Ես ուղղակի ապշեցի այդ առաջարկությունից։
Դու ինչ է, ասում եմ, սիրելիս, գժվե՞լ ես ինչ է։ Ի՞նչու ես հանկարծ պետք է ամեն ինչ թողնեմ և սլանամ Մյունխենից Տորոնտո։ Դու ինչ է, կարծում ես, որ ես էլ բան ու գործ չունե՞մ, քան որ այդպիսի հեռուն գալը։գամ։
Ծերուկ, այդ հարցը քննարկման ենթակա չէ։ Տորոնտոյում կվարձես որևիցե ոչ մեծ և աննկատ կառ, դուրս կգաս հայվեյ, այնտեղ կվերցնես վեցերորդ էկզիտը, կանցնես ուղիղ երկու մղոն, շուլդերի վրա կտեսնես երկնագույն «շևրոլե»։ Տանիքին ալեհավաք, ետևի ապակու վրա շերտավարագույր, համարը կեղտոտված է ցեխով։ Հետևիր այդ «շևրոլեին», առանձնապես մի մոտեցիր, բայց աչքիցդ բաց չթոցնես։ Վերջ։