— Դե ցույց տուր,— ասաց Ջաքը,— էդ ո՞նց թողեցիր եկար։ Խելքդ սիրեմ։ Կղզու էս կեսում փողը հաշիվ չի․․․
Խուլ թնդոցի փոխարեն ամպրոպն այս անդամ անգամ պայթեց սարսռազդու ճարճատյունով։
— Փողը էստեղ էլ է հաշիվ,— ասաց Ռալֆը,— փողն ամբողջ կղզում հաշիվ է։
Փայտերը ցած իջան, փայտը շրխկոցով փակվեց, վայրագ ճիչեր արձակելով։ Կենտրոնում գազանը, ծնկաչոք ընկած, թևերով պատսպարել էր գլուխը։ Ջանալով խլացնել սահմռկեցուցիչ աղմուկը, նա ինչ-որ բան էր գոռում սարի վրայի մեռելի մասին։ Ապա գազանն առաջ նետվեց, պատռեց օղակը և, քարափի սուր եզրի վրայով գլորվելով, ընկավ ափամերձ ավազի վրա։ Ամբոխը հորդեց հետևից, քարափից ցած լցվեց և հարձակվեց գազանի վրա՝ ոռնալով, խփելով, կծելով ու բզկտելով։ Խոսքեր չկային, և չկար ուրիշ շարժում, բացի գզգզող ատամներից ու ճանկերից։
Ամպերը պատռվեցին, անձրևը ջրվեժի նման պարպելով։ Ջուրը հորձում հորդում էր սարի կատարից, պոկում էր ծառերի տերևներն ու ճյուղերը, սառը հեղեղով վիժում էր ավազի վրա գալարվող կույտին։ Ի վերջո կույտը քանդվեց, և երերուն ստվերները ցրվեցին տարբեր կողմեր։ Միայն գազանը մնաց փռված, ծովից մի քանի մետր այն կողմ։ Նույնիսկ անթափանց անձրևի միջով նրանք տեսնում էին, թե որքան փոքր էր գազանը, ավազն արդեն սկսել էր նրա արյունից ներկվել։
Քամու սաստիկ պոռթկումը կողքի բեկեց անձրևը, թափ տալով անտառի սաղարթում կուտակված ջուրը։ Սարի գագաթին անկարգելը փքվեց և շարժվեց, մարմինը սահեց, ոտքի ելավ, ճոճվեց, և, թաց օդի ստվար տարածքով ցած սուրալով, անվարժ քայլեց անտառի բարձր կատարների վրայով։ Անընդհատ ցած իջնելով, այն գահավիժեց ծովափի վրա, և տղաներն ահա բեկված ճիչերով ցիրուցան եղան խավարի մեջ։ Անկարգելը մարմինն առաջ քաշեց, ծովախորշի ջուրը հերկելով, այն խփեց խութերին և գցեց արձակ ծովը։