Ես ներողություն եմ խնդրում ընթերցողից, որ այսքան մանրամասն եմ նկարագրում այս կանոնները, ցուցակները, մենյուն, բայց ինձ թվում է, որ դա անհրաժեշտ է շատ թե քիչ ամբողջական պատկերացում տալու համար այն հասարակության մասին, որում ես գտնվում էի։
Երկու երիտասարդ կոմսորկա, ոչ այնքան մաքուր խալաթներով արագ սպասարկում էին հաճախորդներին։ Բոլորի նման, ինձ էլ տվեցին նշված ճաշատեսակներով պլստմասայից սկուտեղ։ պլստմասաե սկուտեղը։ Երկու ափսե, երկու բաժակ և գդալ (բոլորը պլաստմասայից) կապված էին սկուտեղին պողպատե շղթաներով։ Եվս երկու շղթա (երևի դանակի և պատառաքաղի համար) կտրված էին։ Հոտ քաշելով ուտելիքից, ես, անկեղծ ասած, տհաճությամբ կնճռոտեցի դեմքս, և մտածեցի, որ որոշ դեպքերում կարելի է կշտանալ միայն հոտից։
Բայց, կրկնում եմ, ես ղեկավարվում էի ոչ միայն քաղցով, այլև հետազոտողի հետաքրքրասիրությամբ։