Changes

Առեղծվածների հայելին

Ավելացվել է 1 բայտ, 18:20, 25 Ապրիլի 2014
|աղբյուր = [[«Երկու արքաներն ու երկու լաբիրինթոսները»]], Ապոլոն, 1992
}}
[[Category: Արձակ]]Այն միտքը, որ իբր թե Սուրբ Գիրքն ունի (բացի իր բառային արժեքից) խորհրդանշական արժեք, անտրամաբանական չէ և շատ հին է, հանդիպում է Փիլոն Աղեքսանդրացու և Սվեդեն Բորգի մոտ: Քանի որ Գրքի պատմած դեպքերը ճշմարտացի են (Աստված ճշմարտություն է, ճշմարտությունը չի կարոդ ստել և այլն), ապա պետք է ընդունենք, որ մարդիկ, դրանք կուրորեն կատարելով ներկայացրին Աստծո կողմից որոշված, կանխատեսված մի գաղտնի ողբերգություն: Այդքանն ընդունելով դժվար չէ եզրակացնել, որ տիեզերքի պատմությունը և մեր կյանքն ու մեր կյանքի ամենաչնչին մանրամասնությունները անկռահելի խորհրդանշական արժեք ունեն: Պետք է որ շատերն անցած լինեն այդ տարածությունը, սակայն ոչ ոք չհասավ Լեոն Բլոյի զարմանալի արդյունքներին (Նովալիսի հոգեբանական հատվածներում և Աախենի ինքնակենսագրության The London Adventure<ref>«Լոնդոնյան դիպվածներ» (անգլ.)</ref> վերնագրված հատվածում նպատակահարմար վարկած կա այն է, թե արտաքին աշխարհը — ձևերը ջերմությունները լուսինը — այնպիսի մի լեզու են, որ մենք մարդիկս մոռացել ենք կամ հազիվ ենք կմկմում.. նաև դե Կուենսին է ասում «Երկրագնդի անտրամաբանական հնչյուններն անգամ հանրահաշիվ ու լեզուներ են և ինչ-որ ձևով ունեն իրենց հատուկ բանալիները իրենց խիստ քերականությունն ու շարահյուսությունը այդպես տիեզերքի նվազագույն տարրերն անգամ կարող են ամենամեծերի քողարկված հայելին լինել»):
Լեոն Բլոյին ներշնչեց սուրբ Պողոսի թղթերից մեկը (Ա Կորնթ 13 12) «Այժմ տեսնում ենք ինչպես պատկերը հայելու մեջ իսկ այն ժամանակ դեմառդեմ: Այժմ խելամիտ եմ փոքրիշատե իսկ այն ժամանակ կիմանամ, ինչպես որ նա ճանաչեց ինձ».<ref>Բնագրում լատիներեն է (խմբ.)</ref>: Թորես Արմատի թարգմանությունը խղճուկ է. «Այժմ աստծուն տեսնում ենք ինչպես հայելում և մութ պատկերների մեջ, բայց այն ժամանակ նրան պիտի տեսնենք երես առ երես: Ես հիմա անկատար ձևով եմ նրան ճանաչում, բայց այն ժամանակ կճանաչեմ պայծառորեն ինչպես ես եմ ճանաչված», քառասունչորս մարդ կատարում են քսաներկուսի դերը, անկարելի է ավելի հիվանդ և շատախոս լինել: Սիպրիանո դե Վարելան ավելի հավատարիմ է. «Այժմ հայելու մթության մեջ ենք տեսնում, բայց հետո կտեսնենք դեմ առ դեմ: Հիմա մասամբ եմ ճանաչում, բայց հետո կճանաչեմ ինչպես ճանաչվում եմ»: Թորես Ամատը կարծում է, որ համարը վերաբերում է մեր աստվածայինի հանդեպ ունեցած հայեցողությանը Սիպրիանո դե Վարելան (և Լեոն Բլոյը) որ վերաբերում է առհասարակ մեր ընդհանուր հայեցողությանը:
Վստահելի
294
edits