===Աստղեր===
Եթե աստղերի մասին ասելիքը հետևեցնենք արեգակի և լուսնի՝ մեր կրոնի այլաբանական նմանությունից, ապա աստեղերը պետք է նմանեցնել հրեշտակների։ Եվ արդեն Ս․ գիրքը թե՛ հրեշտակներին և թե՛ աստեղերը կոչում է <i>երկնքի զորություն</i> (կամ զորք)։ Մարդկանց ամենաշատ և ամենախիտ մեկտեղած ամբողջությունը զորաբանակն է։ յսպես է ըմբռնվում նաև հոգեղենների բազմությունը, մանավանդ նրանց գերագույն զորությունը և հողեղենների հետ առնչությունը ճանաչելիս։ Բնության տեսարանների մեջ չկա առավել պայծառագույնն ու վսեմագույնը, քան այս լուսատուների բանակը։ Գիշերային պարզ և հստակ երկնքին մի քանի վայրկյան նայող զգայուն մարդը չի կարող դրանցով չզմայվլել։ Չկա նաև մարդկային հետաքրքրության առավել մեծ առակրա, որ տանջի ու խոնարհեցնի ավելի շուտ գիտունների գլուխը, քան անգետների։ Մարդը ամբողջապես չի ճանաչում նաև երկրի վրայինը, մինչդեռ 6000-7000 տարիների քննությունից ու գյուտերից հետո իսկ աստղերին, մանավանդ նրանց ներքին էությանը ծանոթությունը դեռ այբ ու բենի գիտություն է։ Եվ շատ էլ հուսադիր չենք, որ համարձակ կկարդանք այդ աստվածագիծ երկնքի մագաղաթը, որը Նա պարզել է մեր դիմաց՝ որպես միջնորդ ներկա և հանդերձյալ կյանքի ու աշխարհների միջև, և որը մի տեսակ արգելված երկրի պես է։ Տեսնում ես, բայց չես մտնում, այսինքն՝ չգիտես՝ իսկապես ինչ են և ինչի համար են։ Սակայն քանի դեռ աստղերը երկնքի բարձրից ցոլցլում են մթամած երկրի վրա, պիտի չդադարեցն մարդկանց աչքն ու միտքը իրենց քաշել, ինչպես նրանցից մեկը (Հյուսիսային բևեռը) իրեն է քաշում մագնիսը։ Եվ ինչպես հիմա է, հին դարերի ու ազգերի համար էլ պիտի նույնը լիներ, գուցե է՛լ ավելի էր հին ժողովուրդների համար, որոնք ի սկզբանե ապրում էին ոչ ծածկված տների մեջ, այլ բացօթյա կամ թեթև ծածկի ներքո։ Եվ շատերը, հոիվ կամ երկրագործ լինելով, շատ ժամեր, երբեմն էլ ամբողջ գիշեր մնում էին բաց երկնքի տակ ու աստեղերի առջև։ Եվ քանզի դեռ շատ քիչ պատմական դիպվածներ էին եղել, մարդկանց միտքը առավել անզբաղ ու անարգել էր դիտում բնությունը երկրի երեսին և երկնքում։ Գուցե այն ժամանակների ռամիկը սովորաբար ավելին էր կարդում աստղագնդի վրա, քան մեր ժամանակակիցը։ Գոնե ստույգ է, որ իր հիշյալ պարզ տնտեսության ուարվեստի համար օգուտ էր քաղում նրանց դիրքից ու շարքից, երկնագմբեթի մեջ վեր կամ վար տեղափոխված երևալուց, որով կարողանում էր քիչ֊շատ որոշել գիշերվա պահերն ու ժամերը։
Սակայն ինչպիսի՞ն էր տարածված հին կարծիքը աստղերի էության մասին։ Հավանական է, որ ի սկզբանե ճանաչում էին արևի ու լուսնի նման։ Եվ ինչպես ասում է Ս․ գիրքը, աստղերը ևս Աստծու գործ են և համատարած խավարում Լուսնի օգնական ճրագներն են, որ չեն թափանցում, սակայն, ծածկված գաղտնիքների մեջ։ իսկ երբ ճշմարիտ աստվածածանոթությունը աղոտացավ, աստղերը սկսեցին աստվածանալ, խմբովին կամ առանձնակի պատիվ արժանանալ, գոյացան պես֊պես կարծիքներ ու առասպելներ, մանավանդ ավելի պայծառորեն աչքի ընկնողների մասին։ Եվ ձևավորվեց աստղագիտությունը, որը տարբեր է յալևայլ ազգերի մոտ, որոնցից առաջինը համարվում են քաղդեացիները։ Եվ եթե ստույգ է վերոհիշյալ մեկնիչներից ու գիտուններից ոմանց կարծիքը, առջջիններից են նաև հայերը։ Իսկ հույները իրենց նուրբ ու գեղեցկասեր ճաշակով մտցրին ամեն տեսակ առասպել՝ յուրաքանչյոււրին (իհարկե, առավել երևելիներին) օժտելով առանձին պատմությամբ։ Շատերի մասին էլ ասացին, թե Աստղ (Aster) անունով մեկի որդիներն են, որոնք իբր ուզել են տիրել Օլիմպոսին, բայց Արամազդից շանթահար՝ մի մասը վայր է թափվել, մյուս մասը մնացել է երկնքին կպած։ Թե՛ սրանց և թե՛ արևելցիների առասպելները քննելն ու հիշելը կլինի շատ տևական և ոչ շատ հարկավոր։ Բավական է իմանալ, որ ստի հետ ստույգ դիտողություններ էլ են եղել ու ընդունվել զանազան ազգերի մեջ․ կան նույն կամ նման կարծիքներ մի քանի առանձին աստղերի, ինչպես և մոլորակների ու աստղակույտերի մասին, որոնք կոչվում են նաև <i>համաստեղություններ</i> (constellations) կամ <i>աստղերի պարեր</i>։
Վերաշարադրյալում մեր ազգի մասին ասվածից պարզ է, որ հայերս էլ ունեինք բավականին զարգացած ուղիղ կամ մոլար աստղագիություն։ Բայց (ինչպես ոմանք ասում են մի քանի աստղերի մասին, թե ավելի մեծ աստղի կտորտանք են) հայոց աստղագիտությունից էլ միայն կտորներ են մնացել՝ մեր լեզվի սեփական աստղանուններով։ Կան և թարգմանված անուններ, ու հայտնի է, որ դրանց հետ թարգմանվել են նաև արևելցիների ու հույների աստղագիտական գրվածքներ որ այժմ էլ կան աղթարքներում ու տոմարներում։ Դրանք մանր գրվածքներ են, որ եբրեմն անանուն են, երբեմն էլ տալիս են քաղդեացիների կամ Դանիել մարգարեի, ինչպես նաև մի քանի առանձին հեղինակների ու մոգերի անուններ։ Այս ավանդության մեջ դժվար է գիտականը զատել կրոնականից, և վերջինս բացատրելու համար ստիպված ենք խոսել նաև առաջինի մասին և իրար խառնել սուտ ու իրավ աստղաբաշխությունը։ Վերջինս, ինչպիսին էլ լինի, թեկուզև շատ անկատար, բանասերների համար կարող է դառնալ հետաքննության ու բաղդատության առիփ։ Այս առումով պետք է ասել հետևյալը։ Նախ հիշեցնենք, որ աստղագիտության հատուկ գրվածքներից զատ՝ մեր վարդապետները արարչության օրերի (առաին և չորրորդ օրեր) մասին գրելիս երբեմն այդպես էլ անում են։ Եվ երկրորդ՝ որ ուղիղ աստղաբաշխության մեջ հիշված անուններն էլ (մասամբ) շատ հին են և հավանաբար մնացել են ազգային կամ հեթանոսական մերձավոր ավանդություններից, ոնոց սկիզբը գտնելը փափագելի է, բայց ոչ հուսալի։
Նախ հիշենք մոլորակների (Planetes) անունները, որ Արեգակի և Լուսնի հետ յոթն են ու նշանակում են շաբաթվա օրերը։ Բայց շատ անգամ, սրանից զատ, գրվում են հինգը․ դրանք հետևյալներն են՝ հին ու նոր ազգային անուններով։ Դիտելի է նաև այս երկանունությունը<ref>Հովհաննես երզնկացու անվամբ գրված Համբարձման քարոզի մեջ «Ոմն իմաստասէր՝ անունն Թրիմովս՝ ասացել է, թե եօթն Մոլորակն ունի առանձին երկին․ և թէ, հաստատութիւն իւրաքանչիւր երկնից է 500 դարէն ճանապարհ մարդկան, և միջոց իւրաքանչիւր երկնիցն՝ նոյն չափովն՝ 500 դարէն ճանապարհ է»։ Գրիգոր Տաթևացին այս իմաստասերին կոչում է Ռաբի մովսես (Ձմեռան, 682)</ref>։
[[Պատկեր:Ալիշան.png]]
=Ծանոթագրություններ=
<references/>