Ապրանքները փոխանակության պրոցեսի մեջ են մտնում չոսկեզօծված, չշաքարապատված, բոլորովին մերկ։ Փոխանակության պրոցեսն առաջ է բերում ապրանքի երկատում ապրանքի ու փողի — մի արտաքին հակադրություն, որի մեջ ապրանքները արտահայտում են իրենց ներհատուկ հակադրությունը սպառողական արժեքի և արժեքի միջև։ Այս հակադրության մեջ ապրանքները, իբրև սպառողական արժեք, կանգնած են փողի՝ որպես փոխանակային արժեքի դեմ։ Սակայն միաժամանակ այդ հակադրության թե՛ մեկ և թե՛ մյուս կողմը ապրանք է, այսինքն՝ սպառողական արժեքի և արժեքի միասնություն։ Բայց տարբերությունների այս միասնությունը երկու բևեռներից յուրաքանչյուրում ներկայացված է հակադիր ձևով, ուստի և նա միաժամանակ արտահայտում է նրանց փոխադարձ հարաբերությունը։ Ապրանքն իրապես սպառողական արժեք է. նրա արժեքային կեցությունը լոկ իդեալականորեն է երևան գալիս գնի մեջ, որը արտահայտում է նրա հարաբերությունը ոսկու հետ, իսկ ոսկին կանգնած է նրա դեմ՝ որպես նրա արժեքի ռեալ կերպարանք։ Ընդհակառակը, ոսկու նյութը միայն արժեքի նյութականացման, այսինքն՝ փողի դեր է խաղում։ Ուստի ոսկին իրապես փոխանակային արժեք է։ Նրա սպառողական արժեքը առայժմ միայն իդեալականորեն է երևան գալիս արժեքի այն մի շարք հարաբերական արտահայտությունների մեջ, որոնցով նա հարաբերում է իր դեմ կանգնած ապրանքներին՝ որպես իր իրական սպառողական ձևերի ամբողջությանը։ Ապրանքների այս հակադիր ձևերը նրանց շարժման իրական ձևերն են փոխանակության պրոցեսում։
Հիմա մենք հետևենք որևէ ապրանքատիրոջ, թեկուզ մեր հին ծանոթ կտավագործին, դեպի փոխանակության պրոցեսի ասպարեզը, ապրանքային շուկան։ Նրա ապրանքի` 20 արշ. կտավի գինը որոշված մեծություն է։ Այդ գինը հավասար է 2 ֆունտ ստեռլինգի։ Նա փոխանակում է կտավը 2 ֆունտ ստեռլինգի հետ և, որպես հին նիստուկացի մարդ, նորից փոխանակում է այդ 2 ֆունտ ստեռլինգը նույն գնանոց մի ընտանեկան աստվածաշնչի հետ։ Կտավը նրա համար միայն ապրանք է, լոկ արժեքի կրող, կտավն օտարվում է, փոխանակվելով ոսկու հետ, նրա արժեքի մարմնացման հետ, և այդ ձևով դարձյալ վերածվում է մի ուրիշ ապրանքի, աստվածաշնչի, որը, սակայն, կգնա ջուլհակի տունը արդեն որպես գործածության առարկա և այնտեղ կբավարարի հոգեփրկիչ ընթերցանության պահանջը։ Ապրանքի փոխանակության պրոցեսը, այսպիսով, կատարվում է երկու հակադիր ու միմյանց լրացնող կերպարանափոխություններով, այն է՝ ապրանքի փող դառնալով և նրա՝ փողից կրկին ապրանք դառնալով<ref>«'Εκ δε του«Έκ δέ τοΰ... πυρος ανταμειβεσθαι πανταάνταμείβεσθαι πάντα, φησιν ο'Ηραχλειτοςφησίν ό Ήράκλειτος, και πυρ απαντωνκαί πΰρ άπάντων, ωσπερ χρυσου ώσπερ χρυσοΰ χρηματα και χρηματων χρυσος»καί χρημάτων χρυσός». [«Կրակից ձագում է ամեն ինչ, և կրակը՝ ամեն ինչից, ինչպես ոսկուց՝ ապրանքները և ապրանքներից՝ ոսկին»} ] (F. Lassalle: «Die Philosophie Herakleitos des Dunkeln». Berlin 1858, հ. I, էջ 222)։ Այս հատվածին վերաբերող Լասսալի ծանոթագրությունը, էջ 224, ծան. 3, սխալ կերպով փողը դիտում է որպես սոսկ արժենիշ։<br>* Ն. Ֆ. Դանիելսոնին (Նիկոլայ —ոնին) 1878 թ. նոյեմբերի 28-ին գրած նամակում Մարքսն առաջարկել է այդ ֆրազն ուղղել հետնյալ հետևյալ ձնով. «Եվ իրոք, յուրաքանչյուր անհատական արշինի արժեքը լոկ նյութականացումն է ա՛յն հասարակական աշխատանքի մի որոշ մասի, որը ծախսված է արշինների ամբողջ քանակի վրա» (Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XXVII, էջ 18)։ Նման ուղղում արված է «Կապիտալ»-ի I հատորի գերմաներեն 2-րդ հրատարակության՝ Մարքսին պատկանող օրինակի վրա,— ճիշտ է՝ ոչ նրա՝ Մարքսի ձեռքով։ ''Խմբ.''</ref>։ Ապրանքային կերպարանափոխության մոմենտները միաժամանակ նան նաև ապրանքատիրոջ գործարքներ են՝ վաճառք, ապրանքի փոխանակում փողի հետ. գնում, փողի փոխանակում ապրանքի հետ, և այդ երկու գործողությունների միասնությունը՝ վաճառք գնման նպատակով։
Եթե կտավագործը իր ուշադրությունը դարձնի միայն առևտրական գործարքի վերջնական հետևանքի վրա, ապա կպարզվի, որ նա կտավի փոխարեն աստվածաշունչ ունի, իր սկզբնական ապրանքի փոխարեն ունի մի ուրիշ ապրանք նույն արժեքով, բայց տարբեր օգտակարությամբ։ Նման եղանակով նա յուրացնում է իրեն անհրաժեշտ նաև մյուս բոլոր կենսամիջոցներն ու արտադրության միջոցները։ Նրա տեսակետից՝ ամբողջ պրոցեսը լոկ միջնորդավորում է նրա աշխատանքի արդյունքի փոխանակումը ուրիշի աշխատանքի արդյունքի հետ, միջնորդավորում է արդյունքների փոխանակությունը։
Այսպես ուրեմն, ապրանքի փոխանակության պրոցեսը կատարվում է ձևերի հետևյալ հաջորդափոխությամբ`
<TABLE border = 0 width="30%"> <TR align=middle> <TD>Ապրանք </TD> <TD>— </TD> <TD>Փող </TD> <TD>— </TD> <TD>Ապրանք</TD> </TR> <TR align=middle> <TD>Ա </TD> <TD>— </TD> <TD>Փ </TD> <TD>— </TD> <TD>Ա</TD> </TR></TABLE>
Այդ շարժումը իր իրային բովանդակության տեսակետից ներկայացնում է Ա—Ա, ապրանքի փոխանակումն ապրանքի հետ, հասարակական աշխատանքի նյութափոխություն, որի վերջնական հետևանքի մեջ մարում է նաև ինքը՝ պրոցեսը։
Ա—Փ։ Ապրանքի աոաջին կերպարանափոխություն, կամ վաճառք։ Ապրանքային արժեքի տեղափոխումը ապրանքային մարմնից փողի մարմնի մեջ, ինչպես ես այդ անվանել եմ մի ուրիշ տեղ, ապրանքի salto mortale-ն է։ Եթե այս չի հաջողվում, ապա իր հույսերի մեջ խաբվում է եթե ոչ ինքը՝ ապրանքը, ապա նրա տերը։ Աշխատանքի հասարակական բաժանումն ապրանքատիրոջ աշխատանքը նույնքան միակողմանի է դարձնում, որքան բազմակողմանի են նրա պահանջմունքները։ Հենց այս պատճառով էլ նրա արդյունքը նրա համար լոկ փոխանակային արժեք է ներկայացնում։ Ընդհանրական, հասարակականորեն նշանակություն ունեցող համարժեքային ձև արդյունքը ստանում է միայն փողի մեջ, իսկ փողը գտնվում է ուրիշի գրպանում։ Փողը այնտեղից դուրս քաշելու համար ապրանքը պետք է ամենից առաջ սպառողական արժեք լինի փողատիրոջ համար, այսինքն՝ ապրանքի վրա ծախսված աշխատանքը պետք է ծախսված լինի հասարակականորեն օգտակար ձևով կամ պետք է աշխատանքի հասարակական բաժանման իսկական օղակը լինի։ Բայց աշխատանքի բաժանումը բնաճուն արտադրական օրգանիզմ է, որի թելերը հյուսված են և շարունակում են հյուսվել ապրանք արտագրողների արտադրողների թիկունքում։ Ապրանքը կարող է լինել աշխատանքի մի այնպիսի նոր տեսակի արդյունք, որը նախանշված է մի նոր ծագած պահանջմունք բավարարելու, կամ նույնիսկ այդ պահանջմունքը աոաջին անգամ իր սեփական ռիսկով արթնացնելու համար։ Աշխատանքային մի որոշ օպերացիա, որը դեռ երեկ միևնույն ապրանքարտադրողի բազմաթիվ ֆունկցիաներից մեկն էր, այսօր, գուցե, խզում է այդ կապը, առանձնանում է որպես ինչ-որ ինքնուրույն բան և հենց այդ պատճառով էլ շուկա է ուղարկում իր մասնակի արդյունքը որպես ինքնուրույն ապրանք։ Հասարակական պայմանները կարող են բավականաչափ և ոչ-բավականաչափ հասունացած լինել առանձնացման այդ պրոցեսի համար։ Տվյալ արդյունքն այսօր բավարարում է հասարակական որոշ պահանջմունք։ Վաղը նա թերևս ամբողջովին կամ մասամբ իր տեղից դուրս մղվի իրեն նման մի ուրիշ արդյունքի կողմից։ Եվ եթե նույնիսկ ապրանքների տվյալ արտադրողի, օրինակ, մեր կտավագործի աշխատանքը աշխատանքի հասարակական բաժանման արտոնագրված օղակն է, ապա այդ դեռ ամենևին չի երաշխավորում, թե հենց նրա 20 արշ. կտավն է օժտված պահանջվող սպառողական արժեքով։ Եթե կտավի հասարակական պահանջը, որն իր սահմանն ունի, ինչպես ուրիշ ամեն բան, արդեն բավարարված է տվյալ ջուլհակի մրցակիցների միջոցով, ապա մեր բարեկամի արդյունքը կլինի ավելցուկ, ավելորդ և, հետևապես, նաև անօգտակար։ Իհարկե, նվիրած ձիու ատամներին չեն նայում, բայց մեր ջուլհակը ամենևին նվերներ տալու համար չէր շուկա գնացել։ Սակայն ենթադրենք, թե նրա արդյունքը փաստորեն ունի սպառողական արժեք, և, հետևապես, այդ ապրանքը փողը դեպի ինքն է քաշում։ Բայց հարց է ծագում, թե հատկապես որքա՞ն փող։ Ճիշտ է, պատասխանն արդեն նախորոշված է ապրանքի գնի մեջ, նրա արժեքի մեծության ցուցանիշի մեջ։ Մենք այստեղ մի կողմ ենք թողնում ապրանքատիրոջ հաշիվների զուտ սուբյեկտիվ պատահական սխալները, որպիսիք իսկույն ևեթ օբյեկտիվորեն ուղղում է շուկան։ Թող արտադրողն իր արդյունքի վրա ծախսած լինի հասարակականորեն անհրաժեշտ միջին աշխատաժամանակը միայն։ Հետևապես, ապրանքի գինը հասարակական աշխատանքի այն քանակի փողային անունն է միայն, որ առարկայացած է ապրանքի մեջ։ Բայց կտավագործության արտադրության ավանդական պայմաններում, առանց մեր կտավագործի թույլատվության ու նրա թիկունքում, սկսվել է խմորման պրոցես։ Այն, ինչ որ երեկ մեկ արշին կտավի արտադրության համար հասարակականորեն անհրաժեշտ աշխատաժամանակ էր անկասկած, այսօր դադարել է այդպիսին լինելուց, և փողատերը եռանդագին ցույց է տալիս մեր բարեկամին այդ հանգամանքը, մատնանշելով նրա զանազան մրցակիցների նշանակած գները։ Նրա չար բախտից՝ աշխարհումս շատ ջուլհակներ կան։ Վերջապես, ենթադրենք, որ շուկայում եղած կտավի ամեն մի կտոր պարունակում է միայն հասարակականորեն ֊անհրաժեշտ -անհրաժեշտ աշխատաժամանակ։ Այնուամենայնիվ, այդ կտորների ընդհանուր գումարը կարող է ավելորդ ծախսված աշխատաժամանակ պարունակել։ Եթե շուկայի որովայնը չի կարողանում արշինը 2 շիլլինգ նորմալ գնով կտավի ամբողջ քանակը կլանել, ապա այդ ապացուցում է, որ հասարակական ընդհանուր աշխատաժամանակի չափազանց մեծ մաս է ծախսվել կտավագործության ձևով։ Ստացվում է նույն հետևանքը, ինչպես այն դեպքում, եթե յուրաքանչյուր առանձին կտավագործ հասարակականորեն֊ հասարակականորեն-անհրաժեշտ աշխատաժամանակից ավելի շատ գործադրած լիներ իր անհատական արդյունքի վրա։ Այստեղ տեղին է հետևյալ ասացվածքը՝ «միասին բռնվեց, միասին էջ էլ կախվեց»։ Ամբողջ կտավը ՛շուկայում շուկայում գործում է որպես մեկ ապրանք, նրա յուրաքանչյուր կտորը՝ իբրև լոկ այդ մեկ ապրանքի համապատասխան մասը։ Եվ իրոք, ամեն մի անհատական արշինի արժեքը միանման մարդկային աշխատանքի հասարակականորեն որոշ միևնույն քանակի նյութականացումն է միայն*[''Տես 65 ծան. հետո'']։
Ինչպես տեսնում ենք, ապրանքը փող է սիրում, բայց «the cource of true love never does run smooth» [«իսկական սերը երբեք հարթ չի ընթանում»]։ Նույնպիսի տարերային պատահականությամբ, որով աչքի է uնկնում ընկնում հասարակական-արտադրական օրգանիզմի որակական կառուցվածքը, աչքի է ընկնում նաև նրա քանակական կառուցվածքը, և քանակական այդ կառուցվածքը աշխատանքի բաժանման սիստեմի մեջ ներկայացնում է իր membra disjecta-ն [ցիրուցան անդամները]։ Այսպիսով, մեր ապրանքատերերը հայտնագործում են, որ աշխատանքի այն իսկ բաժանումը, որը նրանց դարձնում է անկախ մասնավոր արտադրողներ, արտադրության հասարակական պրոցեսն ու այդ պրոցեսի մեջ նրանց հարաբերություններն էլ դարձնում է նրանցից անկախ, որ անձերի միմյանց նկատմամբ ունեցած անկախությունը լրացվում է բազմակողմանի իրային կախման սիստեմով։
Աշխատանքի բաժանումն աշխատանքի արդյունքը դարձնում է ապրանք, ուստի և դրանով անհրաժեշտ է դարձնում նրա վերածումը փողի։ Նա միաժամանակ դարձնում է պատահականություն՝ կհաջողվի՞ արդյոք այդ գոյափոխությունը։ Բայց այստեղ երևույթը մենք պետք է քննենք նրա զուտ կերպարանքով, հետևաբար, պետք է ենթադրենք, որ նա նորմալ ընթացք ունի։ Ասենք, եթե այդ պրոցեսն ընդհանրապես կատարվում է, այսինքն՝ ապրանքը վաճառվում է, ապա միշտ տեղի է ունենում ձևի փոխարկում, թեև աննորմալ դեպքերում ձևի այդ փոխարկման ժամանակ կարող է արժեքի մեծությունը— մեծությունը — փոխակերպություն կրող սուբստանցը — պակասեցվել կամ ավելացվել։
Մեկ ապրանքատիրոջ համար ոսկին փոխարինում, է նրա ապրանքը, մյուսի համար՝ ապրանքն է փոխարինում նրա ոսկին։ Զգայությամբ ընկալվող երևույթն այն է, որ ապրանքն ու ոսկին, 20 արշ. կտավն ու 2 ֆ. ստեռլինգը, ձեռքից-ձեոք ձեռք են անցնում, կամ տեղից-տեղ, այսինքն՝ փոխանակվում են միմյանց հետ։ Բայց ինչի՞ հետ է փոխանակվում ապրանքը։— Իր սեփական արժեքի ընդհանուր մարմնավորման հետ։ Իսկ ոսկի՞ն։— Իր սպառողական արժեքի հատուկ տեսակի հետ։ Ինչո՞ւ ոսկին կանգնած է կտավի դեմ իբրև փող։ Որովհետև կտավի 2 ֆ. ստ. գինը, այսինքն՝ նրա փողային անունը, արդեն արտահայտում է նրա հարաբերությունը դեպի ոսկին՝ որպես փող։ Ապրանքային նախասկզբնական ձևը դեն է նետվում ապրանքի օտարման միջոցով, հետևապես, հենց այն վայրկյանին, երթ երբ ապրանքի սպառողական արժեքը իրոք դեպի իրեն է ձգում ոսկին, որը ապրանքի գնի մեջ ներկայացված է լոկ մտովին։ Ուստի, ապրանքի գնի, կամ նրա արժեքի լոկ իդեալական ձևի իրացումը, մյուս կողմից, փողի լոկ իդեալական սպառողական արժեքի իրացումն է, — ապրանքի փոխակերպումը փողի միաժամանակ նաև փողի փոխակերպումն է ապրանքի։ Այսպիսով, այդ միասնական պրոցեսը երկկողմանի պրոցես է, նրա մի բևեռը — ապրանքատիրոջ կողմից — վաճառքն է, հակառակ բևեռը — փողատիրոջ կողմից — գնումը։ «Վաճառքը գնումն է», Ա—Փ-ն միաժամանակ Փ—Ա է<ref>«Ամեն մի վաճառք միաժամանակ էլ գնումն է» (Dr. Quesnay: «Dialogues sur le Commerce et les Travaux des Artisans», «Physiocrates», հրատ. Daire, I մաս, Paris 1846, էջ 170), կամ, ինչպես Քենեն է ասում իր «Maximes»-ում, «վաճառել — նշանակում է գնել»։ [Տե՛ս «Maximes du dosteur Quesnay», publiees publiées par Dupont de Nemours, «Physiocrates», հրատ. E. Daire, մ. I, Paris 1846, էջ 392)։]</ref>։
Մինչև այժմ մենք մարդկանց միջև գիտենք միայն մեկ տնտեսական հարաբերություն — ապրանքատերերի հարաբերություն, երբ նրանք ուրիշի աշխատանքի արդյունքը յուրացնում են միայն իրենց սեփականն օտարելով։ Հետևաբար, մի ապրանքատեր կարող է մի ուրիշ ապրանքատիրոջ դեմ կանգնած լինել որպես փողատեր լոկ այն պատճառով, որ կա՛մ նրա աշխատանքի արդյունքը հենց բնությունից փողային ձև ունի, այսինքն՝ փողանյութ է, ոսկի է և այլն, կա մ նրա սեփական ապրանքն արդեն փոխել է իր կաշին, դեն է նետել իր նախասկզբնական սպառողական ձևը։ Որպես փող գործելու համար ոսկին, իհարկե, պետք Է է մի որևէ կետում ոտք դնի ապրանքային շուկա։ Այս կետը գտնվում է նրա արտադրության ակունքում — այնտեղ, որտեղ նա իբրև աշխատանքի անմիջական արդյունք փոխանակվում է աշխատանքի միևնույն արժեքն ունեցող մի ուրիշ արդյունքի հետ։ Բայց, այդ վայրկյանից սկսած, իր մեջ նա շարունակ արտահայտում է ապրանքների իրացված գները<ref>«Մի ապրանքի գինը կարելի է վճարել միայն մի ուրիշ ապրանքի գնով» Mercier de la RiviereRivière: «L’Ordre Naturel et Essentiel des Sodetes Sociétés Politiques», «Physiocrates», հրատ. Daire, II մաս, էջ 554)։</ref>։ Եթե մի կողմ թողնենք ոսկու փոխանակումը ապրանքի հետ ոսկու արտադրության ակունքում, ապա ոսկին ամեն մի ապրանքատիրոջ ձեռքում նրա օտարված ապրանքի անջատված կերպարանքն է, վաճառքի կամ ապրանքի Ա—Փ առաջին կերպարանափոխության արդյունքը<ref>«Փող ունենալու համար, նախ պետք է վաճառել» (նույն տեղում, էջ 543)։</ref>։ Ոսկին իդեալական փող կամ արժեքի չափ է դաոնումդառնում, որովհետև բոլոր ապրանքներն իրենց արժեքը չափում էին նրանով և այդպիսով ոսկին դարձնում էին իրենց սպառողական ձևի մտովին պատկերվող հակադրություն, իրենց արժեքի կերպարանք։ Ոսկին իրական փող է դառնում, որովհետև ապրանքներն իրենց համակողմանի օտարման պրոցեսով ոսկին դարձնում են իրենց սպառողական արժեքի իրենցից իրապես անջատված և փոխակերպված ձևը, հետևաբար և՝ իրենց արժեքի իրական կերպարանքը։ Որպես արժեքի կերպարանք՝ ապրանքը ջնջում է իր վրայից իր բնաճուն սպառողական արժեքի ամեն մի հետք, ապրանք ստեղծած որակապես հատուկ օգտակար աշխատանքի ամեն մի հետք, և դառնում է տարբերազուրկ մարդկային աշխատանքի միատեսակ հասարակական նյութականացում։ Փողի մեջ չի կարելի տեսնել, թե ի՛նչ տեսակ ապրանք է փող դարձել։ Իր փողային ձևի մեջ ամեն մի ապրանք ճիշտ նույն տեսքն ունի, ինչպես և մի ուրիշը։ Փողը կարող է գոմաղբ ներկայացնել, թեև գոմաղբը բնավ փող չէ։ Ընդունենք, որ այն երկու ոսկին, որով իր ապրանքը օտարել է մեր կտավագործը, մի կվարտեր ցորենի փոխակերպված կերպարանքն են։ Կտավի վաճառքը՝ Ա—Փ, միաժամանակ նրա գնումն է՝ Փ—Ա։ Բայց իբրև կտավի վաճառք, այդ պրոցեսն սկսում է մի շարժում, որը վերջանում է այգ այդ ակտի հակադրությամբ, աստվածաշնչի գնումով. իսկ որպես կտավի գնում՝ նույն պրոցեսն ավարտում է այն շարժումը, որն սկսվել էր այդ ակտի հակադրությունից — ցորենի վաճառքով։ Ա—Փ (կտավ—փող), Ա—Փ—Ա (կտավ—փող—աստվածաշունչ) պրոցեսի առաջին փուլը միաժամանակ Փ—Ա (փող—կտավ) է, այսինքն՝ մի այլ Ա—Փ—Ա (ցորեն—փող—կտավը ցորեն—փող—կտավ) պրոցեսի վերջին փուլն է։ Ապրանքի աոաջին կերպարանափոխությունը, նրա փոխարկումը ապրանքային ձևից փողի, միշտ մի ուրիշ ապրանքի երկրորդ հակադիր կերպարանափոխությունն է միաժամանակ, նրա հակադարձ փոխարկումը վազային փողային ձևից՝ ապրանքի<ref>Բացառություն է կազմում։ կազմում, ինչպես արդեն վերը հիշվեց, ոսկի կամ արծաթ արտադրողը, որը իր արդյունքը փոխանակում է առանց. նախապես այն վաճառելու։</ref>։
Փ—Ա։ Ապրանքի երկրորդ կամ եզրափակիչ կերպարանափոխությունը — գնումը։ Որովհետև փողը մյուս բոլոր ապրանքներից անջատված նրանց կերպարանքն է կամ նրանց ընդհանուր օտարման արդյունքը, ուստի նա բացարձակապես օտարելի ապրանք է։ Նա բոլոր գները կարգում կարդում է հակառակ ուղղությամբ և այդպիսով արտացոլվում է բոլոր ապրանքային մարմինների մեջ, որոնք նրա նկատմամբ հնազանդ նյութ են ներկայացնում' ներկայացնում՝ փողն ապրանքի փոխակերպելու համար։ Միաժամանակ գները, այդ սիրահարված հայացքները, որ ապրանքները գցում են փողի վրա, ցույց են տալիս փողին նրա վերամարմնավորման ընդունակությունը, որը պայմանավորվում է նրա սեփական քանակով։ Որովհետև փող դառնալովս դառնալով՝ ապրանքը չքանում է որպես այդպիսին, ուստի փողի վրա հետք չի մնում, թե ինչպե՛ս է նա ընկել իր տիրոջ ձեռքը և հատկապես ի՛նչն է փողի վերածվել։ «Non olet» — «փողից հոտ չի գալիս», ինչ ծագում էլ նա ունենա։ Եթե, մի կողմից, փողը ներկայացնում է վաճառված ապրանք, ապա, մյուս կողմից, նա ներկայացնում է ապրանքներ, որոնք կարելի է գնել<ref>«Փողը մեր ձեռքում ներկայացնում է այնպիսի իրեր, որ մենք կտրող ենք ցանկանալ գնել, և միաժամանակ այնպիսի իրեր, որ մենք վաճառել ենք այդ փողով» (Mercier de la Riviere: «L’Ordre Naturel et Essentiel des Societes Politiques», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 558)։</ref>։
Փ—Ա, այսինքն՝ գնումը, միաժամանակ վաճառք է կամ Ա—Փ. հետևաբար, տվյալ ապրանքի վերջին կերպարանափոխությունը մի որևէ ուրիշ ապրանքի առաջին կերպարանափոխությունն է միաժամանակ։ Մեր կտավագործի համար նրա ապրանքի կյանքի ուղին վերջանում է աստվածաշնչով, որին նա վեր էր ածել իր ստացած 2 ֆունտ ստեռլինգը։ Բայց աստվածաշունչ վաճառողը կտավագործից ստացած 2 ֆունտ ստեռլինգը վեր է ածում օղու։ Փ—Ա, այսինքն՝ Ա—Փ—Ա (կտավ—փող—աստվածաշունչ) պրոցեսի եզրափակիչ փուլը, միաժամանակ Ա—Փ է՝ Ա—Փ—Ա (աստվածաշունչ—փող—օղի) պրոցեսի առաջին փուլը։ Որովհետև ապրանք արտադրողը միայն միակողմանի արդյունք է շուկա հանում, նա սովորաբար այդ արդյունքը վաճառում է մեծ քանակներով, մինչդեռ, իր բազմակողմանի պահանջմունքները նրան ստիպում են իրացրած դինը գինը կամ ստացած փողի գումարը շարունակ մանրատել բազմաթիվ գնումների միջև։ Այդպիսով, մեկ վաճառքը հանգեցնում է տարբեր ապրանքների գնումների բազմաթիվ ակտերի։ Այսպես ուրեմն, մի ապրանքի եզրափակիչ կերպարանափոխությունը կազմում է մյուս ապրանքների առաջին կերպարանափոխությունների գումարը։
Եթե հիմա վերցնենք որևէ ապրանքի, օրինակ, կտավի ամբողջ կերպարանափոխությունը, ապա ամենից առաջ կտեսնենք, որ այդ կերպարանափոխությունը կազմված է երկու հակադիր ու միմյանց լրացնող շարժումներից՝ Ա—Փ և Փ—Ա։ Ապրանքի այս երկու հակադիր փոխակերպումներն իրականանում են ապրանքատիրոջ երկու հակադիր հասարակական ակտերի մեջ և արտացոլվում էն նրա երկու հակադիր տնտեսական դերերի մեջ։ Իբրև վաճառքի ագենտ, նա վաճառորդ է, իբրև գնման ագենտ՝ գնորդ է։ Բայց որովհետև ապրանքն իր ամեն մի փոխակերպման մեջ միաժամանակ գոյություն ունի իր երկու ձևերով՝ ապրանքային և փողային ձևերով, որոնք լոկ գտնվում են հակադիր բևեռներում, ուստի միևնույն ապրանքատիրոջ դեմ, որչափով նա վաճառորդ է, կանգնած է մի ուրիշը որպես գնորդ, իսկ որչափով նա գնորդ է՝ նրա դեմ կանգնած է մի ուրիշը որպես վաճառորդ։ Ինչպես որ միևնույն ապրանքը հաջորդաբար երկու հակառակ փոխակերպումներ է կատարում, ապրանքից փող է դառնում և փողից՝ ապրանք, ճիշտ այդպես էլ միևնույն ապրանքատերը վաճառորդի դերը փոխում է գնորդի դերի հետ։ Հետևաբար, գնումն ու վաճառքը հաստատուն ֆիքսացված դերեր չեն, այլ ապրանքային շրջանառության պրոցեսում շարունակ մեկ անձից մյուսին են անցնում։
Ապրանքի լիակատար կերպարանափոխությունը, իր ամենապարզ ձևով, ենթադրում է չորս ծայրակետ և երեք personae dramatis [գործող անձեր]։ Սկզբում ապրանքը կանգնած է փողի՝ որպես իր արժեքի կերպարանքի հանդեպ, որը «այն կողմում», ուրիշի գրպանում, օժտված է իրայնորեն շոշափելի իր ռեալությամբ։ Հետևապես, ապրանքատիրոջ հանդեպ կանգնած է փողատերը։ Հենց որ ապրանքը փոխվում է փողի, վերջինս դառնում է նրա վաղանցիկ համարժեքային ձևը, որի սպառողական արժեքը կամ բովանդակությունը գոյություն ունի «այս կողմում», ուրիշ ապրանքային մարմինների մեջ։ Իբրև ապրանքի առաջին փոխակերպման վերջնակետ՝ փողը միաժամանակ երկրորդ փոխակերպման ելակետն է։ Հետևաբար, պրոցեսի առաջին գործողության մեջ վաճառորդ հանդիսացողը դառնում է գնորդ երկրորդ գործողության մեջ, որտեղ նրա հանդեպ կանգնած է երրորդ ապրանքատերը իբրև վաճառորդ<ref>Այսպես, ուրեմն, այստեղ կա ... չորս ծայրակետ և երեք կոնտրագենտ, որոնցից մեկը հանդես է գալիս երկու անգամ» (Le Trosne: «De 1’Interet 1’Intérêt Social», «Physiocrates», հրատ. Daire, Paris 1846, էջ 909)։</ref>։
Ապրանքի կերպարանափոխության շարժման երկու հակառակ ուղղության փուլերը կազմում են այսպիսի շրջապտույտ՝ ապրանքային ձև, ապրանքային ձևի թոթափում, վերադարձ դեպի ապրանքային ձևը։ Համենայն դեպս, ինքը՝ ապրանքն այստեղ որոշվում է հակադիր ձևով։ Ելակետում նա սպառողական արժեք չէ իր տիրոջ համար, վերջնակետում սպառողական արժեք է իր տիրոջ համար։ Ճիշտ այդպես էլ փողն սկզբում հանդես է գալիս իբրև արժեքի կարծր բյուրեղ, որին փոխակերպվում է ապրանքը, իսկ հետո փողը փոշիանում, դառնում է ապրանքի վաղանցիկ համարժեքային ձև։
Մի ապրանքի լրիվ շրջապտույտը կազմող երկու կերպարանափոխությունները միաժամանակ ներկայացնում են երկու ուրիշ ապրանքների մասնակի հակադիր կերպարանափոխություններ։ Միևնույն ապրանքը (կտավը) սկսում է իր սեփական կերպարանափոխությունների շարքը և միևնույն ժամանակ ավարտում է մի ուրիշ ապրանքի (ցորենի) լրիվ կերպարանափոխությունը։ Իր առաջին փոխակերպման ժամանակ, վաճառքի ակտում, նա այդ երկու դերում էլ հանդես է դալիս գալիս իր սեփական անձով։ Իսկ դառնալով ոսկե հարսնյակ, որի կերպարանքովդ կերպարանքով նա ինքը անցնում է ամեն մի ապրանքային մարմնի ուղին, նա միաժամանակ ավարտում է ինչ-որ մի երրորդ ապրանքի առաջին կերպարանափոխությունը։ Այսպիսով, այն շրջապտույտը, որ կատարում է ամեն մի ապրանքի կերպարանափոխությունների շարքը, անխզելիորեն միահյուսվում է մյուս ապրանքների շրջապտույտների հետ։ Ամբողջ պրոցեսը ներկայացնում է ապրանքների շրջանառություն։
Ապրանքային շրջանառությունը ո՛չ միայն ձևականորեն, այլև էապես տարբեր է արդյունքների անմիջական փոխանակությունից։ Եվ իրոք, լավ դիտենք հենց նոր նկարագրված պրոցեսը։ Կտավագործը կտավն անկասկած փոխանակել է աստվածաշնչի հետ, իր ապրանքն ուրիշի ապրանքի հետ։ Բայց այդ երևույթը գոյություն ունի, իբրև այդպիսին, միայն իր համար։ Աստվածաշունչ վաճառողը, որը սառը սրբությունից գերադասում է տաքացնող խմիչքը, բոլորովին չէր մտածում, որ կտավը փոխանակվում է իր աստվածաշնչի հետ. նույն ձևով էլ կտավագործը բոլորովին չի կասկածում, որ ցորենը փոխանակվել է իր կտավի հետ և այլն։ B անձի ապրանքը փոխարինում է A անձի ապրանքին, բայց A-ն ու B-ն փոխադարձաբար չեն փոխանակում իրենց ապրանքները։ Փաստորեն կարող է պատահել, որ A-ն ու B-ն փոխադարձաբար իրարից գնեն, բայց այսպիսի պատահական զուգադիպումը ամենևին չի բխում ապրանքաշրջանառության ընդհանուր պայմաններից։ Մի կողմից, մենք տեսնում ենք այստեղ, թե ինչպե՛ս ապրանքային փոխանակությունը ճեղքում է արդյունքների անմիջական փոխանակության անհատական ու տեղային սահմանները և զարգացնում է ընդհանրապես մարդկային աշխատանքի նյութերի փոխանակությունը։ Մյուս կողմից, այստեղ զարգանում է հասարակական կապերի մի բարդ ամբողջություն, որոնք գործող անձերի վերահսկողությունից ՛դուրս են գտնվում և բնությունից տրված հարաբերությունների բնույթ են կրում։ Կտավագործը կարող է իր կտավը ծախել միայն այն պատճառով, որ գյուղացին արդեն ծախել է ցորենը, օղի սիրողը կարող էր աստվածաշունչը ծախել լոկ այն պատճառով, որ կտավագործը ծախել է կտավը, օղեգործը կարող է իր կենարար խմիչքը ծախել լոկ աչն այն պատճառով, որ մի ուրիշն արդեն ծախել է հավիտենական կյանքի ըմպելիքը և այլն։
Դրա հետևանքով շրջանառության պրոցեսը, ինչպես արդյունքների անմիջական փոխանակությունը, չի վերջանում նրանից հետո, երբ սպառողական արժեքները փոխել են իրենց տեղերն ու տերերին։ Փողը չի չքանում այն պատճառով, որ նա վերջիվերջո դուրս է ընկնում տվյալ ապրանքի կերպարանափոխությունների շարքից։ Նա նորից ու նորից հավաքվում է շրջանառության պրոցեսի այն կետերում, որոնք մաքրվում են այս կամ այն ապրանքի վաճառման հետևանքով։ Օրինակ, կտավի ընդհանուր կերպարանափոխության մեջ՝ կտավ, փող, աստվածաշունչ, սկզբում կտավն է դուրս ընկնում շրջանառությունից, փողը բռնում է նրա տեղը, հետո աստվածաշունչն է դուրս ընկնում շրջանառությունից և փողը դարձյալ բռնում է նրա տեղը։ Շնորհիվ մի ապրանքի փոխարինմանը մի ուրիշ ապրանքով՝ փողային ապրանքը կպչում է երրորդ անձի ձեռքին<ref>'''2-րդ հրատ. ծանոթագրություն.'''— Որքան էլ աչքի է ընկնում այս երևույթը, սակայն մեծ մասամբ ի վիճակի չեն այն նկատելու տնտեսագետները, հատկապես vulgaris ֆրիտբեդերները։ֆրիտրեդերները։</ref>։ Շրջանառությունը շարունակ փողային քրտինք է արտաթորում։
Դժվար է պատկերացնել ավելի տափակ մի բան, քան այն դոգման, թե իբր ապրանքային շրջանառությունը վաճառքների ու գնումների միջև անպայման հավասարակշռություն է ստեղծում, որովհետև ամեն մի վաճառք միևնույն ժամանակ նաև գնումն է, և vice versa [ընդհակառակը]։ Եթե ուզում են դրանով ասել, թե իրոք կատարված վաճառքների թիվը հավասար է գնումների թվին, ապա այս մի անբովանդակ նույնաբանություն է։ Բայց այդ դոգման նկատի ունի ինչ-որ ավելի բան։ Դրանով ուզում են ապացուցել, թե իրը իբր վաճառորդն իր հետևից շուկա է բերում իր գնորդին։ Գնումն ու վաճառքը միևնույն գործողությունն են որպես երկու բևեռայնորեն հակադիր անձերին անձերի՝ փողատիրոջ ու ապրանքատիրոջ փոխհարաբերություն։ Բայց, որպես միևնույն անձի գործողություններդ գործողություններ, նրանք երկու բևեռածին գործողություններ են։ Այսպիսով, վաճառքի ու գնման նույնությանը ենթադրում է, որ ապրանքն անօգտակար է դառնում, երբ նա, շրջանառության ալքիմիական փորձանոթի մեջ գցվելով, նրա միջից դուրս չի գալիս իբրև փող, չի վաճառվում ապրանքատիրոջ կողմից և, հետևապես, չի գնվում փողատիրոջ կողմից։ Այս նույնությունը ենթադրում է այնուհետև, որ փոխանակության պրոցեսը, եթե այդ հաջողվում է, մի որոշ դադար է ապրանքի կյանքում, մի որոշ ժամանակաշրջան, որ կարող է ավելի կամ պակաս տևական լինել։ Որովհետև ապրանքի առաջին կերպարանափոխությանը միաժամանակ վաճառք է ու գնում, ուստի այդ մասնակի պրոցեսը միևնույն ժամանակ նաև ինքնուրույն պրոցես է։ Գնորդն ապրանք ունի, վաճառորդը փող ունի, այսինքն՝ մի ապրանք, որը պահպանում է շրջանառության ընդունակ ձևը անկախ այն բանից՝ վաղ թե ո՛ւշ է նա փաստորեն կրկին երևան գալու շուկայում։ Ոչ ոք չի կարող վաճառել, եթե մի ուրիշը չգնի։ Բայց ոչ ոք պարտավոր չէ անմիջապես մի բան գնելու հենց միայն այն պատճառով, որ նա ինքը մի բան վաճառել է։ Ապրանքների շրջանառությունը ճեղքում է արդյունքների փոխանակության ժամանակային, տարածական ու անհատական սահմանները հենց այն բանի շնորհիվ, որ իր աշխատանքի արդյունքի օտարման և ուրիշի արդյունքը դրա փոխարեն ստանալու միջև եղած անմիջական նույնությունը տրոհվում է երկու հակադիր ակտի՝ վաճառքի ու գնման։ Եթե միմյանց հանդեպ կանգնած միանգամայն ինքնուրույն պրոցեսները որոշ ներքին միասնություն են կազմում, ապա այդ էլ հենց նշանակում է, որ նրանց ներքին միասնությունը իրականացվում է արտաքին հակադրությունների շարժման մեջ։ Երբ ներքուստ ոչ-ինքնուրույն, այսինքն՝ միմյանց լրացնող պրոցեսների արտաքին առանձնացումը հասնում է մի որոշ կետի, ապա նրանց միասնությունը երևան է գալիս բռնի կերպով — ճգնաժամի ձևով։ Սպառողական արժեքի և արժեքի՝ ապրանքին ներհատուկ հակադրությունը, հակադրությունը մասնավոր աշխատանքի, որը միաժամանակ պետք է արտահայտվի որպես անմիջական հասարակական աշխատանք, հակադրությունը հատուկ ու կոնկրետ աշխատանքի, որը միաժամանակ միայն վերացական ընդհանուր աշխատանքի նշանակություն ունի, իրերի անձնավորման ու անձերի իրայնացման hակադրությունը հակադրությունը — այս իմանենտ հակասությունը իր շարժման զարգացած ձևերն ստանում է ապրանքային կերպարանափոխության հակադրությունների մեջ։ Հետևաբար, այս ձևերն արդեն պարունակում են ճգնաժամերի հնարավորությունը, սակայն միայն հնարավորությունը։ Այս հնարավորության իրականություն դառնալը պահանջում է մի ամբողջ շարք հարաբերություններ, որոնք պարզ ապրանքային շրջանառության շրջանակներում դեռ բոլորովին գոյություն չունեն<ref>Հմմտ. իմ դիտողությունները Ջեմս Միլլի մասին՝ «Zur Kritik der Politischen Oekonomie», էջ 74—76 [Կ. Մարքս. Քաղաքատնտեսության քննադատության շուրջը»։ Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի Երկ., հ. XII, մ. I, էջ 81-83]։ Այստեղ երկու կետ բնորոշ են տնտեսագիտական ջատագովության մեթոդի համար։ Առաջին՝ ապրանքային շրջանառության ու արդյունքների անմիջական փոխանակության նույնացումը՝ պարզապես վերանալով նրանց տարբերություններից։ Երկրորդ՝ արտադրության կապիտալիստական պրոցեսին հատուկ հակասությունները ժխտելու փորձը. վերջինը կատարվում է նրանով, որ արտադրության կապիտալիստական ագենտների բոլոր հարաբերությունները հանգեցվում են ապրանքային շրջանառությունից բխող պարզ հարաբերություններին։ Մինչդեռ ապրանքների արտադրությունն ու ապրանքների շրջանառությունն այնպիսի երևույթներ են, որոնք հատուկ են արտադրության ամենատարբեր եղանակներին, թեև նրանց ծավալն ու նշանակությունը երբեք էլ միատեսակ չեն։ Հետևաբար, մենք բացարձակապես ոչինչ չգիտենք արտադրության տվյալ եղանակների differentia specifica-ի [բնորոշ առանձնահատկությունների] մասին, չենք կարող նրանց մասին որևէ հասկացողություն կազմել, եթե մեզ հայտնի են ապրանքային շրջանառության այն վերացական կատեգորիաները միայն, որոնք ընդհանուր են արտադրության այդ բոլոր եղանակների համար։ Բացի քաղաքատնտեսությունից, ուրիշ ոչ մի գիտության մեջ այդպիսի հավակնոտությամբ չեն հռչակվում ամենատարրական ընդհանուր տեղերը։ Օրինակ, ժան Ժան Բատիստ Սեյը վստահանում է ճգնաժամերի մասին դատել, իմանալով միայն մի բան, որ ապրանքը արդյունք է։</ref>։
Որպես միջնորդ ապրանքային շրջանառության պրոցեսում՝ փողը շրջանառության միջոցի ֆունկցիա է ձեռք բերում։