Changes

Մազարինիի քարը

No change in size, 21:22, 14 Հունվարի 2013
:    ― Դուք հարյուր հազար ֆունտ արժողությամբ քարի հափշտակության մասի՞ն եք ասում։
:    ― Այո, սըր։ Ինչ գնով էլ լինի, նրանք պետք է գտնեն այն։ Ե՛վ պրեմիեր մինիստրը, և՛ ներքին գործոց մինիստրը եկան մեզ մոտ ու նստած էին հենց այս բազմոցին։ Միստր Հոլմսը շատ սիրալիր էր նրանց հետ։ Նա իրեն շատ բնական էր պահում և խոստացավ անել հնարավոր ամեն բան։ Եվ հետո լորդ Քանթլմիրն էլ․․․
:    ― Ահա՛ Ահա՜ թե ինչ․․․
:    ― Այո, սըր, հասկանում եք, թե դա ինչ է նշանակում։ Նա, եթե կարելի է այսպես ասել, սոսկալի մեծամիտ է։ Ես կարող եմ գործ ունենալ պրեմիեր մինիստրի հետ և ոչ մի առարկություն չունեմ ներքին գործոց մինիստրի դեմ՝ նա դաստիրակված և բարեհամբյուր մարդու տպավորոթյուն է թողնում, իսկ այդ լորդին ես ամենևին տանել չեմ կարող։ Միստր Հոլմսը նույնպես։ Բանն այն է, որ լորդը չի հավատում միստր Հոլմսին և առարկում էր, որ գործը նրան հանձնեն։ Ինձ թվում է, նա նույնիսկ ուրախ կլինի, եթե միստր Հոլմսը գլուխ չհանի գործից։
:    ― Իսկ միստր Հոլմսը դա գիտե՞։
140
edits