{{Վերնագիր
|վերնագիր = ԱլեֆըԱստերիոնի տունը
|հեղինակ = [[Խորխե Լուիս Բորխես]]
|թարգմանիչ = Հովհաննես Բոդուկյան (իսպաներենից)
''Ապոլոդորո Գրադարան, III, I''</poem>
Գիտեմ, որ ինձ համարում են ամբարտավան, գուցե և մարդատյաց, նույնիսկ խենթ: Այդ մեղադրանքները (դրանց հետ հենց ժամանակը գա հաշիվներս կմաքրեմ) ծիծաղելի են: Ճիշտ է, որ ես տնից դուրս չեմ գալիս, բայց ճիշտ է նաև, որ տանս դռները (որոնց քանակն անսահման է)<ref>Բնագիրն ասում է «տասնչորս» սակայն շատ պատճառներ կան ենթադրելու, որ այդ թիվը Աստերիոնի շուրթերին համարժեը համարժեք է «անսահմանին»:</ref> օր ու գիշեր բաց են մարդկանց և նույնիսկ կենդանիների առջև: Թող ցանկացողը ներս գա: Նա այստեղ ոչ քնքշացնող պերճություն կգտնի, ոչ էլ պալատական ճոխ շքեղություն, այլ կգտնի անդորր ու մենություն: Նա կմտնի մի տուն, որի նմանը չկա երկրագնդի ոչ մի անկյունում (Ստում են նրանք, որոնք հայտարարում են, թե նման բա կա Եգիպտոսում) Թշնամիներս անգամ ընդունում են, որ տան մեջ ոչ մի կահույք չկա: Անհեթեթորեն տարածված է նաև, որ ես Աստերիոնս կալանավոր եմ: Կրկնե՞մ արդյոք, որ տանս ոչ մի փակ դուռ չկա, ավելացնե՞մ արդյոք, որ ոչ մի կողպեք չկա: Բացի այդ, մի երեկո հայտնվելով փողոցում, եթե վերադարձել եմ մթնելուց առաջ, դա նրանից է, որ մարդկանց դեմքերը նրանց անգույն և բաց ձեռքի պես տափակ դեմքերը վախեցրել են ինձ: Արևն արդեն մայր էր մտել, բայց ինչ-որ երեխայի հուսահատ լացն ու ամբոխի բարձրս գոչ աղոթքները պարզ դարձրին, որ ճանաչել են ինձ: Մարդիկ աղոթում էին, փախչում, ծնրադրում, ոմանք բարձրանում էին դեպի Երկսայր տաճարը, ուրիշները քար էին հավաքում: Ինչ-որ մեկը կարծեմ ծովը նետվեց: Ջուր, չէ՞ որ մայրս թագուհի է եղել, որքան էլ համեստ լինեմ չեմ կարող խառնվել ռամիկներին:
Բանն այն է, որ ես անկրկնելի եմ: Ինձ չի հետաքրքրում, թե մի մարդ ինչ կարող է հաղորդել ուրիշ մարդկանց, փիլիսոփայի պես մտածում եմ, որ գրի միջոցով ոչինչ հաղորդելի չէ: Ձանձրալի և տափակ ճղճիմությունները հոգուս մեջ տեղ չեն գրավում, հոգիս մեծ գործեր կատարելու կարողություն ունի չնայած տառերի տարբերությունները երբեք չեմ կարողացել մտքումս պահել: