Changes

Հարվածելով գլուխդ աղյուսե պատին

Ավելացվել է 2 բայտ, 22:18, 13 Ապրիլի 2014
/* 5 */
Ժողովրդի միջից միայնակ մի մարդ՝ Նիկա Լեոնը, զզված Չաուշեսկուից ու նրա ստեղծած ահավոր պայմաններից սկսեց վանկարկել ի աջակցություն Տիմիշոարայի հեղափոխականների։ Նրա շուրջը կանգնած ժողովուրդը ենթարկվելով սկսեց վանկարկել «Կեցցե՛ Տիմիշոարան»՝ մտածելով, որ դա նոր քաղաքական կարգախոս է։ Եվ միայն երբ նա վանկարկեց «Չաուշեսկու հեռացի՛ր» նրանք հասկացան, որ մի բան այն չէ։ Ահաբեկված, նրանք փորձեցին հեռանալ այդ մարդուց, գետնին գցելով ձեռքներին եղած ցուցանակները։ Գետնին ընկնելով ցուցանակները պահող փայտերը կոտրվեցին մարդկանց ոտքերի տակ եւ կանայք սկսեցին գոռալ։ Դրան հետեւած խուճապը նման էր դժգոհության ձայների։
Անպատկերացնելի մի բան էր կատարվում։ Չաուշեսկուն կանգնած էր իր պատշգամբում, անվստահությունից սառած, բերանը ծիծաղաշարժ բացել֊փակելով։ Հետո, անվանգության անվտանգության տնօրենը արագորեն մտավ պատշգամբ ու մոտենալով նրան ասաց․ «Նրանք ներս են մտնում»։ Խոսափողը միացրած էր, եւ այդ խոսքերը հեռարձակվեցին ամբողջ երկրով մեկ՝ ազգային ռադիոյի ուղիղ եթերով։
Սա հեղափոխության սկիզբը եղավ։ Մի շաբաթվա մեջ Չաուշեսկուն մեռած էր։