Changes

Մազարինիի քարը

No change in size, 22:12, 14 Հունվարի 2013
:    ― Դե, ես հույս ունեմ,որ նա գլուխ կհանի, և լորդ Քանթլմիրը կխայտառակվի։ Լսեք, Բիլի, ինչի՞ համար է պատուհանի այդ վարագույրը։
:    ― Միստր Հոլմսը երեք օր առաջ է կախել։ Այնտեղ մենք հետաքրքիր մի բան ունենք․․․ Բիլին մոտեցավ ու ետ քաշեց սենյակը պատուհանի խորշից բաժանող վարագույրը։
:    Դոկտոր Ուոտսոնը զարմանքից ակամա գոռաց․ դիմացը, խոր բազկաթոռի մեջ, նստած էր իր ընկերոջ ճիշտ նմանակը․ թե՛ խալաթը, թե՛ մնացած ամեն ինչը նույնն էր, ինչ-որ Հոլմսինը, երեք քառորդով դեպի պատուհանը թեքված դեմքը թեթևակի խանարհված խոնարհված էր ասես աներևվույթ գրքի վրա։ Բիլին գլուխն անջատեց մարմնից և պահեց ձեռքին։
:    ― Մենք դրան տարբեր դիրքեր ենք տալիս, որպեսզի ավելի նման լինի կենդանի մարդու։ Եթե պատուհանի վարագույրները իջեցրած չլինեին, ես, իհարկե, չէի համարձակվի ձեռք տալ։
:    ― Մի անգամ մեզ մոտ դրա նման մի բան արդեն եղել է։
140
edits