— Դու տեսար չէ՞, Խոզուկ։
— Շատ լավ չտեսա։ Ես հիմա միաչքանի եմ։ Պետք է , որ արդեն իմանայիր, Ռալֆ։
Ռալֆը շարունակում էր հետ ու առաջ ճոճվել։
— Էդ պատահար էր,— հանկարծ ասաց Խոզուկը,— այ թե ինչ։ Գժբախտ Դժբախտ պատահար։— Նրա ձայնը նորից սրվեց։— Մթան միջից, անտառից էնպես դուս եկավ․․․ Ո՞վ էր իրան ասում մթան միջից էդպես դուս գար։ Խփնված էր, էլի։ Տենց էլ պտի լիներ։— Նա նորից ձեռքերը թափահարում էր։
— Դժբախտ պատահար էր։
— Քեֆից հետո,— խեղդված ձայնով ասաց Սամը։ Էրիքը գլխով արեց։— Հա, քեֆից հետո էր արդեն։
— Մենք շուտ գնացինք,— արագ ասաց ԽոզուլկըԽոզուկը,— որտև հոգնել էինք։
— Մենք էլ․․․
— Եկեք մի բան ուտենք։
Նիզակներր Նիզակները վերցրած, նրանք միասին գնացին մրգատու ծառերի մոտ և հապշտապ, համարյա առանց խոսելու, սկսեցին փորները լցնել։ Երբ անտառից դուրս եկան, արևն արդեն իջնում էր, իսկ խարույկից միայն անթեղներն էին մնացել։
— Ես էլ չեմ կարող փայտ քարշ տալ,— ասաց Էրիքը։— Էրիքը,— թևերս թուլացել են։
Ռալֆը կոկորդը մաքրեց։
— Էստեղից ազատվելու մենակ մի ձև կա, ով ուզի, թող որս անի, ով ուզի՝ միս ճարի․․․
Նա դեմքից-դեմք նայեց։ Ամենակրքոտ համոզվածության պահին նրա մտքում նորից շրխկալով փակվեց փեղկը, և նա մոռացավ, թհ թե ինչ էր ուզում ասել։ Բռունցքը սեղմած, ծնկաչոք, լուրջ նայում էր մեկից մյուսին։ Փեղկը ետ քաշվեց։
— Հա։ Բայց մենք պիտի ծուխ անենք, անընդհատ ծուխ․․․
Ռալֆը հրճվեց իր կատակի ունեցած հաջողությունից։ Նա անզուսպ քրքջում էր, ջղաձգվում ու գետնով մեկ գլորվում։ Խոզուկն արժանապատվությամբ նրան նախատեց։
— Իմ ասածի մեջ էդքան ծիծաղելի ոչ մի բան չկար։ Ռալֆը չէր կարողանում կանգ առնել, չնայած նրա կրծքավանդակն արդեն ցավում էր։ Անդադար կծկումներից ուժաթափվելով, նա, ամեն անգամ շնչակտուր պառկած, սպասում էր հաջորդ նոպային, մինչև որ, ընդմիջումներից մեկում նրան դարանևց դարանեց քունը։
— ․․․ Ռալֆ, շատ ես աղմուկ անում։ Հանգիստ մնա, որտև․․․
— Ինձ էլ։ Խոզուկին հո բան չի՞ եղել։
Նրանք Խոզուկին դուրս քաշեցին փլատակների տակից և հենեցին ծառին։ Գիշերը զով էր, անմիջական սպառնալիքը նրանից զտվել էր։ Խոզուկի շնչառությունը փոքր-ինչ կարգա-վորվեց։կարգավորվեց։
— Խոզուկ, հո չե՞ս վնասվել։
Հեռվում, ծովափի աղեղի երկայնքով, երեք հոգի անշտապ վազում էին Ամրոցի ուղղությամբ։ Նրանք անտառից հեռու էին մնում, նախընտրելով ափամերձ ավազը։ Մերթ ընդ մերթ կամացուկ երգում էին կամ գլուխկոնծի տալիս ծովի լուսաթրթիռ երիզի կողքին։ Առաջնորդը տոկուն վարգով ընթանում էր առջևից, ցնծալով իր ձեռքբերումից։ Հիմա նա արդեն իրավամբ առաջնորդ էր և վազում էր, օդը նիզակով ծածկելով։ Նրա ձախ ձեռքում, ճոճվում էր Խոզուկի ջարդված ակնոցը։
=Տասնմեկերորդ գլուխ։ Ամրոցը=