Changes

Երկխոսություն երկխոսության մասին

Ավելացվել է 1850 բայտ, 09:20, 21 Ապրիլի 2014
Նոր էջ «{{Վերնագիր |վերնագիր = Երկխոսություն երկխոսության մասին |հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]] |թարգմանիչ...»:
{{Վերնագիր
|վերնագիր = Երկխոսություն երկխոսության մասին
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]
A — Օրը մթնել էր, այնքան խորասուզված էինք խորհրդածում անմահության մասին, որ լուսամփոփն անգամ չէինք վառել: Մեկս մյուսի դեմքը չէր տեսնում: Խանդավառությունից էլ համոզիչ անտարբերությամբ ու քաղցրությամբ Մասեդոնիո Ֆերնանդեսը կրկնում էր, որ հոգին անմահ է: Պնդում էր, որ մարմնի մահը կատարյալ ոչնչություն է և որ մեռնելը մարդկային դիպվածներից ամենաաննշանը պետք է լինի: Ես խաղում էի Սասեդոնիոյի դանակով բացում ու փակում էի: Մի ակորդեոն անվերջանալիորեն մատուցում էր Լա-Կումպարսիդւսն այլափոխված այդ ոչնչությունը, որ շատերին է դուր գալիս, քանզի խաբել են նրանց, ասելով թե հին է: Ես անարգել վիճելու համար Մասեդոնիոյին առաջարկեցի, որ երկուսս էլ ինքնասպան լինենք:

Z — '''''(Հեգնանքով)''''' Սակայն, կարծեմ ի վերջո չվճռեցինք:

A — (Արդեն ամբողջապես միստիցիզմի մեջ) Անկեղծ ասած չեմ հիշում մենք այդ գիշեր ինքնասպան եղանք թե ոչ:
Վստահելի
294
edits