակ եմ աշխարհում։ Ոչ հարազատ ունեմ, ոչ բարեկամ։ Ոչ ոք։ Հիմա… Պատկերացրեք մի դիակառք, որ առանց թափորի, առանց ծաղկի ու ծաղկեպսակի, անանուն, մերկ, մենակ անցնում է քաղաքով։ Այդ ճնշող պատկերից խուսափելու համար, որոշեցի ինձ համար ազգականներ հորինել։
Եվ գնեցի ծաղկեպսակներ, որոնց ժապավենները, ի դեմս իմ, արտահայտում են հոր, պապիկի, եղբոր, որդու, քեռու, զարմիկի, փեսայի, ամուսնու, բարեկամի կորուստը… Ես նախօրոք հավաքել եմ արհեստական այդ ցավացկություններըցավակցությունները, ինձ կապել անհամար թելերով եւ այսպես ավելի հանգիստ եմ։ Այսպես թվում է, թե շրջապատված եմ բարեկամներով, սիրված եմ եւ դրանից ջերմանում է սիրտս։ Թվում է, իսկականից ափսոսում են ինձ…
Տիկին Եվթերպոսը՝ հուզմունքից կոկորդը չորացած, նայում էր մարդուն, որին ինքը ոճրագործի տեղ էր դրել, մինչդեռ խեղճը պարզապես ցանկացել էր ընտանիք ստեղծել իր համար։ Մարդը, հազիվ շարժելով շուրթերը, ավելացրեց․