: ― Ուղեկցեք նրան այստեղ, Բիլի։ Նա օգոստոսափառ անձնավորության հետաքրքրությունները ներկայացնող հռչակավոր պեր է, ― ասաց Հոլմսը։ ― Միապետին հավատարիմ և հիանալի մարդ, բայց, եթե կարելի է այսպես արտահայտվել, մի փոքր հետամնաց։ Ստիպե՞նք նրան ավելի բարեհամբյուր լինել։ Մեզ մի փոքր ազատություն թույլ տանք, հա՞։ Նա, իհարկե, դեռ ոչինչ չգիտե պատահածի մասին։
: Դուռը բացվեց, և շեմին հայտնվեց նուրբ, ձգված մի կերպարանք, կուպրի նման սև, միջին վիկտորիանական ոճի այտամորուսով, որը չէր համապատասխանում թեք ընկած ուսերին և անվստահ, ծերունական քայլվածքին։ Հոլմսը սիրալիր մոտեցավ ներս մտնողին և սեղմեց նրա ծերունական ձեռքը։
: ― Բարի օր, լորդ Քանթլմիր։ Ամառվա համար այսոր այսօր ցուրտ է։ Բայց սենյակում շատ տաք է։ Թույլ տվեք օգնեմ ձեզ վերարկուն հանել։
: ― Շնորհակալ եմ։ Ես հանվելու մտադրություն չունեմ։
: ― Թույլ տվեք, ես կոգնեմ կօգնեմ ձեզ, ― համառորեն շարունակրց Հոլմսը՝ բռնելով լորդի թևը։ ― Ընկերս՝ Ուոտսոնը, կհաստատի, որ ջերմաստիճանի կտրուկ տատանումները արտակարգ վնասակար են։
: Նորին պայծառափայլությունը ձեռքերը զայրացած ետ քաշեց։
: ― Այսպես ինձ հարմար է և չեմ էլ պատրաստվում երկար մնալ։ Մտա, որ իմանամ, թե ինչպես է ընթանում կամովին ձեր հանձն առած գործը։
: ― Դա միանգամայն բնական է։
: ― Ինձ հատկապես անհանգստացնում է մի հանգամանք։ Կարո՞ղ եմ արդյոք ձեր օգնության վրա հույս դնել։
: ― Հորհրդի Խորհրդի համար ուշ եք դիմուոմ։ Ինձ թվում էր, որ դուք սովոր եք կյանքի բոլոր պարագաներում հույսը դնել ձեր խելքի վրա․․․ Այնուամենայնիվ, ես պատրաստ եմ ձեզ օգնել։
: ― Հասկանում եք, լորդ Քանթլմիր, մենք, իհարկե, կարող ենք մեղադրանք հարուցել քարի իսկական հափշտակիչների դեմ։
: ― Եթե դուք նրանց բռնեք։
: ― Եվ դուք դա բավարար հիմք կընդունե՞ք ձերբակալելու համար։
: ― Անշուշտ։
: Հոկմսը Հոլմսը հազվադեպ էր ծիծաղում, բայց Ուոտսոնի ասոլովասելով, նա այդ րոպեին, ավելի քան երբևէ, պատրաստ էր ծիծաղել։
: ― Այդ դեպքում, թանկագին սըր, որքան էլ ցավալի լինի, ես ստիպված եմ պահանջելու ձեր ձերբակալությունը։
: ― Դուք շատ առաջ գնացիք, միստր Հոլմս, ― լուրջ զայրացավ լորդ Քանթլմիրը, և նրա դեղնավուն այտերը շառագունեցին վաղուց հանգած կրակով։ ― Իմ հասարակական գործունեության հիսուն տարիների ընթացքում նման բան չեմ լսել։ Ես լուրջ մարդ եմ, ինձ վրա դրված են լուրջ հանձնարարաություններ և հիմար կատակներ լսելու ժամանամկ չունեմ։ Ձեզ անկեղծ կասեմ, սըր, ես երբեք չեմ հավատացել ձեր տաղանդին և, ըստ իս, ավելի լավ կլիներ, եթե գործը հանձնարարեին պաշտոնական ոստիկանությանը։ Ձեր վարքը հաստատում է, որ ես ճիշտ եմ։ Պատիվ ունեմ ձեզ բարի գիշեր մաղթելու։