===Շուշու կլիման===
Շուշի քաղաքիկլիմայական պայմանների մասին կարելի է դատել նրա օդերեւութաբանական կայանի տվյալների հիման վրա։ Ինչպես երեւում է 1915 թվականի «Кавказский календарь»֊ի ցուցմունքից<ref>«Ընդհանուր մաս», էջ 57—89</ref>, Շուշու օդերեւութաբանական կայանն աշխատել է 1848—51 թվականներին, այնուհետեւ 1872 թ․ մինչեւ 1874 թ․, իսկ 1888 թ․ սկսած նա անդադար աշխատել է մինչեւ 1920 թ․, այսինքն մինչեւ քաղաքի հայկական մասի ավերումը։ Մինչեւ 1920 թ․, վերջին առնվազն 15 տարվա ընթացքում, օդերեւութաբանական կայանը գտնվում էր Շուշու ռեալական դպրոցին կից։ Օդերեւութաբանական կայանը սպասարկում էին Շուշու ռեալականի ուսուցիչները դպրոցի բարձր դասարանի աշակերտների հետ։ Նրանք ամեն օր ամփոփագիր էին հաղորդում Թիֆլիսում գտնվող կենտրոնական օդերեւութաբանական վարչությանը<ref>Շուշու ռեալական դպրոցի նոր շենքը կառուցվել է XX դարի սկզբներին Առափելյանի աջակցությամբ։ Դպրոցը 1907—1908 թթ․ սեպտեմբերից տեղափոխվում է այդ նորակառույց շենքը։</ref>։ 1920 թ․ հետո կայանը տեղափոխվում է ադրբեջանական մաս՝ ռուսական եկեղեցու մոտ, քաղաքի ստորին դարբասից ոչ հեռու, որտեղ գտնվում է առայժմ։ Ինչպես երեւում է բերված տվյալներից, Շուշու օդերեւութաբանական կայանը պատկանում է Անդրկովկասում վաղուց աշխատող փոքրաքանակ կայանների թվին, որը մի քանի տասնամյակների ընթացքում վստահելի տվյալներ է տվել Շուշու օդերեւութաբանական պայմանների մասին, Կովկասի նշանավոր կլիմայաբան պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին իր արժեքավոր աշխատության մեջ բարձր գնահատական է տվել Շուշու օդերեւութաբանական կայանի տվյալներին<ref>Շուշու կլիմայական պայմանների բնութագրման համար մենք տվյալները վերցրել ենք՝ И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР., т. 1. вып. 1, часть 1 и 2, Баку, 1926, որոնք թեեւ վերաբերվում են մինչեւ 1925 թվականին, բայց հետագա տարիների տվյալներից շատ քիչ են տարբերվում։</ref>։ Շուշին գտնվում է վերին գոտու անտառային շրջանում, որը համեմատաբար լավ պահպանվել է քաղաքի մոտակա շրջակայքում, լեռների լանջերին եւ ունի չափավոր խոնավ եւ համեմատաբար մեղմ կլիմա։ Ըստ պրոֆ․ Ֆիգուրովսկու հաշվառման, որը կատարված է օդերեւութաբանական բազմամյա տվյալների հիման վրա, Շուշու միջին տարեկան ջերմաստիճանը հավասար է +8,5, միջին հունվարյան (ամենացուրտ ամսվա) ջերմաստիճանը հավասար է —2,2, իսկ միջին հուլիսյանը (ամենատաք ամսվա)՝ +19,3։ Այսպիսով, ջերմաստիճանների միջին տարեկան տարբերությունը (ամպիլտուդը) հավասար է 21,5, որը կարելի է համարել ցամաքային երկրների համար խիստ չափավոր։ Սա բացատրվում է ինչպես ամառվա, այնպես էլ ձմեռվա ընթացքում քաղաքը շրջապատող անտառային շրջանի չափավորող ազդեցությամբ։ Շուշում, ըստ տարվա եղանակների, միջին ջերմաստիճանները հավասար են, ձմեռը՝ —9,8, գարնանը՝ +7,4, ամառը՝ +18,2, աշնանը՝ +9,5։ Բացասական ջերմաստիճանները Շուշում լինում են միայն հունվարին եւ փետրվարին, թեեւ սառնամանիքներ եւ ձյուն Շուշում կարող են լինել եւ հունվարից առաջ, բայց այս քաղաքում մինչեւ 1926 թվականի սեպտեմբերը նշվում է միայն մի ցուրտ օր (0֊ից ցածր ջերմաստիճանով) ամբողջ 30 տարվա ընթացքում, բայց նոյեմբերից սկսած նրանք հաճախ են լինում մինչեւ մարտ ամիսը ներառյալ, ապրիլ ամսում սառնամանիքներն հազվադեպ են, իսկ մայիսին նրանք հանդիպում են բացառիկ տարիներում։ Ձմեռվա մեղմության պատճառով Շուշում հնարավոր է զբաղվել այգեգործությամբ, բանջարաբուծությամբ եւ այլ գյուղատնտեսական կուլտուրաների աճեցմամբ։ Առհասարակ, Շուշու ջերմային պայմանները չափազանց նպաստավոր են, որպեսզի նա դառնա Անդրկովկասի խոշոր առողջարան։ Քաղաքի սքանչելի թեթեւ եւ մաքուր լեռնային օդը, չափավոր տաք ամառը, ձմեռային սառնամանիքների բացակայությունը, ջերմաստիճանի չափավոր տատանումները ըստ ամիսների, հրաշալի աշնան առաջին ամիսները, որոնք զգալի չափով ավելի տաք են, քան գարնան ամիսները, դարձնում են Շուշին մեր երկրի բնական առողջարանը։ Խոսելով Փոքր Կովկասի լեռնային շրջանի բնական զոնայի մասին, որտեղ տեղադրված է Շուշին, պրոֆեսոր Ի․ Ֆիգուրովսկին գրում է․ «Չափավոր տաք, նույնիսկ հով ամառը, որը միաժամանակ համեմատաբար պարզ է եւ չոր, դարձնում է այդ զոնան առհասարակ Անդրկովկասի ամենալավ կլիմայական կայաններից մեկը եւ ամենալավը ամբողջ Արեւելյան Անդրկովկասում։ Շուշին եւ Թթու ջուրը այս տեսակետից վաղուց ի վեր հայտնի են, ինչպես եւ Դիլիջանը, ամառը այստեղ իր ջերմաստիճանով նմանվում է Ցյուրիխին, Բերնին, Ժնեւին եւ այլ Շվեյցարական եւ Տիրոլյան վայրերին»<ref>И. Ц. Фигуровский, Материалы по районированию Азерб. ССР, т 1, вып. 1, часть 2, стр. 135, Баку, 1926.</ref>։ Շուշու առողջարանի առավելությունները, այլ նշանավոր առողջարանների համեմատությամբ, աշխարհագրական դիրքի բարձրությունը (հաշված ծովի մակերեսից), աշխարհագրական լայնության աստիճանի եւ ջերմաստիճանի բարձրությունը ձմռան ամիսներին (նոյեմբեր֊մարտ)։ :::::<i>Աղյուսակ 18</i> <i>Ամփոփված (ընդհանրացրած)</i>