Ես սիրում եմ հեգնանքը, քանի դեռ այն չի դառնում իրականություն։ Ես ձերբակալվել եմ հայտարարությունների տախտակին կաշառակերության մասին նկար նկարելու համար։ Արդյունքում 40 ժամ անցկացրի բանտախցում ոստիկանների հետ, ովքեր մեզ էին վերցնում, ու ստեր ասում, որոնց հետեւեց հարկադրական աշխատանքները ու մեծ տուգանք, որի համար երբեք ոչ մի կտրոն չստացա, ու երեում է, ոչ մի դրա մասին ոչ մի գրառում չարվեց։
<strong>Ոչ մի բացառություն չունի այն կանոնը, ըստ որի, բոլորը կարծում են, որ իրենց դեպքը բացառություն է։ իրենք այդ կանոնի բացառությունն են։ </strong>
Իմ հիմնական խնդիրը կոպերի հետ այն է, որ նրանք անում են այն, ինչ իրենց ասել են։ Նրանք ասում են․ «Կներես, ընկերս, ես պարզապես աշխատանքս եմ անում»։ Ու ամեն անգամ, երբ որեւէ մեկն ասում է․ «Եթե ինձնից կախված լիներ, խնդիր չէր լինի, բայց դե ես հրաման եմ կատարում» ներսումդ ինչ֊որ մի բան մեռնում է։ Եթե դու դա ասում ես նույնքան հաճախ ինչքան կոպերն են ասում, ապա ներսումդ շատ բան չի մնացել։
Երբեմն ես զգում եմ ինչպես շուռ տված ոստիկան։ Կարծում եմ, ես հավատում եմ, որ որոշ մարդիկ կոպ են դառնում, որովհետեւ ուզում են աշխարհը ավելի լավը դարձնել։ Բայց, այդ դեպքում, որոշ մարդիկ էլ վանդալներ են դառնում, որովհետեւ ուզում են աշխարհը ավելի լավիկը դարձնել։
==7==